Ես էլ եմ միանում շնորհավորանքներին։
Գայլ ջան, չնայած առավել քան վստահ եմ, որ Բյուրը իմ կամ այլոց «պաշտպանության» կարիքը չունի, բայց քո գրածում մի հատ կարևոր նրբություն ես բաց թողել․ էս տոնի ենթատեքստում իրավունքների հավասարություն ասելով ավելի շատ նկատի են ունենում
հավասարվածությունը որպես պրոցես։ Նախկինում շատ հասարակություններում (որոշ տեղեր՝ հիմա էլ) կանայք համարվել են «կիսամարդ», այսինքն՝ էսենցիալորեն կիսատ, թերի մարդ արարած։ Ու էդ սխալ ա առաջին հերթին գիտական տեսանկյունից
/վերջերս մի հատ non-fiction էի կարդում, որտեղ ահագին փաստարկված տեսություն կար էն մասին, որ թե մարդու, թե հասարակության պրոգրեսիվ թռիչքներում շատ մեծ ա ֆեմինին երևույթների ու գծերի գերակայությունը, բայց էս հեչ/։ Բազմաթիվ նվիրյալ ու անձնազոհ մարդկանց շնորհիվ էդպիսի մտածողությունը նահանջել ա ու նահանջում ա՝ կանանց հնարավորություն տալով իրանց պոտենցիալն օգտագործել, զարգացնել ու դրանով նպաստել տվյալ երկրի/տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը։
Բյուրի առաջին գրառման մեջ «կատարյալ հավասարության հասնելն» էր իմ համար անհասկանալի (
սենց մի հատ հետաքրքիր բան կա, չեմ կարծում, որ լսած չլինի սրա մասին), մեկ էլ «արտոնյալ» լինելը (Հայաստանո՞ւմ, Դաիայո՞ւմ, Սաուդյան Արաբիայո՞ւմ, ամենո՞ւր)։
Էջանիշներ