կասկադի գրադարանից պայթում եմ, որովհետև աղմկոտ ա, ոնց որ միջանցք լինի, աշխատողները մուննաթ են (ես կասեի փթիր), վայֆայի փասվորդն էլ չեն ասում՝ յանի ձեր կոմպով կպնել չի կարելի (բայց դե ես հո իրանց կոմպիս փասվորդը նայում, իմով եմ կպբում ու իրանք սկի չեն էլ ջոկում, դե փասվորդը որ չեն ասել, ո՞նց էի իմանալու), մի խոսքով, ահավոր ա, բայց լուսանկարչության մասին ահավոր թույն նյութեր կան, մարդ ազատ շաբաթ-կիրակի ունենար, գնար 8-8-ը նկարները նայեր ու կարդար։ Մի խոսքով։
էս լուսանկարչության պատմությունում առաջին սելֆին ա, ինքնիկում ռոբերտ կորնելիուսն ա, 1839 թվական։ ու դե էն ժամանակվա խցիկները շատ-շա՜տ ավելի ուրիշ էին քան հիմա ու էս վիդեոյում ցույց ա տալիս թե ոնց նկարում ու երևակում էն ժամանակ։ քանի որ սա սելֆի էր, ինքնանկար, կորնելիուսը խցիկը դրել ա պահարանին, բացել ոսպնյակը, նստել աթոռին ու մի 10-15 անշարժ մնացել, հետո էլի հետ ա վազել, փակել ոսպնյակը, երևակել նկարը, նկարի հետևում էլ գրել՝ երբևէ արված առաջին լուսանկարը։ դե հավանաբար իր արած լուսանկարը նկատի ուներ, ոչ թե աշխարհում։ նենց չի էլի, որ սմարթֆոններ չեն էղել, մարդիկ սելֆիներ չեն արել։
Էջանիշներ