Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
Ռոնալդուն մեծագույն ֆուտբոլիստ ա, ես հակառա՞կն եմ ասել։
Ես ասում եմ՝ մեծագույն ֆուտբոլիստ չի։

Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
Բայց միշտ չի, որ ուժեղ ֆուտբոլիստ առնելը թիմը ավելի ուժեղ ա դարձնում։ Կոնկրետ Յուվեի ու Ռոնալդուի դեպքում իմ կարծիքով Յուվեն սպորտային տեսանկյունից տուժել ա, չնայած որ շահել ա օրինակ մարքեթինգային առումով։ Թիմի խաղը անցած տարիների համեմատ շատ միօրինակ ա դարձել։ Բոլոր 10 ֆուտբոլիստները ման են գալիս մի մարդու՝ Ռոնալդուին։ Ու էտ հիմնականում անում են կրոսների ու ինչ-որ բավական պարզ այլ տարբերակների միջոցով։ Էն, որ Ալեգրիի համար գլխացավանք ա դարձել Ռոնալդուին թիմի մեջ տեղավորելը (իսկ Յուվեն մինչև Ռոնալդուն ուժեղ ու վաղուց արդեն ձևավորված հստակ համակարգ էր, որտեղ ի սկզբանե դժվար էր Ռոնալդուի դերը պատկերացնելը) մենակ իմ կարծիքը չի, այլ նաև շատ-շատ վերլուծաբանների։ Ռոնալդուն մեծագույն ֆուտբոլիստա, բայց իրա թիմը Ռեալն էր, Ռեալում իրան համապատասխան խաղ ու ոճ էր դրված։ Յուվենտուսի թուլանալու համար էլ շատ խորանալ պետք չի, պետք ա ուղղակի թիմի վերջին տարիների արդյունքներն ու խաղային պոտենցիալը համեմատել էս տարվա վիճակի հետ։ Կոնկրետ իմ համար, Յուվեն վերջին 3 տարիների 3 ամենաուժեղ թիմերից մեկն էր ու գոնե մի ՉԼ պետք ա տարած լիներ Ռեալի հետ ֆինալում։ Էս տարի էտ խաղը չկար։ Էլ չեմ ասում, որ Ռոնալդուի գալով տուժեց համ Իգուաինը (հանին ս․․․․․ արին), համ էլ Դիբալան (իսկ ի՜նչ արեց Դիբալան նախանցած տարի Բարսային)։ Երկու ֆուտբոլիստի խաղից հանել ա մի մարդու պատճառով։ Արդյունավե՞տ ա։ Կյանքը ցույց ա տալիս, որ չէ։ Ու եթե Հիգուայինի վրա թքած ունեմ, Դիբալան էն խաղացողն ա, որ միշտ պետք ա խաղար ու խաղը իրա շուրջ կառուցվեր։
+

Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
Ինչ վերաբերում ա Մեսսիին․ մարդը ամեն ինչ ա անում դաշտում։ Խոսքը մենակ գոլերի ու գոլայինների մասին չի։ Գնդակը հասավ դաշտի կենտրոն թե չէ, մնացած ամեն ինչ Մեսսիի վրա ա․ գրոհների կազմակերպում, ճիշտ ուղղության ընտրություն, տո որ պետք ա դրիբլինգով էս էն ու տենց շարունակ։ Խաղից չի ստացվում, տուգանայինից ա խփում։
+
Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
Ես ավելի մեծ օգտակար գործողության գործակից ունեցող ֆուտբոլիստ էսքան ժամանակ չեմ տեսել ու էլի եմ կրկնում՝ խոսքը մենակ գոլերի կամ փոխանցումների մասին չի։
։) Ուրեմն էդքան վաղուց չի, որ ֆուտբոլ ես նայում Չեմ վիճի՝ Մեսսին խաղ ստեղծող ֆուտբոլիստա, ներկա ժամանակներում լավերից մեկը, ոմանց կարծիքով էլ լավագույնը։ Բայց դեռ շատ ունի աշխատելու անցած տարիների արդյունավետ ֆուտբոլիստներին հասնելու։

Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
Խմբ․ Ավելացում․ Ու մի բան էլ․ Ահավոր սիրում էի անցած տարիներին նայել Յուվեի խաղերը։ Ինչի․ որովհետև Ալեգրին կրված խաղերը 1-2 փոփոխություն 180 աստիճան փոխում էր։ Մարզչական հաղթանակների համար խելքս իմս չի։ Օրինակ, Տոտենհեմի հետ խաղը անցած թե նախաննցած Չլ-ում։ Իսկ էս տարի ոչ առաջնությունում, ոչ ՉԼ-ում Ալեգրին խաղ երբեք չփոխեց։ Ու պատճառը իմ համար պարզ ա․ Ռոնալդուի դաշտում լինելը իրա ձեռքերը կապում ա։
Ռոնալդուն Յուվեի համար ուղղակի ներդրում է՝ փող են դրել, պիտի ռասկրւոտկա անեն, որ փողը հանեն ու մի բան էլ աշխատեն։ Ցավոք, կապիտալիզմը միշտ չի, որ մեծ սպորտին օգնում է։