Մարդ կա ուզում է, որ իրեն մենակ անունով դիմեն, մարդ կա բոլորովին անտարբեր է այդ հարցում, մարդ էլ կա չի սիրում, որ իր հետ խոսելիս միայն իր ամբողջական անունը տան` չափից շատ պաշտոնական ա թվում:
Ինձ թվում ա ես երրորդ դասին եմ պատկանում: Եթե ավելի կոնկրետ ասեմ`շատ ուրախ եմ, որ ինձ մենակ Գևորգ չեն ասում, տարբեր դիմելաձևեր ունեմ: Բայց չգիտեմ` եթե էդպես չլիներ, ոնց կարձագանքեի: Հիմա մտածում եմ, որ մենակ Գևորգը պաշտոնական ա հնչում:
Ինձ ասում են`
Հիմնականում` Գևորգ, Գևոր, Գև, ոմանք Գևորիկ (двоюродный ախպորս պուճուր երեխեքը ու կինը (համարյա 29 տարեկան եմ էէ ես))
Որոշ առանձին դասարանցիներ ասում էին` 1-ը Ժոռժիկ և նման բաներ, 2-րդը Գոգո, Գոգոլիկ, 3-րդը Ջորջո Արմանի: Հեյ գիդի ջահելություն:
Ակումբում` Սմոքի, Սմոք, Գևորգ, Գև.
Տանը` քույրիկս ու մամաս պուճուր ժամանակվանիցս ինձ ասում են`••Սեղմել՝ ցույց տալու համար
Էջանիշներ