User Tag List

Էջ 52 76-ից ԱռաջինԱռաջին ... 24248495051525354555662 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 766 համարից մինչև 780 համարի արդյունքները՝ ընդհանուր 1131 հատից

Թեմա: Օրագրային զրույցներ

  1. #766
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, իրականում տղամարդկանց մեծ մասին առօրեական մանրուքները, նյուանսներն ու դետալները չեն հետաքրքրում, ձանձրանում են նման բաներ լսելուց: Իրանց հիմնականում հետաքրքրում են կոնկրետ, գլխավոր գործողություններն ու իրադարձությունները: Ուրիշ բան, որ կարող ա լսեն, որ քեզ լավ զգաս կամ չնեղվես: Նենց որ ըմբռնումով ա պետք մոտենալ :
    Այ դա չեմ սիրում․ "լսեն, որ քեզ լավ զգաս կամ չնեղվես"։ Պատմելու ցանկությունը միանգամից կորում ա։
    Իսկ ընդհանրապես, նման հարցերում սկի պետք էլ չի տղամարդկանց պոչից կպնել, դրա համար կան, օրինակ, ընկերուհիներ, որոնք սիրում են հետաքրքրվել էդ անկարևոր առօրյա մանրմունր անցուդարձով (համեմված անձնական ապրումներից պատմելով․ բա չիմանա՞ն հետդ ինչ ա կատարվում ), ու եթե կա բավականաչափ վստահություն կամ ճիշտ ականջ, կարելի ա լիցքաթափվել ճիշտ հասցեով
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 09.03.2023, 04:33:

  2. #767
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ դա չեմ սիրում․ "լսեն, որ քեզ լավ զգաս կամ չնեղվես"։ Պատմելու ցանկությունը միանգամից կորում ա։
    Իսկ ընդհանրապես, նման հարցերում սկի պետք էլ չի տղամարդկանց պոչից կպնել, դրա համար կան, օրինակ, ընկերուհիներ, որոնք սիրում են հետաքրքրվել էդ անկարևոր առօրյա մանրմունր անցուդարձով (համեմված անձնական ապրումներից պատմելով․ բա չիմանա՞ն հետդ ինչ ա կատարվում ), ու եթե կա բավականաչափ վստահություն կամ ճիշտ ականջ, կարելի ա լիցքաթափվել ճիշտ հասցեով
    Հարցեր ու իրավիճակներ կան, որ բացի կողակցիցդ ուրիշ մեկին, ասենք ընկերուհուդ նույնը չես պատմի, օրինակ ասենք նեղ-պրոֆեսիոնալ հարցեր, որ պիտի նույն ոլորտում աշխատող ինժեներ ճարես որպես ականջ ու համ էլ որոշ հարցեր կոնֆիդենցիալ են։ Մեր պարագայում կինս մեծ ընտրություն չունի ու համ էլ ինտրովերտ է (։Ճ), ուստի մնում եմ ես, ես էլ էնպես չի որ առհասարակ չեմ լսում, մեկ մեկ լսում հարցեր եմ տալիս, քննարկում ա ծավալվում․․․
    Բայց բուն թեմայի էությունն այն է, որ հաճախ կարևոր չի, մարդը իսկապես քեզ լսում է, թե ձև է տալիս, կարևորը դու «բեռնաթափվում» ես կուտակված ինֆորմացիայից: Էն որ ասում են վատ երազը ջրին պատմիր, այ դրա պես մի բան ա
    Էնպես չի, որ ընկերուհիներով շաղակրատանքը լուրջ արդյունքներ է տալիս, որովհետև ընկերուհին հետաքրքրված է լսելով։
    Հեսա արհեստական բանականության դարն է սկսվում, Սիրին, Ալեքսան, Կորտանան ու Գուգլ օգնականը կլինեն մարդկանց լավագույն, խելացի, հավատարիմ, ուշադիր լսող ու հոյակապ խորհուրդներ տվող ընկերները։
    Մնում են սմարթ դիլդոներ ու կենցաղային հարցերը լուծող ռոբոտներ, ու կարելի է անտանելի, կամ անտարբեր ամուսիններին ռադ անել։
    Si vis pacem, para bellum

  3. #768
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ենթադրելու սովորություն չունեմ, ուղղակի զարմանալի էր․ ինձ համար աշխատանքայինի ու անձնականի տարանջատումը նաև նշանակում է, որ անձնական ժամանակս չեմ վատնում գործնական հարաբերությունների մասին նույնիսկ մտածելով, ինչ մնաց (զուգ)ընկերոջ հետ կիսվել։ Ի դեպ սա նաև չի բացառում ասենք գործընկերոջ հետ անձնական հարաբերություններ կազմելուս էլ, ուղղակի աշխատանքից դուրս աշխատանքի մասին հետը չեմ խորանում։ Երևի աշխատանքայինի ու անձնականի տարանջատման տարբերվող պատկերացումների բախում էր․․․
    Հա, փաստորեն տարբեր պատկերացումներ ունենք։ Ես կասեի՝ անձնական հարաբերությունների մասին տարբեր պատկերացում ունենք (այսինքն, ինչն ա կազմում անձնական հարաբերություններ)։ Իրականում օրվա մեկ երրորդն անցնում ա աշխատավայրում։ Ու ուզած-չուզած օրվա տրամադրության ու մտքերի վրա ազդում ա։ Իսկ ընթրիքի ժամանակ քննարկելը, հասկանալը, թե դիմացինը ոնց ա ու ինչու ա տենց, օգնում ա երեկոյի մնացած մասն ըստ դրա պլանավորել։ Օրինակ էրեկ ընթրիքից հետո զոմբիացած նստած էի մինչև քնելուս ժամը։ Ու ամուսինս նեղվելու փոխարեն, որ իր հետ կինո չեմ նայում կամ չեմ զրուցում, ինձ հանգիստ էր թողել, որովհետև մինչև էդ մի քանի բառով պատմել էի, թե ինչ դժվար օր եմ ունեցել ու թե ինչ աստիճանի սատկած եմ։

    Ընդհանրապես, էս թեմայով գրառումները կարդալով՝ հասկանում եմ, որ շատ մարդկանց անձնական կյանքն իրենց զուգընկերոջ հետ շատ ուժեղ տարանջատված ա իրանց կյանքի մնացած հատվածներից, էդ թվում՝ կենցաղից։ Իմ դեպքում էդպես չի. մեր կյանքերը լրիվ միահյուսված են իրար էն իմաստով, որ նախ մեր ոչ աշխատանքային ժամանակի շատ հսկայական մաս իրար հետ ենք անցկացնում, հետո հետաքրքրվում ենք դիմացինի կյանքի էն ասպեկտներով, որում մյուսը ներկա չի, ու թե ասպեկտները ոնց են ազդում դիմացինի վրա ու ձևավորում իրան, լինի դա աշխատանք, մանկություն, ծնողների ու ընկերների հետ հարաբերություններ։ Ու գրեթե երբեք դիմացինի պատմածը ձանձրալի չի։ Բայց երբ լինում են պահեր, երբ մեկը բան ա պատմում, մյուսը չի լսում/ձանձրանում ա, մենք նաև դա ենք քննարկում, թե ինչու ա էդպես։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (09.03.2023)

  5. #769
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցեր ու իրավիճակներ կան, որ բացի կողակցիցդ ուրիշ մեկին, ասենք ընկերուհուդ նույնը չես պատմի, օրինակ ասենք նեղ-պրոֆեսիոնալ հարցեր, որ պիտի նույն ոլորտում աշխատող ինժեներ ճարես որպես ականջ ու համ էլ որոշ հարցեր կոնֆիդենցիալ են։ Մեր պարագայում կինս մեծ ընտրություն չունի ու համ էլ ինտրովերտ է (։Ճ), ուստի մնում եմ ես, ես էլ էնպես չի որ առհասարակ չեմ լսում, մեկ մեկ լսում հարցեր եմ տալիս, քննարկում ա ծավալվում․․․
    Ահա, մեկը ես ընկերուհիներիս հետ էնքան մտերիմ չեմ, ինչքան ամուսնուս, ու իրանց հետ շատ ավելի մակերեսային թեմաներից եմ խոսում։ Կոնֆիդենցիալն էլ իրա հերթին։ Ընկերուհիներիս հետ աշխատանքից էլ խոսակցությունները սահմանափակվում են՝ գո՞հ ես, լա՞վ ա ամեն ինչ, օքեյ, անցանք առաջ։

  6. #770
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Դե, թեման հենց մակերեսային մանր֊մունր առօրեական ամբախզամբախություններն են, ինչքան հասկացել եմ։

  7. #771
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցեր ու իրավիճակներ կան, որ բացի կողակցիցդ ուրիշ մեկին, ասենք ընկերուհուդ նույնը չես պատմի, օրինակ ասենք նեղ-պրոֆեսիոնալ հարցեր, որ պիտի նույն ոլորտում աշխատող ինժեներ ճարես որպես ականջ ու համ էլ որոշ հարցեր կոնֆիդենցիալ են։ Մեր պարագայում կինս մեծ ընտրություն չունի ու համ էլ ինտրովերտ է (։Ճ), ուստի մնում եմ ես, ես էլ էնպես չի որ առհասարակ չեմ լսում, մեկ մեկ լսում հարցեր եմ տալիս, քննարկում ա ծավալվում․․․
    Բայց բուն թեմայի էությունն այն է, որ հաճախ կարևոր չի, մարդը իսկապես քեզ լսում է, թե ձև է տալիս, կարևորը դու «բեռնաթափվում» ես կուտակված ինֆորմացիայից: Էն որ ասում են վատ երազը ջրին պատմիր, այ դրա պես մի բան ա
    Էնպես չի, որ ընկերուհիներով շաղակրատանքը լուրջ արդյունքներ է տալիս, որովհետև ընկերուհին հետաքրքրված է լսելով։
    Հեսա արհեստական բանականության դարն է սկսվում, Սիրին, Ալեքսան, Կորտանան ու Գուգլ օգնականը կլինեն մարդկանց լավագույն, խելացի, հավատարիմ, ուշադիր լսող ու հոյակապ խորհուրդներ տվող ընկերները։
    Մնում են սմարթ դիլդոներ ու կենցաղային հարցերը լուծող ռոբոտներ, ու կարելի է անտանելի, կամ անտարբեր ամուսիններին ռադ անել։
    Ընկերուհիները կարող են լինել ալտերնատիվ ականջ` առօրյա անցուդարձի, մտքերի համար։ Միևնույն ժամանակ, երևի շատ ինֆո տալն էլ մի բան չի, հատկապես ընկերուհիների ։))

  8. #772
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ համար ամուսնուս իմ առօրյան պատմելը ոչ էնքան լիցքաթափվելու նպատակ ա ունենում, ինչքան միմյանցից հնարավորինս լիարժեք տեղյակ լինելու: Դա երկուսս էլ շատ ենք կարևորում ու միշտ իրար պատմում ենք ամեն ինչ` լինի դա զուտ անձնական հույզ, անհանգստացնող միտք թե մեզ հետ տեղի ունեցած ինչ-որ իրադարձություն, քննարկում ենք, վերլուծում: Ամուսինս էլ ա հաճախ պատմում իր աշխատավայրից, կոլեգաներից, աշխատավայրում ծագած զանազան իրավիճակներից, խնդիրներից, Բյուրի ասածի պես ես էլ ամուսնուս կոլեգաներին արդեն լավ գիտեմ, ով ինչ բնավորություն ունի, ինչ իրավիճակում ինչ պահվածք կդրսևորի և այլն: Վերջին տարիներին ես զուտ լիցքաթափվելու, հանգստանալու համար պատմելու պահանջ առանձնապես չեմ ունենում, բայց իրար ամեն ինչ պատմելը երկուսիս համար էլ կարևոր ու առնվազն ինձ համար առողջ հարաբերությունների համար անհրաժեշտ գործոն ա: Ես շատ մտերիմ ընկերներ ու ընկերուհիներ էլ ունեմ, որոնց հետ լավ էլ անձնական հարցեր կարող եմ հանգիստ քննարկել, պարզապես ինձ համար ամեն մեկն իր տեղն ունի, մեկը մյուսին չի փոխարինում: Այլ հարց ա, որ ես ընդհանուր առմամբ հակված եմ ամեն ինչ մանրակրկիտ, նյուանսներով ու գեղարվեստորեն պատմելու, իսկ ամուսինս ոչ միշտ ա հետաքրքրված էդ ոչ էական կենցաղային պատմություններն ամենայն մանրամասնությամբ լսելով :
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 09.03.2023, 20:51:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #773
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե, թեման հենց մակերեսային մանր֊մունր առօրեական ամբախզամբախություններն են, ինչքան հասկացել եմ։
    Հա, բայց հենց էդ ա, ընկերուհիներիս հետ ես մանր-մունր առօրեական ամբաղ-զամբաղ բաներ չեմ խոսում նաև էն պատճառով, որ ընկերուհիներիս հետ ես ամեն օր չի, որ շփվում եմ։ Դրանց համար ամուսնուս ականջն ա նախատեսված։ Բայց հատկապես մակերեսային մանր-մունր բաներն իսկը գործի տեղը լանչին խոսելու թեմաներ են։

  10. #774
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ համար ամուսնուս իմ առօրյան պատմելը ոչ էնքան լիցքաթափվելու նպատակ ա ունենում, ինչքան միմյանցից հնարավորինս լիարժեք տեղյակ լինելու: Դա երկուսս էլ շատ ենք կարևորում ու միշտ իրար պատմում ենք ամեն ինչ․․․
    Իմ կարծիքով իրարից լիարժեք տեղյակ լինելը ձանձրալի ու անիմաստ ու երբեմն էլ նյարդայնացնող ձգտում է, յուրաքանչյուր մարդ պիտի կարողանա իր գանձապահարանը ունենալ, որի բանալին մենակ ինքը ունի։
    Իրարից լիարժեք տեղյակ լինելը կամ ենթադրում է 100 տոկոսանոց հետաքրքրությունների ու մտածելակերպի համընկում, կամ էլ սեփականատիրական մղում, որ ուզում ես կողակցիդ ամեն ինչը, ներառյալ մտքերն ու առօրյան քոնը լինեն։ Մի քիչ շնչելու տարածություն է պետք, որ մարդիկ իրարից չհոգնեն։
    Si vis pacem, para bellum

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (10.03.2023)

  12. #775
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով իրարից լիարժեք տեղյակ լինելը ձանձրալի ու անիմաստ ու երբեմն էլ նյարդայնացնող ձգտում է, յուրաքանչյուր մարդ պիտի կարողանա իր գանձապահարանը ունենալ, որի բանալին մենակ ինքը ունի։
    Իրարից լիարժեք տեղյակ լինելը կամ ենթադրում է 100 տոկոսանոց հետաքրքրությունների ու մտածելակերպի համընկում, կամ էլ սեփականատիրական մղում, որ ուզում ես կողակցիդ ամեն ինչը, ներառյալ մտքերն ու առօրյան քոնը լինեն։ Մի քիչ շնչելու տարածություն է պետք, որ մարդիկ իրարից չհոգնեն։
    Ինձ համար գործի գնալ ու գրեթե բոլոր երեկոները, պլյուս շաբաթ-կիրակիի մեծ մասն ամուսնուս հետ անցկացնելը հենց էդ բալանսն ա։ Հա, եթե երկու-երեք օր իրար վրայից երկուսով տնից ենք աշխատում, երկուսս էլ «շնչելու» կարիք ենք ունենում։ Բայց դե եթե ոչ 100%, ապա գոնե մի 95% հետաքրքրությունների համընկնում կա, ու մեր հոբբիների մեծ մասը միասին ենք իրացնում։ Դա իրականում ահագին հարստացնում ա հարաբերությունները, ու ես անկեղծ ասած չեմ պատկերացնում կյանքս մի մարդու հետ, ում հետաքրքրություններն իմի հետ սրանից պակաս են համընկնում։

  13. #776
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով իրարից լիարժեք տեղյակ լինելը ձանձրալի ու անիմաստ ու երբեմն էլ նյարդայնացնող ձգտում է, յուրաքանչյուր մարդ պիտի կարողանա իր գանձապահարանը ունենալ, որի բանալին մենակ ինքը ունի։
    Իրարից լիարժեք տեղյակ լինելը կամ ենթադրում է 100 տոկոսանոց հետաքրքրությունների ու մտածելակերպի համընկում, կամ էլ սեփականատիրական մղում, որ ուզում ես կողակցիդ ամեն ինչը, ներառյալ մտքերն ու առօրյան քոնը լինեն։ Մի քիչ շնչելու տարածություն է պետք, որ մարդիկ իրարից չհոգնեն։
    Նկատի չունեմ` 100%-ով ու ամենայն մանրամասնությամբ տեղյակ լինել, բայց առնվազն կարևոր բաների` մեզ հուզող, անհանգստացնող, ոգևորող, ուրախացնող կամ ուղղակի մեզ հետ տեղի ունեցած ոչ անէական բաների հետ կապված միմյանցից տեղյակ լինելը ճիշտ եմ համարում: Ես չեմ բացառում, որ գուցե ինչ-որ մարդկանց համար ձանձրալի լինի էդպես, բայց մեզ համար ձանձրալի չի, ու նենց էլ չի, որ պարտականության պես ենք անում կամ մեկը մյուսին ստիպելով, որ նյարդայնացնող լինի: Բնականաբար, արվում ա երկուսիս ցանկությամբ ու դրա նորմալ լինելու գիտակցմամբ: Իսկ շնչելու տարածություն լիքը ունենք` էնքան, ինչքան մեզ պետք ա: Նենց չի, որ տանը կամ միասին անցկացրած ամբողջ օրն իրար հարցաքննելով ենք զբաղված: Ես էլ, օրինակ, չեմ կարծում, թե կարողանայի ապրել մեկի հետ, ով ընդհանրապես չի սիրում իր հետ կատարվածը, իր մտածածն ու զգացածը պատմել, ոչ էլ հետաքրքրվում ա իմ մտածածով ու զգացածով: Էդ դեպքում փոխադարձ ներվայնացնող հարաբերություններ կլինեին հաստատ: Բայց միաժամանակ պատկերացնում եմ, որ կարող են երկուսն էլ շատ արտահայտվելու հետ սեր չունենալ ու էլի ներդաշնակ ապրել, կամ` մեկը պատմել սիրի, մյուսը` լսել (կամ լսել ձևացնել ), ու էլի ընդհանուր առմամբ ներդաշնակ հարաբերություններ լինեն: Կարևորը` երկուսն էլ գոհ լինեն ու սեփական նախընտրություններն ուրիշների վրա չտարածեն` պնդելով, թե ինչից պիտի մարդ ներվայնանա կամ ինչից ձանձրանա :
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 10.03.2023, 21:05:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (11.03.2023), Նաիրուհի (13.03.2023)

  15. #777
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    460
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն որ բուքուբորանին ձնամրրիկի դեմ կռվելով, սառած մայրուղով քշում, գալիս, հասնում ես տուն, որ կես ժամ հետո կինոթատրոն գնալիս քաղաքի կենտրոնում հեծանիվովդ գլխիվայր փռվես ալսֆալտին, որտև տուրիստը կարմիրի տակ փողոց էր անցնում, ու հանուն իրան չխփելու կտրուկ արգելակել ես։
    հո չե՞ս վնասվել (թու, էլի օրագրերում գրեցի ու հիմա չգիտեմ ոնց ջնջեմ տանեմ զրույց )
    Վերջին խմբագրող՝ ivy: 28.03.2023, 09:29:

  16. #778
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    հո չե՞ս վնասվել (թու, էլի օրագրերում գրեցի ու հիմա չգիտեմ ոնց ջնջեմ տանեմ զրույց )
    Ընկնելուց անմիջապես հետո ուղեղս ոնց որ քթիցս ու ականջներիցս հոսեր, բայց դա մի քանի րոպե տևեց, անցավ։ Ոչ մի վնասվածք չունեմ։ Կեցցեն մեր կենդանական ռեֆլեքսները. ափերիս վրա էի հանգրվանել, գլխիս հեծանիվիս զամբյուղն էր վերևից խփել, շատ ուժեղ չէր։

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (28.03.2023), Աթեիստ (28.03.2023), մարդ եղած վախտ (28.03.2023), Ուլուանա (28.03.2023)

  18. #779
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն որ ivy-ի հոգեբանության կարիերայի զարգացումները լավ են ազդում Ակումբի գործունեության վրա. համ վրա-վրա հետաքրքիր հոգեբանական թեմաներ ա բացում, համ էլ հին թեմաներին նոր շունչ ու նոր ուղղություններ տալիս ու էդպիսով Ակումբն ակտիվացնում :

    Հ.Գ. Բայց իրոք հետաքրքիր ա տեսնել, թե հազար տարվա թեմաներին ոնց կարելի ա նոր ուղղություն տալով` թարմ ու հետաքրքիր քննարկումներ առաջացնել:
    Երևի էդքան կարիերայի հետ կապված չի, ինչքան իմ էության, տարիքի (middle age crisis?), աշխարհի, մարդկանց ու կյանքի մասին լիքը մտածելու (24/7) և դրանց մասին խոսելու ցանկության հետ (երևակայական ընկերներիս գլուխն արդեն տարել եմ)։
    Այսինքն եթե մի տեղ հավաքարար աշխատեի, երևի թե գլխումս էս ամեն ինչը մեկ ա կպտտվեր։
    Չնայած հիմա կլիենտներից եկող թեմաներն էլ են մի քիչ գումարվում մտածմունքին, բայց կարծում եմ առանց իրենց էլ մոտավորապես սենց պատկեր կլիներ։
    Մեկ էլ հնարավոր ա, որ աշխատանքի հետ կապված խոսելու ցանկությունն ա ուղղակի ավելացել՝ որպես հոգեհիգիենա․ զգում եմ, որ խոսելը/գրելը թերապևտիկ ազդեցություն ա ունենում վրաս։

    __________________________________

    Ու հիմա մի ժամ էլ սրա վրա կխորանամ․․․

  19. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (28.03.2023), John (28.03.2023), StrangeLittleGirl (28.03.2023), Աթեիստ (28.03.2023), մարդ եղած վախտ (28.03.2023), Նաիրուհի (30.03.2023), Ուլուանա (28.03.2023)

  20. #780
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի էդքան կարիերայի հետ կապված չի, ինչքան իմ էության, տարիքի (middle age crisis?), աշխարհի, մարդկանց ու կյանքի մասին լիքը մտածելու (24/7) և դրանց մասին խոսելու ցանկության հետ (երևակայական ընկերներիս գլուխն արդեն տարել եմ)։
    Այսինքն եթե մի տեղ հավաքարար աշխատեի, երևի թե գլխումս էս ամեն ինչը մեկ ա կպտտվեր։
    Չնայած հիմա կլիենտներից եկող թեմաներն էլ են մի քիչ գումարվում մտածմունքին, բայց կարծում եմ առանց իրենց էլ մոտավորապես սենց պատկեր կլիներ։
    Մեկ էլ հնարավոր ա, որ աշխատանքի հետ կապված խոսելու ցանկությունն ա ուղղակի ավելացել՝ որպես հոգեհիգիենա․ զգում եմ, որ խոսելը/գրելը թերապևտիկ ազդեցություն ա ունենում վրաս։

    __________________________________

    Ու հիմա մի ժամ էլ սրա վրա կխորանամ․․․
    Հասկանում եմ, բայց, տես, ինքդ էլ ես ասում, որ հոգեբան աշխատելը նպաստում ա ամեն դեպքում: ) Հա, շատ թեմաներ կան, որ շատերիս գլխում պտտվում են, բայց երբ աշխատում ես կլիենտների հետ, որոնք անձամբ առնչվում են էդ հարցերի հետ, ավելի շոշափելի են դառնում էդ հարցերը քեզ համար: Օրինակ, էն լոյալության կոնֆլիկտի թեման, եթե կլիենտդ էդ խնդիրը չունենար, դու դժվար թե էդ թեման բացեիր, չէ՞: )))
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (28.03.2023), ivy (28.03.2023), մարդ եղած վախտ (29.03.2023)

Էջ 52 76-ից ԱռաջինԱռաջին ... 24248495051525354555662 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •