User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Ինտիմ ֆանտազիաներ իմ վերևի մարդու մասին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինտիմ ֆանտազիաներ իմ վերևի մարդու մասին

    Թեման բացում եմ Ծլնգի առաջարկով:
    Չգիտեմ՝ կոնկրետ ինչ նպատակի է ծառայելու թեման, բայց գուցե մարդիկ կան, որոնք լրիվ լուրջ ֆանտազիաներ էլ ունի մյուսների հանդեպ, ու կուզենային դրանցով կիսվել: Տեսնենք:

    Էս պահին ոնց որ թե ես եմ «վերևի մարդը», բայց քանի որ թեմայի գաղափարը Ծլնգինն էր, առաջարկում եմ առաջինը հենց իր վերաբերյալ ֆանտազիաներով կիսվել:
    Բարի ժամանց

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (11.03.2019), Գաղթական (11.03.2019), Ծլնգ (11.03.2019)

  3. #2
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեման բացում եմ Ծլնգի առաջարկով:
    Չգիտեմ՝ կոնկրետ ինչ նպատակի է ծառայելու թեման, բայց գուցե մարդիկ կան, որոնք լրիվ լուրջ ֆանտազիաներ էլ ունի մյուսների հանդեպ, ու կուզենային դրանցով կիսվել: Տեսնենք:

    Էս պահին ոնց որ թե ես եմ «վերևի մարդը», բայց քանի որ թեմայի գաղափարը Ծլնգինն էր, առաջարկում եմ առաջինը հենց իր վերաբերյալ ֆանտազիաներով կիսվել:
    Բարի ժամանց
    Արա էս ինչ պադստավա էր... դե ռազ որ իմ մասին պիտի գրվի, գոնե մի բան էլ ես գրեմ էդ պարգևը վաստակելու համար, համ էլ մի քիչ քվիտ կլնենք էս պադստավայի համար

    Ուրեմն ի՞նչ ֆանտազիաներ ունեմ ivy-ի մասին.... հա՛... որ փոքր լակոտներ էինք, էս այվին ինձ «ուռոդ» էր անվանում, հենց տենց, ոնցոր ասենք մարդիկ իրար «կյաժ», «շռամ», «նակոլկա» մականուններ են կպցնում, այվին ինձ ասում էր «ուռոդ»... ու սաղ կյանքս ֆանտազիաներ եմ ունեցել, որ էս այվին գլուխս նուրբ բռնում դնում ա կրծքին, մեղմ շոյում ա ու ասում ա.
    — Ուռոդ ջան, ուռոդիկ, ու՜ռոոոոոդ....
    Հետո էլ երկու ձեռքով ականջներիցս բռնում ա, հեռացնում ա կրծքից, մի թեթև թափ ա տալիս ու զարմացած ասում.
    — Վա՛յ, ծլնգ...

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (11.03.2019), ivy (11.03.2019), LisBeth (11.03.2019), Smokie (12.03.2019), Աթեիստ (12.03.2019), Յոհաննես (11.03.2019)

  5. #3
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծլնգի ո՛չ արտաքինն եմ տեսել, ո՛չ էլ ձայնն եմ լսել ու ո՛չ էլ սեռական նախընտրությունները գիտեմ , բայց ինչպես բոլոր տրադիցիոն գեյերը՝ էնպես էլ ես, ունեմ հետերո տղեքի հանդեպ թուլություն: Ու իրա ինտելեկտուալ-հումորային կերպարը մի տեսակ ինձ ձգում ա: Սկսենք ամենաթեթևից. ես հավեսով կպաչեի Ծլնգին՝ truth or dare խաղալու վախտ: , մի հատ հին հեռախոս կճարեի, կբերեի տուն ու տռուպկեն կվերցնեի կզանգեի կասեի՝ Hello ... it’s me ... I was wondering if after all these comments you’d like to meet... to go over ... everything... , Հ.Գ.

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (11.03.2019), Աթեիստ (12.03.2019), Ծլնգ (11.03.2019)

  7. #4
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հասկանալով հնարավոր awkward վիճակները, որ կարող են լինել՝ կխնդրեմ հաջորդ գրառում կատարողին՝ իմ փոխարեն գրել Ծլնգի մասին: Շնորհակալ եմ:
    Վերջին խմբագրող՝ Adam: 11.03.2019, 20:15:

  8. #5
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասկանալով հնարավոր awkward վիճակները, որ կարող են լինել՝ կխնդրեմ հաջորդ գրառում կատարողին՝ իմ փոխարեն գրել Ծլնգի մասին: Շնորհակալ եմ:
    Էլ դու սուս,սաղս նստած Ծլնգի փռչոտ ոռի մասին ենք երազում
    Հ.Գ հազար ներողություն,պռոստը որ չասեի կգմփայի ։Դ Ծլնգ ներող

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (11.03.2019), Lion (11.03.2019), Ծլնգ (11.03.2019), Տրիբուն (11.03.2019)

  10. #6
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ըհը՜... վերևիս մարդը Յոհաննեսն ա, իրա փռչոտ ոռի մասին էլ կգրենք...

    Ուրեմն մի հատ նախաբան... մի անգամ պապուս ատամը ցավելուց ա լինում, իր մայրն էլ՝ մեծ տատս, ով էդ ժամանակ արդեն 90-ի կեղմերն էր, ասում ա՝ ոտքերդ տաք ջրի մեջ դիր։ Պապս էլ ջղայնանում ա, թե բա ոտքերը ատամի հետ ինչ կապ ունեն, որ ասում ես ատամիդ ցավի դեմ ոտքերդ տաք ջրի մեջ դիր։ Էս մեծ տատս էլ ասում ա՝ դու գործից չես հասկանում, օրինակ հետույքի ու աչքի մեջ ի՞նչ կապ կա։ Պապս էլ արդեն կատարը տաքացած ու հետզետե ուռող թուշը բռնած փրփրում ա՝ ի՞նչ կապ կա, ոչ մի, ի՞նչ կապ պտի լինի հետույքի ու աչքի մեջ։ Մեծ տատս էլ ասում ա՝ տեսար, բան չես հասկանում. որ ոռիդ մազը պոկում ես, աչքիցդ արցունք ա գալիս....

    հա, ինչ էի ուզում ասել... ինտիմ ֆանտազիաս. պլասկագուբցով Յոհանի ոռի մազը քաշեմ պոկեմ, որ տեսնեմ էս թեորիան գործում ա, թե չէ։

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (11.03.2019), Skeptic (11.03.2019), Յոհաննես (11.03.2019), Տրիբուն (11.03.2019)

  12. #7
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես` վերջ։

    Sent from my Pixel 2 using Tapatalk

  13. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (12.03.2019), Freeman (12.03.2019), Skeptic (12.03.2019), Աթեիստ (12.03.2019), Գաղթական (12.03.2019), Յոհաննես (12.03.2019)

  14. #8
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սպասի, ես էլ եմ գալիս, մի հատ շոր քցեմ վրես. բալկոնում ցուրտ ա. սիգարետ էլ վերցրու:
    Կարճ
    Կոնկրետ

  15. #9
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տենց Արամն ու Բումը, միայն սպասվող հաճույքի ախորժակից, դեռ չսկսած վերջացրին ու դուրս եկան ծխելու:
    ՈՒ ես սաունայում մենակ մնացի՝ չիրլիդերուհիների ողջ գրգռված անձնակազմի հետ...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (12.03.2019)

  17. #10
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Փողոցով գնում եմ, տեսնեմ էս Արամն ու Բումը սաունայի բալկոնում ոտ-ոտի են թռվռում ցրտից ու դողացող մատներով սիգարետները տանում բերաններին՝ փստցնում։ Լավ ոգևորված էին երևում, թշերները՝ կարմրած։ Տակից ձեն եմ տալիս․
    ― Տղեք, էս ի՞նչ կա, էս խի՞ եք սենց հուզված։
    Արամն էլ սրան ի պատասխան․
    ― Ես՝ վերջ։
    Ինչին Բումը ավելացնում ա․
    ― Հա, ես էլ հետը․․․

    Իիիի, մտքումս եկրիմաստ բաներ են սկսում պտտվել՝ նեուժելի՞․․․ ախպեր Արա՞մն ու Բո՞ւմը, իրար հետ վերջացրեցի՞ն․․․․ սաունայո՞ւմ։ Չէ, ստեղ մի բան կա, ասի հլը մտնեմ տեսնեմ, մինչև էս երկիմաստությունները աներկբայություններ չեն դարձել։ Ու մտնեմ ի՜նչ տեսնեմ․ Գաղթականը սրբիչով փաթաթված նստած ա հեռախոսը ձեռը, հայացքը էկրանին, մատներով մեջը ինչ-որ բզբզում ա, կողքն էլ մի խումբ չիերլիդերուհիներ կիսաշրջան կազմած պոմ-պոմներով թափահարում են ու բարձր աղաղակում․
    ― Դու կարա՜ս, Գաղ--թա-կան, ևս մի տառ, ևս մի բառ ու ֆանտազիադ կստանաս․․․ Գաղ-թա-կան։
    Էս Գաղթականն էլ հեռախոսը ձեռը ճգնում ա, ասես ծննդաբերի, մեկ էլ վերջապես դեմքը հանգստանում ա, մատները էկրանից հեռացնում, հայացքը զառնում առաստաղին ու կոկորդային ձայնով գոչում․
    ― Պրծա՜․․․․

    Այ քեզ փորձանք, էս տղեքի հետ էս ի՞նչ ա կատարվում․․․ կարո՞ղ ա սրանք ակումբում են մի բան խառնշտում։ Հանում եմ հեռախոսս, մտնեմ ակումբ, տեսնեմ ի՞նչ․․․
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես` վերջ։

    Sent from my Pixel 2 using Tapatalk
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Սպասի, ես էլ եմ գալիս, մի հատ շոր քցեմ վրես. բալկոնում ցուրտ ա. սիգարետ էլ վերցրու:
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Տենց Արամն ու Բումը, միայն սպասվող հաճույքի ախորժակից, դեռ չսկսած վերջացրին ու դուրս եկան ծխելու:
    ՈՒ ես սաունայում մենակ մնացի՝ չիրլիդերուհիների ողջ գրգռված անձնակազմի հետ...
    մեղա քեզ երևակայության աստված․․․ չէ, էս նոր սերունդը լրիվ սկառաստրել ա դարձել․․․ մեկ էլ աչքս ընկնում ա Սմոքիի գրառմանը․․․ հմմմ ինտիմ ֆանտազիաներ իմ վերևի մարդու մասին․․․

    Ոնց որ երեկ լիներ․․․ Սմոքին նոր Սանտալբոմի էր հավաքագրում, իսկ ես չհասցրեցի գրանցվել․․․ ժամանակ էլ չունեի, ճիշտն ասած։ Բայց հետո զղջալով պատկերացնում էի, թե գրանցվել եմ, Սմոքին էլ ուղարկել է ալբոմը, ես էլ լրիվ հուզված բացում եմ, որ տեսնեմ թե Սանտան ինձ ինչ ալբոմ ա ուղարկել․․․ ու տեսնեմ՝ «The Neverending Story Soundtrack»։ Ահ մանկությունից դեռահասություն անցումային շրջանիս ամենասիրածս ֆիլմի երաժշտությունը։ Ու երևակայությանս մեջ անջատում եմ լույսերը, միացնում եմ ալբոմը, փակում աչքերս ու տրվում ականջակալներիցս քաղցր մեղրի նման հոսացող երաժշտությանը․․․ այդ ժամանակաշրջանիս բոլոր սիրահարվածությունները հերթով գալիս աչքերիս դիմացով անց են կենում․․․ սեռական հասունացում, իրար ուղված սիրային խոսքերի անմեղ թոթովանք ու բուռն-բուռն-բուռն երևակայություն․․․․ ականջիս մեջ էլ սկսում եմ լսել «ֆանթեյժիա»-ն ու հասկանում եմ, որ ես էլ չկամ․․․ կա միայն մի ինտիմախառը մանկա-դեռահասական ֆանտազիա․․․



    Շնորհակալություն, Սմոքի ջան, մյուս անգամ կփորձեմ բաց չթողնել գրանցումը․․․

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (12.03.2019), Progart (12.03.2019), Smokie (12.03.2019)

  19. #11
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նեոնային մայրամուտներ

    Քնախցի դուռը անձայն սահում ա հետևիցս։ Պաշտպանիչ կոստյումի սաղավարտը հանում եմ, կյանքս կարգավորող արհեստական բանականությունը ինքն իրան ավտոմատ վերբեռնում ա ստատիկ կրիչի վրա։ Միացնում լոգարանի լույսերը․
    - Կոմպլեքսի կառավարման կենտրոնից հայտնել են, որ մենակ այսօր, հնարավոր կլինի մայրամուտին իջեցնել պատնեշը, երկու տարի անց վերջապես անզեն աչքով կտեսնեք արևը։ Ձեր քնախցի դիրքից շատ հարմար կլինի հետևել այդ հազվագյուտ երևույթին։
    Անթիվ անգամներ սերնդափոխված իրերից ոչ մեկի հետ մենթալ կապ չունեմ։ Ոչինչ չկա։ Ոչ մի հիշողություն չի մնացել։ Չափազանց երկար եմ ապրում։
    - Ձեր թույլատվությամբ հետհաշվարկ կմիացնեմ մինչև այդ պահը և կբացեմ։
    Մարմինս արձակում եմ ծանր հագուստից։ Պահարանի վրայից վերցնում եմ կոճակի չափի սկաները, դնում քունքիս։
    - Մանրակրկիտ սկանը կվնասի նեյրոնները, գուցե այսօր բաց թողե՞ք։
    - Ի՞նչ կա։
    - Ոչ մի նոր բան։ Նույն կերպարը, որ վաղուց պետք է որ ջնջված լիներ։
    - 3D հոլոգրամ։
    - Բայց․․․
    - Արա ինչ ասում եմ։
    Մթության մեջ սառը սպիտակով դանդաղ ուրվագծվում ա ոտքերից մինչև դեմքը։ Մոտենում եմ։
    - Ո՞վ ես։
    Հպվում եմ, մատներս փայլում են։
    - Մոդելավորիր վարքագիծ։
    Ձեռքը անրակներիս վրա անցնելով հասնում ա ուսիս, շրջում ա մեջքով դեպի իրեն։ Կոնքերս սինթետիկ գիշերվա հետ անվերջություն են գծագրում։ Հոլոգրամի հպման տեղերում թեթևակի ծակծկոցներ եմ զգում՝ վեր բարձրացրած թևիս միջնամասում, կողերիս, կրծքերիս, փորիս, ազդրերիս․․․ ու երբ գլուխս հետ եմ գցում, ճկված պարանոցիս վրա։
    - Մինչ մայրամուտը մնաց տաս վայրկյան։
    - Չեղարկիր հետհաշվարկը։ Պատնեշը չբացես։
    - Հինգ, չորս․․․
    - Արա ինչ ասում եմ։
    Նեյրոնային կապը կյանքս կառավարողի հետ խզված ա։
    Պատնեշը ճեղքվում ա ու նեոնային մայրամուտը անցքից լցվում ա նես, ավերում ուրվագիծը։ Ճառագայթների մեջով նետվում եմ մեխանիկական կառավարման վահանակը, հարվածում կատաղած։
    Պատնեշը հետ ա բերում մթությունը, բայց ուրվագիծը այլևս չի վերականգնվում։
    Թևս սեղմած ինձ հենում եմ պատին։ Դուռը առանց ազդանշանի բացվում ա։ Նորագույն արևային կոստյումով մեկը գալիս ա առաջ․․․
    - Լիզ, - հանում ա սաղավարտը, - ես վերջացրի արևային ֆիլտրերի նախագիծը, շուտով բազմաթիվ մայրամուտներ կտեսնես։
    Ձայնը շատ ծանոթ ա։ Աչքերի սևի մեջ պծղրտացող սմարթէս քմծիծաղն էլ։ Մոտենում եմ, վնասված ձեռքս հազիվ բարձրացում եմ, հպվում դեմքին, մատներս չեն փայլում։
    - Ո՞վ ես։
    Ձեռքերը լայն բացում ա։
    Չեմ հիշում, չգիտեմ, նույնիսկ երբ ոչինչ չկա, զգում եմ որ էդ ձեռքերի ներսում ա իմ տեղը հիմա։

    Գեղարվեստական ֆանտազիաների չելենջ
    SWTS

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (17.03.2019), Աթեիստ (17.03.2019)

  21. #12
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդ վախում ա ստեղ մի բան գրի, չբռնեն բռնաբարեն ․․․

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (17.03.2019), Mephistopheles (22.03.2019), Sagittarius (18.03.2019), Գաղթական (17.03.2019)

  23. #13
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բռնաբարելու ֆանտազիաներ ունեմ՝ իմ վերևի մարդուն ուղղված:

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (17.03.2019), Sagittarius (18.03.2019), Thom (17.03.2019), Աթեիստ (17.03.2019), Գաղթական (17.03.2019), Տրիբուն (17.03.2019)

  25. #14
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ աստվածները որոշեցին, որ առավոտյան գրածս ֆանտազիան (դիստոպիայոտ էր, եսլի շտո) գոյության իրավունք չունի, ուրիշ ու ավելի կարճ տարբերակ փորձեմ․

    Քաղաքի այս հատվածը ծածուկ է տուրիստներից ու ժամանցի սիրահար տեղացիներից։ Քարե հին շենքի նկուղային հարկում դրսից գրեթե ոչ մի կերպ չերևացող բարն է, որ սիրում եմ ժամանակ առ ժամանակ այցելել։ Այդ ուրբաթ, սովորականի պես, երեկոյան հերթափոխից հետո իմ մշտական անկյունում նստած էի՝ մշտական գլանակս ձեռքիս, մշտական վիսկիի բաժակը դիմացս։ Անձրև էր գալիս, ու փոքրիկ պատուհանների վրա դրա կտկտոցը նվագակցում էր ծեր բլյուզմենին։ Վերջինիս կիթառային լիքերն այնքան սահուն չէին, որքան իր երիտասարդ ու հաջողակ տարիներին, բայց դեռ կարողանում էին հուզել, գուցեև հիմա ավելի, քան նախկինում։ Ինչպես միշտ, մտորում էի նախկինում արած սխալների, բաց թողած հնարավորությունների ու ամենի մասին, ինչ կապված էր անցյալիս հետ․ ներկաս բաղկացած է աշխատանքային առօրյայից, գումարած yearning-ի էսպիսի «սեանսները»։ Ինձնից բացի միակ հիմնական հաճախորդը խորը քուն մտած գիրուկն էր, ում ձախ ձեռքին մեծ սպի կա և ում անունը չգիտեմ․ երբեք չենք զրուցել։ Հանկարծ դուռը բացվեց, և կանացի սիլուետը, հավերժական մշուշը ճեղքելով, դանդաղ քայլեց բարի սեղանի մոտ, ծալած անձրևանոցը կիսաթաց վերարկուի հետ հարմարեցրեց կախիչից և նստեց։ «Միգուցե սա իմ շա՞նսն է»,- մտածեցի։ Մի պահ տատանվում էի, բայց հետո վիսկիի մնացորդը դատարկեցի՝ բաժակի դժոխային հատակից նայելով դրախտային հրեշտակի կերպարանքին, ու մոտեցա կողքի սեղանին։
    Աղջիկը երեկոյան գլխարկով էր, որին ամրացված շղարշե քողը մասամբ դեմքը ծածկում էր։ «Տարօրինակ է, կարծես նախորդ դարի կեսերից լինի»․- ջահել ժամանակ դիտածս դասական հոլիվուդյան ֆիլմերն էի փորձում հիշել։
    - Բարև Ձեզ։
    Լռություն։ Հեռախոսում ուշադիր ինչ-որ բան է փնտրում։ Իմ կողմ չի էլ նայում։
    - Կարելի՞ է Ձեզ խմիչք հյուրասիրել։
    Լռությունը շարունակվում է։ Կարծես թե հեռախոսով անելիքը վերջացրեց:
    - Եթե․․․
    - Լսեք, չեմ ուզում կոպիտ թվալ, բայց ընկերակցության կարիք չունեմ։ Պարզապես հոգնած եմ ու փոքր-ինչ մրսած, դրա համար իջա այստեղ։
    - Օքեյ, կներեք։ Բայց կպնդեմ խմիչք հյուրասիրելու մտադրությունս, ուղղակի առանց շահադիտական նպատակների։
    Քողը բարձրացավ վերև, աչքերը ժպտացին։
    - Լավ, համարենք կոմպրոմիս։ Կոլայով ռոմը չէր խանգարի։
    - Արթո՛ւր, մեզ մի բաժակ կոլայով ռոմ ու մի բաժակ էլ վիսկի։ Սառույցով, գիտես։
    - Կարո՞ղ է Ուբեր կամ Լիֆտ ունենաք։ Կամ մեկ այլ վստահելի տաքսի կարողանաք կանչել։ Իմ հեռախոսից ջնջվել են կամ ես եմ անզգուշորեն ջնջել։
    - Հիմա Լիֆտ կկանչեմ։ Ուբերից վաղուց չեմ օգտվում, որակը գցել են։
    - Շատ լավ, շնորհակալ եմ։
    Բարմենը պատվիրված խմիչքները մեր դիմաց դրեց։ Բլյուզմենը վերջին երգն էր կատարում (երգացանկն անգիր գիտեմ, ու երբեք չի փոխում)։ Անձրևը դադարել էր։ Գիրուկը զարթնել էր և դրամապանակի անկյուններն էր խուզարկում։ Բաժակները վերցրեցինք, առանց կենացի չխկացրեցինք։
    - Կարո՞ղ եմ հարցնել, թե ինչու եք էդպիսի գեղեցիկ, բայց ոչ պրակտիկ գլխարկ կրում։
    - Կարող եք,- ծիծաղեց,- թատրոն էինք եկել, իսկ ես սիրում եմ համապատասխան հագնվել։ Ներկայացման ընթացքում մարդամեկին ուղարկեցի Յորիկի ծոցը, որովհետև հասնում էր իրեն։ Հետո դուրս եկա, մի քիչ, ավելի ճիշտ՝ մի ժամ քայլեցի ու բախտի բերմամբ հասա այստեղ։
    - Ուրեմն Ձեր բախտը բերել է․ մեքենան արդեն տեղում է։
    - Այսքան շո՞ւտ։
    - Երևի մոտակայքում վարորդ կար։ Ես առնվազն կես ժամ սպասում եմ միշտ։
    Օգնեցի վերարկուն հագնել։ Չառարկեց։ Ուղեկցեցի դեպի մեքենան։
    - Ի դեպ, ո՞ր ներկայացում էր ընթանում։
    - «Մակբեթը»։ Հավանեցի, ափսոս չհասցրեցի մինչև վերջ նայել։ Շնորհակալ եմ, հուսամ՝ մենք էլի կհանդիպենք երբևիցե։
    - Վա՜ղը, վա՜ղը, վա՜ղը։
    Մի անգամ էլ ժպտաց, երբ տաքսիի դուռը փակում էի։ Հետո նորից իջա ներքև։

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.03.2019), LisBeth (18.03.2019), Varzor (17.03.2019), Անվերնագիր (18.03.2019), Գաղթական (17.03.2019)

  27. #15
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի տեսակ Գաղթականին գլխարկով չեմ պատկերացնում։

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.03.2019), Գաղթական (17.03.2019)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •