Ուրեմն էս հոմոսեքսուալի կյանքը տեղից էնքան բարդ ու տրավմաներով լեցուն ա ի ծնե, որ հլը էդ հերիք չի՝ մի հատ էլ ակտիվ-պասիվ լինելու հետ կապված հոգեբանական արիշվերիշների ու ալեկոծումների մեջ ես պարբերաբար:
Էն, որ միշտ ակտիվ ես եղել, բայց միմիայն ճարահատյալ: Քանի որ միշտ պասիվների ես դուր եկել: Բայց ախր ես հոգով պասիվ եմ … ինձ ակտիվներն են դուր գալիս …
Ու ես մտքումս ու ֆանտազիաներումս ավելի շատ պասիվ լինելու պատկերացումերի՛ց եմ կայֆ ստանում, քան ակտիվ:
Բայց ոչ մեկի մտքով անգամ չի անցնում, որ կարող ա հոգով պասիվ լինեմ …
Ոչ մեկի մտքով նույնիսկ չի անցնում, որ կարող ա հոմո լինեմ in the ֆը՛րսթ place , ուր մնաց՝ ակտիվ կամ պասիվ:
Ակտիվներն ինձ չեն սիրում (վանում եմ՝ երկու մագնիսի նույն բևեռներն իրար մոտիկացնելու պես) … իրանք իմ մեջ պասիվ չեն տեսնում, որ ես իրանց քաշեմ …
Էհ …
Հուսամ՝ մյուս կյանքում գոնե մի քիչ կանացի կամ նուրբ կծնվեմ՝ ակտիվներին դուր գալու համար …
Բայց Հիսուս, արդյո՞ք դու ինձ իմ մյուս կյանքում նորից գեյուկ ես պատրաստվում սարքել ???
Մի՛ արա տենց բան: Մյուս կյանքում աղջիկ ա պետք սիրել: Հերիք ա:
Էջանիշներ