User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 19 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Օտար լեզվի արտասանության խնդիրներ

  1. #16
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա թավացրածս մասն ա ավելի շատ խնդիր քան ուրիշ որևէ բան։ Ես տեղի լեզուն խոսում եմ տեղականին շատ մոտիկ ակցենտով, էն աստիճան, որ շատ տեղացի կոլեգաներս չգիտեն, որ այստեղ չեմ ծնվել-մեծացել։ Բայց կարող ա շաբաթ-կիրակի անցկացնեմ լրիվ հայերենի մեջ ու երկուշաբթի օրը գամ գործի ու օրվա առաջին կեսը չկարողանամ ոչ մի բառ տեղական լեզվի ակցենտով արտաբերել։

    Իսկ քո ասած տարբեր լեզուներում նույն բառը մի քիչ տարբեր արտասանությունները իրար հետ խառնելը՝ մի տրյուկով կիսվեմ. բառը արտասանելուց առաջ ասա. «էն ո՞նց էին ասում, օպերԱյշը՞ն»։ Լեզվակիրն էլ քեզ կուղղի, ու հետզետե մոտդ լրիվ բնական կստացվի, կարծում եմ։ Ամեն դեպքում արժի փորձել չքաշվել... էն որ ասում ա է. —գերմաներեն մենակ երկու բառ գիտեր՝ ախթունգ ու հենդեխոխ, բայց նենց էր նախադասությունները կազմում, որ բոլոր գերմանացիք իրեն հասկանում էին, — այ տենց պիտի վերաբերվես՝ թող իրենք քեզ հասկանան, ու որ չքաշվես, ու փորձես մինիմիզացնել ուղեղի կոմլեքսավորման ֆունկցիան, սովորելն էլ ավելի նպաստավոր կլինի։ Դե ու Շինի ասածը, որ անակցենտ մարդ չկա, սխալներն էլ մենք մեր ծնված օրվանից ընտելացած լեզվում էլ ենք անում։
    Էն, որ ես մի բոլ կոմպլեքսներ ու հոգեբանական խնդիրներ ունեմ, գաղտնիք չի Ուղղակի արդեն շատ եմ ամեն ինչ դրանց հետ կապում, հոգնել եմ ։Ճ

    Դրա համար էլ թեման բացեցի, որ հասկանամ՝ մենակ ե՞ս ունեմ տենց խնդիր՝ պայմանավորված նաև իմ հոգեկան վիճակով, թե՞ ամեն դեպքում օտար լեզվով խոսելու սկզբնական փուլում բնական բան ա։ Ոնց հասկանում եմ՝ խնդիրը մենակ ինձնից չի, կան օբյեկտիվ պատճառներ, իսկ ես սուբյեկտիվորեն շատ ծանր եմ տանում

    Պետք ա ուղղակի թուլանալ ու փորձել խոսել ոնց ստացվում ա, մինչև աստիճանաբար կարգավորվի։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.03.2019), Ծլնգ (25.03.2019)

  3. #17
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն, որ ես մի բոլ կոմպլեքսներ ու հոգեբանական խնդիրներ ունեմ, գաղտնիք չի Ուղղակի արդեն շատ եմ ամեն ինչ դրանց հետ կապում, հոգնել եմ ։Ճ

    Դրա համար էլ թեման բացեցի, որ հասկանամ՝ մենակ ե՞ս ունեմ տենց խնդիր՝ պայմանավորված նաև իմ հոգեկան վիճակով, թե՞ ամեն դեպքում օտար լեզվով խոսելու սկզբնական փուլում բնական բան ա։ Ոնց հասկանում եմ՝ խնդիրը մենակ ինձնից չի, կան օբյեկտիվ պատճառներ, իսկ ես սուբյեկտիվորեն շատ ծանր եմ տանում

    Պետք ա ուղղակի թուլանալ ու փորձել խոսել ոնց ստացվում ա, մինչև աստիճանաբար կարգավորվի։
    Իհարկե մենակ դու չես․ բոլորս էլ անցել ենք դրա միջով
    Ես ընդհանրապես չէի էլ մտածում, որ կյանքում գերմաներեն կսովորեմ։ Առաջին երկու տարին էստեղ մենակ անգլերեն եմ խոսել․ դե ուսումս անգլերենով էր, ուսանողական շրջապատս էլ՝ համապատասխանաբար անգլիախոս։ Ու որ ասեմ՝ մի կարգին անգլերեն գիտեի, էդ էլ սուտ կլիներ․ մի ձև հաջողացրել էի թոյֆլից բարձր բալեր հավաքել՝ զուտ թեսթը սովորելով, բայց խոսել շատ քիչ էի կարող։ Ու սկզբի ժամանակները հլը մի կերպ անգլերենն էի գլուխ բերում ուսմանս համար, ուր մնաց գերմաներեն սովորեի, հատկապես որ կիլոմետրերով հեռու էի էդ լեզվից և «ղռղռոցից» բացի ուրիշ բան չէի «լսում»։
    Հետո որ հասկացա՝ մնում եմ էստեղ, սկսեցի կամաց-կամաց սովորել, բայց իսկապես շատ կամաց, որովհետև վախենում էի խոսելուց սխալներ անել, ու ինչպես ինձ թվում էր, ընդհանրապես չէի էլ կարողանում էս լեզուն արտաբերել։ Շատ դժվար էր։ Գրավոր խոսքս շատ ավելի արագ էր առաջ գնում, քան բանավորը՝ հենց ռիսկ չանելու պատճառով։
    Առաջին գերմանալեզու աշխատանքս ստանալուց հետո էր, որ վերջապես սկսեցի կարգին խոսել։ Երբ հարցազրույցն անցա, մի ձև ապշել էի, որ ինձ գործի վերցրեցին, հատկապես որ գործս լիքը խոսել-գրելու հետ էր կապված։ Էդ ինձ ինքնավստահություն տվեց, որ ուրեմն ահագին լավ է վիճակս։ Ու սկսեցի առանց վախենալու խոսել։ Ինչքան խոսեցի, էնքան ավելի լավացավ։
    Հիմա հանգիստ ու ազատ խոսում եմ՝ իմ ամենօրյա խոսակցական լեզուն է, բայց դե կարծում եմ ամեն գերմանացի էլ կզգա, որ բնիկ չեմ։ Էհ, հետո ինչ, ինձ դա ընդհանրապես չի նեղում։ Բոլորս իրար լավ հասկանում ենք, վերջին աշխատանքիս ընդունվելուց էլ ասեցին, որ գերմաներենիցս տպավորված էին․ նենց որ ինչ-որ էսկողմ-էնկողմ ակցենտի համար էլ դարդ անելու բան չունեմ։ Դու էլ չունես, խոսիր ոնց կարող ես․ քիչ-քիչ քեզնով կհպարտանաս, էնքան լավ կստացվի
    Վերջին խմբագրող՝ ivy: 24.03.2019, 23:49:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.03.2019), Բարեկամ (28.03.2019), Ծլնգ (24.03.2019), Նաիրուհի (25.03.2019), Շինարար (25.03.2019)

  5. #18
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է հայերենից բացի առօրյայում այլ լեզու օգտագործողների կարծիքները կարդալը։

    Գուցե էնքան էլ լավ չեմ ձևակերպել, բայց ինձ հուզող երևույթը ես ակցենտ դժվարանում եմ կոչել։ Դե հա, խոշոր հաշվով ակցենտ ա, բայց ինձ, օրինակ, ավելի շատ հուզում ա ուղեղում մի արտասանությամբ նստած բառի՝ ուրիշ լեզուներում այլ կերպ արտասանվելն ընկալելը։ Ասենք՝ օպերացիա բառը, որը նույն արմատով ու նման կազմությամբ կա բոլոր չորս լեզուներում, որոնց հետ առնչվում եմ. operation, операция, operatie.

    Ես գիտեմ էդ բառի ընթերցման կանոնները էդ չորս լեզուներում, բայց հենց արտասանելու պահը գալիս է, խառնում եմ սաղ ։Ճ կարող ա ռուսերենի՝ շեշտից առաջ ընկած օ֊ն ա կարդալու կանոնը, հոլանդերենում tie-ն ցի կարդալու կանոնն ու անգլերենի ation-ը էյշն կարդալու կանոնը միքսեմ մի արտասանության մեջ ։Ճ էս մի քիչ կատաստրոֆիկ օրինակ էր իհարկե, բայց երկու լեզվի կանոն միքսելը ստացվում է բավական հաճախ։

    Նույն կերպ բառի շեշտը։ Հայերենում հիմնականում (իմ օգտագործած բարբառներում, գրական արևելահայերենում, Երևանի խոսվածքում) շեշտը կայուն շարժական է, ու ինչքան էլ փորձում եմ մյուս լեզուներում հնարավորինս ամեն բառի շեշտի տեղը հիշել, մեկ֊մեկ ինձ բռնացնում եմ էն մտքի վրա, որ ուղեղումս դրանք սաղ խառնվել են իրար։ Արդյունքում ստացվում է, որ գրելը, կարդալը, լսելը շատ ավելի բարձր մակարդակի վրա են լինում, քան խոսելը, որովհետև ահավոր կոմպլեքսավորվում եմ, խուսափում։ Լինում է նաև, որ հստակ հիշում եմ շեշտի տեղը, բայց մեկ ա՝ սխալ եմ արտասանում, հետո միանգամից նկատում եմ սխալվելս ու ընկնում պանիկայի մեջ։
    Նայի, դու միանգամից մի քանի տարբեր երևույթներ ես նկարագրում։ Առաջին խնդիրը, երբ ուրիշ լեզվի արտասանությունն ես արտաբերում, կոչվում ա ինտերֆերենցիա։ Դա լրիվ նորմալ ա։ Երբ հոլանդերենդ ավելի լավանա, կթուլանա, բայց չի վերանա։ Բազմալեզու մարդկանց բնորոշ բան ա ու լրիվ օքեյ ա, հատկապես երբ արագ֊արագ մի լեզվից մյուսն ես փոխվում։ Նայի, ես օրվա ընթացքում ահագին մեծ հաճախականությամբ երեք լեզու մեկը մյուսից անցում եմ կատարում։ Չնայած, որ իմ անգլերենը շատ լավ ա, քանի որ մեծ մասամբ թե՛ աշխատանքում, թե՛ տանը, թե՛ ընկերական շրջապատներում անգլերեն եմ գործածում, բայց երբ դանիերենից անմիջապես անցում եմ կատարում, հաճախ որոշ բառեր հենց դանիական արտասանությամբ եմ ասում անկախ ինձնից։

    Շեշտը հենց ակցենտի հետ կապված խնդիր ա։ Սխալ շեշտադրումներն էլ օտար ակցենտի դրսևորման ձևերից մեկն են։ Ու ավելին՝ շեշտը հիմնական պատճառներից ա, թե ինչու կարող ա քեզ չհասկանան, որովհետև սխալ շեշտադրությունը ահագին մեծ հեռավորություն ա ստեղծում բառի իսկական ու քո արտասանության միջև։ Բայց դե ճիշտ շեշտադրությունն էլ շատ լսելու ու խոսելու արդյունքում մենակ կարա լինի, ու մի նեղվի, որ սխալ ես արտասանում։ Սխալ ա, թող սխալ լինի։ Հետո ճիշտը կսովորես (կամ ճշտին ավելի մոտը)։ Ես էլ էի առաջ շատ նեղվում դանիերեն սովորելիս, երբ սխալներս բռնացնում էին, բայց հիմա եթե մեկը փորձում ա ինձ ասել, որ որևէ բան սխալ ասեցի, թռնում եմ դեմքին, որտև լեզուն հաղորդակցության համար ա, ոչ թե դիմացինին դատելու։ Իսկ սխալներն ուղղվում են մենակ պրակտիկայով։

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (25.03.2019), Շինարար (25.03.2019)

  7. #19
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին, արի ստեղ մի բան հստակեցնենք. արաբերենը մի լեզու չի։ Էն, ինչ աշխարհաքաղաքական ու կրոնական զանազան պատճառներով համարվում ա արաբերեն, բազմաթիվ լեզուների համակցություն ա։ Նույնն էլ անգլերենը։ Նույնն էլ հոլանդերենը։ Բնական ա, որ կախված, թե որտեղ ու ոնց ես սովորում, որդեգրելու ես կոնկրետ էդտեղի հնչյունա֊հնչութաբանական առանձահատկությունները, ու մարդիկ նկատելու են դա, բայց նաև նկատելու են դրան ուղեկցող օտար ակցենտը, որովհետև ինչքան էլ մեջտեղից ճղվես ու թագուհու անգլերենով խոսես, մեկ ա, թագուհու անգլերենին սովոր անգլիացին լսելու ա, որ էդ ակցենտի հետ մի բան էն չի, զգալու ա օտար հնչողությունը։ Տենց լիքը մարդկանց եմ ճանաչում. դանիացի, որ իռլանդական ակցենտով ա խոսում, բայց բոլոր զ֊երը ս ա արտասանում, շ֊երը՝ ս, ու դու հանգիստ լսում ես, որ հա՛, իռլանդական անգլերեն ա խոսում, բայց լեզվակիր չի։ Օտար ակցենտով խոսելու մեջ իհարկե վատ բան չկա, բայց կա սահման, որի դեպքում օտար ակցենտը խիստ անհասկանալի ա լեզվակիրների համար, հատկապես երբ շատ սովոր չեն օտար ակցենտների (անգլախոսները հիմնականում սովոր են, դանիախոսներն ու հոլանդախոսները՝ չէ), հետևաբար մի քիչ ավելի շատ ջանք ա պետք թափել արտասանությունը յուրացնելու վրա կամ էլ պետք ա դիմացինին ստիպել, որ սովորի օտար ակցենտ հասկանալ։
    Էդ դիմացինի պահը լավ նշեցիր։ Որովհետև մեծ գործոն ա լեզվակիրների սնոբիզմը։ Մարդիկ գիտեմ, որ անգլերենի իրանց ուզած տարբերակից մի հատ շեղում ոչ լեզվակիրներն կողմից յանի չեն հասկանում։ Պոնտեր էլի։ Լեզուների ստանդարտացումը պիտի ավելի ներառական լինի։ Ասենք մենք դպրոցում անցնում ենք անգլերենը ենթակա ստորգյալ խնդիր։ Ուելսցիք ասում են interesting it is. Tired I am. Working I am. Ինձ իմ արաբռրենով խոսալ սկսելուն ամենաշատը խրախուսել ա լեզվակիրնռրի խոսալու լսելը ոնց ուզում խոսում են։ Հետո հիշում եմ իմ թարս ու շիտակ հայերենը։ Ես հայերեն շատ վաղտ վերջին ցանկերը երկար բառերի կուլ եմ տալիս։ Մամաս ա նկատել թե չէ հատուկ չեմ անում։ Ընդհանուր Նաիրուհու վախերը ես էլ ունեմ արաբերենի, կոնկրետ Եգիպտոսի բարբառի պահով, նենց որ ինձ եմ դուխ տալիս ոչ թե իրան։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (25.03.2019)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •