User Tag List

Էջ 53 76-ից ԱռաջինԱռաջին ... 34349505152535455565763 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 781 համարից մինչև 795 համարի արդյունքները՝ ընդհանուր 1131 հատից

Թեմա: Օրագրային զրույցներ

  1. #781
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասկանում եմ, բայց, տես, ինքդ էլ ես ասում, որ հոգեբան աշխատելը նպաստում ա ամեն դեպքում: ) Հա, շատ թեմաներ կան, որ շատերիս գլխում պտտվում են, բայց երբ աշխատում ես կլիենտների հետ, որոնք անձամբ առնչվում են էդ հարցերի հետ, ավելի շոշափելի են դառնում էդ հարցերը քեզ համար: Օրինակ, էն լոյալության կոնֆլիկտի թեման, եթե կլիենտդ էդ խնդիրը չունենար, դու դժվար թե էդ թեման բացեիր, չէ՞: )))
    Մասնագիտության առումով, երևի ամենաշատը հոգեթերապիայի դասընթացներն են տրիգերներ հանդիսանում․ հենց էդ լոյալության կոնֆլիկտի թեման հիմնականում սիստեմիկ թերապիայից կուրսից էր բացվել։ Էդ դասընթացները ոնց որ ականապատ դաշտ լինեն, գնում են եսիմ ինչ խորքեր ու ինչքան թեմա կա բացում են, էն որ կարծում էիր՝ վաղուց անցել-գնացել ես դրանց վրայով, բայց չէ, էլի խորանալու տեղ կա։
    Պապաս որ իմացավ հոգեթերապիա եմ սովորում, ասեց․
    - Խոճկոր ջան, դու լրիվ կցնդես։
    Երևի նկատի ուներ՝ տեղից էլ մի բան չես։
    Քույրիկս էլ, թե․
    - Վասիկ, դա մութ ու խոնավ աշխարհ ա, դուրս արի դու տեղից։

    Չլսեցի ես իրենց․․․

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (28.03.2023), Աթեիստ (28.03.2023), մարդ եղած վախտ (29.03.2023), Նաիրուհի (30.03.2023), Ուլուանա (29.03.2023), Վիշապ (29.03.2023)

  3. #782
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ նախանձում բժիշկներին, հոգեբաններին, բանտապետերին, դատավորներին ու մնացած այլ հիվանդների, թշվառների ու ձախողակների հետ գործ ունեցող մասնագետներին, չնայած էդ մասնագտիությունները դրական կողմ ունեն՝ դու միշտ տեսնում ես քեզնից ավելի դժբախտների, ու միշտ կարող ես նկատել, թե ինչքան կայֆ ա քո վիճակը դրանց համեմատ։
    Բայց էս աշխարհում ամենաողորմելի, ամենաչգնահատված, ամենածանր մասնագիտությունը ուսուցչի մասնագիտությունն է։ Նույնիսկ էն յոլա տանողները, որ մատը մատին չեն տալիս, խայտառակ ողորմելի են։
    Si vis pacem, para bellum

  4. #783
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը

    Բայց ինչի՞ տենց արհամարհական` ողորմելի: Գոնե ասեիր` խեղճ: Տենց ընդգծված նսեմացնելու իմաստը ո՞րն ա:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #784
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինչի՞ տենց արհամարհական` ողորմելի: Գոնե ասեիր` խեղճ: Տենց ընդգծված նսեմացնելու իմաստը ո՞րն ա:
    Ես առհասարակ ոնց մտածում, էդպես էլ ասում եմ։ Երկորդ՝ ողորմելին արհամարական լինելու հետ կապ չունի, կարող ես բառարաններում նայել։ Երրորդ՝ լավ եմ անում, խոսքի ազատություն է։
    Si vis pacem, para bellum

  6. #785
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես առհասարակ ոնց մտածում, էդպես էլ ասում եմ։ Երկորդ՝ ողորմելին արհամարական լինելու հետ կապ չունի, կարող ես բառարաններում նայել։ Երրորդ՝ լավ եմ անում, խոսքի ազատություն է։
    Բառարաններում շատ կան հնացած, ներկայումս ոչ գործածական իմաստներ: Մեր ժամանակներում «ողորմելի» բառը որոշակիորեն նսեմացնող երանգ ունի: Իսկ խոսքի ազատությանդ բան չասեցի, ուղղակի էդ նսեմացնող վերաբերմունքն էր անհասկանալի: Բայց լավ, արդեն հասկացա, որ ուղղակի բառն ես սխալ օգտագործել :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #786
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բառարաններում շատ կան հնացած, ներկայումս ոչ գործածական իմաստներ: Մեր ժամանակներում «ողորմելի» բառը որոշակիորեն նսեմացնող երանգ ունի: Իսկ խոսքի ազատությանդ բան չասեցի, ուղղակի էդ նսեմացնող վերաբերմունքն էր անհասկանալի: Բայց լավ, արդեն հասկացա, որ ուղղակի բառն ես սխալ օգտագործել :
    Մեր ժամանակների «պոլիտկոռեկտություն» կոչված քաղքենի շարժումը բերում է բազմաթիվ նորմալ բառերը չեղարկելուն ու իմաստափոխելուն, ու մարդիկ սկսել են իրերն իրենց անուներով կոչող բառերից վատ զգալ: Հիմա որ ասեմ՝ մարդիկս ողորմելի կենդանիներ ենք, սաղդ կնեղանաք չէ՞... ողորմելի բառից: Կենդանին դեռևս օքեյ ա
    Si vis pacem, para bellum

  8. #787
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր ժամանակների «պոլիտկոռեկտություն» կոչված քաղքենի շարժումը բերում է բազմաթիվ նորմալ բառերը չեղարկելուն ու իմաստափոխելուն, ու մարդիկ սկսել են իրերն իրենց անուներով կոչող բառերից վատ զգալ:
    Ճիշտն ասած` ես ինքս էլ դեմ եմ ժամանակակից ծայրահեղ պոլիտկոռեկտությանը, ու դրա հետևանքով ձևավորված շատ մեղմասացություններ չեմ ընդունում: Բայց կոնկրետ «ողորմելի» բառն, ինչքան նկատել եմ, շատ վաղուցվանից ա բացասական երանգով գործածվում, ու ժամանակակից պոլիտկոռեկտության շարժման հետ կապ չունի: Սա էդ դեպքը չի, ըստ իս:

    Հիմա որ ասեմ՝ մարդիկս ողորմելի կենդանիներ ենք, սաղդ կնեղանաք չէ՞... ողորմելի բառից: Կենդանին դեռևս օքեյ ա
    Ես որ չեմ նեղանա, քանի որ ինձ հետ դա կապ չունի: Էն անեկդոտը հիշեցի, որ Վարդանիկն ընկեր Մարգոյին հարցնում ա` ընկեր Մարգո, ճի՞շտ ա, որ մենք կապիկից ենք առաջացել, ասում ա` տղա ջան, ինձ ձեր ընտանիքի ծագումը չի հետաքրքրում;
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #788
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ նախանձում բժիշկներին, հոգեբաններին, բանտապետերին, դատավորներին ու մնացած այլ հիվանդների, թշվառների ու ձախողակների հետ գործ ունեցող մասնագետներին, չնայած էդ մասնագտիությունները դրական կողմ ունեն՝ դու միշտ տեսնում ես քեզնից ավելի դժբախտների, ու միշտ կարող ես նկատել, թե ինչքան կայֆ ա քո վիճակը դրանց համեմատ։
    Բայց էս աշխարհում ամենաողորմելի, ամենաչգնահատված, ամենածանր մասնագիտությունը ուսուցչի մասնագիտությունն է։ Նույնիսկ էն յոլա տանողները, որ մատը մատին չեն տալիս, խայտառակ ողորմելի են։
    "ամենաողորմելի, ամենաչգնահատված, ամենածանր մասնագիտությունը" - գրածդ ճիշտ ա յոլա տանողների համար։
    Իսկ նրանց համար, ում կոչումն ա ու սիրով են անում, ծանր չի, ողորմության կարիք չունեն, իսկ գնահատականը արդյունքն ա, որը բերում ա ներքին բավարարվածություն ու եթե կուզես՝ բարձրացնում ա ինքնագնահատկանը, դրսից գնահատվելու խիստ կարիք չկա (թեև, ինչ խոսք, հաճելի ա, երբ լինում ա)։

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (30.03.2023), Ուլուանա (30.03.2023)

  11. #789
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    "ամենաողորմելի, ամենաչգնահատված, ամենածանր մասնագիտությունը" - գրածդ ճիշտ ա յոլա տանողների համար։
    Իսկ նրանց համար, ում կոչումն ա ու սիրով են անում, ծանր չի, ողորմության կարիք չունեն, իսկ գնահատականը արդյունքն ա, որը բերում ա ներքին բավարարվածություն ու եթե կուզես՝ բարձրացնում ա ինքնագնահատկանը, դրսից գնահատվելու խիստ կարիք չկա (թեև, ինչ խոսք, հաճելի ա, երբ լինում ա)։
    Ականջահաճո է, բայց իրականությունից հեռու։
    Si vis pacem, para bellum

  12. #790
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ականջահաճո է, բայց իրականությունից հեռու։
    Իրականություն է, Վիշապ ջան։ Ուղղակի, ցավոք, այսօրվա մեծամասնությունը ուսուցիչների "յոլա տանող"-ներն են, որոնք էլ ծնում են նշածդ բնորոշումները։ Իսկ պատճառներից գլխավորը այն է, որ որդեգրվել էդ գործին որոշակի զոհողություններ է պահանջում, մեկը՝ ֆինանսական (ուսուցիչների աշխատավարձը համեմատաբար ցածր է համարյա ամենուր)․ հաճախ լավագույն ներկա կամ պոտենցիալ ուսուցիչները ստիպված են հրաժարվել կարիերայի այդ ճանապարհից, ու գալիս են նրանք, ում ուսուցչությունը ավելի հեշտ ու մատչելի է թվում, քան մնացած գործերը։ Որպես կանոն, յոլա տանողները երկար չեն մնում էդ գործին, բայց վատն այն է, որ նրանց փոխարինելու են գալիս հերթական յոլա տանողները։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 30.03.2023, 18:25:

  13. #791
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականություն է, Վիշապ ջան։ Ուղղակի, ցավոք, այսօրվա մեծամասնությունը ուսուցիչների "յոլա տանող"-ներն են, որոնք էլ ծնում են նշածդ բնորոշումները։ Իսկ պատճառներից գլխավորը այն է, որ որդեգրվել էդ գործին որոշակի զոհողություններ է պահանջում, մեկը՝ ֆինանսական (ուսուցիչների աշխատավարձը համեմատաբար ցածր է համարյա ամենուր)․ հաճախ լավագույն ներկա կամ պոտենցիալ ուսուցիչները ստիպված են հրաժարվել կարիերայի այդ ճանապարհից, ու գալիս են նրանք, ում ուսուցչությունը ավելի հեշտ ու մատչելի է թվում, քան մնացած գործերը։ Որպես կանոն, յոլա տանողները երկար չեն մնում էդ գործին, բայց վատն այն է, որ նրանց փոխարինելու են գալիս հերթական յոլա տանողները։
    Չէի ասի. մեր դպրոցում, օրինակ, լիքը տենց յոլա տանող ուսուցիչներ կային, որ տասնյակ տարիներով լավ էլ հարմարավետ լռված էին դպրոցում: Բայց կարող ա` հիմա փոխվել ա, էդ արդեն չգիտեմ:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #792
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականություն է, Վիշապ ջան։ Ուղղակի, ցավոք, այսօրվա մեծամասնությունը ուսուցիչների "յոլա տանող"-ներն են, որոնք էլ ծնում են նշածդ բնորոշումները։ Իսկ պատճառներից գլխավորը այն է, որ որդեգրվել էդ գործին որոշակի զոհողություններ է պահանջում, մեկը՝ ֆինանսական (ուսուցիչների աշխատավարձը համեմատաբար ցածր է համարյա ամենուր)․ հաճախ լավագույն ներկա կամ պոտենցիալ ուսուցիչները ստիպված են հրաժարվել կարիերայի այդ ճանապարհից, ու գալիս են նրանք, ում ուսուցչությունը ավելի հեշտ ու մատչելի է թվում, քան մնացած գործերը։ Որպես կանոն, յոլա տանողները երկար չեն մնում էդ գործին, բայց վատն այն է, որ նրանց փոխարինելու են գալիս հերթական յոլա տանողները։
    Բա ես էլ ընդհանուր դա եմ ասում, ուղղակի «ողորմելի» բառը դուրներդ չի գալիս: Ուսուցիչը, մանավանդ հանրային-պետական դպրոցի, ողորմելիագույն մասնագիտություններից է՝ ողորմելի աշխատավարձ, գիշեր-ցերեկ կաշվից դուրս եկողներին պրակտիկորեն ոչ մեկ չի նկատում,պարգևները՝ կամ չկան, կամ ողորմելի են, կարիերայի առաջխաղացման հեռանկարը պրակտիկորեն բացակայում է, թոշակի անցնում են մեծամասամբ քայքայված առողջությամբ ու գրոշների խնայողությամբ:
    Որ ոմանք շատ չնեղվեն, ասեմ, որ մայրս հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ էր, իմ հնարավորինս օբյեկտիվ դիտարկումներով վայթե աշխարհի ամենալավ ուսուցիչներից մեկը, որ գիշերները չեր քնում ու աշակերտների համար լեզվի քերականությունն ու կառուցվածքը տարբեր հետաքրքիր պատկերիկներով վիզուալիզացնող մատուցումներ էր սարքում, որ դեբիլներս պատկերացնելով հասկանայինք…
    Մորաքույրս աշխարհի ամենալավ պատմության դասատուներից մեկն էր վայթե, էլի քայքայված առողջությամբ, ողորմելի թոշակով...
    Ամերիկայի պես հարուստ երկրում պիտի նայեք հանրային դպրոցների ուսուցիչների վիճակը... Մարդ երևի ավելի լավ է փողոցներում տերևներ փչող աշխատի, քան հանրայինում ուսուցիչ, ու գլուխ դնի տարբեր սրիկաների լակոտների հետ, ու սպառած էներգիայի դիմաց վաստակի գրոշներ ու մունաթներ: Սաղ ասածս էն ա, որ հոգեբանը էդքան վատ չի, էլ բեթարը կա:
    Si vis pacem, para bellum

  15. #793
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սաղ ասածս էն ա, որ հոգեբանը էդքան վատ չի, էլ բեթարը կա:
    Հը՞ն
    Թե բա՝ հոգեբանը էդքան վատ չի, էլ բեթարը կա
    Վայ Վիշապ, Վիշապ։

  16. #794
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հը՞ն
    Թե բա՝ հոգեբանը էդքան վատ չի, էլ բեթարը կա
    Վայ Վիշապ, Վիշապ։
    Ու թարսի պես հոգեբան են դառնում զգայուն, խայթող հումորի հետ կոնֆլիկտներ ունեցող ու հեշտ խոցվող մարդիկ։
    Si vis pacem, para bellum

  17. #795
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէի ասի. մեր դպրոցում, օրինակ, լիքը տենց յոլա տանող ուսուցիչներ կային, որ տասնյակ տարիներով լավ էլ հարմարավետ լռված էին դպրոցում: Բայց կարող ա` հիմա փոխվել ա, էդ արդեն չգիտեմ:
    Սովետական Հայաստանում, հա, էդպես էր (հիմա չգիտեմ)։ Դե սովետի ժամանակ առհասարակ տարիներով լռվում էին առաջին իսկ սկսած գործին․ կյանքը ստատիկ էր։

    Խոսքս այսպես կոչված առաջատար արևմուտքի մասին էր։
    Ըստ վիճակագրության, ուսուցիչների՝ այդ մասնագիտությամբ աշխատելը շարունակելու գործակիցը բավական ցածր է՝ համեմատ մեծ թվով այլ մասնագիտությունների։
    Կարծեմ 17%-ն է, որ թողնում ուսուցչությունը աշխատելու առաջին հինգ տարիների ընթացքում։

Էջ 53 76-ից ԱռաջինԱռաջին ... 34349505152535455565763 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •