User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 39 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Ինչպե՞ս ենք սիրում/ուզում, որ մեզ դիմեն

  1. #31
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ անունս բավական բարդ ա շատերի համար, ես հազար ձևի կարճ դիմելաձևեր ունեմ։ Բոլորն էլ սիրում եմ, բայց ինձ համար շատ կարևոր ա, որ մարդիկ մնան իրենց դիմելաձևի սահմաններում։ Երբ գրեթե անծանոթ մեկն ասում ա «Բյուրակ», ֆազերս քցում են, որովհետև էս ձևով մենակ ընտանիքիս անդամներն են դիմում։ Կամ էլ երբ լրիվ նոր ակումբցին, որին բացարձակ չեմ ճանաչում, մեկ էլ գրում ա «Բյուր»։

    Անվանս հետ կապված մի հետաքրքիր բզիկ էլ ունեմ։ Քանի որ Հայաստանից դուրս եմ ապրում, անընդհատ ներկայանում եմ տարբեր մարդկանց, որոնք, բնականաբար, անունս արտասանելու դժվարություն ունեն։ Եթե շատ են խնդրում, որ կարճ տարբերակ ասեմ, ասում եմ «Բյուր»։ Ավելին՝ երբեմն էլ ասում են, թե՝ արևմտյան անուն չունե՞մ, ոնց որ չինացիները։ Էդպիսի մի երկու դեպքից հետո ավելի հազվադեպ եմ սկսել կրճատ տարբեր առաջարկել ու ստիպում եմ, որ անունս սովորեն։

    Հա, ուսանողներս էլ են ինձ անունով դիմում, բայց ֆազերս քցում են, որ մեկ էլ մեյլ ա գալիս զանազան դիմելաձևերով, պլյուս ազգանունս։
    @StrangeLittleGirl սիրուն ա, բայց շատ անհարմար դիմելաձև, ոնց որ մարդուն որակում տաս առանց ճանաչելու։ Խնդիրը կարծում եմ ածականներն ա։ Էն գլխից Բյուր եմ ասել։ Ներողություն չեմ խնդրում

    Ասում են էքստրովերտ մարդու համար շատ բնական ա միանգամից սկսել կրճատ դիմել մարդկանց։ Իսկ ինտրովերտներին ժամանակ ա պետք որ թույլ տան իրենց տենց դիմել կամ իրենք դիմեն։
    SWTS

  2. #32
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    @StrangeLittleGirl սիրուն ա, բայց շատ անհարմար դիմելաձև, ոնց որ մարդուն որակում տաս առանց ճանաչելու։ Խնդիրը կարծում եմ ածականներն ա։ Էն գլխից Բյուր եմ ասել։ Ներողություն չեմ խնդրում

    Ասում են էքստրովերտ մարդու համար շատ բնական ա միանգամից սկսել կրճատ դիմել մարդկանց։ Իսկ ինտրովերտներին ժամանակ ա պետք որ թույլ տան իրենց տենց դիմել կամ իրենք դիմեն։
    Հիմա դու էքստրավե՞րտ ես

  3. #33
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես ժամանակին ակումբցիներից մեկն էր ասել, մի հազվադեպ անուն էլ լինի ։))
    Բայց Սայաթը նենց էր ասում ոնց որ դա միակ անունն ա աշխարհում։ Ոնց որ Դանթեն Բեատրիչեի մասին, որ երբեք ոչ ոք չի ասել ու չի կարա ասի ինչքան էլ մեջտեղից ճղվեն։

    Իմ Աննա, ասում էր։

    Ես չեմ սիրում էս անունը։ Ու մնացած բոլոր անունները։ Մենակ ակումբային նիքեր եմ սիրում, որպես դիմելաձև։ Ինչ խոսք որոշ մարդկանց մոտ դա նույն բանն ա։ Իրանց բախտը բերել ա։
    Իսկ իմ կյանքում միշտ հազվադեպ ա եղել, մինչև վերջերս։
    Ամբողջ դպրոցում (!) մենակ ես էդ անունն ունեի, ու բակում էլ միակն էի։ Բայց այ երկիրս փոխելուց հետո, համարյա բոլոր հայ ընկերուհիներս ու ծանոթներս էդ անունն ունեն, ու հատկապես հավես ա, որ տենց մի յոթ-ութ անվանակիրներով հավաքվում ենք ու միմյանց լրիվ նույն կերպ դիմում

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (02.04.2019)

  5. #34
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց այ երկիրս փոխելուց հետո, համարյա բոլոր հայ ընկերուհիներս ու ծանոթներս էդ անունն ունեն,
    Տենց եք անում էլի, որ բոլոր հազվադեպներով հեռանում եք )))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. #35
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անունս ես էլ եմ սիրում:
    Հազարից մեկնա եղել, որ փորձելա կրճատի, քանի որ ինքը պրինցիպի կրճատման ենթակա էլ չի:

    Հայաստանից դուրս գալուց հետո՝ Շվեյցարիայում, բեսամբ շատ էի անունիս ճիշտ արտասանությունը կարոտում:
    Դե, խոսքը մեր մեջ, վաբշե հայոց լեզուն էի շատ կարոտում:
    Էն վախտ հիմիկվա պես չէր, որ երբ մտքովդ անցնի զանգես:
    Հայաստան չատը բան, նոր-նոր էին մոդա ընկնում:
    ՖԲ բան էլ դեռ չկար:
    Տուն մենակ հատուկ քարտերով էի զանգում, էն էլ՝ հատուկ առիթներին, որտև 10ֆրանկը եքա փող էր, իսկ էդ 10 ֆրանկանոց քարտով 20 թե 30 րոպե կարայիր խոսալ:

    Բայց շեղվեցի ՃՃ

    Տենց պահ էլա եղել, որ հայրս համոզում էր, թե անունդ փոխի:
    Էն ժամանակ նենց էր, որ տենց էր պետք: Տենց վտանգն ավելի քիչ էր:
    Ես էլ սկզբունքորեն չփոխեցի:
    Ասում էր՝ լավ, գոնե մեջը մի տառ փոխի: Ես ե՞մ քեզ էդ անունը տվել, ես էլ ասում եմ փոխի..
    Ես էլ թե՝ ձև չկա, դու էս անունն ե՞ս ինձ տվել, ես էլ դա չեմ փոխելու:

    Տենց էլի ))
    Ընկերներիցս ոմանք էլ կան, որ ազգանունով են դիմում:
    Տենց էլա դուրս գալիս:
    Դա պաշտոնական ձև չի, երբ ընկերդ կամ մոտիկդա էդ ձևով դիմում:

    Իսկ հիմա էլ ֆլամանացիներն ավելի հեշտությամբ են արտաբերում:
    Չգիտեմ՝ վռոձի հոլանդերենն էլա գերմանիկ լեզու, բայց փաստորեն գերմանախոս միջավայրում շատ մեծ դժվարությամբ էին ճիշտ արտասանում, եթե իհարկե տենց բացառություն լինում էր:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  7. #36
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա դու էքստրավե՞րտ ես
    Էս հարցը միանշանակ պատասխան ունի՞ ։ Պարբերաբար դրսևորում եմ հատկանիշներ, երևի սենց
    SWTS

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Յոհաննես (02.04.2019)

  9. #37
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Անա-ն, իհարկե, վատ ա, բայց էստեղ էլ ավելի վատն ա արտասանությունը՝ Էնը
    Էստեղ էլ են մոտավորապես տենց ասում, դե, Անա-ի ու Էնը-ի մեջտեղում մի բան, էլի, անգլերենին բնորոշ հնչողությամբ:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #38
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էստեղ էլ են մոտավորապես տենց ասում, դե, Անա-ի ու Էնը-ի մեջտեղում մի բան, էլի, անգլերենին բնորոշ հնչողությամբ:
    Վատ ա, էլի Տռուզ-թոթոլ անունը դառնում ա փսկած, թլֆած անվադող․․․

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (03.04.2019)

  12. #39
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2018
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ անվան ուղիղ ձևն ինձ ամենաշատնա դուր գալիս, ու հիմնականում տենցել դիմում են, չհաշված 6 ամիսը մեկ ինչ-որ մեկը կարճա դիմում։
    Լավ էս մի կոմ։
    Ինտրովերտության ու էքստրովերտության մասին խոսք գնաց, դրանից բան հիշեցի մի քիչ խորանամ։
    Անկեղծ ասած մինչև հիմա չեմ կողմնորոշվում , որ խմբին եմ ավելի շատ պատկանում, որովհետև սաղիցել կա մեջս, բայց ինչ վերաբերվումա դիմելուն` էտ կախվածա, թե ում հետ էս շփվում։
    Օրինակ` մարդ կա հետը շատ կարճ շփվելուց հետո քեզ կարճ ձևովա դիմում ու զգում էս, որ ուզում շողոքորթած ըլնի իրա պահով, բայց չի մտածում, որ դեմինը զզվումա իրա պեսներից, եթե առաջ մտածում ես մարդա էլի նորմալ շփում, հիմա դիստանցիա էս պահում, որովհետև տենց մարդիկ հաճախ սուտ խոսալու հավեսել ունեն։
    Բայց հակառակնել կա, որ մարդը կարճա դիմում բայց ջոկում ես, որ մարդը ատդուշիա խոսում, ոչ թե... ու հարաբերությունները լավ պահպանվում են։
    Ընդհանրապես խորհուրդ կտամ անվան ուղիղ ձևով դիմեք մարդկանց, հաստատ տենց ավելի հուսալի հարաբերություններ կստեղծեք։

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •