Adam
Պրիվետ Խուան:
Յոհաննես
Պրիվետ Ադամ(անդ):
Adam
Մի անհամեստ հարց. քո իսկական անունն ի՞նչ ա:
Յոհաննես
Հովհաննես է, կարճ Հովո, տնեցիները Հով են ասում,քփերս՝ Հ:
Adam
Յոհան-ը դզում ա, բայց:
Ինչի՞ ես Յոհաննես դրել: Օրիգինալության համա՞ր, թե՞ տակն ինչ-որ խորը մեսիջ կա:
Յոհաննես
Ինձ ասել էին, որ Յոհանը Հովհաննեսի գերմանական վերսիան է ։ճ դրա համար Յոհան դրեցի )) չէ, ես խորը մեսիջներից գլուխ չեմ հանում, ես պարզ գյուղի տղա եմ )))
Adam
))) ինձ թվում ա՝ համեստություն ես անում: Ինչևէ…
Ներկայումս ակտիվություն ցուցաբերող ակումբցիների մեջ ես երևի թե էն միակներից եմ, որ ամենաքիչ ինֆորմացիան ունեն քո մասին: Էդ իսկ պատճառով էլ մտածեցի՝ քեզ հարցազրույցի առաջարկ անեմ, որ հա՛մ քեզ լավ զգաս, հա՛մ էլ ընթացքում վիրտուալ ձևով փորձեմ քեզ ճանաչել ինչքան կարող եմ: Լավ միտք է՞ր:
Յոհաննես
Հրաշալի, մեկ հարվածով երկու նապաստակ(էս միտքը իմ խորության պրիձելնա):
Adam
Ինձ շատ հետաքրքրող հարց. ակումբի մասին ո՞նց ես իմացել ու ի՞նչն ա ստիպել՝ գրանցվել:
Յոհաննես
Ընկերներիցս մեկնա ասել ու ինքը վախենում էր գրանցվել,իրա կարծիքով ակումբցիները հզոր դեմքեր էին,
ես էլ խնդացի իրա վրա ու որոշեցի գրանցվել, որ ցույց տամ իրական հզոր դեմքը ովա
Adam
))) պրինցիպի՝ սխալ բան չի ասել ընկերդ: Ակումբը որոշ մարդկանց երազած Հայաստանի ապագան ա:
Ուտոպիստական ապագա ա մի քիչ, բայց հզոր ապագա ա, չես կարծու՞մ…
Յոհաննես
մի քիչ երկար գրեցի, հետո ջնջեցի, եթե անկեղծ իմ համար մեկա ։ճճ բայց հաստատ իմ երազած Հայաստանի ապագան այլա )))
Adam
Ակումբում բոլո՛րն են ծանոթ ժամերով գրելուն ու հետո փոշմանել ջնջելուն, արխային ))) սպասում էի...
Ո՞րն ա քո երազած Հայաստանը:
Յոհաննես
Նու իմ երազած Հայաստանը գործընթաց է ու կարծում եմ, որ էդ գործընթացը մեկնարկել է, էնպես որ իմ երազած Հայաստանում եմ ապրում )):
Adam
Հիանում եմ օպտիմիստական մոտեցումովդ: Ես էլ կուզեի քո պես մտածել. ափսոս :Ճ …
Լավ, հիմա գրանցվելուց հետո էդ ընկերդ քեզ էլ ա՞ արդեն հզոր դեմք համարում ))
Յոհաննես
չգիտեմ ։Դ Ընկեր, եթե դու կարդում ես սա՝արձագանքիր...
Adam
, ինքն էլ ա՞ գրանցվել արդեն …
Յոհաննես
չէ հա, էն ժամանակ վախենում էր, հետո էլ հավեսը փախավ, ես չէի էլ ուզի, որ գրանցվեր, չեմ սիրում տարբեր շրջաններ իրար միավորել:
Adam
Համամիտ եմ: Ես էլ չեմ սիրում շրջապատներս խառնել իրար:
Ամեն մի շրջապատ իրա քիմիան ունի ու մի տեղից մեկին բերել մտցնել մյուս տեղ՝ քիմիան քանդում ա մի տեսակ …
Յոհաննես
հա, բայց մի քանի անգամ էդ ք*քից կերել եմ:
Adam
ես էլ, որ ճիշտն ասեմ: Ու լավ չի վերջացել:
Արդյունքում էդ մտցրածս մարդու հետ հարաբերությունները մի տեսակ փոխվել են հետո …
Յոհաննես
ջանդ սաղ, մարդիկ քըղ են ։Դ
Adam
մտցնելուց խոսք գնաց ...
Ի՞նչ կարծիք ունես գարնանային ակումբի վերաբերյալ: Վերջերս ivy-ն այն սեռականացված անվանեց, իսկ Ծլնգը՝ ղզղնած:
Ո՞րն է ավելի մոտիկ իրականությանը:
Յոհաննես
Ոչ մեկը, էդ իրանք են տենց տեսնում ։Պ ... իսկ իրականում ասում խոսում ուրախանում ենք էլի,
օրինակ հիմա իմ մոտ էդքան էլ լավ վիճակ չի, իսկ ակումբի միջոցով ցվրվում եմ ու տրամադրությունս բարձրացնում ։ճ
Adam
Իրականում՝ ես կարծում եմ, որ ներքուստ բոլորն էլ էս տարի ինչ-որ սեռական ալեկոծումների մեջ են ))) ու ինչ կա՝ ակումբին գլխին են թափում … )))
Բացի ակումբից քո տրամադրությունը բարձրացնում են նաև ֆիլմերը …
դու քեզ կինոման համարում ե՞ս:
Յոհաննես
չէ, իմ կարծիքով կինոմանը հավայի շատ կինո նայողնա, իսկ իմ համար կինոն ավելի շատ ինքնաբացահայտման միջոցա:
Adam
Ինչ սառը ինձ դրսևորեցի մի տեսակ… սպասի հլը. կինոյին դեռ կվերադառնանք:
Ասում ես՝ լավ վիճակ չի մոտդ: Կարող ե՞ս մի քիչ կիսվել, թե՞ անձնական ա:
Յոհաննես
կինոյի մասով մի բան ավելացնեմ ու էս հարցին էլ պատասխանեմ, քանի որ ես էմոցիոնալ չեմ, կինոների միջոցով էմոցիաներ եմ սովորում ։ԴԴԴ
եսիմ, սեզոնայինա երևի ։Դ անցյալս եմ քչփորում ու փորձում գտնել էն կետերը, որոնց պատճառով կորցրել եմ հանգստությունս:
Adam
էմոցիաների պահը լավն էր ))) սովորել էմոցիաներ … :Դ մնում ա՝ դրանց արտահայտման ձևերը սովորես: ))
Բայց չգիտեմ ինչի՝ ես քեզ լավ էլ էմոցիոնալ եմ համարում (զգում եմ մի տեսակ)… ինչի՞ ես կարծում, որ էմոցիոնալ չես:
Եթե ազդեցիկ ֆիլմ ես նայում ու թեև դահլիճում բոլորը լաց են լինում, իսկ դու՝ չէ, դեռ չի նշանակում, որ էմոցիոնալ չես:
Ուղղակի էմոցիաներդ չես ցույց տալիս, հը՞
Յոհաննես
Ես տենց ֆիլմ չկա որ չլացեմ ։Դ Ես գիտեմ, որ պահին ինչ պետքա զգամ ու գիտեմ, մարդիկ որ պահին ինչ են զգում,
գիտեմ արտահայտման միջոցները, բայց ամենամեծ խնդիրը հենց էդա, որ ոչ թե զգում եմ, այլ գիտեմ ։ճճ նու չեմ բողոքվում, լավա ։Դ
Adam
օ լյա լյա …վախացնում ես ինձ քո «էմոցիաները գիտենալով, բայցևայնպես՝ չզգալով» ...
կարող ա՞ A.I. ֆիլմի փոքրիկ Մարտինի հետ եմ խոսու՞մ … )))
Յոհաննես
էդ ֆիլմը չեմ նայել ։Դ
Adam
Ոնց.… Դու՛ Սպիլբերգի A.I.-ն չես նայե՞լ:
Յոհաննես
հը ը ։Դ տես է, դաժը դու ես խաբնվել, ինձ լուրջ կինո նայողի տեղ ես դրել ։Դ Ես մենակ Դաշնամուր եմ նայել ։ԴԴ
Adam
)))) ես էլ նենց մի կինոգետ չեմ, արխային: Բայց անպայման նայի էդ ֆիլմը: Շատ լավն ա:
Միգուցե քեզ տեսնես էդ փոքրիկ երեխու կերպարի մե՞ջ :Դ ))) ավելի շուտ՝ երեխա չի, այլ… լավ, սփոյլ չանեմ
Յոհաննես
օքայ, կնայեմ ։Դ
Adam
Կարծում ես առաջ ավելի հանգիստ էիր, քան հիմա՞: Առաջ ե՞րբ:
Քանի՞ տարեկանում: Ու քանի՞ տարեկան ես հիմա:
Յոհաննես
Նորաթուխ 23, հենց խնդիրը էնա, որ հանգստությունս չգտած եմ կորցրել ։ճ տենց անհանգիստ պարզ գյուղի տղա եմ ։Դ
Adam
Էդ գյուղի տղեքի պարզ լինելու մասին շատ-շատ եմ լսում ու միշտ չեմ հասկանում՝ թե ինչի՞ հենց գյուղի տղերքը պիտի պարզ լինեն:
Կբացատրե՞ս ինձ: Օդի մաքրությունից ա՞, թե՞ ուրիշ առավելություններ ունի գյուղը, որ տղերքին պարզ ա սարքում, իսկ քաղաքիններին՝ բարդ )))
Յոհաննես
Անկեղծ ես էլ չեմ հասկանում, բայց պա՞րզ են, ես մենակ ինձ գիտեմ ։Դ իսկ եթե մի քիչ լուրջ,ապա գյուղի մարդիկ
ավելի կոմպլեքսավորված են, գյուղերում սաղ իրար գիտեն ու անծանոթների հետ շփման խնդիր չկա, որ գալիս են քաղաք ընկնում են ք*քը, տենց ես էլ եմ ընկել:
Adam
Դու հիմա Երևանում ես բնակվու՞մ:
Յոհաննես
Հա,մի քանի տարի արդեն:
Adam
Ի՞նչը քեզ բերեց Երևան: Ուսումը՞:
Յոհաննես
Երկար պատմությունա, բայց հա ,հիմնականում ուսումը, բայց չհարցնես մասնագիտությունս ։Դ ես էլ չգիտեմ:
Adam
Չեմ հարցնի: )) Իմ համար դու մի մասնագիտություն ունես. ակումբը զվարթ պահող:
Ափսոս՝ Չուկը չի համաձայնվի բյուջեից քեզ ամսեկան փող դուրս գրի :Ճ
Յոհաննես
Հա, ափսոս, բայց դե երիտթևի առաջնորդ օծեց էլի բանա ։Դ
Adam
))) դե լավ ա… յերարխիայի մեջ կամաց-կամաց սկսում ես տեղավորվել: Աստիճանդ մի օր կարող ա և բարձրացնի, ով գիտի: ))
Լավ... Ի՞նչ տվեց քեզ Երևան գալը...
լավ ե՞ս քեզ զգում Երևանում:
Յոհաննես
Երևի լավ ծանոթներ, ուրիշ բան չեմ մտաբերում ։ճ դե վատ չի, բայց բնության պակասը զգացնելա տալիս, օդ չկա ։/
Adam
Դու ո՞ր շրջանից ես:
Յոհաննես
Արթիկի շրջան:
Adam
Ընդամենը ծանոթներ տվե՞ց: Իսկ ընկերնե՞ր: Ընկերուհի… սեր… և ուրիշ էդպիսի զիզիպիզի բաներ չէ՞…
Յոհաննես
լավ ընկերներ էլ տվեց ։Դ Ընկերուհիներ էլ տվեց, բայց քանի որ ես սեր եմ խոստովանել 100֊ից ավել աղջկա,
առանձնապես լուրջ չեմ վերաբերվում տված ընկերուհիներին ։Դ
Adam
))) իսկ ընկերուհիների տվածներին էլ լուրջ չես վերաբերվու՞մ
Յոհաննես
Ես քյարթ եմ ընկերուհուց չեմ վերցնում ։Դ
Adam
հասկացա: Փաստորեն, երևանցի ես հիմա ու եթե ինձ չասեիր էլ, որ գյուղի տղա ես՝ ես չէի էլ ջոկի: Ինձ՝ ռասիստիս համար, դու միշտ էլ երևանցի ես եղել. այսինքն՝ սվոյ, մի տեսակ...
Կատակ եմ անում, իհարկե: Ես ռասիստ եմ հիմնականում մադագասկարցիների հանդեպ:
Յոհաննես
Տենցա, փոքր ժամանակ որ Երևան էի գալիս երեխեքը մաշկիս գույնի վրա բացվում էին:
Adam
)))))) ... Ի՞նչ պլաններ ունես ապագայի հետ կապված: Երևանում ես մնալու՞...
...միգուցե արտերկիր ես մեկնելու…
Յոհաննես
Չէ, ուզում եմ գնամ օտար ափեր...գյուղը ինձ համար փոքր էր, պարզվեց Երևանն էլ...
Adam
Իսկ ու՞ր կուզեիր գնալ: Արկածային մարդ ե՞ս քեզ համարում:
Յոհաննես
Հա, էներգիաս էլ անսպառ էր մինչև էս վերջերս, մի ժամանակ ուզում էի սաղ աշխարհով թափառեի,
հիմա ուզում եմ սովորեմ ու գործ անեմ, կուզեի ԱՄՆ, բայց էդ զուտ ուզել էլի ։Դ
Adam
Հա, սովորել… բայց ի՞նչ: Ինձ մի տեսակ անհանգստացնում ա էն փաստը, որ 23 տարեկան ես ու դեռ չես կողմնորոշվում հստակ, թե ինչով ես զբաղվելու:
Միգուցե ահավոր բազմատաղանդ ես ու ձեռքիցդ էլ ամեն ինչ գալիս ա ու չգիտես՝ ո՞ր մեկն ընտրես …
Յոհաննես
Հստակ կողմնորոշված եմ, զուտ մասնագիտությունս ասելու հավես չկար ։Դ
հենց մասնագիտությամբս էլ շարունակելու եմ ։ճ
Adam
ասա, էլի: Մեզ համար բացառություն արա:
Յոհաննես
դավայ չասեմ էլի ։Դ
Adam
օքեյ, մի ասա:
Յոհաննես
մերսի ։Դ
Adam
ԱՄՆ-ում կարծում ես հաջողություններ կունենա՞ս էդ մասնագիտությամբ…
Յոհաննես
նու ՀՀ֊ում էլ կունենամ
Adam
WOW! Ճիշտ արեցիր, որ չասեցիր: Գիշերը չէի քնելու ))
Յոհաննես
մենք մտածում ենք ձեր հանգիստ կյանքի մասին:
Adam
Շնորհակալ եմ: Մենք՝ գաղթականներս, հազիվ ամերիկա-եվրոպաներում ծերը ծերին հասցնելով իկռա բան ենք կարողանում ուտել,
իսկ դուք Հայաստանում ձեր IT ոլորտով գաղտնի միլիարդատերեր եք դառնում … դաժան ա: )))
IT … ճիշտ գուշակեցի՞
Լավ, չեմ համոզի՝ բացվես:
Էջանիշներ