Ինձ էլ ԱՄՆ-ում են երբեմն Անա ասում անունս առաջին անգամ լսելուց հետո: Երևի համարում են, որ դժվար ա, ալարում են արտասանել էդքանը, գործները հեշտացնելու համար իրանց ծանոթ, հեշտ ու կարճ տարբերակն են նախընտրում: Ու, որպես կանոն, ինձ ասում են` ոչինչ, չէ՞, որ Անա ասեմ, այսինքն` համարյա հնարավորություն չունես ասելու, որ չէ, ոչինչ չի
) Չեմ սիրում, որ ինձ Անա են ասում, նախ որովհետև դա ուրիշ անուն ա, բացի դրանից, տհաճ ա, որ չեն ուզում իրանց մի պուճուր նեղություն տալ ու իսկական անունս հիշել: Էն բարդ անուններից էլ չի, էլի, որ ասես` դժվար ա արտաբերելը. առանց խոչընդոտների արտաբերվող (մեջն իսկի իրար հաջորդող երկու բաղաձայն չկա), առանց իրենց համար անծանոթ հնչյունների: Ուղղակի անծանոթ ա, իրանց իմացած անուններից չի, զահլա չկա մտապահելու:
Էջանիշներ