Կա տենց բան.
IMG_20190308_193420_690.jpg
Կա տենց բան.
IMG_20190308_193420_690.jpg
Gayl (08.03.2019)
ivy (08.03.2019)
Շնորհավոր կնանիք
Ես ֆեմինիստ չեմ, բայց կողմ եմ հավասար իրավունքներին։ Համ էլ ապագան կանանցն ա, ու աշխարհի կառավարումը պետք ա իրանց տալ, ու մենք հաստատ ավելի բարի ու մարդասեր աշխարհում կապրենք։ Ես որ իմ աղջկա հետ մեծ հույսեր եմ կապում։
Հ․Գ․ Բայց ես էս տոնը մեկ ա չեմ սիրում, քանի որ հիշողությանս մեջ հավերժ տպավորված են հաստագլուխ անտաշները, որ մարտի 8-ին իրանք իրանցից հուշտ եղած, բայց աբիզալովկա ծաղիկները ձեռները վազում են տուն։
Հետդ վիճելու մեծ ցանկություն չունեմ, մանավանդ էս ծիծիկ օրով բայց մի նկատում անեմ․․․ էսօր ՆԱՍԱյի ուղիղ հեռարձակումն էի նայում crew dragon-ի վերադարձի կապակցությամբ, որի ընթացքում մի կարճ հարցազրույց ցույց տվեցին Էն ՄըկՔլեյնի ու Դեվիդ Սենթ-Ժաքի հետ։ Երեկ շուխուռ էր բարձրացել նրանից, որ մարտի վերջին առաջին անգամ մենակ կանանցով spacewalk ա լինելու Էն ՄըկՔլեյնի ու Քրիստինա Քոքի կողմից։ Էնին էլ դրա մասին էլ հարցրեցին, ու թե ինչքան էական է իր համար, որ երկու կանանցով բաց տիեզերք են դուրս գալու։ Էնն էլ պատասխանեց, որ էականն էն ա, որ անձնակազմն ընտրելու ժամանակ դրա մասին կարիք չունենք խոսելու, և ուրեմն հավասարության արդեն հասել ենք (իհարկե խոսքը այս մի բնագավառի մասին էր մենակ)։ Առանց իր խոսքերը մեկնաբանելու, միայն առիթը օգտագործեմ իմ մոտեցումը նկարագրելու համար․ գիտե՞ս ե՞րբ ու ո՞նց եմ առաջընթացը տոնելու․ երբ որ սրա մասին խոսելու կարիքը չի լինի, ու տոնելու եմ՝ չխոսելով։ Մինչև էդ էլ կարծում եմ արժի ճանաչել անցած ուղին ոչ թե ինչ-որ կոնկրետ օր, այլ երբ դրա կարիքը կա (կրթություն, հետազոտություններ, շարունակական պայքարի մեջ և այլն)։ Իսկ տարվա մեջ մի օր նշանակել ու այդ օրը ծանրաբեռնելը բերում է մի կողմից մազոլների․ մնացած օրերով պայքարի դրսևորումների ժամանակ մարդիկ սկսում են ասել․ «դե մարտի 8-ը ունեք էլի, գնացեք էդ օրով էդ ամենն արեք, մնացած վախտով էլ թողեք հանգիստ ապրենք», մյուս կողմից էլ՝ աղավաղման․ «ա դե էդ պայքարներդ ուրիշ օրվա վրա պահեք էլի, թողեք էս օրով մեր պուպուշ կանանց սիրենք ծաղիկ նվիրելով»։ Նենց որ, նորից՝ ռադ։ Իսկ կանանց տոնել ցանկացող տղամարդիկ թող ավանդական կանացի հոգսերի մի մասն իրենց վրա փորձեն վերցնել՝ ամեն օր, ոչ թե տարվա մեջ մեկ օրով, որ կանայք էլ հնարավորություն ունենան այլ պատասխանատվություններ իրենց վրա վերցնել․․․ ամենամեծ ֆեմինիստը էս աշխարհում գիտե՞ս ով ա․ լվացքի մեքենա հորինողը․․․ կանանց տոն մայ էսս․․․
Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 08.03.2019, 21:08:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ