Մարդ վախում ա ստեղ մի բան գրի, չբռնեն բռնաբարեն ․․․
Մարդ վախում ա ստեղ մի բան գրի, չբռնեն բռնաբարեն ․․․
Adam (17.03.2019), Mephistopheles (22.03.2019), Sagittarius (18.03.2019), Գաղթական (17.03.2019)
Բռնաբարելու ֆանտազիաներ ունեմ՝ իմ վերևի մարդուն ուղղված:
Էս վերևի բռնաբարությունը դիտելիս՝ պոպկորն խեղդելու ֆանտազիաներ ունեմ..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Adam (17.03.2019)
Քանի որ աստվածները որոշեցին, որ առավոտյան գրածս ֆանտազիան (դիստոպիայոտ էր, եսլի շտո) գոյության իրավունք չունի, ուրիշ ու ավելի կարճ տարբերակ փորձեմ․
Քաղաքի այս հատվածը ծածուկ է տուրիստներից ու ժամանցի սիրահար տեղացիներից։ Քարե հին շենքի նկուղային հարկում դրսից գրեթե ոչ մի կերպ չերևացող բարն է, որ սիրում եմ ժամանակ առ ժամանակ այցելել։ Այդ ուրբաթ, սովորականի պես, երեկոյան հերթափոխից հետո իմ մշտական անկյունում նստած էի՝ մշտական գլանակս ձեռքիս, մշտական վիսկիի բաժակը դիմացս։ Անձրև էր գալիս, ու փոքրիկ պատուհանների վրա դրա կտկտոցը նվագակցում էր ծեր բլյուզմենին։ Վերջինիս կիթառային լիքերն այնքան սահուն չէին, որքան իր երիտասարդ ու հաջողակ տարիներին, բայց դեռ կարողանում էին հուզել, գուցեև հիմա ավելի, քան նախկինում։ Ինչպես միշտ, մտորում էի նախկինում արած սխալների, բաց թողած հնարավորությունների ու ամենի մասին, ինչ կապված էր անցյալիս հետ․ ներկաս բաղկացած է աշխատանքային առօրյայից, գումարած yearning-ի էսպիսի «սեանսները»։ Ինձնից բացի միակ հիմնական հաճախորդը խորը քուն մտած գիրուկն էր, ում ձախ ձեռքին մեծ սպի կա և ում անունը չգիտեմ․ երբեք չենք զրուցել։ Հանկարծ դուռը բացվեց, և կանացի սիլուետը, հավերժական մշուշը ճեղքելով, դանդաղ քայլեց բարի սեղանի մոտ, ծալած անձրևանոցը կիսաթաց վերարկուի հետ հարմարեցրեց կախիչից և նստեց։ «Միգուցե սա իմ շա՞նսն է»,- մտածեցի։ Մի պահ տատանվում էի, բայց հետո վիսկիի մնացորդը դատարկեցի՝ բաժակի դժոխային հատակից նայելով դրախտային հրեշտակի կերպարանքին, ու մոտեցա կողքի սեղանին։
Աղջիկը երեկոյան գլխարկով էր, որին ամրացված շղարշե քողը մասամբ դեմքը ծածկում էր։ «Տարօրինակ է, կարծես նախորդ դարի կեսերից լինի»․- ջահել ժամանակ դիտածս դասական հոլիվուդյան ֆիլմերն էի փորձում հիշել։
- Բարև Ձեզ։
Լռություն։ Հեռախոսում ուշադիր ինչ-որ բան է փնտրում։ Իմ կողմ չի էլ նայում։
- Կարելի՞ է Ձեզ խմիչք հյուրասիրել։
Լռությունը շարունակվում է։ Կարծես թե հեռախոսով անելիքը վերջացրեց:
- Եթե․․․
- Լսեք, չեմ ուզում կոպիտ թվալ, բայց ընկերակցության կարիք չունեմ։ Պարզապես հոգնած եմ ու փոքր-ինչ մրսած, դրա համար իջա այստեղ։
- Օքեյ, կներեք։ Բայց կպնդեմ խմիչք հյուրասիրելու մտադրությունս, ուղղակի առանց շահադիտական նպատակների։
Քողը բարձրացավ վերև, աչքերը ժպտացին։
- Լավ, համարենք կոմպրոմիս։ Կոլայով ռոմը չէր խանգարի։
- Արթո՛ւր, մեզ մի բաժակ կոլայով ռոմ ու մի բաժակ էլ վիսկի։ Սառույցով, գիտես։
- Կարո՞ղ է Ուբեր կամ Լիֆտ ունենաք։ Կամ մեկ այլ վստահելի տաքսի կարողանաք կանչել։ Իմ հեռախոսից ջնջվել են կամ ես եմ անզգուշորեն ջնջել։
- Հիմա Լիֆտ կկանչեմ։ Ուբերից վաղուց չեմ օգտվում, որակը գցել են։
- Շատ լավ, շնորհակալ եմ։
Բարմենը պատվիրված խմիչքները մեր դիմաց դրեց։ Բլյուզմենը վերջին երգն էր կատարում (երգացանկն անգիր գիտեմ, ու երբեք չի փոխում)։ Անձրևը դադարել էր։ Գիրուկը զարթնել էր և դրամապանակի անկյուններն էր խուզարկում։ Բաժակները վերցրեցինք, առանց կենացի չխկացրեցինք։
- Կարո՞ղ եմ հարցնել, թե ինչու եք էդպիսի գեղեցիկ, բայց ոչ պրակտիկ գլխարկ կրում։
- Կարող եք,- ծիծաղեց,- թատրոն էինք եկել, իսկ ես սիրում եմ համապատասխան հագնվել։ Ներկայացման ընթացքում մարդամեկին ուղարկեցի Յորիկի ծոցը, որովհետև հասնում էր իրեն։ Հետո դուրս եկա, մի քիչ, ավելի ճիշտ՝ մի ժամ քայլեցի ու բախտի բերմամբ հասա այստեղ։
- Ուրեմն Ձեր բախտը բերել է․ մեքենան արդեն տեղում է։
- Այսքան շո՞ւտ։
- Երևի մոտակայքում վարորդ կար։ Ես առնվազն կես ժամ սպասում եմ միշտ։
Օգնեցի վերարկուն հագնել։ Չառարկեց։ Ուղեկցեցի դեպի մեքենան։
- Ի դեպ, ո՞ր ներկայացում էր ընթանում։
- «Մակբեթը»։ Հավանեցի, ափսոս չհասցրեցի մինչև վերջ նայել։ Շնորհակալ եմ, հուսամ՝ մենք էլի կհանդիպենք երբևիցե։
- Վա՜ղը, վա՜ղը, վա՜ղը։
Մի անգամ էլ ժպտաց, երբ տաքսիի դուռը փակում էի։ Հետո նորից իջա ներքև։
boooooooom (17.03.2019), LisBeth (18.03.2019), Varzor (17.03.2019), Անվերնագիր (18.03.2019), Գաղթական (17.03.2019)
Մի տեսակ Գաղթականին գլխարկով չեմ պատկերացնում։
boooooooom (17.03.2019), Գաղթական (17.03.2019)
Skeptic (17.03.2019)
Էլ ինչ ֆանտազիա,էս ամառ սրանից ենք անում ակումբցիներով,Գաղթականն էլ DJ-ը կլնի
Կամ սրանից,Գաղթականն էլ էս դեպքում դաշնամուր նվագողը կլնի
Վերջին խմբագրող՝ Յոհաննես: 18.03.2019, 11:53:
Գաղթական (18.03.2019)
Էն որ սենց մեծ կլոր աչքերով կարդում եմ: Well this is awkward.
Օքեյ, չխանգարեմ ֆլուդին![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Rhayader (22.03.2019)
Էս ի՞նչ օրջի ա...
Չնայած էլ վրեքներս ուժ չկա, բայց հանվի արի միչև մենք ստեղ ցելա քցենք թե ում հերթն ա![]()
Կարճ
Կոնկրետ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ