Արեգը «Չիկարելիի արկածներն» է կարդում: Դե, էդ գիրքը մեր մանկության գրքերից է` 80-ականների վերջերին հրատարակված, ես էլ հավեսով կարդացել եմ ժամանակին, ինչպես իմ սերնդակիցներից շատերը: Բայց էն, ինչ Արեգը հիմա կարդում է, նոր հրատարակություն է` 2015 թ.-ի` լրիվ այլ տպագրական ֆորմատով ու նկարազարդմամբ: Հայերեն գրքերն Արեգին սովորաբար բարձրաձայն կարդալ եմ տալիս, որ համ վարժ կարդալու մեջ հմտանա, համ էլ անծանոթ բառերը, անհասկանալի մտքերը պարզաբանենք: էն օրը կարդում էր մի գլուխ, որում Չիկարելիի քույրը Չիկարելիին զգուշացնում է թատրոն գնալուց առաջ, որ էնտեղ իրեն կարգին պահի. «Ներկայացման ժամանակ չխոսես, կոնֆետ չուտես, աջ ու ձախ չնայես, ձեռքի հեռախոսը կանջատես...»:
Ինձ թվաց` ե՛ս եմ ինչ-որ բան սխալ լսել. ախր էն թվերին ի՞նչ ձեռքի հեռախոս: Մի հատ էլ ինքս կարդացի, որ համոզվեմ, բայց պարզվեց` չէ. հենց էդպես էլ գրված է: Գիրքը, փաստորեն, update են արել մեր ժամանակների երեխաների համար: Մի խոսքով` մեր մանկության Չիկարելին այլևս առաջվանը չի. նա զարգացել է ու սկսել է բջջայինով ֆռֆռալ
: Տեսնես` ուրիշ ի՞նչ update-ներ են մեզ սպասում հետագա գլուխներում: Հետաքրքրությամբ սպասում եմ
:
Էջանիշներ