User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 33 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Ինտիմ օրագիր

  1. #31
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն էս հոմոսեքսուալի կյանքը տեղից էնքան բարդ ու տրավմաներով լեցուն ա ի ծնե, որ հլը էդ հերիք չի՝ մի հատ էլ ակտիվ-պասիվ լինելու հետ կապված հոգեբանական արիշվերիշների ու ալեկոծումների մեջ ես պարբերաբար:

    Էն, որ միշտ ակտիվ ես եղել, բայց միմիայն ճարահատյալ: Քանի որ միշտ պասիվների ես դուր եկել: Բայց ախր ես հոգով պասիվ եմ … ինձ ակտիվներն են դուր գալիս …
    Ու ես մտքումս ու ֆանտազիաներումս ավելի շատ պասիվ լինելու պատկերացումերի՛ց եմ կայֆ ստանում, քան ակտիվ:

    Բայց ոչ մեկի մտքով անգամ չի անցնում, որ կարող ա հոգով պասիվ լինեմ …

    Ոչ մեկի մտքով նույնիսկ չի անցնում, որ կարող ա հոմո լինեմ in the ֆը՛րսթ place , ուր մնաց՝ ակտիվ կամ պասիվ:

    Ակտիվներն ինձ չեն սիրում (վանում եմ՝ երկու մագնիսի նույն բևեռներն իրար մոտիկացնելու պես) … իրանք իմ մեջ պասիվ չեն տեսնում, որ ես իրանց քաշեմ …


    Էհ …
    Հուսամ՝ մյուս կյանքում գոնե մի քիչ կանացի կամ նուրբ կծնվեմ՝ ակտիվներին դուր գալու համար …

    Բայց Հիսուս, արդյո՞ք դու ինձ իմ մյուս կյանքում նորից գեյուկ ես պատրաստվում սարքել ???

    Մի՛ արա տենց բան: Մյուս կյանքում աղջիկ ա պետք սիրել: Հերիք ա:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (04.07.2023), մարդ եղած վախտ (03.07.2023)

  3. #32
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրալ սեքսի ժամանակ, մտածում եմ՝ չբռնե՞մ՝ առնանդամի երակներն ու հյուսվածքները observe անեմ ու մեդիտացիա անեմ դրանց շուրջ: Մեկ էլ տեսար՝ սթրեսս պակասեց (անտառային թերապիայի շրջանակներում … :ՃՃ

  4. #33
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանկության մի հիշողություն է գիշերվանից արթնացել․ ես քնած էի, ինքը՝ արթուն։

    80-ականներին, երբ մի մատ երեխա էի, հաճախ էի լինում Օղակաձև զբոսայգում, որին մեր տանը «ֆանտաններ» էին անվանում։
    Ու մի պայծառ օր, երբ հերթական անգամ «ֆանտաններում» էի, երկու արտառոց էակ տեսա՝ իրենց ամբողջ աուրայով մեզնից շատ տարբերվող։
    Նմանատիպ արարածներին մեր կողմերում այլմոլորա «արտասահմանցի» էին անվանում, ինչը սովորաբար ընդգրկում էր էն ամբողջ հասարակությունը, որը սովետից դուրս էր։
    Հիմա մտածում եմ, որ արտառոց էակները իրականում գերմանուհիներ էին, ու գուցե էդ պատճառով է հիշողությունն արթնացել՝ անհասկանալի իրերն ի վերջո համապատասխան դարակներում տեղավորելու միտումով։

    «Ֆանտաններում» նստարանի վրա հանգստացող էակները մի տեսակ բաց գույների էին, անթև մայկաներով էին ու շորտերով։ Ինձ համար ու երևի նաև 80-ականների Երևանի համար՝ ահագին անսովոր տեսքի։
    Կողքին անճոռնի (դե իմ սովետական պատկերացմամբ) «պայուսակներ» էին։

    Հիմա, երբ հուշը նորից արթնացել է, ու կողքից նայում եմ պատկերին, ոչ մի արտասովոր բան չեմ տեսնում․ «պայուսակներն» էլ կարգին ուսապարկեր են երևում։
    Ու մանկության ընկալումս եկել բախվել է էսօրվա ընկալմանս․ շշմած իրար են նայում։

    Բայց էդ պատկերի մեջ նաև մի դետալ կա, որն էլ ամբողջ հուշի քաղցրությունն է։
    Կանանցից մեկը երկու ձեռքերը բարձրացել, դրել էր գլխի հետևում՝ ծոծրակին, ու դրանով թևատակերը ի ցույց դրել։
    Իսկ թևատակերը լի էին երկարոտ, խարտյաշ մազածածկույթով։ Հիմիկվա աչքերով որ նայում եմ՝ լրիվ կուսական բուսականություն, երբևէ ձեռք չտված։
    Էն ժամանակվա հայացքով՝ տեսածս ամենահավանական պատկերը։ Քար կտրած նայում էի մոգական թևատակերին․ էդպիսի անութներ որևէ կնոջ մոտ տեսած չկայի։
    Ու թե ինչ հանգստությամբ էր բացել, ոնց որ՝ հեչ։
    Իսկ ես հենց մենակ էդ դետալի համար գրառումս էս թեմայում եմ անում

    Էն պստիկ այվին հիմա կանգնել է դիմացս, հարցական վրաս է նայում։ Ասում եմ՝ սիրուն է, չէ՞։ Ձայն չի հանում։
    Մյուս բանը, որ պստոն չի հասկանում, էն է, թե ոնց կարող է ինքն էդքան մոտ կանգնել ու չռած աչքերով մեկին նայել, էն դեպքում, երբ էդ մեկը սկի մի հայացք էլ իր կողմը չի նետում։ Էն հասարակությունում, որտեղ բոլորը բոլորին են նայում՝ միշտ, ամեն տեղ, ամեն պահի, անթաքույց, մեկ էլ հայտնվում են արարածներ, որոնք «չեն նայում»։

    Կողքից հետևում եմ արթնացած պատկերին․ ցցված փորիկով, x-աձև ոտքերով, դեմքին թափվող խուճուճներով, շշմած մի աչոն՝ չնայողների մոտ կանգնած, դեմքին՝ տարբեր թավության հարցականներ ու բացականչականներ։

    Մտածում եմ, գուցե էդ պատկերը դեռ ամեն օր էլ կրկնվում է, ու իրականում շատ բան չի փոխվել։ Երևի մենակ հարցականների թավությունն է քչացել։

    Նենց էլ հավեսով ժպտում եմ սա գրելիս․ գրելը լավ բան է, նույնիսկ երբ ախմախություններ ես բստրում։

  5. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (31.10.2023), Freeman (27.10.2023), Բարեկամ (27.10.2023), Հայկօ (31.10.2023), մարդ եղած վախտ (27.10.2023), Նաիրուհի (28.10.2023), Ուլուանա (28.10.2023)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •