Երբ ծնողներդ քեզ փախած անուն են դնում, ստիպված ես ամբողջ կյանքդ քեզ համար ուրիշ անուններ հորինել:
Վիրտուալ՝ Իպարիկա, Այվի
Գերմանիայում՝ Սիմե
Հայաստանում՝ Ռիփ
Ուսանողական ընկերների համար՝ Ռիպա
Մի քանի փաղաքշական ձևեր էլ կան, որ Հայաստանում են գործածվում («հատուկ դեպքեր» շարքից)՝ Ռիպոշկա, Ռիպուսիկ, Ռիպկա, ու սրանք հենց գործածողներն են հորինել:
Քույրիկս էլ ինձ «Վասիկ» է ասում, չգիտեմ ինչի. ինքն է էդ անունն ինձ մանկուց կպցրել, ու մենակ ինքն էլ գործածում է:
Էս բոլորն էլ սիրում եմ
«Հռիփսիմե» ասող համարյա չկա. մեկ-մեկ Գերմանիայում են էդպես դիմում, երբ ինչ-որ ձևով հավանում են անունս ու չեն ուզում կրճատ «Սիմե» տարբերակին անցնել: Ու ահագին հետաքրքիր է հնչում, երբ գերմանացիները/օտարերկրացիներն են ամբողջ անունով դիմում: Նույնիսկ ինչ-որ ձևով դուր է գալիս:
Մեկ էլ արդեն սովորել եմ, որ էստեղ օֆիցիալ կերպով «ֆրաու Հովհաննիսյան» են ասում, չնայած առանձնապես հաճելի բան չկա մեջը:
Էջանիշներ