User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: Լեոնիդ Ենգիբարյան- հավերժ հայտնի և հավերժ անհայտ

  1. #1
    Լիարժեք անդամ Koroleva-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    85
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լեոնիդ Ենգիբարյան- հավերժ հայտնի և հավերժ անհայտ

    Հավերժ ծաղրածու, հավերժ երիտասարդ, հավերժ հայտնի և հավերժ անհայտ…
    Շատերը գիտեն նրա անկրկնելի կրկեսային ծրագրերը, բայց ոչ բոլորը գիտեն նրա նովելները…
    շատ կցանկանայի գրել իմ կարծիքը այս նովելների մասին, բայց չեմ կարողանում գտնել այն խոսքերը, որոնք արժանի են այս տողերի մասին գրել…
    պարզապես ստորև կներկայացնեմ նրա գրվածքները...
    Կարոտը սով չէ, կանցնի:

  2. #2
    Լիարժեք անդամ Koroleva-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    85
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեոնիդ Ենգիբարյան- հավերժ հայտնի և հավերժ անհայտ

    Գրպանահատը

    Ես գրպանահատ եմ:
    Ես գրպանահատների արքան եմ:
    Ես հարուստ եմ և երջանիկ:
    Ես գրեթե երջանիկ եմ:
    Միայն, ափսոս, ոչ ոք գրպանում սիրտ չի պահում
    Կարոտը սով չէ, կանցնի:

  3. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.06.2011), Nare-M (16.09.2010), Ribelle (25.02.2010), Smokie (26.02.2010), Sphinx (26.02.2010), Tig (18.07.2009), Win Wolf (30.06.2011), Արէա (25.04.2011), Մինա (01.07.2011), ՆանՍ (16.09.2010)

  4. #3
    Լիարժեք անդամ Koroleva-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    85
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեոնիդ Ենգիբարյան- հավերժ հայտնի և հավերժ անհայտ

    Պայուսակը

    Աղջիկը քայլում էր փողոցով:
    Գեղեցիկ աղջիկ, բայց արդեն տնտեսական պայուսակով:
    Երջանկությունն անցավ կողքից:
    Աղջիկը հիշեց, որ ինչ-որ ժամանակ այդ տղան պատրաստ էր երջանկացնել իրեն:
    Շրջվեց: Ուշ էր:
    Տնտեսական պայուսակը կախված էր ձեռքից:
    Կարոտը սով չէ, կանցնի:

  5. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.06.2011), Lion (26.10.2009), matlev (26.10.2009), Nare-M (16.09.2010), Smokie (26.02.2010), Tig (18.07.2009), Արէա (25.04.2011), Մինա (01.07.2011), ՆանՍ (16.09.2010)

  6. #4
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեոնիդ Ենգիբարյան- հավերժ հայտնի և հավերժ անհայտ

    Koroleva ջան, մի քանի օր առաջ ես էլ էի մտածում այսպիսի թեմա բացելու մասին, բայց մտքիցս թռավ։
    Երբ առաջին անգամ կարդացի նրա ստեղծագործեւթյունները երևի 5–6 տարի առաջ, շշմել էի։ Չէի մտածում, որ ծաղրածուն, ով, ըստ իմ պատկերացումների, պետք է լիներ միշտ ուրախ և շրջապատին զվարճացնող , կարող էր իրականում լինել այդքան թախծոտ և ավելին՝ կարող էր դրա մասին գրել այդքան պատկերավոր։ Զուր չէին նրա մասին ասում՝ Клоун с осенью в душе (հայերեն լավ չէր ստացվում)։ Այդ օրվանից ես շատ սիրեցի բոլոր ծաղրածուներին։

    Նրա նովելներից շատերն եմ սիրում, բայց հիմա կոմպիս մեջ միայն մեկն ունեմ, ոչի՞նչ, որ ռուսերեն է

    Шар на ладони


    В цирке люди делают сложнейшие трюки.
    Они летают под куполом, жонглируют десятком предметов и еще стоят на руках, и этому, я утверждаю, особенно трудно и сложно научиться.
    И сложно это не только потому, что по ночам у вас будут болеть плечи от бесконечных тренировок, распухать кисти рук и наливаться кровью глаза…
    Всё это, конечно, тяжело, и всё-таки это рано или поздно забывается. Вот только одно никогда не забывается, это когда ты стоишь на двух руках, медленно отрываешь одну руку от пола и понимаешь, что у тебя на ладони лежит земной шар.

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (26.02.2010), Tig (18.07.2009), Ֆոտոն (26.10.2009)

  8. #5
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեոնիդ Ենգիբարյան- հավերժ հայտնի և հավերժ անհայտ

    Շատ լավն են էլ դրեք կարդանք, ինչքան կա գրեք:

  9. #6
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեոնիդ Ենգիբարյան- հավերժ հայտնի և հավերժ անհայտ

    Հենց նոր ինտերնետում գտա
    Ֆայլերից մեծը նրա նովելների «Վերջին ռաունդ» ժողովածուն է ռուսերենով, իսկ մյուսը՝ նովելներից մի քանիսի հայերեն թարգմանությունը։
    Կցված ֆայլեր Կցված ֆայլեր

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.06.2011), Smokie (26.02.2010), Ֆոտոն (26.10.2009)

  11. #7
    Լիարժեք անդամ Koroleva-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    85
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեոնիդ Ենգիբարյան- հավերժ հայտնի և հավերժ անհայտ

    Enipra ջան
    Շատ ուրախ եմ, որ միայն ես չեմ նման հանճարի երկրպագուն, հուսով եմ՝ դեռ շատ մարդիկ կգտնվեն Երվանդի նման, որոնք կկարողանան նայել տխուր հոգու հայելու մեջ ...


    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում Enipra-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց նոր ինտերնետում գտա
    Ֆայլերից մեծը նրա նովելների «Վերջին ռաունդ» ժողովածուն է ռուսերենով, իսկ մյուսը՝ նովելներից մի քանիսի հայերեն թարգմանությունը։

    Շնորհակալություն քո ունեցած «պաշարներով» մեզ հետ կիսվելու համար...

    Ավելացվել է 11 րոպե անց
    Իմ սիրածը
    Ատրճանակը
    Առավոտյան՝ ինձ մոտից գնալիս, երկնագույն հագուստով երկարոտն աղջիկն ինձ ատրճանակ նվիրեց: Եվ մի տարի հետո դժբախտությունները ճզմեցին ինձ, ես շնորհակալ եղա շիկահեր աղջկան:
    Շնորհակալ եղա, որ այդ ատրճանակը… խաղալիք էր:
    * * *
    Կբարձրանամ վերջին վագոնն ու կկագնեմ վերջին պատուհանի մոտ, որպեսզի գոնե մի քիչ մոտիկ լինեմ քեզ…
    Վերջին խմբագրող՝ Koroleva: 15.03.2007, 14:21: Պատճառ: Գրառման ավելացում
    Կարոտը սով չէ, կանցնի:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.06.2011), Nare-M (16.09.2010), Smokie (26.02.2010), snow (26.10.2009), Արէա (25.04.2011), Մինա (01.07.2011)

  13. #8
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեոնիդ Ենգիբարյան- հավերժ հայտնի և հավերժ անհայտ

    Աղջիկը սիրում էր տղային։
    Գիտեր, որ նա ամենահմուտ ցլամարտիկն է։
    Նա բոլորից լավ էր տիրապետում մուլետին, իսկ փայլատակող սուրը կարծես նրա ճկուն ձեռքի շարունակությունը լիներ։ Սակայն չնայած նա ամենաճկունն ու արագաշարժն էր, գեղեցիկն ու անվախը, այդպես էլ հռչակավոր մատադոր չդարձավ։
    Մատադոր լինելու համար նրան պակասում էր ամենագլխավորը։
    Նա չէր կարողանում սպանել։
    Եվ հենց դրա համար աղջիկը սիրում էր տղային։


    Ավելացվել է 10 րոպե անց
    Շատտ լավն են բոլորը, կարելիա օրական մի անգամ կարդալ, ինձ տվումա տենց մի քիչ ավելի բարի կլինես ու մի քիչ ավելի ռոմանտիկ
    Վերջին խմբագրող՝ Երվանդ: 19.03.2007, 13:00: Պատճառ: Գրառման ավելացում

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.06.2011), h.s. (26.10.2009), Philosopher (26.10.2009), Smokie (26.02.2010), snow (26.10.2009), Sphinx (26.02.2010), Tig (18.07.2009), Win Wolf (30.06.2011), Արէա (25.04.2011), ՆանՍ (16.09.2010)

  15. #9
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեոնիդ Ենգիբարյան- հավերժ հայտնի և հավերժ անհայտ

    Էս մեկնել շատ հզորա՝

    Երբ ես վայր ընկա
    Ընկնելուց ես ջարդվածք ստացա, և ինձ տեղավորեցին «սառը» հիվանդասենյակում։ Այնտեղից դուրս չեն գալիս, այնտեղից վերելակով են դուրս հանում։ Իսկ ես ուզում էի այդ հիվանդասենյակից հեռանալ աստիճաններով։
    Ես փորձում էի մտաբերել, թե հանուն ինչի արժե ապրել.
    Հանուն արևի՞...
    Այն բոլորինն է։
    Հանուն գարնա՞ն... Հանուն առաջին ձյա՞ն... Հանուն մայիսմեկյան ամպրոպի՞...
    Ես կենդանի մնացի։ Ես հիշեցի քո թարթիչների դողը, երբ դու հպվել էիր այտիս։ Եվ ես գնահատեցի արևը, գարունը, առաջին ձյունը, առաջին մայիսյան ամպրոպը։
    Գեթ մեկ անգամ էլ հպվիր իմ այտին։

  16. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.06.2011), h.s. (26.10.2009), Nare-M (16.09.2010), Philosopher (26.10.2009), Ribelle (25.02.2010), Smokie (26.02.2010), Whyspher Whisper (25.02.2010), Win Wolf (30.06.2011), Արէա (25.04.2011), Դեկադա (30.10.2009), ՆանՍ (16.09.2010), Ֆոտոն (26.10.2009)

  17. #10
    Լիարժեք անդամ Koroleva-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    85
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեոնիդ Ենգիբարյան- հավերժ հայտնի և հավերժ անհայտ

    Մեջբերում Ervand-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս մեկնել շատ հզորա՝

    Երբ ես վայր ընկա
    Ընկնելուց ես ջարդվածք ստացա, և ինձ տեղավորեցին «սառը» հիվանդասենյակում։ Այնտեղից դուրս չեն գալիս, այնտեղից վերելակով են դուրս հանում։ Իսկ ես ուզում էի այդ հիվանդասենյակից հեռանալ աստիճաններով։
    Ես փորձում էի մտաբերել, թե հանուն ինչի արժե ապրել.
    Հանուն արևի՞...
    Այն բոլորինն է։
    Հանուն գարնա՞ն... Հանուն առաջին ձյա՞ն... Հանուն մայիսմեկյան ամպրոպի՞...
    Ես կենդանի մնացի։ Ես հիշեցի քո թարթիչների դողը, երբ դու հպվել էիր այտիս։ Եվ ես գնահատեցի արևը, գարունը, առաջին ձյունը, առաջին մայիսյան ամպրոպը։
    Գեթ մեկ անգամ էլ հպվիր իմ այտին։
    Լիովին համամիտ եմ, Երվանդ ջան,
    Երբ կարդացի այս մեկը, կրկին անգամ զգացի, որ գրելիս պետք է զգացմունք լինի, որը միանգամից ներխուժում է ընթերցողի հոգին և խառնում այնտեղ ամեն ինչ…
    Կարոտը սով չէ, կանցնի:

  18. #11
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լեոնիդ Ենգիբարյան- հավերժ հայտնի և հավերժ անհայտ

    Շատ լավն էին, ես չգիտեի, որ Լեոնիդ Ենգիբարյանը ստեղծագործություններ էլ ունի....

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում Koroleva-ի խոսքերից Նայել գրառումը
    Ատրճանակը
    Առավոտյան՝ ինձ մոտից գնալիս, երկնագույն հագուստով երկարոտն աղջիկն ինձ ատրճանակ նվիրեց: Եվ մի տարի հետո դժբախտությունները ճզմեցին ինձ, ես շնորհակալ եղա շիկահեր աղջկան:
    Շնորհակալ եղա, որ այդ ատրճանակը… խաղալիք էր:
    Այ էս մեկը հատկապես դուրս շատ եկավ...
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 25.08.2008, 22:31: Պատճառ: Գրառման ավելացում
    I may be paranoid but no android!

  19. #12
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լեոնիդ Ենգիբարյան- հավերժ հայտնի և հավերժ անհայտ

    Բարձրախոսը

    Իսկ ի՞նչ է մարդն առանց ինձ,- մտածում էր ինքն իրեն բարձրախոսը,- Ոչ մեկն առանց ինձ չի կարող, ո՛չ երգիչը, ո՛չ մեկնաբանը, ո՛չ տիեզերագնացը: Այդ ես՝ բարձրախոսս եմ, որ տարածում եմ նրանց ձայները ամբողջ մոլորակով, իմ դիմաց բոլորը հուզվում են ու դողում:
    Եվ այդ ժամանակ մարդը սկսեց պարբերաբար անջատել բարձրախոսը, և այն դարձավ ավելի համեստ ու հասկացավ, որ բոլորովին էլ պարտադիր չէ, որ մարդն իրենից միշտ օգտվի:
    Ավելին, ամենակարևոր բառերը մարդիկ միշտ կշարունակեն ասել առանց բարձրախոսի: Կոնկրետ ո՞ր բառերը: Դե օրինակ՝
    «Ես քեզ սիրում եմ»...
    Лучше Гор могут быть только Горы.

  20. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.06.2011), h.s. (26.10.2009), Ribelle (25.02.2010), Smokie (26.02.2010), Sphinx (26.02.2010), Tig (18.07.2009), Yeghoyan (26.10.2009), Արէա (25.04.2011), Երվանդ (26.10.2009), ՆանՍ (16.09.2010), Ֆոտոն (26.10.2009)

  21. #13
    Կարիմարի Կարիմարա cold skin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2008
    Հասցե
    Նիցշեի տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    446
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լեոնիդ Ենգիբարյան- հավերժ հայտնի և հավերժ անհայտ

    Սրճարանը դատարկվում է:
    Աթոռները դասավորում են, խոհանոցից լսվում է ամանեղենի չխկչխկոցը:
    Մնում ենք միայն ես, դու և թախիծը: Ների՛ր ինձ: Ես գիտեմ, դու ուզւոմ էիր, որ մենք այսօր երկուսով լինենք, բայց թախիծս ինձ հետ է: Դու արդեն բարկանում ես, դու պիտի շտապ զանգահարես: Հասկանում եմ՝ անհետաձգելի է:
    Սրճարանը դատարկվում է:
    Աթոռները դասավորում են, խոհանոցից լսվում է ամանեղենի չխկչխկոցը:
    Մենք երկուսով ենք՝ ես և դու՝ իմ թախիծը…

  22. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.06.2011), Philosopher (26.10.2009), Smokie (26.02.2010), Sphinx (26.02.2010), Արէա (25.04.2011), Երվանդ (19.07.2009), ՆանՍ (16.09.2010), Ֆոտոն (26.10.2009)

  23. #14
    Կարիմարի Կարիմարա cold skin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2008
    Հասցե
    Նիցշեի տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    446
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լեոնիդ Ենգիբարյան- հավերժ հայտնի և հավերժ անհայտ

    Մայրը


    Նա արտասվում էր:
    Նա տուն էր եկել սովորականի պես՝ մեկ, երկու օրով: Արտաքինով և բնավորությամբ նման էր քսանամյա տղայի: Կանայք սիրում են վճռական և գործնական մարդկանց, իսկ այդ հատկությունը նա չուներ: Նա լալիս էր գիշերային անձրևի հետ միասին և, իհարկե, ամեն բանում մեղադրում էր մորը:
    Մայրն է, որ լույս աշխարհ է բերել իրեն միմոսի ծիծաղելի դեմքով և դեռ մանկության օրերին էլ այդ «ահավոր» կինը չէր սովորեցրել դաժան վարվել ստորության հետ: Այդ կինը սովորեցրել էր նրան տեսնել ցայգը գետի վրա, թո՜ւյլ կին:
    -Փոքրի՛կս,- հազիվ լսելի ասաց նա,- ես եմ քեզ լույս աշխարհ բերել այդպիսին: Ես երջանկությունից լաց եմ եղել: Եվ ահա դու՝ ամենակարողդհայտնվում ես բոլոր բեմերում: Հազարավոր մարդիկ ծիծաղում են ու լալիս, սիրում են ու տանջվում քեզ հետ:
    Ների՛ր ինձ: Երևի ես սխալվել եմ՝ սովորեցնելով քեզ սիրել բանաստեղծությունը: Ես երազել եմ քեզ ունենալ այնպիսին, ինչպիսին շատ վաղուց ունեցել եմ իմ արքայազնին մտապատկերիս մեջ: Դու վատ ես զգում, ես վրիպել եմ: Բայց չգիտեմ՝ որտե՞ղ: Եթե հնար լիներ մեկն ու մեկից հարցնել՝ որտե՞ղ…
    Վերջին խմբագրող՝ cold skin: 26.10.2009, 16:48:

  24. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.06.2011), h.s. (26.10.2009), Philosopher (26.10.2009), Smokie (26.02.2010), Sphinx (26.02.2010), Արէա (25.04.2011), Դեկադա (30.10.2009), Երվանդ (26.10.2009), ՆանՍ (16.09.2010)

  25. #15
    Կարիմարի Կարիմարա cold skin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2008
    Հասցե
    Նիցշեի տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    446
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լեոնիդ Ենգիբարյան- հավերժ հայտնի և հավերժ անհայտ

    Չեմ զզվեցնում, չէ՞

    Դու մի՛ վախենա: Ոչինչ չի պատահի, որովհետև դու ունես երկու սիրտ: Եթե հանկարծ օդում մեկը դադարի, կբաբախի երկրորդը: Դրանից մեկը քեզ տվել է մայրդ: Գիտե՞ս ինչպես: Մի քանի տարի առաջ կարողացել եմ սիրել: Մի՛ ծիծաղիր, անչափ դժվար է սիրելը: Երկրորդ սիրտը նվիրել եմ ես: Քեզ մոտ պահիր իմ խենթ սիրտը ու ոչ մի բանից մի՛ վախենա: Եթե հանկարծ մեկը դադարի, կապրի երկրորդը: Ինձ համար մի՛ անհանգստացիր: Հեշտ ու հրաշալի է ապրել աշխարհում, երբ իմ սիրտը քեզ մոտ է:
    Պարզ ճշմարտություն:

  26. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (26.02.2010), Philosopher (26.10.2009), snow (26.10.2009), Sphinx (26.02.2010), Դեկադա (30.10.2009), ՆանՍ (16.09.2010), Ֆոտոն (26.10.2009)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լեոնիդ Բարանով
    Հեղինակ՝ սովորական, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2015, 16:02
  2. Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին նվիրված միջոցառում
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 01.07.2012, 10:21
  3. Բանաստեղծություններ հայտնի-անհայտ
    Հեղինակ՝ **David**, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 26.05.2011, 01:36
  4. Բանտարկյալ. հավերժ պիտա՞կ:
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 01.05.2008, 18:35
  5. Սուգը հավերժ է, երբ պայքար չկա. . .
    Հեղինակ՝ Nikol Pashinyan, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 224
    Վերջինը: 10.04.2008, 02:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •