Հակասություններն ուղղակի ընդգծել եմ:
Կարծում եմ ուղղակի քիչ խաղեր ես տեսել նրա մասնկացությամբ, քանի որ մինչև հիմա էլ խաղում է: Օրինակի համար ասեմ, որ աշխարհի լավագույն տուգանային իրացնողների 5-յակում է (տուգանայինից կատարված հարվածները գոլով ավարտելու տոկոսը): Ներկայիս գործող խաղացողներից ոչ մեկը դեռ նույնիսկ մոտ չի էդ ցուցանիշներին: Բայց ինչպես ասեցի` վիճակագրությունը չի ֆուտբոլիստին "լեգենդ" դարձնում
"Լեգենդ" դառնում են ունեցած ներդրման ու նաև ինքնատիպության համար:Կոպիտ ասած` ֆուտբոլի համար "արած ունեն":
Ճիշտ ես, մանավանդ չի կարելի հահեմատել տարբեր ժամանակների ու տարբեր երկրների առաջնությունները: Ոչ մի կերպ չեմ կարող ասել Իսպանիայի պես "միակողմանի" առաջնությունում արդյունավետ խաղացողն ավելի արդյունավետ է, քան մինչև քանդվելը իտալական իսկականից դաժան առաջնությունում արդյունավետ խաղացողը:
Թվերի վիճակագրությունը ոչինչ չի տալիս:
YouTube-ում հավաքածուներ կան` գոլերի, փոխանցումների, անցումների, հնարքների: Հավես ունենաս, դիտիր` հաճույք կստանաս:
Հ.Գ.
Առաջարկում եմ մեր փոքրիկ "բանավեճը" դադարեցնենք: Քանի որ ֆուտբոլ forever ...
Էջանիշներ