User Tag List

Էջ 46 76-ից ԱռաջինԱռաջին ... 3642434445464748495056 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 676 համարից մինչև 690 համարի արդյունքները՝ ընդհանուր 1131 հատից

Թեմա: Օրագրային զրույցներ

  1. #676
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե, կոնկրետ մեր կենսակերպն ու ռեժիմը նենց են, որ կանոնավոր կերպով երկար ճանապարհ ոտքով գնալու անհրաժեշտություն չի լինում (որպես մարզանք արվող առավոտյան վազքն ու քայլքը չհաշված, որը թեթև ու անքամի անձրևի դեպքում բաց չեմ թողնում, իսկ ուժեղ քամու դեպքում քայլելն էնքան տհաճ ա, որ եթե անձրև չլինի էլ, մեկ ա, չեմ անում): Ու անձրևներն էնքան հաճախ չեն, որ նշածդ պարագաների բացակայությունն ընդհանուր առմամբ ազդի կյանքներիս որակի վրա: Բայց եթե տենց իրավիճակ լինի, բնականաբար, կմտածենք դրանք ձեռք բերելու մասին: ))) Ի դեպ, էդ անձրևանոց-պլաշներից էստեղ համարյա հագնող չեմ տեսել, մեջներից շատը էլի մենք ենք հագնում :
    Հետո նենց չի, որ մեզ մոտ անձրևները շատ են: Ուժեղ քամիներն են շատ, բայց հիմնականում առանց անձրևի, ուղղակի էդ երկուսը որ համադրվում են, էդ ժամանակ ա բարդ լինում, բայց դե դա տենց հաճախ չի պատահում, էլի:
    Ընդհանրապես, Նյու Յորքը քաղքենի քաղաքներից ա, մարդիկ ավելի շատ փորձում են մոդայի մեջ լինել, քան հարմարության Կատակում եմ, լավ։ Կալիֆոռնիայում կարելի է ասել համարյա անձրև չի գալիս, բայց որ գալիս է, Բյուրի նորվեգական անձրևանոցն էլ կարող ա չփրկի, դրա համար մենք նա վսյակի երկու հատ հայ-էնդ անձրևանոց ունենք սելաֆների ու միջուկային պատերազմների համար ։Ճ Էդ անձրևանոցները երկու անգամ երկար ճանապարհորդելիս հոյակապ անձրևային զբոսանքներ են ապահովել հյուսիսային ցուրտ ծովափներում, առանց որոնց մենք անիմաստ օրեր էինք անցկացնելու։
    Si vis pacem, para bellum

  2. #677
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես, Նյու Յորքը քաղքենի քաղաքներից ա, մարդիկ ավելի շատ փորձում են մոդայի մեջ լինել, քան հարմարության
    Նյու Յորքը շատ լայն հասկացություն ա. ասենք, Մանհեթընն էլ ա Նյու Յորք, մեր Լոնգ Այլենդի ղռերն էլ, որոնք իրար հետ համարյա ընդհանրություն չունեն: Քո ասածը գուցե ճիշտ ա Մանհեթընի դեպքում, բայց հաստատ ոչ էն բնակավայրերի, որոնցում ես ապրել եմ: 10 տարուց ավել էլ Քուինզում եմ ապրել, էլի նույնն էր` Մանհեթընից շատ տարբեր ու հարմարավետությունը որոշակիորեն մոդայից ու գեղեցկությունից գերադասող: Մեզ մոտ էրեխեքին դպրոց տանող-բերող ծնողների մեջ հաճախ կարելի ա հանդիպել քստիկներով ու գիշերանոցային թումբաններով թե՛ մամաների, թե՛ պապաների: Նենց որ հարդարված մազերով, նորմալ, դրսի շորերով փողոց դուրս գալն արդեն գլամուրի տեղ ա անցնում:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #678
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նյու Յորքը շատ լայն հասկացություն ա. ասենք, Մանհեթընն էլ ա Նյու Յորք, մեր Լոնգ Այլենդի ղռերն էլ, որոնք իրար հետ համարյա ընդհանրություն չունեն: Քո ասածը գուցե ճիշտ ա Մանհեթընի դեպքում, բայց հաստատ ոչ էն բնակավայրերի, որոնցում ես ապրել եմ: 10 տարուց ավել էլ Քուինզում եմ ապրել, էլի նույնն էր` Մանհեթընից շատ տարբեր ու հարմարավետությունը որոշակիորեն մոդայից ու գեղեցկությունից գերադասող: Մեզ մոտ էրեխեքին դպրոց տանող-բերող ծնողների մեջ հաճախ կարելի ա հանդիպել քստիկներով ու գիշերանոցային թումբաններով թե՛ մամաների, թե՛ պապաների: Նենց որ հարդարված մազերով, նորմալ, դրսի շորերով փողոց դուրս գալն արդեն գլամուրի տեղ ա անցնում:
    Մոռացել էի, որ մենք իսկի Նյու Յորք քաղաքում չենք ապրում հիմա: Լոնգ Այլենդը Նյու Յորք նահանգում ա, բայց ոչ սիթիում: Բայց դե շատ մոտ ա, տարբերություն առանձնապես չկա:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #679
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոռացել էի, որ մենք իսկի Նյու Յորք քաղաքում չենք ապրում հիմա: Լոնգ Այլենդը Նյու Յորք նահանգում ա, բայց ոչ սիթիում: Բայց դե շատ մոտ ա, տարբերություն առանձնապես չկա:
    Ձեր մոտ REI կա, հոյակապ խանութ է բոլոր տեսակի դրսի շորեղենի ու ակսեսուարների համար: Ու մի տարի նոյեմբերին էինք քարշ գալիս ձեր կողմերում, հավես մռայլ եղանակներ էին :Ճ
    Si vis pacem, para bellum

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (03.12.2022)

  6. #680
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անձրևանոցի ջատագովները երևի ակնոց չեն կրում ու սանրվածքի նկատմամբ անտարբեր են Զոնծիկ forever! Եթե նույնիսկ փոքր հավանականություն կա անձրևի, ես հետս փոքր զոնծիկ կվերցնեմ։ Քամին իհարկե պրոբլեմ է, ու ես ուրախ եմ, որ որտեղ որ ապրում եմ, ուժեղ քամիներն էկզոտիկայի շարքից են։

  7. #681
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Անձրևանոցի ջատագովները երևի ակնոց չեն կրում ու սանրվածքի նկատմամբ անտարբեր են Զոնծիկ forever! Եթե նույնիսկ փոքր հավանականություն կա անձրևի, ես հետս փոքր զոնծիկ կվերցնեմ։ Քամին իհարկե պրոբլեմ է, ու ես ուրախ եմ, որ որտեղ որ ապրում եմ, ուժեղ քամիներն էկզոտիկայի շարքից են։
    Ակնոց չեմ կրում, սանրվածքի նկատմամբ անտարբեր եմ, անձրևոտ ու քամոտ տեղ եմ ապրում ։դ վերջին անձրևից հետո որոշեցի որ զոնտիկը պետք ա շպրտել, նորմալ վերխ-անձրևանոց առնել ։դ
    The cake is a lie.

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (04.12.2022), Աթեիստ (04.12.2022)

  9. #682
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակնոց չեմ կրում, սանրվածքի նկատմամբ անտարբեր եմ, անձրևոտ ու քամոտ տեղ եմ ապրում ։դ վերջին անձրևից հետո որոշեցի որ զոնտիկը պետք ա շպրտել, նորմալ վերխ-անձրևանոց առնել ։դ
    Հա էլի։ Մի պահ պատկերացրեցի մի ժամ զոնծիկով հեծանիվ քշել։ Չէ մերսի

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (04.12.2022)

  11. #683
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ համար անձրևի տակ մի ժամ հեծանիվ քշելն արդեն իրենով "չէ, մերսի" է։

  12. #684
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը

    Էս օրերում մոտս 2 ձևակերպում խտացավ։ Մեկը էն էր, որ մարդիկ չեն կարող տալ էն ինչ չունեն ու ինչ-որ բան չտալը ավելի շուտ չունենալու մասին ա, քան չուզելու։
    Շատ լավն ա էս միտքը
    ․․․ավելի շուտ չունենալու մասին ա, քան չուզելու
    Սա հաստատ մնաց մտքումս։

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (06.12.2022), Աթեիստ (07.12.2022), մարդ եղած վախտ (06.12.2022), Նաիրուհի (18.12.2022), Ուլուանա (06.12.2022)

  14. #685
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    460
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի օր է` ուզում եմ մարդ եղած վախտի մասին գրել:
    Հիշում եմ` երբ նոր էր հայտնվել Ակումբում ու միանգամից անձնական օրագրային գրառումներով, մի տեսակ անսպասելի, նոր շունչ էր Ակումբի համար: Անհայտ տեղից հայտնված, անհասկանալի մի կերպար, որն անձնական գրառումներ է անում չտեսնված անկեղծությամբ ու անկաշկանդությամբ` միաժամանակ առանց իր անձի մասին որևէ կոնկրետ ինֆորմացիա բացահայտելու: Սկզբում կարծես «աջը քաշած» միայն օրագրային գրառումներ էր անում, կարծես ուղղակի ինքնաարտահայտվելու կարիք ուներ, իսկ մնացած Ակումբն իրեն չէր հետաքրքրում, բայց լավ էր` կամաց-կամց սկսեց ինտեգրվել ընդհանուր Ակումբին, այլ թեմաներում էլ գրառումներ անել` ինչպես միշտ, անկեղծ ու թարմ, հետաքրքիր տեսակետներ բերելով: Ընդհանրապես ինձ համար շատ հետաքրքիր ու դրական կերպար է ինքը, իր ցանկացած գրառում հետաքրքիր է ինձ համար, տեղ-տեղ` էլ մտածելու տեղիք տվող ու ուսանելի:

    Իր գրառումների մասին Ակումբից դուրս էլ եմ հաճախ մտածում, վերլուծում, գցում-բռնում: Էդ աստիճանի բաց ու անկաշկանդ ինքնահետազոտության, ինքնավերլուծության ու ինքնապրպտումների, մեղմ ասած, ամեն քայլափոխի չես հանդիպի: Իսկապես հիանում եմ իր` ինքն իր հետ էդ աստիճանի անկեղծ լինելու, ինքնախաբեությունից էդքան զերծ մնալու կարողությամբ: Նաև շատ ուրախանում եմ, որ էդքան ինքնապրպտումների շնորհիվ հասել է ինքն իրեն սիրելու, լիարժեք ընունելու, իր մասին առողջ ու ճիշտ հոգալու կարևորագույն վիճակին: Իր գրառումները կարդալիս հաճախ նաև էն տպավորությունն եմ ունենում, որ ինքն իրեն միշտ էսպես կողքից, հավեսով ուսումնասիրում է, դիտարկումներ անում էնպես, կարծես մեկ ուրիշի մասին խոսելիս լինի: Այլ կերպ ասած` դիտարկում է (observe)` առանց դատելու: Մի քիչ կարող է պատադոքսալ հնչել` կողքից ու միաժամանակ էդքան խորքից, բայց դե էդպես է: Ամեն դեպքում շատ հետաքրքիր ու երևի արդյունավետ մոտեցում է:
    Ընդհանրապես իր գրառումները, կարծում եմ, շատ ուսանելի կարող են լինել լրջորեն ինքնաճանաչման ձգտող ցանկացած մարդու համար:

    Իմ կարծիքով, ինքը հետաքրքիր գույներ է ավելացրել Ակումբին ու շատ ուրախ եմ, որ կանոնավոր կերպով Ակումբ հաճախողներից է: Մի կողմից ափսոսում եմ, որ Ակումբն իր համար բացահայտել ու Ակումբում հայտնվել է էնպիսի շրջանում, երբ Ակումբն արդեն համարյա մեռյալ պասիվության էր հասել, բայց մյուս կողմից էլ գուցե հենց ճիշտ ժամանակին է հայտնվել` Ակումբին վերջնականապես մեռնելուց փրկողներից մեկը դառնալով: )))
    Մի քիչ շունչս հետ բերելուց հետո հազիվ ուզում եմ իմ մասին կամ մարդ եղած վախտ օգտատիրոջ մասին Ուլուանայի (երկրորդ դեմքով կխոսեմ) գրառմանը անդրառանալ։ Շատ հուզիչ էր տենց review ստանալը իմ գրառումների, ակումբում իմ ակտիվության մասին (բացի գուցե ակումբը փրկողներից մեկը լինելուց, որը ինչ֊որ շատ մեծ բան ա հնչում, որը ես ոնց որ թե չեմ անում, կամ գոնե գիտակցաբար չեմ փորձում անել)։ Իրոք տպավորիչ էր: Շնորհակալ եմ շատ։ Թվաց՝ էդ գրառումները ակումբում քեզ հենց նենց են հասել, ոնց կուզեի հասնեին կարդացողին։ Խորը շունչ քաշեցի, թվաց արժեր կիսելը։
    Շատ շնորհակալ եմ, որ ուրախանում ես ինձ համար։ Գնահատում եմ իսկապես։
    Իրականում ակումբում սկսել եմ բլոգային գրառումներից, հետո Նիկեան ասեց, որ անձնական օրագրերի ֆորմատը երևի ինձ կհետաքրքրի, անցա անձնական օրագրերին
    Ակումբը հաճախ կարդում եմ, հաճախ հիանում եմ, թե ինչ տարածք եք դուք՝ ակումբի ժողովուրդդ ստեղծել 2000֊ականներին, երբեմն նախանձում եմ, որ չեմ պատահել էդ տարածքներում ավելի շուտ: Հաճախ ուժեղ ուզում եմ խառնվել ինչ֊որ քննարկումների, երբեմն ուզում եմ թեմաներ բերել, բայց ենթադրում եմ, որ դրա հետևանքը կլինի էն, որ անձնական օրագիրը էլ չի լինի էն տարածքը, որտեղ կկարենամ գրել էն ոճով, էն թեմաներով ու էն ազատությամբ ոնց հիմա գրում եմ (մեր մեջ ասած հիմա արդեն լիքը քննարկումների չեմ կարում մասնակցեմ, որտև սպասում եմ անձնական օրագրիցս նսեմացնող հղումների)։ Տենց, ասածս էն ա, որ ձեզ շատ սիրում եմ, կարդում եմ, ու դեռ պատրաստվում եմ առավելապես գրել անձնական օրագրում։

    Հ․Գ․ կներեք եթե էս ճիշտ տեղը չի էս գրառման համար

  15. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (07.12.2022), ivy (07.12.2022), John (18.12.2022), Sambitbaba (07.12.2022), Աթեիստ (08.12.2022), Ուլուանա (07.12.2022)

  16. #686
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիշում եմ որ նոր նոր էիր սկսել գրել, երբ դեռ ոչ մեկ չէր նկատում, կամ լռում էին, գրեցի որ անհամբեր սպասում եմ քո "ձև տալուն իբր գրում ես․․․", բայց դու սենց չոգեվորվեցիր էն ժամանակ ։ Ճ
    Ուրախ եմ որ բացվել ես ու սկսել քննարկումներին միանալ
    SWTS

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (08.12.2022), Աթեիստ (08.12.2022), մարդ եղած վախտ (17.12.2022), Ուլուանա (08.12.2022)

  18. #687
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    460
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս գրառումդ աչքիցս վրիպել էր գրառումներիդ արանքում :flushedface

    Էն ժամանակվա գրառումդ էլ ահագին ժամանակ չէի տեսել, հետո մի ակումբցի ասեց, որ գրել ես, հետ գնացի, մի ահագին ուռեցի մեջս կարծեմ նույնիսկ երկու տարբեր անգամներ էիր գրել։ բայց հա, էն ժամանակ հրապարակային արտահայտվելը ու շնորհակալություն ասելը ուժեղ կողմերիցս չէր (դեռ սովորում եմ :flushedface)

    Էդ գրառումներդ ու մի շարք վարկանիշային մեկնաբանություններ շատ ոգևորիչ են եղել։ հետո լիքը անգամներ վերադարձել եմ իրանց վատ օրերին Մերսի
    Վերջին խմբագրող՝ մարդ եղած վախտ: 17.12.2022, 19:28: Պատճառ: Փաստորեն այլ էմոջիներ չի կարելի ավելացնել :/

  19. #688
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    - Ֆլորիանի հետ երբ խոսում ենք կլիշեների ու ստերեոտիպերի մասին, ասում է, որ դրանք անհրաժեշտ են, որովհետև հնարավոր չի 8 միլիարդ մարդուն ամեն մեկին առանձին ընկալել՝ առանց դարակների դասակարգելու, ու որ բոլորս էլ ունենք մեր դարակները, այլապես դա չափազանց մեծ բեռ կլիներ մարդու համար։
    Հմմ․․․ իսկապես էդպե՞ս է։


    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    - Էն ամենը, ինչ ինձ դուր չի գալիս, բարձրաձայնում եմ ու հաճախ ոչ ամենաբարեհամբույր ձևով (աշխատանքում լինի, թե ուրիշ տեղ), ու հետո մտածում եմ, թե արդյոք ես չափազանց քննադատական եմ և կտրուկ (գերմանացիներից ավելի գերմանացի՞), ու ինչու է գնալով սրվում մոտս էդ գիծը։

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (23.12.2022), One_Way_Ticket (23.12.2022), Tiger29 (23.12.2022)

  21. #689
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում եմ Ակումբից ներողություն խնդրել... բազմաթիվ տառասխալներիս համար։ Վայթե ծերանում եմ, աչքերս լավ չեն տեսնում, ակնոցներս էլ (երկու հատ ունեմ), եսիմ որ ջհանդամն եմ հաճախ շպրտած լինում։ Հուսով եմ, լավ եք։ Պաչեր։
    Քեզ էլ պաչեր, ու հնարավոր է, որ ծերանում ես, բայց ինչ-որ աչքի ընկնող տառասխալներ, էն էլ՝ բազմաթիվ չեմ նկատել, որ մի հատ էլ դրա համար ներողություն խնդրես․ տեսնես՝ ինչ է անցել մտքովդ էս գրառումն անելիս

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (04.01.2023), Աթեիստ (28.12.2022), Վիշապ (13.01.2023)

  23. #690
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enna Adoly-ի խոսքերից Նայել գրառումը
    ․․․ Էս վերջերս մի քանի անգամ որոշ խնդիրներ առաջացան ու ոչ մի անգամ չկարողացա կապվել բժշկի հետ հասկանալու թե ինչ անեմ։ Երբ նկարագրում էի, որ ցավեր ունեմ ու հաճելի չի ու չեմ կարողանում քնեմ, ասեց նորմալ ա։ Չասեց ինչ կարամ անեմ դիսկոմֆորտը թուլացնելու, ստիպված հարցրի կարամ պարացետամոլ խմեմ։ Խնդաց թե հո գլխացավ չի, որ պարացետամոլ խմես ու վերջապես դեղ նշանակեց, էն էլ չասեց երբ ու ինչքան խմեմ ։Դ ․․․
    Հիմա կասեք, էս ծակ պրոֆեսորն էլի եկավ, բայց որ չասեմ՝ կտրաքեմ ։Ճ

    Բժիշկների, չասեմ մեծ մասը, բայց մի ահռելի մասը իրենց մասնագիտությունն ընտրել են, ոչ թե մարդկանց օգնելու, այլ՝ պրեստիժի, աշխատավարձի ու ապահովված աշխատանքի համար:
    Հակառակ դեպքում բժշկությունը պիտի որ էսքան թանկ չնստեր մարդկության վրա։
    Ու շատ դեպքերում էս մոտիվացիան փոխկապակցվում է սրիկա վերաբերմունքի հետ:

    Նահանգերում էլ մինչև ներկայիս դիետաին անցնելը շատ վատ էի զգում, էս իմ բժիշկ կոչեցյալը մի երկու անալիզից որոշեց ինձ սուպերդոզաներով անտիբիոտիկիներ նշանակել, ու ես էլ մի որոշ ժամանակ տատանվելուց հետո ապուշի պես որոշեցի ընդունել ու մի քանի օրից բառացիորեն ցավերից մեռնում էի:
    Սրան ասեցի՝ թե ինչ կարող եմ անել, կարող եմ դադարեցնել, կամ դոզան թուլացնել, կամ մեկ այլ բան, սա թե՝ պիտի շարունակես խմել, ուրիշ ոչինչ, այ էդտեղ ասում ա՝ շներին կապեցին, ինձ բաց թողեցին:
    Թքեցի ու թափեցի սաղ դեղերը (գիտեմ, ասում են՝ իբր ժամանակից շուտ անտիբիոտիկները դադարեցնելը բերում է միկրոբների հակաբիոտիկների հանդեպ կայունության)։
    Ու հենց էդ ժամանակ կատաղած սկսեցի ուսումնասիրել սաղ ախտանիշները, հետազոտություններն ու պատճառահետևանքային կապերն ու հայտնաբերեցի լիքը խեղաթյուրված նորմեր ու անտրամաբանական «դասական խորհուրդներ» ու նաև կետոգենիկ դիետան, որն էլ ինձ կարելի է ասել՝ փրկեց, չնայած էս անտիբիոտիկների հետևանքները դեռ որոշ չափով մնացել են, ու հետազոտություններ կան, որ անտիբիոտիկները միկրոֆլորայի հերն ընենց են անիծում, որ մինչ կյանքի վերջ նախկինը չի էլ վերականգնվում, երկարատև ծոմեր ու առողջ սնունդ ու ֆլան ֆստան ա պետք։

    Հա, ուրեմն էս բժիշկները բազմաթիվ տարիներ գիշեր ցերեկ կենսաքիմիական գիրք ու գրականություն կրծելով գալիս հասնում են իրենց պաշտոնին, որ ընդամենը հետևեն ստանդարտ ընդունված պրիմիտիվ պրոտոկոլներին,
    այսինքն իրենց մի 10-15 տարվա կրծած գիտելիքների մեծ մասը անիմաստ փողի ու ժամանակի կորուստ է, ու իրենց ռեալ գործն էլ իրականում երևելի ակադեմիական կրթություն չի պահանջում ու կարելի է ասել՝ մանավանդ վերջերս, աչքի է ընկնում շատ ցածր էֆեկտիվությամբ՝ բժիշկներից գոհ մարդ դժվար է գտնելը:
    Ու բժշկությունը, ոնց որ կոռումպացված կոմունիզմ՝ ուսումից սկսած ու ամբողջ առողջապահական համակարգով վերջացրած մի խայտառակ կարծրացած ու իներտ ապարատ, որի հիմնական էությունը կայուն, պետության կողմից պաշտպանված փողոտ ոլորտն է՝ թաթախված լիքը կեղծիքներով, խարդախություններով ու անբարոյականությունով։ Առհասարակ, վայթե ամենագերագնահատված գործերից է բժշկի մասնագիտությունը։ Կարծիք եմ ասում որպես պացիենտ, եթե մարդ կա, որ ուզում է թռնել դեմքիս, խնդրեմ։

    Հղիության ժամանակ փորացավերը, մեջքի ցավերը, նաև նյարդային ցավեր, ասենք՝ սայատիկ ներվի ցավերը հաճախակի են, մեծ մասը կապ ունեն ապրելակերպի ու դիետաի հետ, ասենք թույլ մարզավիճակ ունեցող կանայք հղիանալիս լրացուցիչ ծանրաբեռնվածությունը ծանր են տանում:
    Նստակյացությունից կարող են առաջանալ փորկապություն, գազեր, համապատասխան ցավեր, փորկապությունն իր հերթին օրգանիզմում տոքսիններ է կուտակում ու բերում լրացուցիչ բարդությունների: Ցավոք ապրելակերպն ու դիետան փոխելիս դրական փոփոխությունները դանդաղորեն են ի հայտ գալիս, ուստի խելքը գլխին նորմալ բժշկի գործը պիտի լիներ հոգատար ձևով բոլոր մանրամասները պարզելն ու միջանկյալ, կամ կարճատև լուծումներ առաջարկելը, դրան զուգահեռ երկարատև լուծումներ առաջարկելու հետ… Ինչ ասես:
    Enna Adoly ջան, քեզ համբերություն ու առողջություն ու առողջ ազատում, դիետայիդ ու քնիդ հարցերը կարգավորիր, որովհետև դրանք շատ կարևոր են:
    Իմ նայած կայքերի մեջ healthline.com-ը կարող եմ խորհուրդ տալ, որ քչից շատից ադեկվատ ու ռացիոնալ տեղակատվություն է մատուցում ու ոնց որ շատ կապված չի մաֆիոզ բժշկական հաստատությունների հետ:
    Ասենք կարող ես որոնել «pain pregnancy», կամ էլի ինչ-որ բան, դե գիտես։
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 13.01.2023, 02:14:
    Si vis pacem, para bellum

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (13.01.2023), Աթեիստ (13.01.2023), Ուլուանա (13.01.2023)

Էջ 46 76-ից ԱռաջինԱռաջին ... 3642434445464748495056 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •