User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Ինտիմ օրագիր

  1. #16
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարակ բլուզների տակից կրծքկալ չհագած աղջիկները կատարյալ աղետ են էս ամառվա շոգին: Նենց էլ մի հատուկ շեշտադրությամբ են քայլում, որ իրենց գանձերը վերուվար անելով՝ գլխումդ լրիվ վերափոխեն էդ օրվա to-do-list-ը:
    Աղետ:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.07.2019), Freeman (23.07.2019), Progart (22.07.2019), StrangeLittleGirl (22.07.2019), Varzor (22.07.2019), Հայկօ (23.07.2019), Տրիբուն (22.07.2019)

  3. #17
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բարակ բլուզների տակից կրծքկալ չհագած աղջիկները կատարյալ երջանկություն են էս ամառվա շոգին: Նենց էլ մի հատուկ շեշտադրությամբ են քայլում, որ իրենց գանձերը վերուվար անելով՝ գլխումդ լրիվ վերափոխեն էդ օրվա to-do-list-ը:
    Երջանկություն:

    Հ․Գ․
    ftfy. բաժակը կես լիքը/կես դատարկ ու տենց․․․

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (02.09.2019), CactuSoul (26.07.2019), Chilly (23.07.2019), Freeman (23.07.2019), ivy (22.07.2019), Thom (22.07.2019), Varzor (23.07.2019), Գաղթական (23.07.2019), Հայկօ (23.07.2019), Նիկեա (23.08.2020)

  5. #18
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Gay application կա՝ կոչվում ա grindr : Առաջ մարդիկ ծանոթանում էին, շփվում, գրվում, հանդիպում…
    Ճիշտ ա՝ app-ի հիմնական ուղղվածությունը սեքսն ա, բայց էս վերջին էրկու տարին էսկորտախեղդ ա էղել ամբողջ app-ը: Ում գրում ես, կամ ով գրում ա՝ բա, օք, բայց 100 եվրո: Մեկ էլ price list-ն ա ուղարկում ու ամենավատն էն չի, որ դու սովորական hook up էիր ուզում, այլ ոչ էսքորթի հետ… չէ, դա չի վատը:

    Վատն էն ա, որ price list-ն ուղարկում ա ու ասում ա , որ միակ վճարման ձևն ինտերնետային հատուկ նվեր-չեկն ա, որի կոդն իրան պիտի ուղարկես հանդիպելուց առաջ: Այսինքն՝ իսկական էսքորթ էլ չի, որ ասես:
    Սաղ ինտերնետը քաքմեջ են արել էս սքեմշիկները. կլինի գեյ, հետերո, թե ապրանքներ վաճառելու կայք:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (03.10.2019), Ծլնգ (21.08.2019), Նաիրուհի (22.08.2019), Նիկեա (23.08.2020)

  7. #19
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի 3 տարի առաջ սրճարանում նստած էինք ծանոթներով, մեկ էլ աղջիկներից մեկը բա՝ տղեք, ձեր զուգընկերուհու կամ զուգընկերոջ համար անանաս կերեք սեքսից առաջ: Սպերմայի համը փոխում ա ու ավելի հաճելի ա դարձնում: Բլին, սկզբից ուշադրություն չդարձրի…մտածեցի դեբիլություն ա… նոր-նոր սկսել եմ օգտվել խորհրդից ու գնա-գալիս եմ աշխատում ա: Անանաս ֆորեվըր: :Ճ

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (30.08.2019), Աթեիստ (03.10.2019)

  9. #20
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ մի ծանոթի հետ որոշել էինք գնալ ընթրելու, հետո էլ՝ կինո. ռեստորանը ես ընտրեցի, ֆիլմը՝ ինքը, ու ինձ որ մնար, էդ ֆիլմը երբևէ չէի նայի, բայց որ ընտրել էր, գնացինք նայելու:

    Ֆիլմը կոչվում էր ''Gloria Bell''. ֆիլմի ռեժիսյորը մի քանի տարի առաջ նույն սյուժեով նաև իսպանական ֆիլմ էր նկարահանել (չեմ նայել), էս անգամ էլ որոշել էր ֆիլմի ամերիկյան տարբերակը ստեղծել։

    Էս նոր ֆիլմում Գլորիայի դերում Ջուլիանե Մուրն էր՝ մոտ 57-58 տարեկան ամուսնալուծված կին, որի արդեն չափահաս երեխաներն ամեն մեկն իր կյանքով է ապրում ու կարծես մոր կարիքն էդքան էլ չունի, ինքն էլ իր միայնակությունը լցնում է աշխատանքով ու 50+ կլուբեր այցելելով և պարելով։
    Կլուբեր այցելությունների ժամանակ մոտ իր տարիքի մի տղամարդու հետ է ծանոթանում, որը նոր է բաժանվել կնոջից (կամ գուցե դեռ ինքն էլ չի հասկանում՝ բաժանվել է, թե չէ) և ուզում է նոր կյանք ստեղծել, բայց իր արդեն չափահաս աղջիկների հանդեպ, որոնք հեչ ինքնուրույն չեն, դեռ շատ մեծ պատասխանատվություն է զգում ու չի կարողանում կենտրոնանալ իր սեփական կյանքի վրա։
    Ֆիլմը Գլորիայի ու տղամարդու հարաբերությունների շուրջ է զարգանում, ինչպես նաև Գլորիայի կյանքի ուրիշ ասպեկտներն է ցույց տալիս։
    Ոնց որ թե մենակության մասին էր ֆիլմը, ու թե ինչ դժվար է մեծ տարիքում նոր հարաբերություններ ստեղծել, երբ ամեն մեկը կյանքի ընթացքում հավաքած իր ուսապարկն է մեջքին տանում։

    Ֆիլմում մերկություն ու կրքոտ սեքս պարունակող տեսարաններ կային։ Մի ձև անսպասելի էր էդպիսի ֆիլմում իրար վրայից բաց տեսարաններ տեսնել, որոնցից մի երեքում Գլորիան օրգազմի մեջ էր։
    Ուզում էին ցո՞ւյց տալ, որ կանայք հիսունից հետո էլ կարող են լիարժեք սեռական կյանք ունենա՞լ (իսկ ո՞վ էր կասկածում), թե՞ հարաբերությունների սեռական ներդաշնակության կողմն էին ուզում ընդգծած լինել, դժվար է ասել։ Բայց դե մի տեսարան չէր, այլ մի քանի, ու մի ձև դիսկոմֆորտ էր մոտս՝ դրանց կրկնվելուց, երևի որովհետև իմ պատկերացմամբ էդ առատությունը ֆիլմի մեջ դժվար էր ինտեգրվում։ Կամ էլ գուցե սա մենակ իմ ընկալումն էր։ Ամեն դեպքում, մոտս դիսկոմֆորտ էր հա կրկնվող էդ տեսարաններից։

    Ընդհանուր տարօրինակ նստվածք մնաց ֆիլմից։
    Դատարկ կինոդահլիճում բացի մեզնից երկու կանայք էին նստած՝ յոթանասունին մոտ, որոնք դուրս գալիս, շփոթված դեմքով մեզ մոտեցան մեզ, ու թե․
    - Դուք էլ էիք սխալ ֆիլմո՞ւմ։ Մենք եկել էինք Ալմոդովարի ֆիլմը նայելու։

    «Սխալ ֆիլմը» ահագին տեղին հնչեց, թեև մենք կարծես թե ճիշտ ֆիլմում էինք։

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (02.09.2019), StrangeLittleGirl (01.09.2019), Նիկեա (23.08.2020)

  11. #21
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչի՞ ա, որ հենց 18-ից 22 տարեկան տղեքի եմ տեսնում հեծանիվի վրա՝ էդ հեծանիվն ավելի՛ ա ավելացնում իրանց hotness-ի աստիճանը:
    Հեծանիվը մի այլ կարգի սեքսուալ աքսեսուար դուրս էկավ, փաստորեն:
    Նամանավանդ իմ սիրած տիպաժի տղեքի համար…
    գնա-գալիս եմ սեքս ա հեծանիվը …
    նոր եմ էկել էս եզրակացությանը…

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (03.10.2019), Ծլնգ (02.10.2019)

  13. #22
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դավաճանությունը գեյ ոլորտում ավելի շատ ա, քան հետերո ոլորտում:
    Սա անհերքելի փաստ ա: Ինչի՞: Չգիտեմ, ճիշտն ասած:
    Կոնկրետ ինչն ինձ ա վերաբերում՝ ես խուսափում եմ երկարատև ու լուրջ հարաբերություններից, որտև գիտեմ, որ աչքս անընդհատ դուրսն ա լինելու ու հոգնելու եմ նույն մարդուց ու փոփոխության կարիք եմ զգալու:
    Կուզեի, որ դա փոխվեր, իհարկե: Բայց երևի տարիքից ա: Չնայած՝ համոզված չեմ:
    Հոմոսեքսուալները սկսում են չդավաճանել ու հավատարիմ մնալ իրանց պարտնյորին երևի 50-ից սկսած:

    Բայց ինչն ա ինձ զարմացնում, որ կան 20 տարեկաններ, որ լուրջ հարաբերություններ են փնտրում: Ու միմիայն լուրջ: Ու երկարատև:
    Ինձ դա մի չնչին նշույլ հույս ա տալիս, որ կարա՛ լինի: Ուղղակի ե՛ս դեռ պատրաստ չեմ:
    Բայց ինչի՞ պատրաստ չեմ: Վախից:
    Վախից, որ կդավաճանվեմ: Դավաճանելու զգացումը հլը մի կողմ թողնենք. ես կարա՛մ ինձ զսպեմ: Բայց դավաճանվել չեմ ուզում: Էգոս չափից շատ մեծ ա: Չեմ տանի:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (29.11.2019)

  15. #23
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փարիզում մի հատ տեղ կա՝ կոչվում ա « L’impact ». Ֆրանսերենում կոչում են «հետույքի բար»: Հայերենի «ոռի» (վատ) ածականի հետ կապ չունի: Հետույքի բարեր տարբեր տեղերում կան, բայց շատ չեն ու, թերևս, էս մեկն իր տեսակի մեջ միակն ա:

    Ինչ ասել է «հետույքի բար».
    Դա մի վայր ա, որտեղ մտնում ես, գանձապահը ամբողջ շորերդ վերցնում ա (ներքնազգեստդ էլ հետը) ու քեզ թողնում ա մենակ կոշիկներով ու նասկիներով: Մերկ:
    Տալիս ա Կուբրիկի էն «Eyes wide shut »-ի միջի պես մի հատ թատերական դիմակ ու քեզ հրավիրում ա սալոն:
    Սալոնում բոլորը դիմակներով են (կին, թե տղամարդ, հոմո, թե հետերո):
    Մերկ ամբողջովին (միմիայն կոշիկներով ու նասկիներով):
    Բարմենն իր հերթին մերկ ա ու խմիչք ա մատակարարում: Պատերին մոնիտորներ են, որոնց վրա hardcore պոռնո ա գնում:

    Ու դու կամ նստած ես բարի մոտ ու զմայլվում ես պոռնոյով և խմիչքովդ… կամ էլ միանում ես օրգիային, որը գրեթե ամենուր ա՝ մոտ 100 քառակուսի մետրանոց խավար ու դիսկոտեկային լույսերի ներքո գտնվող սալոնում:
    Ու էդ ամեն ինչը Ռամշտայնի տակ:

    Ես չմիացա օրգիային … բայց մյուս անգամ միանալու եմ:
    Դե մի քիչ զզվող եմ ես: Համ էլ տարիքային սանդղակը զգացվում էր, որ 30-ից բարձրեր էին … իսկ իմ ուզածը 18-22 տարեկան ջահելներով օրգիան էր իհարկե: Բայց դե էդ տարիքայինները տենց տեղեր չեն գնում:

    Հետաքրքիրն էն ա, որ հետույքի բարերը հիմնականում գեյ բարեր են համարվում, չնայած որ էս մեկը լեցուն էր թե՛ գեյերով, թե բիերով ու թե՛ հետերոներով: Ու առաջին անգամ էր, որ մասկա տվեցին հագնեմ:
    Ինձ թվում ա՝ լավ ազդեցիկ մարդիկ ու կանայք են գալիս էդտեղ լիցքաթափվելու ու չեն ուզում իրանց id-ները բացահայտեն:

    Մի խոսքով, մի պահ լրիվ ինձ « Eyes wide shut »-ում զգացի:
    Գնոստիկ րիտուալն էր պակասում մենակ:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (28.12.2019), Աթեիստ (28.12.2019), Նիկեա (23.08.2020)

  17. #24
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էրեկ ասի դնեմ պիանիստը նայեմ եսիմ որերորդ անգամ … (չեմ կշտանում էդ ֆիլմից):
    Մեկ էլ՝ անսպասելիորեն Բրոդին սկսեց այլանդակ ձևի ինձ գրավել:
    Ասենք սիրուն չի ինքը… բայց հաստատ ինչ-որ քաշող բան կա մեջը, որով ես նոր-նոր սկսեցի հմայվել:
    Բայց ինչի՞ առաջ չէի նկատում…
    Չէ, աչքիս գարուն ա բացվել դրանից ա…

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (04.03.2020)

  19. #25
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս մի հատ սերիալ էի նայում, գլխավոր հերոսուհին մի հատ սուպերփաուըր ուներ, երբ հպվում էր մարդկանց տեղերով փոխվում էին։ Երկրորդ սեզոնի սկզբում արդեն կարողանում էր ղեկավարի ու բնականաբար գլխավոր հերոսի հետ սիրով էին զբաղվում։ Ոչ մի նոր բան, բայց նենց հետաքրիր էր։ Սկսեցի մտածել ի՞նչ կլինի եթե տեղերով փոխվեն էդ պահին։
    Ու քանի որ աչքերս փակում եմ թե չէ․․․ ինչպես երգում, ամեն ինչ կատարվում ա նորից․․․ չեմ կարող չպատկերացնել մեզ միասին։ Առաջ քեզ գրում էի այդ մասին։ Հիմա երևի էդ գրածներս էլ չկան։ Էս մեկը կմնա․․․
    Երբ գոտկատեղիցս բարձրացնում ես, որ հասնեմ շուրթերիդ, ոտքերով գրկում եմ կոնքդ ու ձգվում դեպի քեզ։ Էնքան եմ ուզում զգաս էն ինչ զգում եմ էդ պահին։ Եթե ես ունենայի էդ ունակությունը, դա կլիներ այն պահը երբ մենք տեղերով կփոխվեինք։ Մազափունջը ձեռքվ կտանեի դեմքիցդ ու կհամբուրեի։ Կսեղմեի ինձ ու կքայլեի դեպի անկողին, կնստեի ծայրին ու մեջքդ եղունգներվ կգծեի մինչև ազդրերդ, ու ձեռքերիս տակ կզգայի մկաններիդ դողը, ու ձգվածությունը երբ կբարձրանայիր, ձեռքերդ կրծքիս հենած։ Քրտնած փորիդ վրայով․․․ ափերս մեջ կառնեի կրծքերդ ու կհասկանայի թե ինչու ես դու սիրում իրանց կծել․․․ իսկ դու կհասկանայիր, թե ինչու եմ ես դա սիրում։
    Ներշնչիր․․․ պահիր շունչդ, մատներդ թրջիր լեզվիս վրա, ու իջացրու․․․ որտեղ ես քո ներսում եմ։ Չշնչես․․․ մկաններդ լարվում են, սեղմում ինձ։ Երբ արտաշնչես․․․ ես կհասկանամ ինձ գրկելու ցանկությունը։ Գլուխս կրծքիդ կսեղմես․․․ Ու ես քեզ կտամ, էն հարց․․․
    - Ո՞նց էր։
    Ու ինքս էլ կպատասխանեմ
    - Երբ մենք միասին ենք, միշտ, անսահման․․․

    Բլեք միրըրի էն էպիզոդը հիշեցի։ Մարդկային միտքը պակաս հզոր գործիք չի, մենակ թե սինգլ փլեյըր մոդ ա․․․ և գուցե տենց էլ պետք ա լինի, ի վերջո ես միշտ նախընտրել եմ դա։ Էս երգը մի հատ էլ ստեղ․․․

    SWTS

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.05.2020), CactuSoul (18.08.2020), Chilly (13.05.2020), Varzor (14.05.2020), Աթեիստ (19.05.2020), Արէա (15.05.2020), Նիկեա (23.08.2020)

  21. #26
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկոյան բարում մի աղջկա նայելիս մտածում էի, որ եթ հագը ոչինչ չլիներ, պակաս մերկ կերևար, քան իր հագածով:
    Սենց սիրուն տեսարաններից մի անգամ ևս համոզվում ես, որ հագուստ կա՝ հագցնում է, հագուստ էլ կա՝ մերկացնում, դրա անունն էլ կարելի էր հանվուստ դնել:
    Էս տարի էլ հանվուստով աղջիկները մնում են ամառային թեմաների թոփ-տասնյակում

  22. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.08.2020), John (23.08.2020), Varzor (17.08.2020), Աթեիստ (23.08.2020), Արէա (17.08.2020), Նիկեա (23.08.2020), Տրիբուն (17.08.2020)

  23. #27
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինտիմ օրագիր

    Ընդհանրապես՝ վաղուց կիրառվող ամենաէֆեկտիվ զանգվածային ոչնչացման զենքերից է գրգռաճեղքը..

    Լավ խորը գրգռաճեղքով ամենաերկար շրջազգեստն անգամ ավելի շատ ուշադրություն է գրավում ու կրքեր առաջացնում, քան էն մինի-մինի շորտիկները, էն որ դաժը գրպանները ոտքերից երկար են ու կողքերից կախված ))

    Որտև երկրորդի դեպքում ամեն ինչ բաց է, հասանելի ու աչքիդ առաջ:
    Իսկ առաջինն իր մեջ էլեգանտ գաղտնիք է պարունակում, որ մերթընդմերթ շարժումներից մի քիչ այլ անկյան տակ է բացվում՝ ցանկություն առաջացնելով մյուս անկյան տակ բացվելն էլ անպայման հայացքով որսալ, հնարավոր թերությունները չնկատել ու սեփական երևակայության մեջ լրացնելով՝ իդեալականի հասցնել..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.08.2020), erexa (19.03.2021), ivy (23.08.2020), Tiger29 (23.08.2020), Varzor (25.08.2020)

  25. #28
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,132
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիշում եմ, 2017 թ-ի ամառն էր: Այցելել էի, հիվանդանոց, աչքի բժշկի մոտ: Աչքի բժիշկը՝ բարձրահասակ, կապույտաչյա, սիմպո ինչ-որ մի nerdy տղա էր, երևում: Ձեռքով բարևեցինք, ոնց որ կարգն է, գնացինք իր աշխատասենյակ: Աշխատասենյակում էինք, արդեն, երբ սիմպո տղան սկսեց ինչ-որ հարցեր տալ, աչքիս հետ կապված, այնուհետև սիմպո բժիշկը սկսեց զննել աչուկներս: Ես սովորաբար վախենում եմ, արական սեռից ու վախեցած նստած էի, աթոռին, մտածելով թե ե՞րբ պետք ա, այս ամենն ավարտվի: Բայց քանի որ, քիչ անց, տղան սկսեց ինձ դուր գալ, ինչ-որ ձգողական ուժ ի հայտ եկավ, վախենալն իրենից այլևես տհաճ չէր թվում: Սկսեց ականջմաքրիչներով աչքերս զննել: Նուրբ դիպչելով կոպերիս ու միառժամանակ հարցնելով. ցավում ա, թե՞ չէ: Մի կողմից համ հաճելի էր, որ էդպես դիպչում էր, ականջմաքրիչով կոպերիս, մյուս կողմից էլ, մի փոքր ցավում: Ես իհարկե, իրեն չասացի, որ հաճելի ա, այս ամենն ինձ, ուղղակի ասացի, որ հա ցավում ա, մի քիչ: Հիմա էլ, նստած մտածում եմ, հա բայց ինչի՞ չասացի, որ այդ զննման պրոցեսն հաճելի էր, ինձ համար, բայց դե երևի թե ճիշտն էլ, դա էր, որ չասացի շատ-շատ կարող ա, գժի տեղ դներ ինձ: Կարո՞ղ ա, մարդ ես, նման հաճելի բան այլևս չլինի իմ կյանքում, որոշեցի այստեղ գրել, որ գոնե մեկ-մեկ մտնեմ կարդամ, ուրախանամ:
    Վերջին խմբագրող՝ erexa: 21.05.2021, 00:06:
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (21.05.2021), ivy (21.05.2021), _Հրաչ_ (21.05.2021), Արէա (21.05.2021)

  27. #29
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Ախպեր, էս թեմայում չոտկի ինտիմից գրեք էլի, թե չէ սենց ուշադիր կարդում ես ու քըռթ կայֆալոմ։

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (21.05.2021), Աթեիստ (21.05.2021)

  29. #30
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ատամնաբույժի կողմից առաջացրած բազմանշանակ զգացողությունների մասին մի պատմություն է մնացել հիշողությանս մեջ։
    Զարմանալիորեն չեմ կարողանում մտաբերել, թե ով էր պատմողը (վաղեմի կլիենտներիցս մե՞կը), բայց հատկապես մի նախադասություն կպել մնացել է․
    ― Հենց մատները զգացի բերանիս մեջ, ոտքերս թուլացան։
    Դրանից հետո ինչքան գնում եմ ատամնաբույժի մոտ, էդ նախադասությունը ինչ-որ կորած-մոլորած անկյունից վեր է թռչում ու հիշեցնում իր մասին։
    Բայց դե չգիտեմ, թե պատմողը ինչ ատամնաբույժ էր գտել, որ մատներով էր իր բերանում աշխատում․ իմոնք բոլորը գործիքավոր են ու սկի հոգ չեն տանում քնքուշ զգացողությունների մասին։
    Էդպես աթոռին պառկած՝ հա մտածում եմ, թե ոնց է հնարավոր ատամնաբույժի գործողություններից հետաքրքիր ապրումների տրվել։ Ու մտքերս ինձ հասցնում են մինչև գինեկոլոգի աթոռ, հնարավոր բոլոր իրավիճակները տակնուվար անում, նորից հետ բերում իմ գործիքավոր ատամնաբույժի սենյակ, որտեղ ոչ մի հուզիչ բան չի կատարվում, դե առնվազն ինձ հետ։
    Սա էլ երևի ֆրիգիդության մի տեսակ է կամ էլ՝ բժշկական իմպոտենտության, նայած որ կողմից նայես։
    Վերջին խմբագրող՝ ivy: 24.06.2021, 18:50:

  30. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (02.09.2021), Աթեիստ (24.06.2021), մարդ եղած վախտ (26.06.2021), Նաիրուհի (24.06.2021)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •