Շինարար-ի խոսքերից
Դե իմ ասելն էդ որ նախ և առաջ պետք ա հստակեցնել տվյալ լեզվի հնչունա-հնչութաբանական առանձնահատկությունները, հետո գտնել որևէ մեկին որը կտիրապետի դրան, որովհետև նույն բառի նույներորդ հնչյունը նույն լեզվի տարբեր լեզվակիներ նույնակերպ չեն արտասանում, շեշտադրումը նույն բառի մեջ տարբեր լեզվակիրների մոտ միշտ չի որ համընկնում ա և այլն, և այլն: Իմ ասելն էլ էն ա, որ ակցենտի համար էդքան պետք չի անհանգստանալ: Էսպես թե էնպես ժամանակի ընթացքում տվյալ միջավայրդ ազդելու քո արտասանության վրա ու սկսելու ես ավելի ու ավելի իրանց նման խոսել, բայց դա ավելի լավ ա բնական ճանապարհով լինի, քան երբ արհեստական ճգեր ես գործում: Ասենք՝ անգլերենի օրինակով ասեմ: Ընկերներ ունեմ, որ հատուկ աշխատել են իրանց ակցենտի վրա ու բնականաբար վերցրել են որպես օրինակ էն կանոնիկ անգլերենը, որով մենակ թագուհին ա խոսում: Մի քիչ երկար լսում ես, գլուխդ ուռչում ա, որովհետև բնական չի, ի տարբերություն ասենք խիստ արտահայտված իտալական, ռուսական կամ արաբական ակցենտների,որ գուցե առաջին անգամ լսելիս թեթև ժպիտ ա առաջացնում, բայց հասկանալի ա, հստակ ու մեկը իմ կարծիքով՝ հաճելի:
Ինձ էստեղ ասում են, որ ես արտահայտված ակցենտ չունեմ, իհարկե զգացվում ա, որ լեզվակիր չեմ, բայց հստակ ա բրիտանական խոսակցական լեզվի ազդեցությունը: Ինձ թվում ա՝ պատճառը էն ա, որ ինչ էստեղ եմ՝ հիմնական շփումս հենց լեզվակիրների հետ ա, ու ասենք՝ մյուս հայերի հետ ընկերներիս կարծիքով ակցենտ չեմ կիսում, որովհետև մյուս հայերը էստեղ մեկ՝ ավելի կարճ ժամանակով են լինում, երկու՝ ես լոռեցի եմ, մյուս հայերը՝ կամ Ռուսատսանից, կամ արևմտահայ, կամ Երևանի կողմերից: Երևանի կողմերից հայերի խոսքում ես երբեմն իմ արտասանությունը լսում եմ, բայց իմ կարծիքով իրանց արտասանությունը ավելի մոտ ա իրանցիների ակցենտին: Էս ամենի հետ մեկտեղ, երբ մարդիկ շփվում են, կարևոր ա միտքը ընկալելի ձևակերպված լինի, քան թե արտասանությունը: Չնայած կարող ա դա անգլերենի ավելի ինքլուզիվ լինելու հետ ա կապված: Ի վերջո ժամանակին աշխարհի իննսուն տոկոսը գրաված ու բոլորին իր լեզուն պարտադրած երկիրը բարոյական իրավունք էլ չունի ասենք հնդիկներին ասի ձեր ակցենտը շեղվում ա նորմից: Ո՞նց ա շեղվում, եթե դա իրանցից շատերի հենց մայրենի լեզուն ա:
Նույնը արաբերենի դեպքում, նույն տառը մի երկրում ջ են ասում, մյուսում ժ, մյուսում գ, հիմա ո՞րն ա ճիշտ: Մենք որոշ հնչյուններ Հայաստանում անցնում էինք կ-ին ու տ-ին մոտ հնչողությամբ, էստեղի դասախոսները անգլերենի լեզվակիր սովորացնում են ք-ին ու թ-ին մոտ հնչողությամբ: Ու չեն էլ անհանգստանում, ես սկզբում մտածում էի՝ վայ ինչ սխալ ա, հետո սկսեցի ուշադիր լսել, որ շատ բարբառներում հենց էդպես էլ արտասանում են: Հիմա ո՞րն ա ճիշտ: հայերենում շեշտը ո՞ր վանկի վրա ա դրվում:
Արաբերենի խմբերիցս մեկը էս կիսամյակ մի շաբաթ ես եմ տալիս, մի շաբաթ ուրիշ դասախոս: Ընդ որում ինքը հիմնական դասախոս ա ու ես ուսանողներին նախօրոք ներկայացրեցի, որ հաստատ շատ օգտակար կլինի ձեզ համար, ինքը ավելի փորձառու ա և այլն: Պարզվեց, որ ինքը նույն պրոֆեսիոնալ մոտեցումը չի ցուցաբերել: Ես որ ուսանողներին սովորացնում եմ, միշտ ասում եմ՝ սա կանոնն ա, գրելիս եթե գրավորի պահանջ ա, տենց գրեք, դասի ժամին որ խոսում եք՝ եկեք տենց մի վարժվեք ասելուն, այլ սենց՝ խոսակցականին ավելի մոտ: Ու սա ես ինձնից չեմ հնարաել, արտասահմանում գրական արեբերենը սովորացնում են՝ խոսակցականին առավել մոտեցված տարբերակով, ինչը ընտիր ա: Մեկ էլ ուսանողներս հաջորդ անգամ ինձ ասում են՝ բա դու սենց ես մեզ սովորացնում, մյուս դասախոսը ասում ա՝ չէ, կամ խիստ գրական պիտի ասեք կամ ուղղակի բարբառ, իբր ոչ մի արաբ երբեք տենց ոնց մենք ենք սովորացրել, չի խոսում: Անպրոֆեսիոնալությունը մի կողմ, որ ուսանողներին մյուս դաս տվողների հեղինակության հետ ա խաղում, հետն էլ բացարձակ յուղ վառոցի: Բայց ես արդեն բամբասանքների միջոցով լսել էի, որ տենց բան ասել, պատրաստ էի: հանգիստ ասի՝ ամենայն հարգանքով իր հանդեպ, ոչ միայն ինքը, ընդհանրապես ոչ մեկը, նույնիսկ լեզվակիր դասախոսները չեն կարող ասել, թե խոսացել են աշխարհի բոլոր արաբների հետ, որ պնդեն, թե ոչ մի արաբ սենց չի խոսում: Իհարկե իրականում տենց խոսում են, բայց էս հիշեցի էդ ակցենտի պահով՝ ինձ թվում ա՝ ամենաճիշտը չսևեռվելն ա ու չփորձել, որևէ ձեռնարկի օգնությամբ դասագրքային արտասանության հասնել, ավելի լավ ա ինքը ինքնաբերաբար զարգանա:
Էջանիշներ