Ինձ թվում ա թավացրածս մասն ա ավելի շատ խնդիր քան ուրիշ որևէ բան։
Ես տեղի լեզուն խոսում եմ տեղականին շատ մոտիկ ակցենտով, էն աստիճան, որ շատ տեղացի կոլեգաներս չգիտեն, որ այստեղ չեմ ծնվել-մեծացել։ Բայց կարող ա շաբաթ-կիրակի անցկացնեմ լրիվ հայերենի մեջ ու երկուշաբթի օրը գամ գործի ու օրվա առաջին կեսը չկարողանամ ոչ մի բառ տեղական լեզվի ակցենտով արտաբերել։
Իսկ քո ասած տարբեր լեզուներում նույն բառը մի քիչ տարբեր արտասանությունները իրար հետ խառնելը՝ մի տրյուկով կիսվեմ. բառը արտասանելուց առաջ ասա. «էն ո՞նց էին ասում, օպերԱյշը՞ն»։ Լեզվակիրն էլ քեզ կուղղի, ու հետզետե մոտդ լրիվ բնական կստացվի, կարծում եմ։
Ամեն դեպքում արժի փորձել չքաշվել... էն որ ասում ա է. —գերմաներեն մենակ երկու բառ գիտեր՝ ախթունգ ու հենդեխոխ, բայց նենց էր նախադասությունները կազմում, որ բոլոր գերմանացիք իրեն հասկանում էին, — այ տենց պիտի վերաբերվես՝ թող իրենք քեզ հասկանան, ու որ չքաշվես, ու փորձես մինիմիզացնել ուղեղի կոմլեքսավորման ֆունկցիան, սովորելն էլ ավելի նպաստավոր կլինի։
Դե ու Շինի ասածը, որ անակցենտ մարդ չկա, սխալներն էլ մենք մեր ծնված օրվանից ընտելացած լեզվում էլ ենք անում։
Էջանիշներ