User Tag List

Էջ 7 76-ից ԱռաջինԱռաջին ... 345678910111757 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 1131 հատից

Թեմա: Օրագրային զրույցներ

  1. #91
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,035
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամ ջան, հետո էլ՝ նո՛ր գիտակցեցի, որ աֆերիստ բառը հայերենում նույն նշանակությունը չունի, ինչ ֆրանսերենում ու դրա համար էլ եզրակացրել ես, որ «շառլատան» եմ ուզել ասել: Բացարձակ: Աֆերիստ ասելով նկատի եմ ունեցել մարդկանց, ովքեր շփվում են միմիայն շահի ու բիզնեսի նկատառումներից ելնելով, մինչդեռ հայերենում աֆերիստն ասոցացվում ա նաև խարդախության հետ, որն ընդհանրապես իմ գրածի հետ կապ չուներ:

  2. #92
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա ես ի՞նչ մեղք ունեմ, որ բոլոր էդ կառույցների օթյակներում ու ատելյեներում շահամոլություն եմ տեսել: Ես ուսմունքների մասին չէի խոսում ի սկզբանե, այլ որոշ կազմակերպությունների աշխատելաոճի ու անդամների մեծամասնության: Ու հա՛, մեծամասնությունը փողի համար են մասոն դառնում, իսկ ես՝ չէ: Ինձ մասոնությունը նյութական առումով ոչինչ չի տվել: Ընդհակառակը. ե՛ս եմ տարին 440 եվրո անդամագրության վճար տվել:

    Ինձ հաճելի պահեր պարգևել ա շատ, ու առիթ ա ընձեռել շատ հետաքրքիր ցերեմոնիաների մասնակցելու… բայցևայնպես՝ էդ ցերեմոնիաներին ներկա գտնվածների ընդամենը 20 տոկոսն էր, որ մասոն էր դարձել փիլիսոփայությունն ու հերմետիկ ուղղվածությունն ուսումնասիրելու, կամ էլ ինքնաճանաչողական-հոգևոր ուղի սկսելու համար: Մնացած բոլորը network-ի համար էին մտել: Նույնն էլ երբ Rose-Croix էի մտել 2015 թվին… էլի՛ մարդիկ networking-ով էին զբաղված հիմնականում: Դա իմ հասարակ կոնստատացիան ա:

    Ես ուսուցման ու դարերի խորքից եկող հսկայական հարստության մասին ոչինչ չասեցի: Ի դեպ՝ դրանց ծանոթանալու համար պարտադիր էլ չի մասոն initiate լինել: Բավական ա մի քանի հայտնի մասոնների գրքեր կարդաս (Albert Pike, Aleister Crowley, Papus , Eliphas Levi և այլն)՝ լիքը բան կիմանաս հերմետիզմի մասին էլ, մասոնության մասին էլ: Ես չգիտեմ՝ դու որևիցե կազմակերպության անդամ եղել ես, թե չէ, բայց ակտիվ մասնակցության նպատակը հիմնականում րիտուալներն ապրելն ա ու համենայնդեպս Ֆրանսիայում՝ լիքը խելացի մարդկանց մտորումներ լսելը տարբեր թեմաների շուրջ. (մահ, ծնունդ, ժամանակ, տիեզերք, արարիչ, նպատակ, լռություն, փոխանցում և այլն): Ու որ ասում եմ շահամոլություն՝ դա չեմ վերագրում մասոնությանն ու իր ուղղուն: Բնավ: Ես նկատի ունեմ՝ էնտեղ մտնող մարդկանց որակն ու նպատակները:

    Նույն կերպ էլ մյուս կազմակերպությունների մասին ա խոսքս: Կազմակերպությունների ինտելեկտուալ ու պատմական ժառանգությունը նկատի չունեմ, այլ էնտեղ ֆիզիկապես գտնվող մարդկանց մեծամասնությունը:
    Չէ, Ադամ ջան: Միակ կազմակերպությունը, որի անդամ եղել եմ, կոմերիտմիությունն է եղել... Եվ ընդհանրապես դեմ եմ եղել որևէ կազմակերպության. ես պրոֆեսիոնալ դիլետանտ եմ...
    Բայց դեմ եմ եղել ինձ համար միայն, իսկ ուրիշների որևէ կազմակերպության անդամ լինելուն լրիվ լոյալ եմ տրամադրված, նույնիսկ ամենաչսիրածս՝ կրոնական, աթեիստական ու քաղաքական կազմակերպությունների անդամներին:

    Նորից ասեմ. խնդիրը քո գրառման մեջ՝ կոնկրետ մասոնությանը վերաբերվող ինչ-որ բացասական երևույթներն ընդհանրացված "էզոթերիկական ուսմունքներ" անվան տակ ներկայացնելն էր: Մնացած ամեն ինչը նորմալ է:
    Էզոթերիկան, ասել է՝ մարդու ներքնաշխարհը, այսօրվա մարդկության համար հիմնականում կորցրած երևույթ է, առանց որի եթե ոչ անհնար, ապա շատ ու շատ դժվար է լինելու մեր զարգացման հաջորդ փուլն անցնելը: Այն արդեն իսկ ահագին բացասական իմաստ է ստացել մեր, մուրճի և մանգաղի փիլիսոփայության ներքո մեծացածների և մեր հաջորդ սերնդի համար էլ: Այժմ մեզ համար շատ կարևոր է շարժել մեր երիտասարդության հետաքրքրությունը նրա հանդեպ, իսկ քո գրառումից, կներես, բայց լրիվ հակառակն էր ստացվում: Այդ պատճառով էր միայն, որ մեջ ընկա: Կներես:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (07.07.2019), Varzor (08.07.2019)

  4. #93
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս 2 օր ա՝ կպած զանգում եմ Բրյուսելում ՀՀ դեսպանատուն (շեշտենք էլի՝ իրենց կայքում լրացրած աշխատանքային ժամերի ընթացքում), որ հանդիպում նշանակեմ՝ հեռախոսը վերցնող չկա:

    Մի հատ սատկած ավտոատվետչիկն ինչ ա՝ էդ էլ չունեն..

    Արա, մարդ չդառան էլի...
    Աննա Նաղդալյանին Թվիթթերով կամ ՖԲով բզի‎։ Կամ ուրիշ մեկի հետ ԱԳՆ–ից կապվի։

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (10.07.2019)

  6. #94
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Աննա Նաղդալյանին Թվիթթերով կամ ՖԲով բզի‎։ Կամ ուրիշ մեկի հետ ԱԳՆ–ից կապվի։
    Լավն էր ))
    Մերսի խորհուրդի համար:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  7. #95
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Իմ՝ քնելու տաղանդի շնորհիվ մտածում էի, որ ջեթ լագն ինձ չի սպառնա, մանավանդ որ ճամփորդությունս գիշերով էի սկսել ու փորձել ճամփին հնարավորինս քիչ քնել, որ հասնեմ Մոնրեալ, սատկած լինեմ ու նորմալ քնեմ։

    Ու իրոք, մինչև տեղ հասա, մինչև սենյակիս խնդիրները լուծեցի, ուսապարկս դատարկեցի, լողացա, արդեն երեկոյան ժամը տասն էր, իսկ ինձ վրա հալ չկար. պառկելն ու քնելս մեկ եղավ։ Մի անգամ արթնացա 4:30, որ Կոպենհագենում 10:30 էր՝ իմ սովորական արձակուրդային արթնանալու ժամից մի քիչ ուշ, բայց միանգամից նորից քնեցի մինչև առավոտյան ժամը յոթը։ Ահագին աշխույժ օր անցկացրի. դասընկերուհիներիցս մեկը, որ արդեն հինգ տարի է, ինչ Մոնրեալում է, տարավ ինձ քաղաքը ցույց տալու։ Օրվա վերջում պարզվեց, որ 22 կմ քայլել էի։ Էդպես արդեն երկրորդ օրը սատկած գնացի քնելու, էս անգամ՝ գիշերը տասնմեկին։ Ու էս անգամ գիշերը 2:30 արթնացա։ Հետո 4:30։ Հետո էլի մի քանի անգամ, մինչև 6:45 վերջապես վեր կացա։ Բարեբախտաբար, քնելու հատուկ տաղանդներիս շնորհիվ ամեն արթնանալուց հետո կարողանում էի նորից քնել, հետևաբար լրիվ անքուն գիշեր չէր, ուրեմն օրվա ընթացքում որոշակի էներգիա պիտի որ ունենայի։

    Էսօր արդեն կոնֆերանսի առաջին օրն էր։ Թարսի պես էլ ես բավական ջանջալ թեմայի էի գնացել։ Մի քանի ժամ հետո մեկ էլ զգացի, թե ոնց եմ կամաց֊կամաց հանգում։ Իսկ օրվա վերջին արդեն լրիվ հալից ընկած էի։ Մի կերպ ինձ տուն գցեցի ու որոշեցի, որ էլ ոչ մեկի էրեսը չեմ տեսնելու։ Մի քիչ շունչ քաշելուց հետո հազիվ ինձ քարշ տվեցի դեպի մոտակա ռեստորանը, որ գոնե մի կտոր մի բան ուտեմ։ Ռեստորանում լրիվ վատացել էի։ Աղմուկը մի այլ կարգի էր վրաս ազդում, աչքերս ահավոր ցավում էին։ Ուտելուց հետո նորից ինձ տուն գցեցի ու սկսեցի մտածել, թե ոնց են մարդիկ էդպես խիզախորեն էդքան հաճախ հեռու֊հեռու տեղեր գնում։ Էս ահավոր ինքնազգացողությունից հետո շատ դժվար կլինի ինձ համոզելը, որ նորից ինքնաթիռ նստեմ ու էսքան հեռու տեղ գնամ։ Դեռ արևմուտքից արևելք չվերթն էլ առջևում ա։ Չգիտեմ՝ ինչ աստիճանի ծանր եմ տանելու։
    Բյուրակն, ջեթլագը մինչև 10 օր կարող է տևել, թեթևացնելու համար առավոտից լիքը ջուր խմի (3-4 լիտր, լավ կլնի էլեկտրոլիտներով, ասենք՝ smartwater, քնելուց կողքդ ջուր դիր) ու ինտենսիվ կարդիո արա (վազք, հեծանիվ կարող ես վարձել): Հիմնական պրոբլեմը ջրազրկումն է (օրգանիզմիդ ջրի պահանջները ժամերի հետ չեն բռնում), հետևաբար սկզբի օրերին պիտի ստիպողաբար ջուր խմես: ՈՒ թեթև տար Սան Ֆրանցիսկո չես գալի՞ս:
    Si vis pacem, para bellum

  8. #96
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ համար արևելքից արևմուտք ջետլագը ընդհանրապես խնդիր չէ։ Վերջերս 7 ժամվա տարբերությունը մի օրում եմ հաղթահարել, ու որպես բոնուս սիրուն արևածագ դիմավորեցի։ Այ հակառակ ուղղությամբ զզվելի է։

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (26.07.2019)

  10. #97
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուրակն, ջեթլագը մինչև 10 օր կարող է տևել, թեթևացնելու համար առավոտից լիքը ջուր խմի (3-4 լիտր, լավ կլնի էլեկտրոլիտներով, ասենք՝ smartwater, քնելուց կողքդ ջուր դիր) ու ինտենսիվ կարդիո արա (վազք, հեծանիվ կարող ես վարձել): Հիմնական պրոբլեմը ջրազրկումն է (օրգանիզմիդ ջրի պահանջները ժամերի հետ չեն բռնում), հետևաբար սկզբի օրերին պիտի ստիպողաբար ջուր խմես: ՈՒ թեթև տար Սան Ֆրանցիսկո չես գալի՞ս:
    Երևի ջրի շշերս չես տեսել Դեռ տեղ չհասած էլ շշերով ջուր էի դատարկում։ Դե էլ չասեմ, որ հենց առաջին օրով էլ սար եմ բարձրացել ու լիքը արագ քայլել։ Մեկ ա, նա ինձ այցելեց։ Էն ա, մինչև անցնի, արդեն հետ գնալու ժամանակը կլինի, բայց էսօր շատ ավելի լավ եմ։

    Չէ, Սան Ֆրանցիսկո ո՞նց գամ, ձեր մայրցամաքի մյուս ծերին ա ես էլ չեմ դիմանում, թե երբ պիտի Եվրոպա հետ գնամ։ Չսիրեցի ձեր Հյուսիսային Ամերիկան։

  11. #98
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ համար արևելքից արևմուտք ջետլագը ընդհանրապես խնդիր չէ։ Վերջերս 7 ժամվա տարբերությունը մի օրում եմ հաղթահարել, ու որպես բոնուս սիրուն արևածագ դիմավորեցի։ Այ հակառակ ուղղությամբ զզվելի է։
    Ես էրեկ էնքան վատ էի, որ չեմ էլ ուզում մտածել, թե հակառակ ուղղությունն ինչ աստիճանի ահավոր ա լինելու։ Սաղ արձակուրդս հարամվելու ա։

  12. #99
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էրեկ էնքան վատ էի, որ չեմ էլ ուզում մտածել, թե հակառակ ուղղությունն ինչ աստիճանի ահավոր ա լինելու։ Սաղ արձակուրդս հարամվելու ա։
    գրածդ կարդալուց հետո ես էլ մտածեցի, որ էդ հլը հեշտ ուղղությամբ ես ջեթլագվել, բա հետ թռնելուց հետո ինչ ա լինելու․․․ բայց դե տուն թռնելուց ոնց էլ չլինի, լավ կլինի

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, Սան Ֆրանցիսկո ո՞նց գամ, ձեր մայրցամաքի մյուս ծերին ա ես էլ չեմ դիմանում, թե երբ պիտի Եվրոպա հետ գնամ։ Չսիրեցի ձեր Հյուսիսային Ամերիկան։
    Մոնրեալում ո՞ւր եղար, որ չսիրեցիր։ Թե ժամանակ ունենաս, Օտտավա էլ գնա, շատ ավելի հավես քաղաք ա, ըստ իս․․․

  13. #100
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ Դանիա տեղափոխվեցի, կյանքում մտքովս չէր անցել ինձ ինչ֊որ արկղի մեջ տեղավորելը։ Մենակ գիտեի, որ էստեղ ես ոչ֊դանիացի եմ, հայ եմ ու իմիգրանտ եմ։ Մտքովս անգամ չի անցել ինձ ինչ֊որ խմբի հետ նույնականացնել կամ պիտակավորել կամ տեսակավորել։ Բայց էս ընթացքում ով ինչ պիտակ ասես չի կպցրել. է՛լ ոչ֊սպիտակ, է՛լ ոչ֊արևմտյան իմիգրանտ, է՛լ մերձավորարևելքցի, է՛լ էքսպատ, է՛լ հմտություններով իմիգրանտ, է՛լ ոչ֊արևմտյան ոչ֊մահմեդական իմիգրանտ, է՛լ ասիացի։ Էսօրվանն ամենավերջն էր. մեկն ինձ ասեց woman of color։ Ասենք արտահայտության մեջ ինքնին վիրավորական բան չկա, բայց ահավոր տխուր ա, երբ դիմացինդ քո մնացած հատկանիշները մի կողմ թողած մաշկիդ գույնի վրա ա ֆիքսվում հերիք չի, դեռ մի բան էլ նախապես չի ճշտում՝ ես ինքս ինձ նույնականացնու՞մ եմ էդ պիտակի հետ, թե չէ։
    Էս տեսա, հիշեցի:

    Վերջերս մի հայաստանցի տղա սկսեց ինձ գրել՝ չգիտես ինչի անգլերեն: MBA-ն թարմ ավարտած, Մյունխենում աշխատանք գտած, թե բա՝ ոնց ճարեմ բնակարան, ինչ խորհուրդ կտաս և այլն: Մի քիչ խոսեցինք, սա թե՝ նենց թաղամաս լինի, որ փախստականներ ու միգրանտներ չլինեն: Ասում եմ՝ ինչի՞: Բա թե ես էդ մասսաներից աշխատում եմ հեռու մնալ՝ էս են, էն են, ես դրանց կողքը ինչ գործ ունեմ: Ասում եմ՝ դու ինքդ միգրանտ չե՞ս, կամ վերջին հաշվով ինչ տարբերություն՝ միգրանտ-ոչ միգրանտ: Պատասխանը՝ "I am a white-collar expat, big difference for me".
    Արյունը գլխիս տվեց: Էն որ մտածում ես՝ էս սպիտակ օձիքավորին ուղիղ տեքստով գրողի ծոցն ուղարկես, թե փորձես խոսել հետը, մեկ էլ տեսար մի բան դուրս գա:
    Երկրորդ տարբերակն ընտրեցի. վերջում ներողություն խնդրեց՝ դիսկրիմինացիոն արտահայտությունների համար: Կարող է ձևական էր, բայց կարող է և մեջը մի բան շարժվեց, ինչ իմանաս:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (26.07.2019), StrangeLittleGirl (26.07.2019), Ծլնգ (26.07.2019), Ներսես_AM (26.07.2019), Ուլուանա (27.07.2019)

  15. #101
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    գրածդ կարդալուց հետո ես էլ մտածեցի, որ էդ հլը հեշտ ուղղությամբ ես ջեթլագվել, բա հետ թռնելուց հետո ինչ ա լինելու․․․ բայց դե տուն թռնելուց ոնց էլ չլինի, լավ կլինի


    Մոնրեալում ո՞ւր եղար, որ չսիրեցիր։ Թե ժամանակ ունենաս, Օտտավա էլ գնա, շատ ավելի հավես քաղաք ա, ըստ իս․․․
    Հա, սարսափում եմ հետ թռնելուց
    Մոնրեալում Պլատոյում էղա, Դաունթաունում (հենց Պլատոյի ու Դաունթաունի արանքում եմ մնում), սարը բարձրացա։ Բայց ընդհանուր ինչ֊որ տեղերում լինելը չի, որ դուրս չի գալիս, այլ ընդհանուր մթնոլորտը թե՛ քաղաքում, թե՛ կոնֆերանսի ժամանակ։ Ուրիշ արժեքներ են գերիշխում։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (26.07.2019)

  17. #102
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Էս ակումբին տուրիստական օրագիր է պետք,կամ օրագրեր։Ասենք առաջինը նախատեսված լինի տվյալ երկրի պատմամշակութային վայրերի,բնական հուշարձանների,խոհանոցի և այլնի մասին,իսկ երկրորդում մտնենք գրենք մեր շրջագայության մասին

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (26.07.2019)

  19. #103
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս տեսա, հիշեցի:

    Վերջերս մի հայաստանցի տղա սկսեց ինձ գրել՝ չգիտես ինչի անգլերեն: MBA-ն թարմ ավարտած, Մյունխենում աշխատանք գտած, թե բա՝ ոնց ճարեմ բնակարան, ինչ խորհուրդ կտաս և այլն: Մի քիչ խոսեցինք, սա թե՝ նենց թաղամաս լինի, որ փախստականներ ու միգրանտներ չլինեն: Ասում եմ՝ ինչի՞: Բա թե ես էդ մասսաներից աշխատում եմ հեռու մնալ՝ էս են, էն են, ես դրանց կողքը ինչ գործ ունեմ: Ասում եմ՝ դու ինքդ միգրանտ չե՞ս, կամ վերջին հաշվով ինչ տարբերություն՝ միգրանտ-ոչ միգրանտ: Պատասխանը՝ "I am a white-collar expat, big difference for me".
    Արյունը գլխիս տվեց: Էն որ մտածում ես՝ էս սպիտակ օձիքավորին ուղիղ տեքստով գրողի ծոցն ուղարկես, թե փորձես խոսել հետը, մեկ էլ տեսար մի բան դուրս գա:
    Երկրորդ տարբերակն ընտրեցի. վերջում ներողություն խնդրեց՝ դիսկրիմինացիոն արտահայտությունների համար: Կարող է ձևական էր, բայց կարող է և մեջը մի բան շարժվեց, ինչ իմանաս:
    Ես էդ էքսպատ բառի պատճառով ահավոր կռիվների մեջ եմ էղել լիքը մարդկանց հետ ժամանակին։ Մարդիկ դրած, ինչ տարբերություն ասես չեն հորինում. է՛լ էքսպատը ժամանակավոր ա, միգրանտը՝ մշտական, է՛լ էքսպատը բարձրագույն կրթություն ունի, միգրանտը չունի, է՛լ էքսպատը հավեսի համար ա էկել, իսկ միգրանտը՝ տնտեսական պատճառներով։ Ասում եմ՝ էրնեկ էն մարդկանց, որ կարան տենց միանգամից ասեն, որ ժամանակավոր կամ մշտական են էկել անկախ կարգավիճակից, ասում եմ՝ Սիրիայի փախստականներից շատերն էլ բարձրագույն կրթություն ունեն, ասում եմ՝ էդ ամերիկացիներդ կարո՞ղ ա անվճար առողջապահության ու կրթության ու լավ կյանքի համար չեք ստեղ։ Վերջը տեսա անհույս ա, սկսեցի ընդհանրապես չշփվել էդ շրջանակների հետ։

    Ի դեպ, Կոպենհագենում մի թաղամաս կա, որտեղ միգրանտները շատ են։ Մի ժամանակ էնտեղ էի ապրում, հիմա շատ կուզենայի նորից էնտեղ ապրել։ Մեր թաղամասը լրիվ սպիտակ դանիացիներով ա լեցուն, որոնք պարտադիր քառասունից հիսուն տարեկան են, միջին խավ ու առնվազն երկու֊երեք երեխա ունեն։ Ոչ մի բազմազանություն։ Ահավոր նեղվում եմ էդտեղ, որտև ոնց որ միակ տարբերվողը ես լինեմ։ Իսկ էն հին թաղամասում ամեն տարիքի, գույնի, սեռի, սեռական կողմնորոշման, խավի, ազգության մարդ կար։ Հավես էր էդ բազմազանության մեջ ապրելը։

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (26.07.2019)

  21. #104
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ակումբին տուրիստական օրագիր է պետք,կամ օրագրեր։Ասենք առաջինը նախատեսված լինի տվյալ երկրի պատմամշակութային վայրերի,բնական հուշարձանների,խոհանոցի և այլնի մասին,իսկ երկրորդում մտնենք գրենք մեր շրջագայության մասին
    Մի ժամանակ ես տենց մի բան ունեի Էն էլ ճամփորդություններն էնքան հաճախ ու սովորական դարձան, էնքան սկսեցի անընդհատ հետ գնալ նույն տեղերը, որ հավեսս փախավ։

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Յոհաննես (26.07.2019)

  23. #105
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, սարսափում եմ հետ թռնելուց
    Մոնրեալում Պլատոյում էղա, Դաունթաունում (հենց Պլատոյի ու Դաունթաունի արանքում եմ մնում), սարը բարձրացա։ Բայց ընդհանուր ինչ֊որ տեղերում լինելը չի, որ դուրս չի գալիս, այլ ընդհանուր մթնոլորտը թե՛ քաղաքում, թե՛ կոնֆերանսի ժամանակ։ Ուրիշ արժեքներ են գերիշխում։
    ԱՄՆ հանկարծ չգնաս ԱՄՆ-ի հետ համեմատած Կանադան ծաղկող սոցիալիզմի երկիր ա

    Բայց ավելի լուրջ, Քվեբեկն իրա փշոտ կայֆերն ունի, որ այցելողների մոտ կարա տհաճություն ստեղծի։ Էն որ ասում են «excuse our rudeness, but we are french», վայթե սրա հորինողը քվեբեկվա էր։ Ու որ հետներն էլ անգլերեն ես խոսում, պահո՜․․․ էս վերջերս մի տեղ գրել էիր, որ քվեբեկցիք ազատ ֆրանսերենից անգլերեն են անցնում ու հետ՝ ժպտացրեց երևի Երևանի խանութնեի աշխատողներն ավելի լավ անգլերեն գիտեն ու խոսում են քան Մոնրեալում, չէ՞։ Չնայած քաղաքի կենտրոնում տուրիզմի ազդեցության տակ մի քիչ ավելի «հանդուրժող» են։

Էջ 7 76-ից ԱռաջինԱռաջին ... 345678910111757 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •