User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 36 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Ինտիմ օրագիր

  1. #31
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    2,062
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն էս հոմոսեքսուալի կյանքը տեղից էնքան բարդ ու տրավմաներով լեցուն ա ի ծնե, որ հլը էդ հերիք չի՝ մի հատ էլ ակտիվ-պասիվ լինելու հետ կապված հոգեբանական արիշվերիշների ու ալեկոծումների մեջ ես պարբերաբար:

    Էն, որ միշտ ակտիվ ես եղել, բայց միմիայն ճարահատյալ: Քանի որ միշտ պասիվների ես դուր եկել: Բայց ախր ես հոգով պասիվ եմ … ինձ ակտիվներն են դուր գալիս …
    Ու ես մտքումս ու ֆանտազիաներումս ավելի շատ պասիվ լինելու պատկերացումերի՛ց եմ կայֆ ստանում, քան ակտիվ:

    Բայց ոչ մեկի մտքով անգամ չի անցնում, որ կարող ա հոգով պասիվ լինեմ …

    Ոչ մեկի մտքով նույնիսկ չի անցնում, որ կարող ա հոմո լինեմ in the ֆը՛րսթ place , ուր մնաց՝ ակտիվ կամ պասիվ:

    Ակտիվներն ինձ չեն սիրում (վանում եմ՝ երկու մագնիսի նույն բևեռներն իրար մոտիկացնելու պես) … իրանք իմ մեջ պասիվ չեն տեսնում, որ ես իրանց քաշեմ …


    Էհ …
    Հուսամ՝ մյուս կյանքում գոնե մի քիչ կանացի կամ նուրբ կծնվեմ՝ ակտիվներին դուր գալու համար …

    Բայց Հիսուս, արդյո՞ք դու ինձ իմ մյուս կյանքում նորից գեյուկ ես պատրաստվում սարքել ???

    Մի՛ արա տենց բան: Մյուս կյանքում աղջիկ ա պետք սիրել: Հերիք ա:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (04.07.2023), մարդ եղած վախտ (03.07.2023)

  3. #32
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    2,062
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրալ սեքսի ժամանակ, մտածում եմ՝ չբռնե՞մ՝ առնանդամի երակներն ու հյուսվածքները observe անեմ ու մեդիտացիա անեմ դրանց շուրջ: Մեկ էլ տեսար՝ սթրեսս պակասեց (անտառային թերապիայի շրջանակներում … :ՃՃ

  4. #33
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանկության մի հիշողություն է գիշերվանից արթնացել․ ես քնած էի, ինքը՝ արթուն։

    80-ականներին, երբ մի մատ երեխա էի, հաճախ էի լինում Օղակաձև զբոսայգում, որին մեր տանը «ֆանտաններ» էին անվանում։
    Ու մի պայծառ օր, երբ հերթական անգամ «ֆանտաններում» էի, երկու արտառոց էակ տեսա՝ իրենց ամբողջ աուրայով մեզնից շատ տարբերվող։
    Նմանատիպ արարածներին մեր կողմերում այլմոլորա «արտասահմանցի» էին անվանում, ինչը սովորաբար ընդգրկում էր էն ամբողջ հասարակությունը, որը սովետից դուրս էր։
    Հիմա մտածում եմ, որ արտառոց էակները իրականում գերմանուհիներ էին, ու գուցե էդ պատճառով է հիշողությունն արթնացել՝ անհասկանալի իրերն ի վերջո համապատասխան դարակներում տեղավորելու միտումով։

    «Ֆանտաններում» նստարանի վրա հանգստացող էակները մի տեսակ բաց գույների էին, անթև մայկաներով էին ու շորտերով։ Ինձ համար ու երևի նաև 80-ականների Երևանի համար՝ ահագին անսովոր տեսքի։
    Կողքին անճոռնի (դե իմ սովետական պատկերացմամբ) «պայուսակներ» էին։

    Հիմա, երբ հուշը նորից արթնացել է, ու կողքից նայում եմ պատկերին, ոչ մի արտասովոր բան չեմ տեսնում․ «պայուսակներն» էլ կարգին ուսապարկեր են երևում։
    Ու մանկության ընկալումս եկել բախվել է էսօրվա ընկալմանս․ շշմած իրար են նայում։

    Բայց էդ պատկերի մեջ նաև մի դետալ կա, որն էլ ամբողջ հուշի քաղցրությունն է։
    Կանանցից մեկը երկու ձեռքերը բարձրացել, դրել էր գլխի հետևում՝ ծոծրակին, ու դրանով թևատակերը ի ցույց դրել։
    Իսկ թևատակերը լի էին երկարոտ, խարտյաշ մազածածկույթով։ Հիմիկվա աչքերով որ նայում եմ՝ լրիվ կուսական բուսականություն, երբևէ ձեռք չտված։
    Էն ժամանակվա հայացքով՝ տեսածս ամենահավանական պատկերը։ Քար կտրած նայում էի մոգական թևատակերին․ էդպիսի անութներ որևէ կնոջ մոտ տեսած չկայի։
    Ու թե ինչ հանգստությամբ էր բացել, ոնց որ՝ հեչ։
    Իսկ ես հենց մենակ էդ դետալի համար գրառումս էս թեմայում եմ անում

    Էն պստիկ այվին հիմա կանգնել է դիմացս, հարցական վրաս է նայում։ Ասում եմ՝ սիրուն է, չէ՞։ Ձայն չի հանում։
    Մյուս բանը, որ պստոն չի հասկանում, էն է, թե ոնց կարող է ինքն էդքան մոտ կանգնել ու չռած աչքերով մեկին նայել, էն դեպքում, երբ էդ մեկը սկի մի հայացք էլ իր կողմը չի նետում։ Էն հասարակությունում, որտեղ բոլորը բոլորին են նայում՝ միշտ, ամեն տեղ, ամեն պահի, անթաքույց, մեկ էլ հայտնվում են արարածներ, որոնք «չեն նայում»։

    Կողքից հետևում եմ արթնացած պատկերին․ ցցված փորիկով, x-աձև ոտքերով, դեմքին թափվող խուճուճներով, շշմած մի աչոն՝ չնայողների մոտ կանգնած, դեմքին՝ տարբեր թավության հարցականներ ու բացականչականներ։

    Մտածում եմ, գուցե էդ պատկերը դեռ ամեն օր էլ կրկնվում է, ու իրականում շատ բան չի փոխվել։ Երևի մենակ հարցականների թավությունն է քչացել։

    Նենց էլ հավեսով ժպտում եմ սա գրելիս․ գրելը լավ բան է, նույնիսկ երբ ախմախություններ ես բստրում։

  5. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (31.10.2023), Freeman (27.10.2023), Բարեկամ (27.10.2023), Հայկօ (31.10.2023), մարդ եղած վախտ (27.10.2023), Նաիրուհի (28.10.2023), Ուլուանա (28.10.2023)

  6. #34
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    2,062
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Թաց, բայց չորացած»

    15 րոպե սաունայում մեն-մենակ երազելուց, կալորիա վառելուց, դռան ետևի ժամացույցին, աչքերս հառած, սովահար հայացքս անդադար գցելու ընթացքում, ես ընդամենը մի բանի մասին էի մտածում.

    15 րոպեանոց 3 սեանսից հետո վայելելու եմ 22 կիլոմետրանոց քայլարշավս:

    Ու էդ ամենը՝ սոված փորիս:

    - «Բարև, փոքրիկ պիդռ», - ժպտացող ու բարի հայացքով, փափուկ բազկաթոռին նստեց 73-ամյա լողորդ, դաշնամուրի դասերի գնացող, կյանքի վրա սիրահարված Ժան-Լյուկը՝ 1 տարում 45 կիլո կորցնելու արդյունքում կախված, թոշնած ու թաց ծծերն աջուձախ շարժելով:
    - «Էսօր քանի՞ կիլոմետր ես լողալու», - հարցրի Zen Garden-ի տակ ռելաքս եղող բիձուկին:
    - Վեց: Բայց ուզում եմ՝ մինչև 8 ձգեմ: Իմ տարիքին հասած պիդռը պիտի հարգի իր մարմինն, ու փորձի՝ մինչև 90 տարեկան հասնել:

    Ժան Լյուկի հետ ես չեմ սիրում շատ խոսել: Ես իր հետ լռել եմ սիրում:

    Ինքն իր ֆրանսիական պրովինցիալնի արիստոկրատությունն ու, դրան հավասար, ընկերական ու ցինիկ գռեհկությունը շատ ա սիրում ի ցույց դնել, երբ հարմար մարդու ներկայություն ա զգում:
    Մանավանդ, երբ 1.94 բոյով դեպի առաստաղ վեր խոյացող կնճռոտ մարմինը լցնում ա ռելաքսի մեր փոքրիկ սալոնը:

    Ես Ժան-Լյուկին սիրում եմ, բայց ինձ տհաճ ա ծնկներին հասնող իր պտուկներին նայելը:

    Ժան Լյուկը, ուղղակի, հանգամանքների բերումով, իմ պիդռ հոպարն ա դառել, ում հետ ես սիրում եմ փիլիսոփայել, խոսել ստեղից-ընդեղից, կյանքից, մահվանից և … ամենակարևորը՝ ջահել տղերքից:

    Ես իր հետ չեմ սիրում խոսել ջահել տղեքի մասին:

    Ես իր հետ ջահել տղեքի մասին լռել եմ սիրում:


    - Լսի, այ դու Ժան-Լյուկ, դու գիտե՞ս, որ ես ոչ միայն հոմոսա՛պիենս եմ ծնվել, այլ, ինչ-որ տեղ էլ նաև, գո՛մո-սապիենս: Դու էդ ամենը հասկանում ե՞ս:

    - Ես ընդամենը մի բան եմ հասկանում, ախպեր: Շամպայնի պռոբկեքս չեմ կարում ծախեմ՝ արդեն 6 ամիս ա:

    Ժան-Լյուկը, ամսեկան իր շատ կլորիկ թոշակի հետ մեկտեղ, արդեն 10 տարի ա՝ շամպայնի շշերի պռոբկաներ ա ծախում՝ տարբեր քաղաքների բացօթյա շուկաներում:

    1500-2000 եվրո բոնուսային դախոդը՝ թոշակին միացրած, ծերուկիս մինչ այսօր թույլ ա տվել՝ հավեսին ֆռֆռալ, կայֆեր անել, ու այլևս չմտածել սեքսի մասին:

    Սակայն վերջերս, արի ու տես, շամպայնի պռոբկեք սիրող կոլեկցիոնեռների հսկայական դեմոգրաֆիան, թերևս, անկման մեջ ա, ու հոպարս դրանից քիչմ դեպրեսված ա:

    - Հոգնել եմ սեքսից էլ, ամեն ինչից էլ: Ինձ լողալ ա պետք: Լողալ, ու դաշնամուր նվագել: Ութ հազար եվրո տվել՝ երգեհոն եմ պատվիրել Հոլանդիայից: Սպասում եմ առաքմանը: Արի նկարները նայի:

    - «Մալադեց քեզ, Ժան-Լյուկ», - մտածեցի, ու մոտեցա այֆոնը սքրոլ անող մատներին:

    Մարդը 70 տարեկանում նոր-նոր սկսել ա սոլֆեջ սովորել, դաշնամուր ա խզարում, օրը 8 կիլոմետր լողում ա, երեկոներին էլ սիրում ա իր փոքրիկ սննդային ռիտուալից անմահական հաճույք ստանալ.

    Մառոլի մեջ փաթաթված հնդկահավի վիչինա՝ թզի նաչինկով ու նուշի փաթիլներով: Վրից էլ՝ գազարի ֆռեշ:

    Բա ո՞նց չհարգես:

    Ժան-Լյուկը հարգվա՛ծ պիդռ ա:

    Ջահել տղեքը (18-30) մեղրի պես գալիս կպնում են: Ուղղակի հետը խոսելու, փիլիսոփայելու, կատակներ անելու ու իր ներկայությունը վայելելու համար:

    - «Հավատա, ոչ մի հետին միտք չունեմ: Ու հաստատ՝ դրանցից ոչ մեկի մտքով նույնիսկ չի էլ անցնում կիսաայրված ու լփլփացող մարմնիս հետ որևէ գործողություններ անել (մեծ մասն էլ հետերո են): Չէ, իրանք ուղղակի իմ էներգիան են սիրում: Ես էլ՝ աչքս ողողում եմ ձեռի հետ: Ինձ սեքս պետք չի: Ես վաղուց արդեն անցել եմ սեքսի ռուբիկոնը»:
    - Ախպեր, բայց ո՞նց պետք չի սեքս: Այն ամեն տարիքում ա պետք:
    - Ես քո տարիքի բոյֆրենդ ունեմ: Ալժիրում ա: Տարին մեկ տեսնվում ենք: Հերիք ա:
    - Հմմմ …
    - Անունն էլ Հիսուս ա: Ուզում ա փոխի:
    - Լավ էլի: Կատակ ե՞ս անում:
    - Բացարձակ:

    Ժան-Լյուկը 35-ամյա ալժիրցի ʿĪsā -ի հետ արդեն մոտ 6 տարի ա՝ ընկերություն ա անում:

    Թե ինչ ա նա գտել 73-ամյա ծերուկիս մեջ՝ առեղծված ա: Մարմինն էլ՝ նայում ես՝ սիրուն, մկանոտ, նիհար տղա: Հեչ չի կպնում, էլի, ասենք: Նե կլեիտսա …

    - «Էս ամառ գնալու եմ մոտը՝ 20 օրով:
    - Ինքը չի ուզու՞մ գա:
    - Վիզա չի կարում ստանա:
    - Օքեյ, պարզ ա ձեր հարաբերության դինամիկան: Պարզից էլ մաքրամաքուր պարզ: Հիսուսը քո մեջ հնարավորություններով լի մի առաքյալ ա տեսել:
    - Չէ, հաստատ չէ: Մենք իրար սիրում ենք: Ու իրար լավ էլ ազատություն ենք տալիս:
    - Լսի, բայց դու ի՞նչ գիտես՝ ինքը Ալժիրում մեկ-երկու ջահել առաքյալ չունի:
    - Է թող ունենա: Էս տարիքում՝ ինչ ա՝ պիտի ինչ-որ մեկին դնեմ ինչ-որ բան արգելե՞մ: Ես ջանք միմիայն գործադրում եմ էնպիսի բաների վրա, որոնք հստակ կարող եմ վերահսկողությանս տակ պահել: Սեռական օրգաններիցս էլ մենակ բերանս ա մնացել: Ես ընդունել եմ ժամանակ առ ժամանակ ենթարկվողի իմ կարգավիճակը:

    … Zen Garden-ի ելևեջները, համամի գոլորշու հետ միասին, բարձրաձան դեպի առաստաղ:

    Ստամոքսս ձայներ հանեց:

    Սիրտս հնդկահավի վիչինա ուզեց:
    Թզի նաչինկով ու նշի փաթիլներով …

  7. #35
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեղից էլ չգիտեմ՝ ոնց են մարդիկ էս դարում ծանոթանում իրար հետ (մի տասնամյակ սինգլ չէի եղել)։
    Առավել ևս, երբ հիմա 45 ես, ու միայն միասեռական կապերով ես հետաքրքրված։ Դե երևի ինտերնետով պիտի լինի։ Բայց ես դա անողը չեմ, կարծում եմ։ Հայերի սիրած «տիեզերքի վրա հույս դնել»-ուն էլ շատ չեմ հավատում․ էլ բան ու գործ չունեն էն վերևներում, պիտի ինձ մի պուպուշ գեյ կին ուղարկեն, չէ մի չէ։

    Հետաքրքիրն էն է, որ շուրջս սթրեյթ կանանց ավելացած ուշադրություն եմ նկատում իմ հանդեպ։ Հնարավոր է, որ սկսել է վրայիցս երևալ, որ «ուրիշ թիմից» եմ կամ գուցե ես եմ ինչ-որ ոչ վերբալ ազդակներ տալիս, առանց գիտակցելու։ Ինչ էլ որ է, հետները մենակ իրենց սեփական ֆանտազիաները խուտուտ տվող էքսպերիմենտներ են հնարավոր, էն էլ՝ լավագույն դեպքում․ կամ գուցե ընդամենը իրենց ու իմ հետաքրքրության սահմաններն են փորձարկում։
    Ամեն դեպքում, ուրբաթ օրը քիչ էր մնում էդ սթրեյթերից մեկի հետ․․․ ըմմմ․․․ ոչ նախատեսված միջադեպ լիներ։ Բայց դե, ես ինձ խելոք պահեցի (էշ խելքս)։

    Ասածս ինչ էր։ Հա․․․ ուրեմն, թե տան լավ աղջիկ գիտեք, ասեք՝ գամ տանեմ Հայաստանից, քանի ես էս հետաքրքրասեր նեմեցների հետ մեղքի տակ չեմ ընկել

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (08.03.2026), erexa (18.03.2026)

  9. #36
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    2,062
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեսա Այվիիս ընենց կակալ աղջկեք եմ ճարում՝ մեկը մեկի հետևից՝ էլ դու սուս: Գնանք Փարվանա՝ տժանք:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    erexa (18.03.2026)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •