User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Ինտիմ օրագիր

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինտիմ օրագիր

    Բացում եմ օրագիր՝ ինտիմ ու սեռական թեմաներով օրագրային գրառումների համար:
    Մտորումներ, ֆանտազիաներ, հուշեր, դիտարկումներ և այլն:

    Մեջբերումներն ու քննարկումները թեմայում արգելվում են:
    Սակայն ցանկության դեպքում որոշակի օրագրային գրառմանը կարող եք անդրադառնալ՝ մեջբերելով այն «Ինտիմ քննարկումների» թեմայում:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (11.03.2019), Freeman (11.03.2019), Գաղթական (11.03.2019)

  3. #2
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, երևի թե՝ սառույցը ե՛ս կոտրեմ: Ուրեմն էն Փախուստ Բանտից սերիալը որ նոր էր սկսվել 2005-ին, ես սկսեցի դա նայել կինոյի սիրուն տղու համար: Michael-ի, էլի: Ու հետո կամաց-կամաց սիրահարվեցի սերիալի վրա, սյուժեի վրա ու սկսեցի արդեն նայել սերիալը զուտ սցենարիստա-ռեժիսորա-դերասանական աչքերով, չնայած որ Wentworth-ը միշտ էլ ֆանտազիաս էր, մինչև չորրորդ սեզոնը: Չորրորդ սեզոնից արդեն սկսեց քաշ հավաքել, թմբլիկանալ ու էլ ֆանտազիաս չլինել: Ու իմ ներքին առանձնակի չոտկիության հասնող գեյդարը միշտ էլ ինձ հուշում էր, որ էս տղեն տղեքի ա սիրում. չգիտեմ… ինչ-որ մի բան կար մեջը, որ գեյդարս detect էր անում: Ու որ տարիներ հետո coming out-ն արեց՝ ես բացարձակ չզարմացա ու ասեցի՝ բռավո ու մի տեսակ՝ մեեեհ… էլ ֆանտազիաս չէր: Էն նիհար, ստրոյնի Մայքլը չէր, էլի: Հիմա իսկի դեմքին չեմ էլ ուզում նայեմ: Բա:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (12.03.2019), Աթեիստ (11.03.2019)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի Ակումբում գարունը եռում է, մի երկու բան էլ ես պատմեմ:

    17 տարեկան էի, առաջին կուրսը նոր էի ավարտել, ու ամռանը ընկերուհուս հետ երեք շաբաթով գնացել էինք ուսանողական ճամբար՝ Դիլիջան: Ես ու ընկերուհիս՝ Անուշիկը, հարիֆ մեռնում էինք, լրիվ էրեխա, մեզ հետ էլ կուրսից մի քանի թիթիզ աղջիկներ կային (թե ընդհանրապես ինչ գործ ունեինք դրանց հետ), որոնք թեև մեր տարիքի էին, բայց իրենց մեծ կենսափորձով կանանց տեղ էին դրել, ինչ է թե դպրոցի վերջին դասարանում մի երկու ամիս «ընկեր» էին խաղացրել ու նույնիսկ հաջողացրել էին հետները պռոշտի անել:

    Սրանք մեզ սաղ օրը խելք էին սովորեցնում՝ բացատրելով կանանց ու տղամարդկանց հարաբերությունների նրբություններն ու գաղտնիքները, հետն էլ իրենց խիստ դաստիարակների տեղ էին դրել:
    Մի տղա կար ճամբարում, պոչիցս չէր պոկվում, ու ոնց կլիներ՝ խարույկի մոտ թողել էի, որը գլուխը հենի ուսիս: Սրանք մեծ շուխուռով եկան, ինձ հավաքեցին տարան խարույկի մոտից, ու սաղ գիշեր գլխիս լեկցիա էին կարդում իմ բարոյական կերպարի մասին:
    Մի հատ էլ ուրիշ տղա կար, որին կամաց-կամաց սիրահարվում էի, ու հետը հաջողացրել էի թաքուն փախչել սարերը: Սարի լանջին մի քանի ժամ իրար կողք պառկած զրուցում էինք՝ առանց իրար մի թեթև անգամ կպչելու. կատարյալ էրոտիկա:
    Բայց դե հենց հետ եկա, նորից ընկա էս խիստ դասատուներիս ձեռքը՝ թե բա ուր էին: Ես էլ ասեցի՝ Կարենի հետ սար էի բարձրացել: Սրանք լրիվ վատացան, թե էս աղջիկը ձեռից գնում է, էրեկ հազիվ էինք էն մեկից պոկել, խարույկի մոտից տուն բերել, էսօր սա արդեն ուրիշի հետ սարերում Անուշ ու Սարո է խաղում:

    Էդ սարի պատմությունից հետո, ինչքան էլ համոզեի, որ պառկած զրուցելուց բացի էնտեղ ուրիշ բան չէր եղել, սրանք դադարեցին հետս խոսել, ու թեև Անուշիկը, ի տարբերություն ինձ, իրեն լրիվ խելոք էր պահում, էս խեղճ ընկերուհուս էլ ինձ հետ միասին սկսեցին իգնոր անել: Մնացինք անտեր, առանց դաստիարակաների, առանց հսկողության:

    Ճամբարում ուրիշ ֆակուլտետի բարձր կուրսերից մի աղջիկ կար, անունը՝ Եվա, մոտ քսան տարեկան էր, իմ պատկերացմամբ՝ արդեն հասուն կին: Բոյով-բուսաթով, խելացի աղջիկ էր: Սա ինձ երևի վերաբերվում էր՝ ոնց որ փոքր քրոջ, ու ի տարբերություն կուրսեցիներիս, գլխիս ճառեր չէր կարդում, այլ ուղղակի հավեսով զրուցում էր հետս տարբեր թեմաներով:
    Միասին էլ գնում էինք լողանալու, դե Անուշիկին էլ հետներս էինք վերցնում. էդ էրեխեն որ լրիվ խեղճացած վիճակում էր:
    Ասեմ, որ էն թվերին ուսանողական ճամբարում լողանալը ամեն օրվա հաճույք չէր. աղջիկների բաղնիքը շաբաթը երկու օր էր բացվում, ու պիտի հերաթագրվեիր: Բայց Եվան հաջողացրել էր պահակի հետ լեզու գտնել, ու նա ուշ երեկոյան բաղնիքը թաքուն բացում էր մի քանի աղջկա համար, ես էլ փոքր քրոջ կարգավիճակով Եվայի հետ ներս էի մտնում:
    Միասին լողանալու կայֆերից մեկն էն էր, որ աչքիդ առաջ սիրուն ջահել աղջիկներ էին իրենց օճառում՝ հնամաշ բաղնիքի թրթռացող լույսի տակ:
    Էն ո՞վ էր ասում, թե հայ աղջիկնեը սիրուն ու բարեկազմ չեն: Էդ ուսանողական ճամբարներում հաջողացրել եմ մի քանի տասնյակ օճառվող տուտուզ տեսնել. մեկը մեկից ուտելու բան: Իսկ ամենահավեսը կրծքերի տարբերությունն ուսումնասիրելն էր՝ ինչ չափի ու ձևի ասես որ չկային, մեկը մեկից շաքարլոխում: Ընդհանրապես, ծիծիկի վատը չի լինում, ու ինչքան առատ լինի էդ բարիքից, էնքան՝ ավելի ուրախ: Հիմա էդ բոլոր կայֆերը տեղափոխել եմ գերմանական ֆիտնեսի հանդերձարան, բայց դրա մասին՝ մի ուրիշ անգամ:

    Վերադառնանք Դիլիջանի ուսանողական ճամբար՝ Եվայի հետ քույրիկությանը:
    Էն զարգացած կուրսեցիներիցս լսել էի, որ ժամանակակից կանայք ինտիմ մասերը մազաթափում են. ճիշտն ասած, առաջին անգամ էի էդպիսի բան լսում: Հետո Անուշիկի հետ թաքուն քննարկում էինք, թե էս ինչ զարմանալի բաներ կան աշխարհում: Դրանից հետո Եվայի մոտ մի անգամ էպիլիատոր տեսա, որն ինքը պատրաստ էր ինձ տալու, թե ուզենամ մազաթափվել, բայց ես սկի չգիտեի՝ դա ոնց են օգտագործում, ու մենակ կասկածում էի, որ էդ սարքը կարգին ցավացնող մի բան է: Բայց բոլոր աղջիկները ձեռքից ձեռք խլելով, օգտագործում էին դզդզացող սարքը, որովհետև հաջորդ օրերին պիտի մեզ Սևան տանեին, ու բոլորի առաջ բիկինիով դուրս գալը մի մեծ հանդիսություն էր, որին շատերը երկար պատրաստվում էին:
    Ես իմ էդ տարվա լողազգեստը լավ հիշում եմ: Կապույտ գույնի՝ սպիտակ զոլերով ու լավ բաց դեկոլտեով: Մի քիչ ամաչում էի էդ տեսքով լողափին ֆռֆռալուց՝ հատկապես, որ ամբողջ ճամբարի հետաքրքրասեր հայացքը ոչ մի կիսամերկ մարմին բաց չէր թողնելու: Եվան էլ եկավ նստեց կողքս, ու տեսնելով վիճակս՝ ասեց.
    - Ինչի՞ց ես ամաչում, դու շատ սիրուն ես:
    - Տեսքը կապ չունի, մի ձև ամոթ ա առանց շորերի:
    - Հեչ էլ ամոթ չի, արի:
    Ու ձեռքիցս վերցրեց, տարավ հանդերձարան:

    (շարունակությունը` հաջորդիվ)

  6. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (12.03.2019), boooooooom (12.03.2019), CactuSoul (16.03.2019), Freeman (12.03.2019), LisBeth (12.03.2019), Progart (12.03.2019), Thom (12.03.2019), Աթեիստ (12.03.2019), Արամ (12.03.2019), Գաղթական (12.03.2019), Ծլնգ (12.03.2019), Յոհաննես (12.03.2019), Նիկեա (22.04.2019)

  7. #4
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն մի անգամ ոտքիս կոճը ոլորվել էր, գնացել էի բժշկի: Բժիշկն էլ հո՛ մի հատ 22 տարեկան աբդոներով twink չէր… գնա-գալիս եմ: Ինստիտուտի չորրորդ կուրսում էր: Ընդհանրապես, ես արդեն ինչքան վախտ ա հրաժարվում եմ տղա բժիշկների մոտ գնալուց, որտև ո՛չ միայն կարող ա չբուժեն, այլ նաև պոլիս զանգեն ասեն եկեք տարեք էս predator-ին: , Ուրեմն՝ անմազ (ոնց որ ես եմ սիրում) , Ջասթին Բիբերական աբդոներն էլ մայկի տակից վեր են խոյանում: Բա դրանց ո՞նց մի հատ չշոյես ասես՝ կարելի ա՞ ձեզ դիպչել մի քիչ ու հանգստանալ … )))) թքած՝ կոճ-մոճ… ես սենց կիսաինվալիդ տուն կգնամ, բայց դու մենակ արի ստեղ … քո հետ ինչ-որ բան անելուց՝ կոճս ինքն իրան տեղը կընգնի: )) Մի խոսքով, ջոկեց, որ հարցեր ա տալիս, ես էլ հարցերի վրա չեմ կարում կենտրոնանամ … ասում ա՝ սա ձեր ո՞րերորդ կոտրվածքն ա, ասում եմ՝ առաջինն ա, բայց եթե սենց շարունակվի՝ կարող ա մտածեմ՝ մի հատ էլ ջարդեմ ինադու ու գամ մոտդ, որ ոտքիս հետ ձեռքերովդ պրոցեդուրաներ անես… առանց ձեռնոցի էլ կպնում էր … ես արդեն ուզում էի ասեի՝ ռանդեվուն վերջացավ, բժիշկ, ես էլ հետը, արի թող գնամ, ես տանը քյալամ-մյալամ կդնեմ ոտիս՝ կանցնի-կգնա... դու ավելի լավ ա՝ քո համարը տուր … նենց էլ սիրուն էր ինքը … յոլկի պալկի… մազերը հետ սանրած-բան … թե ասա՝ եկել ես բժիշկ աշխատես որ ի՞նչ անես : Մի խոսքով՝ ուտելու բան էր էդ տղեն: 2 շաբաթ հետո ջիմում տեսա մի հատ աղջկա հետ՝ տխրեցի: Բայց ժպտաց, բարևեց-բան… կարող ա հետերո ա … բայց դե՝ չեմ կարծում. չափից շա՛տ քնքուշ ու բարի էր հետս: Բի կլիներ: Նա ինձ անշուշտ ցանկանում էր: Ես նրան դեռ կհանդիպեմ հլը ինչ-որ մի տեղ: Ասա՝ պրոստը դրա համար առողջությա՛նս վնաս չտամ անկապ տեղը ))

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (12.03.2019), Progart (12.03.2019), Աթեիստ (12.03.2019), Ծլնգ (12.03.2019)

  9. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    (շարունակությունը)

    Ամենադժվարը հանդերձարանից դուրս գալն էր ու առաջին քայլերն անելը: Բայց հետո քիչ-քիչ ընտելացա կիսամերկ վիճակիս, նույնիսկ սկսեց դուր գալ, թե ոնց են ինձ նայում: Դու մի ասա՝ շատ հավես բան էր ինքդ քեզ ցուցադրելը: Աղջիկներից մի քանիսն էլ մոտեցան, թե լողազգեստդ քեզ սազում է: Ես էլ դրանից ավելի ոգևորվեցի, սկսեցի մի կարգին կոտրտվել ափին: Ու էդ օրը, լրիվ տարված մարմնիս ցուցադրությամբ, էնքան օրօր-շորոր եկա, որ ինքս էլ չնկատեցի, թե ինչպես մի կարգին վառվեցի օգոստոսյան արևի տակ:
    Հետդարձի ճանապարհին արդեն զգում էի, որ մաշկս անսովոր ձևով ինձ նեղություն է տալիս: Բայց իսկական մղձավանջը գիշերն էր սկսվելու:

    Տանջահար ժամերից հետո առավոտյան կիսալացած դեմքով գնացի Եվայի մոտ, թե՝ ցավում է, ինչ անեմ: Եվան նայեց մեջքիս ու ոտքերիս, հետն էլ կամաց հպումով անցավ մաշկիս վրայով.
    - Լրիվ վառվել ես, էս ինչ վիճակում ես:
    Հետո սկսեց իր պուճախներից ինչ-որ սրվակներ հանել ու թե.
    - Գնա ձեր դոմիկ, ես հիմա կգամ:
    Էդպես էլ արեցի: Աթոռին նստած՝ սպասում էի Եվային: Անուշիկն էլ կողքից մխիթարում էր, ինչով կարող էր: Ու ես դեռ էն ժամանակ հասկացա, որ էդ հոգեբանների խելոք-մելոք խոսքերից շատ օգուտ չկա. ինձ կարգին դեղ-դարման էր պետք, մաշկս սարսափելի մղկտում էր:

    «Քույրս» շուտով եկավ, ձեռքին՝ փոքր թաս, մեջը՝ անհասկանալի բաղադրության ինչ-որ մածուկ: Մի պահ նորից ուսումնասիրեց մաշկիս վիճակը, հետո նստեց ոտքերիս դիմաց՝ հատակին:
    Լավ հիշում եմ, որ հագիս կարճ շորտեր էին ու բարակ մայկա, նույնիսկ փայտե աթոռիս չորությունն եմ հիշում:
    Եվան ձեռքը մտցրեց լպրծուն մածուկի մեջ, հետո հանեց ու սկսեց թաց մատներով անցնել ոտքերիս վրայով՝ կամաց տրորելով: Ամբողջ երկայնքով՝ ներքևից վերև: Մղկտոցը սկսեց կամաց-կամաց սարսուռի վերածվել:
    - Որ ցավա, կասես:
    - Ըհն,- մի կերպ արտաբերեցի՝ շունչս պահած:
    Բայց դե ի՜նչ ցավալ... Դա մի ուրիշ տեսակի, անցավ տառապանք էր: Զգայարաններս կաթվածահար էին լինում մատների ամեն հպումից ու շարժումից:
    Հետո անցավ ուսերիս ու մեջքիս: Հետո՝ դեկոլտեին: Որ իմանայի, սենց հրաշք դեղեր կան աշխարհում, նախապես ավելի բաց լողազգեստ առած կլինեի. դեռ ուրիշ ի՜նչ լավ-լավ տեղեր վառված կլինեին:

    Էդ սեանսից հետո լրիվ անջատված քնեցի: Արթնացա՝ բժժած ու առանց մղկտոցի: Բայց երեկոյան էլի գնացի Եվայի մոտ՝ նորից «դեղվելու»:
    - Էլ չունեմ էդ պաստայից: Բայց լավն էր, չէ՞:
    - Հա...
    Ասեցի ես ափսոսանքով, ու քիչ էր մնում ավելացնեի, որ առանց «էդ պաստայի» էլ կլիներ, բայց դե ծպտուն չհանեցի:

    Էդ ճամփորդությունից հետո այլևս չտեսա Եվային. էն ժամանակ ինտերնետ չկար, ու ամեն լավ բան ուշ թե շուտ գալիս էր իր տրամաբանական ավարտին:
    Բարին էլ երևի դա էր:

  10. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (12.03.2019), boooooooom (12.03.2019), CactuSoul (16.03.2019), Freeman (12.03.2019), LisBeth (12.03.2019), Progart (12.03.2019), Thom (12.03.2019), Աթեիստ (13.03.2019), Արամ (12.03.2019), Յոհաննես (12.03.2019), Նաիրուհի (18.03.2019), Նիկեա (22.04.2019)

  11. #6
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն՝ իմ վրա ջահելներից բացի նայում են նաև շատ 50-անց, նույնիսկ՝ 60-անց մարդիկ (որը որ հե՛չ իմ դուրը չի գալի. իմ տարիքային բարեմը 18-30-նն ա, էլի : Նախանցյալ տարի Էդինբուրգում գնացել էի մի հատ բար՝ (մեն-մենակ) , ասի տենամ՝ շոտլանդացիները ոնց են տժում և այլն… մեկ էլ՝ մի հատ 60-ի մոտ մի հատ զույգ ա նստած. կինը արիստոկրատ, լավ հագնված և այլն, ամուսինն էլ իր տարիքի, էլի լավ հագնված… նստած ինչ-որ բան են խմում: Ես էլ grindr -ս միացրել եմ ու փորփրում եմ )))) … նենց ա, որ բարը, որի մոտ նստած պիվա եմ խմում, կպած էր հենց էն բազկաթոռներին, որտեղ էդ զույգն էր նստած: Նայում եմ շուրջս, սիրուն տղեք-բան… հլը ոչ մի տժալու հոտ չի գալիս. ոչ էլ կարգին լցված ա բարը: Իրիկունվա տենց 11-ի կողմերն էր: Մի խոսքով, մեկ էլ տեսնեմ՝ էս կինը նենց ժպտում-մպտում ա-բան: Ու զգում եմ, որ ինձնից են խոսում մարդ ու կնիկ: Ես էլ տոն չեմ տալիս: Դե ի՞նչ տոն տամ: Մեկ էլ մի 20 րոպե անց՝ էս կինը մոտենում ա ինձ, բարևում ա-բան, ժպիտով-բանով նստում ա կողքս՝ բարի դիմաց ու բա թե՝ ինչ լավ երեկո ա չէ էսօր... ափսոս՝ մարդ չկա էդքան շատ: Ասի՝ հա … ճիշտ ա, ես չգիտեմ ստեղի անցուդարձը… Էդինբուրգում առաջին անգամ եմ. երկրորդ օրս ա էսօր: Բա մեկ էլ՝ էսօր երեկոյան ի՞նչ ես անում… ըըըը… պաուզա տվեցի մի քանի վայրկյան. մտածում եմ՝ ի՞նչ ասեմ, լավ… եթե շարունակեմ խոսակցությունը՝ կնշանակի դեմ չեմ. ո՞նց ձերբազատվեմ էս բաբուլյայից: Մեկ էլ մնացի-մնացի՝ ասեցի՝ հլը չգիտեմ ինչ եմ անելու… սիրուն տղեքը է՛դ աստիճանի էլ շատ չեն ոնց որ… (նենց՝ խնդալով… յանի՝ յան տուր, էլի) երևի տուն գնամ հեսա մի քիչ հետո, ասեցի: Մեկ էլ բա՝ «ես ու ամուսինս քեզ մեր տուն ենք հրավիրում»: Աչքերս թռավ ճակատս: Ասի՝ լու՞րջ: Մեկ էլ բա թե՝ ամուսինս տեսավ, որ grindr ես միացրել հեռախոսիդ վրա. ինքը բի ա. կուզե՞ս էսօր երեկոյան մեզ միանա՞լ. համ էլ՝ չենք ձանձրանա (աչքով անելով)……… կոկորդս քերեցի, ասեցի՝ չէ, ճիշտն ասած, մերսի, բայց ես ավելի լավ ա գնամ … գիտեք, վաղը գործ ունեմ պիտի շուտ զարթնեմ… իջա աթոռից, ոտքս սայթաքեց, քիչ էր մնում գյաբռլամիշ ըլնեի սալահատակին… դուրս գալուց մեկ էլ տեսնեմ՝ բարմենը գոռում ա բա թե՝ բա փո՞ղը… տենց ամոթից հետ եկա որ վճարեմ, ասեցի՝ կներեք, մտքերով էի, մոռացա… ու տենց կարմրած դուրս եկա: Բիձեն էլ ոտից գլուխ շոռում էր ու ժպտում կնգա հետ… արդեն սցենար-մենար էին երևի մշակել վրես: Տենց գնացի քնելու:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (13.03.2019)

  13. #7
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Նենց բաներ եք գրում,մարդ ամաչումա իրա համեստ ինտիմ կյանքից պատմի մի երկու բան:
    Դժվար կլինի հավատալ,որ պատմությունը իրական է,բայց քիթս կտրեմ թե մի բան չափազանցնում եմ
    Մի քանի ամիս առաջ երոկայն 9-ի կողմերը իմ համար տուն եմ գալիս,մի քանի մետր է մնանցել,որ տուն հասնեմ,մեկ էլ մի աղջիկ դեմսա հելնում.(ամբողջ խոսակցությունը տեղի է ունեցել ռուսերենով)
    -Բարև Ձեզ,ինձ տուն կճանապարհե՞ք
    Միանգամից ուղեղս կախումա,հետո արագի մեջ ուշքի եմ գալիս ու չեմ հավատում,որ վերջը մեր կռանտից էլա ուզում խաշլամի ջուր գա,տենց մի կերպ ինձ հավաքում եմ.
    _Բարև Ձեզ,իհարկե…
    Մեկ էլ էդ պահին,հասկանում եմ էլի,որ ինչ որ ամեն ինչ շատ լավ է,իսկ տենց մենակ կինոներումա լինում ու միանգամից միտքս են գալիս թրաֆիքինգով զբաղվով մարդիկ,հետո մտածում եմ,որ կարողա ուզումա տանի երիկամս հանի ծախի ու սկսվում է կասկածամտությունը ու վախը.
    -Շատ շնորհակալ եմ,որ չմերժեցիք,Ի՞նչ է ձեր անունը
    Մի քիչ պաուզա եմ տալիս,մեկ էլ էլի էդ մտքերը ու մտածում եմ,որ իրական անունս ասելը սխալ կլինի.
    -Իվան
    -Իսկ ես Մաշան եմ,շատ ուրախ եմ
    - Նմանապես
    Այ մարդ,սկսում եմ մտածել,որ կարողա սովորական մարդ է ու հեչ էլ երիկամներիս հետևից չի եկել,բայց մեկ էլ տեսար ու իրար հետևից կասկածամիտ հարցերը.
    -Ռու՞ս եք
    -չէ,Ուկրաինայից եմ
    աաաաաաաաա,գրողին լինեի ես,մեկ էլ էդ պահին ուղեղիս դեմ են դուրս գալիս միանգամից սիրտս ու առնանդամս,բայց հարցերը շարունակվում են.
    -Բա ի՞նչ եք անում ստեղ
    -Ընկերուհիներիս հետ եմ եկել ու տանս տեղն էլ նորմալ չեմ հիշում,նու մոտավոր գիտեմ որտեղա,միասին կգտնենք
    Մեկ էլ էս պահին ուղեղս թարս չափալախա տալիս մի հատ սրտիս,մի հատ էլ առնանդամիս ու արդեն էդ մտքերը գնալով թափ են հավաքում,մի քանի տափակ հարցից հետո էս աղջիկը գալիս ձեռքս բռնումա…աաաաաա,էս ուղեղս նեղնա ընկնում,սիրտս էն կողմից,էս առնանդամս մյուս կողմից… դուրս ենք գալիս շատ ավելի լուսավոր տեղ ու աչքս խիստ պատահական ընկնումա էս աղջկա բարիքների վրա…Աստված ջան,էս ինչ փորձության մեջ ինձ քցիր…վախվորած շարունակում ենք գնալ,մեկ էլ էս աղջիկը.
    -Այ էս շենքնա,բայց մուտքը չեմ հիշում
    Սիրտս սկումա արագ աշխատել,մտքերը հասնում են պիկին,էս աղջիկը նա ստո իմ երիկամներնա ուզում…վերջը գտնում ենք մուտքն էլ,տունն էլ.
    -Ընկերուհիներս տանը չեն,եկեք ձեզ կոֆե հյուրասիրեմ
    Գոնե էդ չասեիր էլի,մարդ չգիտի ինչ ասի…
    -Շնորհակալ եմ բայց կոֆե չեմ սիրում,էնպես որ հաջողություն ձեզ,ես գնամ…
    -Ոչինչ,ես կարող եմ ալկոհոլ առաջարկել,եկեք մի քիչ էլ կզրուցենք համ էլ ահագին հմայիչ տղամարդ եք
    Ըհը,էսի հաստատ ուզումա ինձ խմցնի ու երիկամներիս հախիցը գա…
    -Անկեղծ,չեմ կարող,կներեք…
    -Ինձ վիրավորում եք
    եկել սատանի մայլեն քյանդրբազությունա անում,էլ չգիտի որ ես երիկամի որսորդներին 100կմ-ի վրա զգում եմ…
    -Կներեք,բայց շատ գործեր ունեմ,մեծ հաճույքով կմնայի,բայց չեմ կարող…հաջողություն
    -Հաջողություն
    դուրս եկա բակ ու ջոգեցի,որ ես միջազգային դեբիլ եմ…
    Հ.Գ էս պատմությունը,բոլոր շանսերը ուներ էս օրագրում իր ուրույն տեղը զբաղեցնելու համար ,իսկ սենց մաքսիմում. Դեբիլի օրագրում…

  14. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (13.03.2019), boooooooom (12.03.2019), CactuSoul (16.03.2019), Freeman (12.03.2019), ivy (12.03.2019), John (12.03.2019), laro (13.03.2019), LisBeth (12.03.2019), Progart (12.03.2019), Skeptic (12.03.2019), Thom (12.03.2019), Աթեիստ (13.03.2019), Արամ (12.03.2019), Բարեկամ (12.03.2019), Գաղթական (12.03.2019), Ծլնգ (12.03.2019), Նիկեա (22.04.2019), Ուլուանա (13.03.2019), Տրիբուն (13.03.2019)

  15. #8
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաճույքի գագաթնակետին նոր անկյան տակ հասնելու փոքրիկ գաղտնիքներից մեկը բացեմ ))
    Durex Lovers Connect Pleasure Gels օգտագործեք ժողովուրդ:
    1000% չեք փոշմանի..
    Հատուկ քսուքա` լրիվ հիգիենիկ ու սեռական զգայարանների վրա բեսամբ ազդող:
    2 գույնա փաթեթում` տղամարդու ու կնոջ համար:

    Էս քսուքով սեքսից հետո քեզ թվումա, թե մինչև էդ ինչ եղելա` հավայի ջուրծեծոցիա եղել...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (13.03.2019), Freeman (16.03.2019), Աթեիստ (13.03.2019)

  17. #9
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ քաղաքում ոստիկաններ ու ժանդարմներ կան, որ 23-27 տարեկան են: Ֆրանսիայում էլ ոստիկան ու ժանդարմ բառերը ավտոմատ կերպով ասոցացվում են «սիրուն տղա» արտահայտության հետ: Համենայնդեպս՝ իմ քաղաքում: Ընդհանրապես՝ իմ քաղաքը սեքսի ու էրոտիկայի քաղաք ա. դաժե քաղաքապետն ա գեյ: Պռեֆեկտն էլ՝ լեզբի , դե էլ չասեմ ընդհանրապես Մակրոնի մասին … ... մի խոսքով… որ Հայաստանում «միլիցա» բառն իմ հետ ասոցացվում էր «վիզը հաստ, փոր քցած, մազոտ, քֆուրչի, փորի պատճառով կյանքում իր ճուճպլորը չտեսած» անձանց հետ, ապա Ռեյմսում լրիվ հակառակն ա: Ասես՝ ոստիկան դառնալու համար հատուկ քասթինգ են անցնում, որ համապատասխանեն, ասենք, MTV-ի teenwolf -բան… էդ սերիալների միջի տղեքի կրիտերիաներին: Բա որ հեծանիվներով են սկսում ֆռֆռալ փողոցում… գնա-գալիս եմ … ու նենց էլ քնքուշ են: Ասենք, ավտոյովդ խախտում ես անում, մեկ էլ՝ կանգնացնում են (ավտոն ), նենց բարի, քնքուշ, սիրուն դեմքերով-բան … մեկ էլ բա թե՝ պիտի տուգանեմ, կներեք… ես էլ բա թե՝ տուգանի՛ նաֆիգ, բայց արի մի քիչ էլ խոսանք ու հմայվեմ դեմքովդ … ))))) , ես աչքիս՝ հեսա մի քիչ ավելի շատ մուսկուլ-բան քցեմ, գնամ ժանդարմերիայում աշխատեմ: Միայն երջանկություն կլինի, համոզված եմ

  18. #10
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գեղեցկությունը
    շուրթերովս վզիդ վրա սրտիդ զարկերը զգալն է՝ դը-դը՛մփ, դը-դը՛մփ, դը-դը՛մփ...
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  19. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (16.03.2019), boooooooom (16.03.2019), ivy (16.03.2019), Thom (17.03.2019), Varzor (16.03.2019), Աթեիստ (16.03.2019), շշուկ (02.12.2019)

  20. #11
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի տարի առաջ էր, որ մոտս իրեն բերեցին ստաժոր:

    Շատ տեսքով, գեղեցիկ աղջիկ էր: Համարյա թե վստահ եմ, որ չափսերն էլ 90/60/90 էր:

    Հա-հա հի-հի, ընկերական:
    Տեսնել բարևելուց՝ պաչիկ-մաչիկ:

    Մի օր, խոսքի մեջ, ասել էի, որ օծանելիքը լավնա ու մոտս նոստալժիկ զգացմունքներա արթնացնում:
    Դրանից հետո՝ ռեգուլյար դա էր ցանում..

    Գործ ես անում, մեկ էլ կտեսնես եկել կողքդ կռացել, կլորիկ բարեմասնությունները վեր ցցել ու ինչ-որ երկար քուջուջա անում..

    Մի անգամ էլ, թե՝ վայ էս ինչ շոգա, ջուր եմ դառել, կարողա՞ մոտդ էքստրա t-shirt լինի:
    Հենց մոտս էլ փոխվեց...

    Կողքից պատահական անցնելուց յանի ընկերական սենց խփի հետևիս ու աչքով անի բան..

    Էլ գլխակերը ո՞նցա լինում ))

    Վերջը՝ երևի մտածեց, թե վաբշե տոռմուզ եմ, ու խունջիկ-մունջիկ գալով եկավ, բաց տեքստով՝ հեչ մտածել ե՞ս կնոջդ դավաճանելու մասին...


    Ասենք՝ էլի մի անգամ չի եղել, որ տղերքով պիվա-միվա, բիլյարդ-բան, վերջում էլ՝ ռոզըվի կվարտալ:
    Մտնողը մտելա, սպասողը՝ դրսում մնացել:
    Տենց դեպքերում էլի ահագին հեշտա եղել ինքնատիրապետումը չկորցնելով՝ դրսում մնալ..

    Բայց էս անգամ, խոստովանում եմ, անմարդկային ճիգեր պահանջվեցին՝ էդ աղջկան մերժելու համար...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  21. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.03.2019), Chilly (18.03.2019), ivy (17.03.2019), John (17.03.2019), Skeptic (18.03.2019), Tiger29 (17.03.2019), Աթեիստ (17.03.2019)

  22. #12
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամբողջ կյանքիս ընթացքում հայտնի մարդու մասնակցությամբ մենակ մի երազ եմ կարողանում մտաբերել, էն էլ չափից դուրս վառ էր մոռանալու համար։ Անցած տարվա սկզբերն էր էր, Punisher-ն էի նայում, ու էդ ընթացքում ինքը ներխուժեց իմ ենթագիտակցություն։ Սա էլ վիդեո, նա վսյակի։

  23. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (19.03.2019), CactuSoul (20.03.2019), ivy (20.03.2019), LisBeth (18.03.2019), Անվերնագիր (18.03.2019)

  24. #13
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մինչև Յոհանը մի նոր բեստսելլեր չի գրել, մի բան էլ ես գրեմ...

    Երևի ավելի շատ կսազեր ինտիմ ֆանտազիաների բաժնում, բայց դե պատեհ մոմենտը չբռնացրի իր մասին ֆանտազիա գրելու...

    Հա, ուրեմն մի օր երազ եմ տեսնում, որ ես ու Տրիբունը գնացել ենք ձկնորսության։ Անձրևոտ եղանակ էր, այլանդակ տրամադրություն, գիշերվա կեսին էլ դուրս ենք եկել, որ առավոտվա կլյովին հասնենք, նենց որ համ էլ անքուն ենք։ Ու սենց լճակի դիմացը սառռռռռած վիճակում նստած ենք, կարթերս ջրի մեջ գցած, այլանդակ մռայլ մթնշաղ ա, մարդու խոսելն էլ չի գալիս։ Բայց կամաց-կամաց արշալույսի նշմարներ են սկսում հայտնվել... մեկ էլ էս լճակի մեջից մի հատ լուսանախշ ջրահարս ա դուրս գալիս, սենց խունջիկ-մունջիկ մեզ ա նայում, աչքով-բանով տալով, ու սկսում ա խոսել.... հին շումերերեն։ Երկուսիս ծնոտներն էլ կախվում ա, մեկ էլ Տրիբունը թե բա.
    — Հորս արև, որ ասում էի Լիոնին էլ պիտի հետներս բերեինք, էնի կջոգեր էս ինչ ասեց։

    ու ըտեղ արթնանում եմ...

    Հ.Գ.
    Որ գրեցի, աչքիս պիտի էն երեք ակումբցու թեմայուն սա դրվեր, հա՞

  25. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (20.03.2019), laro (21.03.2019), Բարեկամ (20.03.2019), Յոհաննես (20.03.2019), Նաիրուհի (20.03.2019), Ներսես_AM (20.03.2019), Նիկեա (22.04.2019), Տրիբուն (21.03.2019)

  26. #14
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր ա, որ շուտով կդառնամ արդեն 29 տարեկան, բայց տղեքի հանդեպ ճաշակս անփոփոխ ա: Ես 14 տարեկան fangirl-ի ճաշակ ունեմ ու հիմնականում ինձ ձգում են 18-23 տարեկանները: Ու չեմ կարծում, որ դա փոխվելու ա: Ես աչքիս 50-ում էլ, 60-ում էլ նույնն եմ լինելու: Ուղղակի հիմա զգուշանալու էդ կարգի պատճառներ չունեմ, ինչքան կունենամ, ասենք, 60 տարեկանում: Որ հանկարծ խեղճ Spacey-ի օրը չընկնեմ…… Հետաքրքիր բան ա ճաշակ ասվածը… շատերն ասում են՝ տարիքի հետ փոխվում ա: Իմը տենց էլ չփոխվեց: I remain with a taste of a 14 year old fangirl, damn it. Twinks ! twinks twinks and twinks once more.

  27. #15
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրինակ ո՞նց կարելի ա չսիրել նմանատիպ cuteness-ը: Կցորդ 56081
    Վերջին խմբագրող՝ Adam: 22.04.2019, 04:33:

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •