User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Ինչպե՞ս ենք սիրում/ուզում, որ մեզ դիմեն

  1. #16
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ մեկ-մեկ թվում ա, որ էն թե ոնց են քեզ դիմում նկարագրում ա մարդկանց վերաբերմունքը ու պատկերացումները քո մասին, էդ հիմքով ինձ շատ մոտիկ մարդկանց կրճատ եմ դիմում (բայց ոչ միշտ), մեկ էլ գործնականում, երբ չեմ ուզում ասածս կոպիտ ընկալվի կամ նեղացնող: խեղաթյուրելն ու վերջածանցներ մենակ, երբ սարկազմ կա կամ մտերմության մի ուրիշ լեվըլ (ասենք միասին անուն ենք մտածել) :
    -իկ ու -ուլ ավելացնելը ասոցացնում եմ վիրավորելու կամ մարդուն թերագնահատելու հետ: Քիչ ծանոթ մարդկանց բացառապես ամբողջական անունով եմ դիմում, եթե իհարկե դիմացինս չի ասում, որ հենց կարճ ձևով դիմեմ:
    Ու էս պատկերացումները անվան մասին, ինձ դիմողների վրա ա տարածվում Ինձ բախտավոր եմ համարում, որ անունս կարճ ա: Բայց մեկ էլ տեսար` Մանե, Նարե, Նանա (ամենաչսիրածս): Մարդիկ կան միշտ սխալ են ասում, հիմնականում չեմ էլ ուղղում: Չեմ սիրում, երբ ինձ «Նանե ջան» են ասում (սովորաբար փակ ագրեսիայի նախանշան եմ զգում), բացառությամբ, երբ համարյա անծանոթ մարդ ա ասողը: «Նան», եթե ասում են քիչ մտերիմ մարդիկ հանկարծակիի եմ գալիս, բայց վատ չեմ զգում:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (30.03.2019), boooooooom (01.04.2019), Smokie (30.03.2019), Յոհաննես (30.03.2019)

  3. #17
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  4. #18
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիովին համամիտ եմ, որ մարդկանց դիմելաձևը ցույց է տալիս, թե որքանով են քեզ մոտ, կամ մոտեցել, մտերմացել: Հենց դրա համար եմ սիրում, երբ ինձ ասում են Գև, Գևոր, Սմոք և այլն, ոչ թե միայն պաշտոնական Գևորգ: Չնայած դրան էլ դեմ չէի լինի, բայց եթե մի օր Գևորգով դիմողի համար Գև դառնայի` կուրախանայի, հաճելի կլիներ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (30.03.2019), boooooooom (01.04.2019), enna (31.03.2019)

  6. #19
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ շատ քչերն են մոտիկությունից ելնելով կրճատում անունս: Բոլոր մոտիկ մարդիկ էլ ինձ Ադամ են ասում: Երևի թե՝ անվան կարճությունից ա: Չնայած, որ մանկությանս ամենամոտ ընկերներից երկուսը Ադ են ասում: Շատ հազվադեպ հանդիպող երևույթ ա, որ ինձ Ադ ասեն: Չափից շատ հարազատական զգացում տածող մարդիկ երևի թե: Ինչքան էլ Ադ ասելով ինձ միանգամից ուղիղ չվերթով դժոխք են ուղարկում՝ մեկ ա դուրս շատ ա գալիս էդ դիմելաձևը:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (31.03.2019), Smokie (31.03.2019)

  8. #20
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ծնվածս օրվանից մինչև հիմա էնքան տարբեր դիմելաձևեր եմ ունեցել: Զարմանալիորեն համարյա բոլորն էլ առնվազն էդ շրջանում հավանել եմ կամ գոնե չեզոք եմ վերաբերվել, բայց հիմա որ հետ եմ նայում, դրանց մի մասը հեչ չէի ուզենա հիմա լսել:

    Նախ նորեկների ու չիմացողների համար ասեմ, որ անունս Անահիտ է: Շատ փոքր ժամանակ ինձ մերոնք Անուշիկ էին ասում, նույնիսկ հարևաններն ու ազգականներից շատերը ահագին ժամանակ կարծել են, թե անունս Անուշ է: Հիշում եմ, որ երբ արդեն ահագին մեծ էի, մեր որոշ ազգականներ, որ ինձ վերջին անգամ փոքր ժամանակ էին տեսել, Անուշիկ էին ասում, էնքան անսովոր էր, ոնց որ ուրիշ մարդու դիմեին:

    Մամաս մի ժամանակ ինձ երբեմն Աննուշկա էր ասում: Պապաս` որոշակի տրամադրվածության դեպքում` Աննա-Մարիա : Անգլերենի պարապմունքի դասատուս, ինչպես նաև դասախոսներիցս մեկը միշտ Անաիդա էր ասում: Ինչ-որ պահից սկսած` արդեն դպրոցն ավարտելուցս հետո, քույրս ու եղբայրս սկսեցին ինձ Անուկ ասել, ու դա ի վերջո շատ հիմնավոր ու լայն տարածում գտած դիմելաձև դարձավ ինձ համար: Երբ սկսեցի ինտերնետ մտնել, որոշ տեղերում մականունս Անուկ (Anuk) դրեցի, ֆորումներում` Uluana/Ուլուանա: Որոշ ժամանակ անց նկատեցի, որ բոլոր մտերիմներս, էդ թվում և ֆորումցիները (որոնց մեծ մասի հետ էն ժամանակ նաև ICQ-ով էինք ակտիվ շփվում, իսկ էնտեղ ես Anuk մականունով էի), ինձ Անուկ են ասում: Նաև նկատել եմ, որ Անուկ սովորաբար ասում են էն ակումբցիները, որոնք ինձ ընդհանուր առմամբ լավ են վերաբերվում :

    Շատերի համար կարող է անսպասելի լինել, բայց չեմ սիրում, երբ ինձ Ուլու են ասում: Դե, էդպես մենակ ակումբցիներն են դիմում, բարեբախտաբար ոչ հաճախ: Գիտեմ, որ էդպես դիմողներն իրականում բացասական իմաստ չեն դնում դրա մեջ, բայց իմ ականջին էդ դիմելաձևը մի տեսակ ծաղրական երանգով է հնչում: Հա, իմ սուբյեկտիվ ընկալումն է, բայց դե դուրս չի գալիս, հո զոռո՞վ չի:

    Որոշ մարդիկ, որոշ միջավայրերում Անո էլ են ասել, էն ժամանակ ինձ դուր է եկել որպես ջերմ, մտերմիկ դիմելաձև, բայց հիմա եթե էդպես դիմեն, հեչ դուրս չի գա, հնարավոր է նույնիսկ, որ խնդրեմ էլ էդպես չդիմեն: Բայց հազար տարի ոչ ոք էդպես չի էլ դիմել: Հիմա որ պատկերացնում եմ, էնքան խորթ ու կոպիտ է թվում:

    Դե, բնականաբար, ինչպես բոլոր Անահիտների դեպքում, ամենատարածված դիմելաձևը Ան-ն է: Ինչքան էլ տարօրինակ լինի, մինչև տասներորդ դասարանը ինձ ոչ ոք էդպես չի դիմել: Իսկ հիմա համարյա բոլոր մտերիմներն ամենաշատը էդպես են դիմում, բացի ընտանիքիս անդամներից: Ո՛չ ծնողներս, ո՛չ քույրս ու եղբայրս, ո՛չ էլ ամուսինս երբևէ ինձ Ան ասած չկան:

    Քանի որ ամուսինս ինձ Ակումբից է ճանաչել ու իր հետ շփումն էլ սկզբում ICQ-ով է եղել, իր համար ես հենց սկզբից էլ Անուկ եմ եղել ու էդպես էլ մնացել եմ: Ինքն ինձ Անահիտ ասում է միմիայն ջղայնացած ժամանակ :

    Մի դիմելաձև էլ կա` Անուլ, որով ինձ միայն քույրս է դիմում, մեկ էլ Ակումբի Գալաթեան, ուրիշ ոչ ոք: Եղբայրս երբեմն Անուլիկ է ասում, բացի Անուկից:
    Մտերիմներիցս մեկն էլ երբեմն Անչուկ է ասում:

    Ներկայումս ինձ ամենաշատ դուր եկող դիմելաձևերը սրանք են. Ան, Անուկ, Անահիտ` կախված իրավիճակից ու տվյալ մարդու հետ ունեցած մտերմության աստիճանից, հարաբերությունից, սովորությունից:
    Ի դեպ, որքան էլ որ հաճելի են Անուկ-ն ու Ան-ը, կյանքումս եկավ մի շրջան, երբ զգացի, որ կարոտում եմ իսկական անունս: Հին շրջապատս, որում շատերն Անահիտ էին ասում, չկար, նորում ես կամ Անուկ էի, կամ Ուլուանա, ընտանիքում էլ, դե, կեսից շատի համար Անուկ էի, մի խոսքով` իսկական անունս տվող համարյա չկար, իսկ ես իմ անունն էլ եմ սիրում: Հիմա մտերիմներից միայն ծնողներս են Անահիտ ասում, քույրս ու եղբայրս` հազվադեպ: Ու նորմալ եմ համարում, որ տարբեր մարդիկ տարբեր կերպ են դիմում`կախված էս կամ էն հանգամանքից կամ սովորությունից:

    Հ.Գ. Էս ինչ երկար ստացվեց...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.04.2019), John (31.03.2019), Progart (31.03.2019), Smokie (31.03.2019), Աթեիստ (31.03.2019), Գաղթական (31.03.2019)

  10. #21
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ էլ միշտ ահավոր չեմ սիրել, երբ ինձ ազգանունով են դիմել: Դե, ազգանունով սովորաբար դիմում էին դասատուները: Շատ դեպքերում ամբողջ դասարանում կամ խմբում միայն ինձ էին ազգանունով դիմում (էն դեպքում, երբ դասարանում ուրիշ Անահիտ չկար, որ տարբերակելու համար արվեր դա), ու դրանից ահավոր ճնշվում էի: Չգիտեմ, գուցե ազգանվանս հազվագյուտ լինելու պատճառով հաճույք էին ստանում այն արտաբերելուց, բայց ես լսելուց հեչ հաճույք չէի ստանում, չնայած ազգանունս միշտ էլ սիրել եմ:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (01.04.2019)

  12. #22
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ ծնողներդ քեզ փախած անուն են դնում, ստիպված ես ամբողջ կյանքդ քեզ համար ուրիշ անուններ հորինել:

    Վիրտուալ՝ Իպարիկա, Այվի
    Գերմանիայում՝ Սիմե
    Հայաստանում՝ Ռիփ
    Ուսանողական ընկերների համար՝ Ռիպա
    Մի քանի փաղաքշական ձևեր էլ կան, որ Հայաստանում են գործածվում («հատուկ դեպքեր» շարքից)՝ Ռիպոշկա, Ռիպուսիկ, Ռիպկա, ու սրանք հենց գործածողներն են հորինել:
    Քույրիկս էլ ինձ «Վասիկ» է ասում, չգիտեմ ինչի. ինքն է էդ անունն ինձ մանկուց կպցրել, ու մենակ ինքն էլ գործածում է:

    Էս բոլորն էլ սիրում եմ

    «Հռիփսիմե» ասող համարյա չկա. մեկ-մեկ Գերմանիայում են էդպես դիմում, երբ ինչ-որ ձևով հավանում են անունս ու չեն ուզում կրճատ «Սիմե» տարբերակին անցնել: Ու ահագին հետաքրքիր է հնչում, երբ գերմանացիները/օտարերկրացիներն են ամբողջ անունով դիմում: Նույնիսկ ինչ-որ ձևով դուր է գալիս:

    Մեկ էլ արդեն սովորել եմ, որ էստեղ օֆիցիալ կերպով «ֆրաու Հովհաննիսյան» են ասում, չնայած առանձնապես հաճելի բան չկա մեջը:

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.04.2019), enna (01.04.2019), Progart (01.04.2019), Smokie (01.04.2019), Աթեիստ (01.04.2019)

  14. #23
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի դիմելաձև կա, որ Դանիայում ա ահավոր տարածված, ու տանել չեմ կարողանում։ Գրավոր խոսքում սովորաբար անվան առաջին տառով են դիմում՝ B։ Գլխիս կափարիչը լրիվ թռնում ա, երբ անվանս էսպիսի աղավաղում եմ տեսնում։ Մեյլ ստորագրելուց սեփական անվան առաջին տառը գրելն օքեյ ա, բայց դիմացինին տենց դիմելը ոնց որ նվազեցնի, սարքի մի տառ, ոնց որ ասի՝ դու էդքան չկաս, որ քո անունը ամբողջական գրեմ։

  15. #24
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի դիմելաձև կա, որ Դանիայում ա ահավոր տարածված, ու տանել չեմ կարողանում։ Գրավոր խոսքում սովորաբար անվան առաջին տառով են դիմում՝ B։ Գլխիս կափարիչը լրիվ թռնում ա, երբ անվանս էսպիսի աղավաղում եմ տեսնում։ Մեյլ ստորագրելուց սեփական անվան առաջին տառը գրելն օքեյ ա, բայց դիմացինին տենց դիմելը ոնց որ նվազեցնի, սարքի մի տառ, ոնց որ ասի՝ դու էդքան չկաս, որ քո անունը ամբողջական գրեմ։
    Ստեղ էլ ա տարածված։ Ընկերներիցս մեկը ինձ տենց ա գրում, իր անունն էլ Պավել ա։ Սկսել եմ P դիմել, տենամ դուրը կգա։ Բայց երկակի հնչողության պահը երևի չի նկատել։ Հեչ վեջն էլ չի։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (01.04.2019)

  17. #25
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես իմ անունը բավական հնչեղ եմ համարում (համենայնդեպս հայերենով ու ռուսերենով), բայց անգլերենով երևի ամենատափակ, անշուք ու անգույն հնչողություն ունեցող անուններից ա՝ իրենց տեղական արտասանությամբ։ Իսկ երբ փորձում եմ իմ իսկական արտասանությամբ ներկայանալ, հասկանում են թե անունս Հաննա ա ու սկսում էդպես դիմել

  18. #26
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ինձ էլ ԱՄՆ-ում են երբեմն Անա ասում անունս առաջին անգամ լսելուց հետո: Երևի համարում են, որ դժվար ա, ալարում են արտասանել էդքանը, գործները հեշտացնելու համար իրանց ծանոթ, հեշտ ու կարճ տարբերակն են նախընտրում: Ու, որպես կանոն, ինձ ասում են` ոչինչ, չէ՞, որ Անա ասեմ, այսինքն` համարյա հնարավորություն չունես ասելու, որ չէ, ոչինչ չի ) Չեմ սիրում, որ ինձ Անա են ասում, նախ որովհետև դա ուրիշ անուն ա, բացի դրանից, տհաճ ա, որ չեն ուզում իրանց մի պուճուր նեղություն տալ ու իսկական անունս հիշել: Էն բարդ անուններից էլ չի, էլի, որ ասես` դժվար ա արտաբերելը. առանց խոչընդոտների արտաբերվող (մեջն իսկի իրար հաջորդող երկու բաղաձայն չկա), առանց իրենց համար անծանոթ հնչյունների: Ուղղակի անծանոթ ա, իրանց իմացած անուններից չի, զահլա չկա մտապահելու:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (01.04.2019)

  20. #27
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ ծնողներդ քեզ փախած անուն են դնում, ստիպված ես ամբողջ կյանքդ քեզ համար ուրիշ անուններ հորինել:

    Վիրտուալ՝ Իպարիկա, Այվի
    Գերմանիայում՝ Սիմե
    Հայաստանում՝ Ռիփ
    Ուսանողական ընկերների համար՝ Ռիպա
    Մի քանի փաղաքշական ձևեր էլ կան, որ Հայաստանում են գործածվում («հատուկ դեպքեր» շարքից)՝ Ռիպոշկա, Ռիպուսիկ, Ռիպկա, ու սրանք հենց գործածողներն են հորինել:
    Քույրիկս էլ ինձ «Վասիկ» է ասում, չգիտեմ ինչի. ինքն է էդ անունն ինձ մանկուց կպցրել, ու մենակ ինքն էլ գործածում է:

    Էս բոլորն էլ սիրում եմ

    «Հռիփսիմե» ասող համարյա չկա. մեկ-մեկ Գերմանիայում են էդպես դիմում, երբ ինչ-որ ձևով հավանում են անունս ու չեն ուզում կրճատ «Սիմե» տարբերակին անցնել: Ու ահագին հետաքրքիր է հնչում, երբ գերմանացիները/օտարերկրացիներն են ամբողջ անունով դիմում: Նույնիսկ ինչ-որ ձևով դուր է գալիս:

    Մեկ էլ արդեն սովորել եմ, որ էստեղ օֆիցիալ կերպով «ֆրաու Հովհաննիսյան» են ասում, չնայած առանձնապես հաճելի բան չկա մեջը:
    Լսի, միշտ ուզեցել եմ հարցնել, բայց երևի մոռացել եմ. ո՞նց ա, որ գերմանացիները Սիմե են ասում, ոչ թե Զիմե` հաշվի առնելով, որ գերմաներենի կանոններով էդ դիրքում Ս-ն պիտի որ Զ արտասանվեր:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  21. #28
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լսի, միշտ ուզեցել եմ հարցնել, բայց երևի մոռացել եմ. ո՞նց ա, որ գերմանացիները Սիմե են ասում, ոչ թե Զիմե` հաշվի առնելով, որ գերմաներենի կանոններով էդ դիրքում Ս-ն պիտի որ Զ արտասանվեր:
    Դե Հռիփսիմե-ից ա հանված, ու իրենց համար լրիվ անծանոթ բառ/անուն ա. ես ոնց արտասանում եմ ներկայանալիս, իրենք էդպես էլ կրկնում են:
    Իսկ օրինակ Սոնյայի դեպքում ավելի բարդ ա. իրենց ծանոթ անուն ա, ու իրենք իրենց գերմանական ձևով Զոնյա են ասում:

  22. #29
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ էլ ԱՄՆ-ում են երբեմն Անա ասում անունս առաջին անգամ լսելուց հետո: Երևի համարում են, որ դժվար ա, ալարում են արտասանել էդքանը, գործները հեշտացնելու համար իրանց ծանոթ, հեշտ ու կարճ տարբերակն են նախընտրում: Ու, որպես կանոն, ինձ ասում են` ոչինչ, չէ՞, որ Անա ասեմ, այսինքն` համարյա հնարավորություն չունես ասելու, որ չէ, ոչինչ չի ) Չեմ սիրում, որ ինձ Անա են ասում, նախ որովհետև դա ուրիշ անուն ա, բացի դրանից, տհաճ ա, որ չեն ուզում իրանց մի պուճուր նեղություն տալ ու իսկական անունս հիշել: Էն բարդ անուններից էլ չի, էլի, որ ասես` դժվար ա արտաբերելը. առանց խոչընդոտների արտաբերվող (մեջն իսկի իրար հաջորդող երկու բաղաձայն չկա), առանց իրենց համար անծանոթ հնչյունների: Ուղղակի անծանոթ ա, իրանց իմացած անուններից չի, զահլա չկա մտապահելու:
    Անա-ն, իհարկե, վատ ա, բայց էստեղ էլ ավելի վատն ա արտասանությունը՝ Էնը

  23. #30
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես իմ անունը բավական հնչեղ եմ համարում (համենայնդեպս հայերենով ու ռուսերենով), բայց անգլերենով երևի ամենատափակ, անշուք ու անգույն հնչողություն ունեցող անուններից ա՝ իրենց տեղական արտասանությամբ։ Իսկ երբ փորձում եմ իմ իսկական արտասանությամբ ներկայանալ, հասկանում են թե անունս Հաննա ա ու սկսում էդպես դիմել
    Ինչպես ժամանակին ակումբցիներից մեկն էր ասել, մի հազվադեպ անուն էլ լինի ։))
    Բայց Սայաթը նենց էր ասում ոնց որ դա միակ անունն ա աշխարհում։ Ոնց որ Դանթեն Բեատրիչեի մասին, որ երբեք ոչ ոք չի ասել ու չի կարա ասի ինչքան էլ մեջտեղից ճղվեն։

    Իմ Աննա, ասում էր։

    Ես չեմ սիրում էս անունը։ Ու մնացած բոլոր անունները։ Մենակ ակումբային նիքեր եմ սիրում, որպես դիմելաձև։ Ինչ խոսք որոշ մարդկանց մոտ դա նույն բանն ա։ Իրանց բախտը բերել ա։
    SWTS

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (02.04.2019)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •