Գաղթական (14.03.2019)
Միջինի ու թանկի մասով բան չեմ կարա ասեմ, որովհետև, եթե էքսպերտ չես, դժվար էլ տարբերես միջինը թանկից:
Varzor (14.03.2019)
Գինու էքսպերտ չեմ, բայց միջին գնանոց հայկականն էլ խմելու բան չի։ Իհարկե խոսում եմ մենակ սպիտակ գինու մասին, որովհետև կարմիր ընդհանրապես չեմ խմում։ Հայկական միջին գնանոց սպիտակ գինին զզվելի բան ա։
Varzor (14.03.2019)
Ձայնալար ջան, €2-անոց գինիներ էլ կան էստեղ, ճիշտ ես:
Բայց դրանք էն ամենահիմար գինիներն են:
Սուպերմարկետներում վաճառվող գինիների միջին արժեքը 7-8 եվրո ա:
Իսկ լավ թանկանոց գինի սուպերմարկետում հազվադեպ կհանդիպես, քանի որ էնտեղի հաճախորդները հիմնականում միջին խավի ներկայացուցիչներն են, որոնք իրենց դա թույլ չեն տա:
Բայց կան նաև մասնագիտացած խմիչքների խանութներ, որտեղ մեկ-մեկ գները տեսնում ես՝ մազերդ բիզ-բիզ են կանգնում ))
Հիմա մեր գինեներն իրանք-իրանցով էդքան էլ թանկ չեն:
Բայց մինչև գալիս հասնում են էստեղ՝ դրան գումարվումա լոգիստիկայի գինն ու ԵՄ մուտքի տաքսը:
Դե մի երկու կոպեկ էլ վերավաճառողնա վրա գալիս ու ինքն արդեն ընկնումա թանկանոց խմիչքների կատեգորիա:
Բայց արի ու տես, որ անգամ էդ ծանր քաշային կատեգորիայում հայկական գինին իր գնորդին գտնումա, քանի որ դա լրիվ նոր համային գամմայա ապահովում:
Մեր կլիմայի ու հողի որակից կախված մեր մրգերն ու բանջարեղենը լրիվ ուրիշ համ ունեն, քան իրենց այլ տեղերի անալոգները:
ՈՒ տենց խաղողից քաշած գինին նորությունա եվրոպացու համար:
Գումարած սրան՝ 15-րդ թե 16-րդ դարում էստեղ ինչ-որ համաճարակա ընկել ու սաղ խաղողի վազերին խփել:
Էս էդ ընկերոջս պատմածն եմ ասում էլի, որն ինքը համ էլ իր գովազդումա օգտագործում:
Վերջը՝ ստիպված են եղել նոր վազեր ներկրել ու նորից ադապտացնել իրանց գինու տեխնոլոգիաներին:
Իսկ մեր խաղողի Արենի սորտը վերջին ամենաքիչը 6000 տարիների ընթացքում անխափան ու շարունակական վերածնվելա՝ պահպանելով նախնական վայրի գենոֆոնդը:
Համենայն դեպս՝ Արենու քարանձավներից էն 8500տարեկան մաշիկի հետ հայտնաբերված 6000տարեկան գինու կարասներում խաղողի մնացորդների էքսպերտիզան դա ա ցույց տվել:
ՈՒ պարզվումա, որ էս անխափանությունն էլ իր նկատելի էֆեկտն ունի խաղողի համային ու որակական հատկությունների վրա:
Էլ չասենք, որ ֆրանսիացի գինեգորմները դեռ նախորդ դարավերջում են լիքը փորձեր արել մեր Արենին իրենց մոտ պատվաստելու, բայց վազը ոչ մի ձև իրանց հողին պրիզնատ չի եկել ու չորացելա:
Նենց որ՝ Մենք ենք Մեր Արենին )))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Հայկական սպիտակը խմելու բան չի, կարաս մենակ ստամոքսի լվացում անես, կամ տաքացնես ոտներդ վաննչկա դնես:
Բայց կարմիրները ահագին պրոգրես են ապրել, հատկապես բլենդները: Մենակ արենին անտաշ գինի ա:
Տարօրինակաբար էս վերջերս մի երկու-երեք ռոզե ենք փորձել, ահագին հետաքրքիր են:
Էս վերջերս հաճույքով նեգրոնի եմ խմում: Մտածում եմ տանն էլ կարելի ա սարքել, շատ պարզ կոկտեյլ ա: Համ էլ հյուր-մյուրերի մոտ կարելի ա լոպազանալ:
StrangeLittleGirl (07.04.2019)
Ճապոնիա այցելությունից հետո սակեի սիրահար եմ դարձել։ Ափսոս ուրիշ երկրներում տեսականին շատ սահմանափակ է։
Varzor (25.04.2019)
Իհկ, նույն գնային կատեգորիայում մեր կոնյակը փաթաթած ունի ֆրանսիականին։ Հատկապես 50% Դվինն եմ սիրում։
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ