User Tag List

Էջ 35 76-ից ԱռաջինԱռաջին ... 2531323334353637383945 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 511 համարից մինչև 525 համարի արդյունքները՝ ընդհանուր 1131 հատից

Թեմա: Օրագրային զրույցներ

  1. #511
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս նկարը որ տեսա, մտածեցի ես էլ կամ մեջը, բայց հետո հիշեցի որ մենք ուրիշ կազմով էինք: Տերյանի տաշիրի ներքևի հարկում էինք, աստիճաններին մոտ: Վիստն էր, Դատարկը, Սկեպտիկն ու ես: Կարող ա Դատարկի տեղը @Yellow Raven(Վահիկ) - ն էր, թող ուղղեն ինձ: Հիշում ե՞ք էդ օրը տղերք:
    Երևի Դատարկնա եղել, լավ չեմ հիշում ես տենց դեպք։ Բայց նույն օրերին հիշում եմ հավաքվել էինք Վիստի, Ադամի, Միքոյի հետ ու ոնց որ էլի մի քանի հոգի կային Տերյանի Տաշիրում։ Բայց Դատարկին ու Սկեպտիկին չեմ հիշում։

  2. #512
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    զորակոչի ծանուցում՝ մեռա սպասելով
    Էն որ Երանի քեզ ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (08.10.2020)

  4. #513
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն որ Երանի քեզ ))
    Կռվին երանի չեն տալիս, բայց հայրենիքին տալիս են
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  5. #514
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Կռվին երանի չեն տալիս, բայց հայրենիքին տալիս են
    Կռվին չէ՝ որպես էդպիսին,
    բայց վճռորոշ պահին Հայրենիքում գտնվելուն, հազարամյա թշնամուց տանդ սահմանը մնացածի հետ ֆիզիկապես պաշտպանելուն տալիս են..
    Ես տալիս եմ՝ թող վերամբարձ չհնչի..
    Նույնիսկ հաստատ իմանալով, որ էնտեղ ավելի քիչ օգուտ կարող եմ տալ, քան էստեղից ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. #515
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չեմ դիմանում, հիմա ավելի շատ չեմ դիմանում, քան պատերազմի օրերին էր, որովհետև էն ժամանակ գոնե հույսը չէր մեռել։
    Ո՞նց դիմանաս, երբ հազարավոր մարդիկ են զոհվել, ուղղակի զոհվել, երբ հարյուրավորներ անհետ կորած են, ու նրանց հարազատները դռնեդուռ ընկած փորձում են որևէ տեղեկություն ստանալ, երբ հարյուր հազարավորներ անտուն են մնացել, երբ տասնյակ գերիների նվաստացնում են, երբ ադրբեջանցու ձեռքն ընկած ցանկացած հայ դաժանաբար սպանվում է, ու վիդեոները շրջում են ինտերնետով, երբ Արցախից մնացած կտորը չորս կողմից շրջափակված է, ու Ադրբեջանի համար բարդ խնդիր չի լինելու էդ մի կտորն էլ պոկելը, երբ ամեն օր մի նոր բնակավայրի մասին ենք իմանում, որ անցնում է Ադրբեջանին, երբ Թուրքիան Հայաստանի սահմանի մոտ զորքեր է կուտակում, երբ էս ամեն ինչի պատասխանատուն դեռ նստած է իր աթոռին ու որևէ տեսակի պատասխանատվության ոչ միայն չի ենթարկվում, այլև եղած հետևանքներով էլ պատշաճ զբաղվելու մտադրություն կարծես չունի, մինչդեռ հաջորդ պատերազմը սարի հետևում չէ։

    Ո՞նց դիմանաս, երբ էս ամեն ինչի ֆոնին մարդիկ կան, որ դեռ մի բան էլ ուրախացել են, որ «խնդիրը լուծվել է», իսկ խնդիրը չի լուծվել, խնդիրը նոր է սկսվել՝ իր բոլոր սարսափելի հետևանքներով։ Ո՞նց դիմանաս, երբ մարդիկ հույս ունեն, որ վերջապես, կսկսենք խաղաղ ապրել հարևանների հետ, մինչդեռ ցանկացած կենդանի հայ, որ ընկնում է ադրբեջանցիների ձեռքն էս օրերին, դաժանաբար խոշտանգումներով սպանվում է կամ ենթարկվում ծայրահեղ նվաստացումների։ Ո՞նց դիմանաս, երբ գիտես, տեսնում ես, որ էդ ամենը սպառնում է նաև ՀՀ տարածքին, որովհետև տեսնում ես՝ ինչ է կատարվում, լսում ես նրանց, ովքեր այս պատերազմն ամիսներ ու տարիներ առաջ էին կանխատեսել ու անընդհատ զգուշացնում էին իշխանություններին, որ պատրաստվեն, հիմա էլ զգուշացնում, իսկ իշխանությունները դեռ ներկա-նախկին են խաղում։

    Էս ամենը դիմանալու չի, ուղղակի դիմանալու չի։
    Պտի դիմանաս:
    Վերջին խմբագրող՝ ivy: 25.11.2020, 21:40:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #516
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդ մարդիկ, ովքեր հիմա ամուսնացած ու երջանիկ են չակերտներով կամ առանց չակերտների, ընտրել են երջանկությունը, ոչ թե մարդու։ Եթե իրանց՝ էս պահին զուգընկերոջ հետ լինելը հնարավոր չլիներ, իրանք էդ մարդուն չէին էլ սիրելու։ Իրանք ընտրելու էին մարդու, ում հետ երջանիկ լինելը հնարավոր ա լինելու, ինչը աշխարհը թողնելու ա, ողջունելու ա։
    Լավն էր. կարծում եմ մարդկանց մեծ մասը հենց էսպես էլ կառուցում է իր կյանքը:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (29.11.2020), Sambitbaba (29.11.2020), Skeptic (29.11.2020), Աթեիստ (29.11.2020), մարդ եղած վախտ (29.11.2020)

  9. #517
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվի ջանի նոր ավատարում չհասկացա, թե ինչ ա պատկերված, բայց հետաքրքիր ա հետևել իր դրանց փոփոխելու դինամիկային ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (01.12.2020), Աթեիստ (01.12.2020)

  11. #518
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    603
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Անվերնագիր-ի խոսքերից Նայել գրառումը

    Ամսի 8-ին կամ 9-ին պոստերից իջա: Ցրտահարվել էի: Կացարանը կամիկաձեն ոչնչացրել էր:Խի՞: Որովհետև կացարանի ծածկը փայտ էր, վրեն էլ ժեշտ:Խի՞ էր տենց: Խի՞ ցեմենտ-բետոն չէին արել: Խի՞: Ո՞վ էր մեղավորը:Նախկիննե՞ր: Ներկանե՞ր: Չգիտեմ: Թքած:
    Ձեր բախտը բերել ա ժեշտ եք ունեցել։ Մեզ Մարտակերտից Մարտունի 2 "պերեմեշենի" տվին, թազա շելլերը ծածկելու բան չունեինք, երկու փեդով, պլաշ պալատկով մի կերպ ծածկեցինք, որ գոնե անձրեւից պաշտպանվենք
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (03.12.2020), Sambitbaba (03.12.2020)

  13. #519
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն որ էսօր Եվրոմիլիոնով աննախադեպ չափսերի ջեքփոթ ա խաղացվելու՝ €200մլն:

    Սրա՝ իրար հերթ չտվող գովազդների տակ ֆբ-ում նորից սկիզբ ա առել հուսաշատ երազողների աղոթքների շարանն ու, հաղթելու դեպքում, սեփական ծրագրերի լուսաբանումը:

    Ինչն ա հետաքրքիր, որ գրողների մի զգալի մաս պարտադիր իր ծրագրերում նշում ա Բելգիայից գաղթելու հեռանկարը:

    Էն որ ես գիտեի, թե մենակ մեզ ա լավ էնտեղ, որտեղ չկանք..

    Հ.Գ. Հա՝ էն որ հաղթելու դեպքում ես էլ եմ հաստատ Բելգիայից հեռանալու )))
    Բելգիայից հեռանալուց բացի, էլ ի՞նչ ես անելու, եթե €200մլն շահես, պատմիր մի քիչ

  14. #520
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր է, իսկ մարդիկ, ովքեր ծնվել-մեծացել են Բելգիայում, ինչու՞ են ուզում հեռանալ։ Ավստրալիայից հեռացողների թերևս ամենատարածված դժգոհությունը "nanny state"-ն էր, որ պետություն չափազանց շատ է դայակություն անում քաղաքացիներին, թելադրում՝ ինչ կարելի է ու ինչ չի կարելի անել։ Կրկին շեշտեմ, խոսքը հենց այդտեղ ծնվածների մասին է։ Առաջին սերնդի իմմիգրանտների դեպքում բնականաբար լիքը ուրիշ պատճառներ կարող են լինել։

  15. #521
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բելգիայից հեռանալուց բացի, էլ ի՞նչ ես անելու, եթե €200մլն շահես, պատմիր մի քիչ
    Մի հատ անիկդոտ կա է, որ ասում ա.
    - Եթե մի միլիոն շահես, ի՞նչ ես անելու
    - Պարտքերս եմ տալու
    - Բա մնացածը՞
    - Դե մնացածն էլ թող էլի սպասեն..

    Իսկ եթե լուրջ, առաջին հերթին Դիլիջանում սեփական մեծ տան հիմք եմ գցելու ու վաղուցվա երազիս իրականացման համար Հայաստանում մի հարմարոտ հին եկեղեցի փնտրեմ՝ վեռակառուցման նպատակներով:

    Մնացածը՝ չեմ ասի ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (04.12.2020)

  17. #522
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Օրագրային զրույցներ

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է, իսկ մարդիկ, ովքեր ծնվել-մեծացել են Բելգիայում, ինչու՞ են ուզում հեռանալ։ Ավստրալիայից հեռացողների թերևս ամենատարածված դժգոհությունը "nanny state"-ն էր, որ պետություն չափազանց շատ է դայակություն անում քաղաքացիներին, թելադրում՝ ինչ կարելի է ու ինչ չի կարելի անել։ Կրկին շեշտեմ, խոսքը հենց այդտեղ ծնվածների մասին է։ Առաջին սերնդի իմմիգրանտների դեպքում բնականաբար լիքը ուրիշ պատճառներ կարող են լինել։
    Էս մեջբերածս սքրինում իրանք պատճառներ չէին նշում, բայց մի քանի ծանոթներս էլ են, երազկոտ հայացքով, իրենց հեռանալու ցանկություններից խոսել:
    Իրենց նշած պատճառները խիստ սուբյեկտիվ էին՝ բարձր հարկեր, վատ եղանակ, էսինչ տեղն ավելի սիրուն ա և այլն:

    Ընդհանրապես դժգոհություն շատերն են արտահայտում էսինչից կամ էնինչից:
    Հավանաբար դա էլ ա ուրիշ «ավելի լավ տեղ» ապրելու երազանքի նշան:
    Օրինակ տարածված արտահայտություն կա, ինչ անհաջող բան լինի՝ ասում են «տիպիկ Բելգիան ա»:

    Բայց դե էս տրամադրություններն իհարկե կրիտիկական մակարդակի չեն հասել, որ մասսայական արտագաղթ սկսվի:
    Չնայած, որ տարբեր հեռուստահաղորդումներ կան նոր երկիր տեղափոխված բելգիացիների ու հոլանդացիների մասին, որոնց հիմնական ուղղություններն են Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն, Կանադա ու Արևելյան Եվրոպա:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (04.12.2020)

  19. #523
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նիկեա-ի խոսքերից Նայել գրառումը
    հադրութի կողմերից տեղահանված մի ընտանիք կա, 3 տղա մի աղջիկ ունեին։ մեծ տղան պատերազմի առաջին օրերին զոհվել ա, միջնեկը անհետ կորած ա ու դեռ լուր չունեն, իսկ փոքրը 17 տարեկան ա, հաշմանդամություն ունի, գամված ա անկողնուն, լրիվ պարալիզացված ա։ աղջիկը ամուսնացած ա, ամուսինն էլ վիրավոր:

    զանգել էի, որ ճշտեմ թե ինչի կարիք ունեն, իսկ էդ կնոջը թվացել էր թե միջնեկ տղայից նորություն ունեմ։ հետո ասում էր՝ դե իրանց տալիս են ինչ պետք ա, յոլա գնում են։ համարյա զոռով խոսացնելու ընթացքում նոր իմացել եմ, որ ինքն էլ շաքարային դիաբետ ունի, դեղեր դե չունեն, բայց որ լինեին, լավ կլիներ, որովհետև իրեն էնքան էլ լավ չի զգում ու դե պետք ա փոքր տղային ու ամուսնուն կարողանա խնամել։ քանի օր ա անցել ա, բայց ինչ խոսել եմ հետը, բայց ձենը ականջներիս մեջ ա։

    պատերազմի էն առաջին օրերից մի հատ սայդ փրոջեքթ ունեինք, շեֆիս նախաձեռնությամբ, որ սփյուռքից մարդկանց համոզեինք գային ինչ-որ ժամանակով հայաստանում իրենց մասնագիտությամբ կամավորություն անեին, մենք կազմակերպություններ ու պրոյեկտներ գտնեինք իրենց համար, որ համ իրենք տեսնեին որ ստեղ էլ անելու բան կա, կամ բացի դոնեյթ անելուց ուրիշ կերպ էլ օգնեին ու դե շեֆս ռոմանտիկ ա, իրան թվում էր, թե եթե մարդիկ գան, տեսնեն թե ոնց ա ստեղ, հետո սրտները չի տանի տաք եվրոպաներում նստել ու հանգիստ ապրելը, պարբերաբար կգան, կգնան, ավելի շատ գործ կանեն։

    որ պատերազմը դեռ չէր վերջացել, սաղ թնդում էր, օրեր կային երբ 50+ հոգի ափլիքեյշըն էր լրացնում, թե գանք, օգնենք, փրկենք մեր հայրենիքը, շաբաթական 168 ժամ կաշխատենք։ պատերազմը պրծավ, հիմա սկի ոտերներին չի մեր գրած մեյլերին պատասխանել որ ջոկենք գալի՞ս են չե՞ն գալիս։ դե պատերազմը պրծել ա, էլ մեզ փրկել պետք չի, ջոկու՞մ եք։ հետո շատ դժվար ա սիրել պարտված հայրենիքը։ այ որ հաղթած լինեինք, վազելով կգային։

    ու էսօր էկել ա մի չեխ աղջիկ, ով զուտ evs ա անում հայաստանում ու ասում ա՝ կլնի՞ ես ձեր համար կամավորություն անեմ, ոչինչ որ ես հայ չեմ, ուղղակի իմ կազմակերպությունում ես լիքը ժամանակ ունեմ, չեմ ուզում անկապ գնա։ ու օբշի էս ամեն ինչից լացս գալիս ա։
    Խնդիրը նրանում ա, որ սփյուռքից մարդ բերողները շատ վատ են պատկերացնում, թե սփյուռքում ապրողի կյանքն ինչ տիպի ա։ Սփյուռքից լիքը կամավորներ կան էս օրերին, որ տոննաներով գործ են անում հենց իրանց «տաքուկ» եվրոպա-ամերիկաներում նստած, բայց եթե պետք ա ներգաղթ կազմակերպել, մարդուն բերել, ցույց տալով թշվառությունը, հետն էլ կամավորության գործի դնելով չի աշխատելու, որովհետև ի վերջո մարդ պիտի հացի փող աշխատի։ Սփյուռքից կայացած մասնագետը կարա մաքսիմում մի երկու շաբաթով գա կամավորություն անելու արձակուրդի հաշվին, բայց ոչ ամիսներով՝ աշխատանքի հաշվին, հատկապես ընտանիք ունեցողները։ Որ մարդիկ չեն գալիս, պատճառը բնավ «պարտված հայրենիքը» չի, այլ ռեսուրսների, ծրագրերի ու համակարգի բացակայությունը։ Մարդ ուղղակի չի կարա իրա ամբողջ կյանքը թողնի ու մի օրում հետ գա։ Առանձին անհատներ կարան դա տարիների ընթացքում ծրագրեն ու գան ու ապրեն իրանք, բայց ծրագրված ներգաղթի համար կամավորությունով հարց չես լուծի, համակարգ ա պետք։

    Հետո, սփյուռքը ռեսուրս ա նաև հենց իր սփյուռք՝ Հայաստանից դուրս լինելով, ու գուցե պետք էլ չի փորձել սփյուռքը Հայաստան տեղափոխել, այլ պետք ա ամուր կապ ու համագործակցություն ստեղծել, բայց կրկնում եմ՝ կամավորական սկզբունքով դա չի աշխատելու, Հայաստանի կողմից պետք ա գոնե մինիմում հետաքրքրվածություն լինի, մինիմում պայմանների ապահովել (օրինակ՝ էլեմենտար ինքնաթիռի տոմս առնել կամ հյուրանոցի ծախսեր հոգալ կամ թեկուզ փոքր հոնորար տալ)։ Հա՜, հայրենիքի համար շատերն են պատրաստ լիքը բան անել, թեկուզ կամավոր, բայց կարևոր ա, որ հայրենիքի կողմից էլ լինի որոշակի հետաքրքրվածություն, ոչ թե սփյուռքը զուտ որպես մասնագիտական ու ֆինանսական կթան կով դիտարկելը։ Ես ինքս նման շատ վատ փորձ ունեցել եմ, դեռ լինելով հայաստանցի, որ կարամ գամ, տեղում ինքս իմ հարցերը լուծեմ։ Է՜լ խոստումներ, թե կգաս, տեղում կտեսնենք, գալիս-հասնում ես, ոչ մի բան, է՜լ պահանջներ, որ էս անեմ, էն անեմ՝ առանց իրանց կողմից մատը մատին խփելու (օրինակ՝ հոդված տպելիս ավելացնել կոնկրետ բուհի անուն, որ բուհի անունով գնա, բայց բուհին խնդրել եմ գիտական ծրագիր միասին կամ դասախոսությունների շարք իմ հաշվին, ոչ մի բան չեն արել)։

  20. #524
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)

    դե հա, պետական մակարդակով ռեսուրսները բացակայում են, բայց երբ ինչ-որ որ անհատներ ոչ պետական մակարդակում կազմակերպում են ինչ-որ բան ու մեկը ասում ա՝ օքեյ, ես կարամ 3 շաբաթով գամ, էրեխեքի հետ արթ թերապիաներ անեմ, ես ունեմ տրավմաներով էրեխեքի հետ աշխատելու փորձ ու կարամ օգնեմ ըտեղ աշխատողների վերապատրաստմանը, որ երբ գնամ գործը շարունակող լինի։ հետո էդ անհատները բնակարան են գտնում էդ մարդու համար, կանխավճար թողնում, որ էդ 3 շաբաթվա ընթացքում բնակարանը հաստատ մերը լինի, պայմանավորվում կազմակերպությունների հետ տարածքի, մասնագետների վերապատրաստման, էրեխեքի, անհրաժեշտ ամեն ինչի համար, սաղ պատրաստ ա ու էդ մարդուն գրում են հաստատի որ իքս օրը գալու ես որ գանք օդանավակայանում քեզ դիմավորենք ու ինքը ոչ միայն չի հաստատում, դեռ մի բան էլ հերքում ա նամակը ստանալուց 2 շաբաթ հետո միայն, թե ՝չէ, չեմ գալու։ մի քիչ անպատասխանատու ա։ նենց չի հայաստանում ապրող ու աշխատող մարդիկ անպատասխանատու չեն, ազգային բնավորության գիծ ա, որ ոչ մի կերպ չի անցնում անկախ նրանից թե երկրագնդի որ կետում կապրես։ ու էս մի կամ 2 դեպքի մասին չեմ խոսում, այլ ճնշող մեծամասնության։ հասկանում եմ, սաղս ենք կոտրված, բայց կարելի ա գոնե տեղյակ պահել։ որովհետև 15 ժամ ծախսելու փոխարեն ինչ-որ բանի վրա որն տենց էլ չի իրականանա, էդ 15 ժամում կանեի ուրիշ բան, որը կիրականանար ու ավելի պետքական կլիներ։

    էն պայմաններում, որում հիմա մենք ենք, կներես, բայց ես ամեն ինչին ու բոլորին եմ դիտարկում որպես կթան կով ու բոլորին կարելի ա ու պետք ա կթել։ թե սփյուռքում, թե հայաստանում։ հա, պետական մակարդակով սաղ քաքի մեջ ա։ մի ընտանիքի համար կացարան էր պետք գտնել ու մի թեժ գծից մյուսն էին շպրտում հերթով, շրջանաձև, վերջում էլ ասում, որ իրենք պետք է զանգեն որ հայտը բացեն, թե չէ իմ ասելով չի լինի։ դե սկզբից էլ էդ նույնը կարայիք ասեիք, բայց չէ, ձգենք մի 2 ժամ ավելի նեռվահան էղի։ վերջը մի հկ-ի կացարանում տեղ գտանք իրենց համար։ ու հկ-ները, համենայն դեպս որոնց հետ ես եմ առնչվել, տեղում պարապ նստած չեն։ իրանց մեծամասնությունն էլ խնդալու բյուդջեով ա աշխատում, պետական հոգածության մասին երբևէ չեն լսել, բայց իրենք շարունակում են վիզ դնել։ ու ոնց որ եթե պետական բոլոր կառույցները, բոլոր օրենքներն ու ամեն ինչ հավուր պատշաճի աշխատեր, դժվար թե մարդիկ կարիք ունենային հկ բացելու ու ոռահան լինելու։ բայց դե մարդիկ անում են։ ու շատ բան կամավորական հիմունքներով։ ու շատը աշխատում ա։ չգիտեմ, իրենք են իմ համար օրինակը, ոչ թե էն թե ոնց են աշխատում սոցապ նախարարությունում։

    ու չեմ սիրում օրագրային գրառումների վրա ծավալվող քննարկումները։ ու կիսատ պռատ ինչ-որ պատասխան էղավ, բայց մի խոսքով, էս ա։

  21. #525

    Իսկ նախապես նշված կոնկրետ օրերը հաստատվե՞լ են։ Իսկ տեղյա՞կ եք, որ էս պահին պանդեմիա ա, ու ճամփորդելն ինքնին ահավոր բարդ ա, որ Հայաստան բավական փոքր թվով չվերթներ են մտնում։ Ես մի քիչ չեմ հավատում, որ կոնկրետ օրեր հաստատած մարդը ասի չեմ գալու, եթե լուրջ խոչընդոտ չկա, իսկ էս պահին չվերթների առկայություն ահավոր լուրջ խոչընդոտ ա։ Մեկը ես վերջին տասներկու ամսվա մեջ երեք անգամ հաստատված օրերով ու տոմսով չեմ կարողացել գալ, չորրորդ անգամն էլ չգիտեմ կստացվի, թե չէ։

    էն պայմաններում, որում հիմա մենք ենք, կներես, բայց ես ամեն ինչին ու բոլորին եմ դիտարկում որպես կթան կով ու բոլորին կարելի ա ու պետք ա կթել։ թե սփյուռքում, թե հայաստանում։ հա, պետական մակարդակով սաղ քաքի մեջ ա։ մի ընտանիքի համար կացարան էր պետք գտնել ու մի թեժ գծից մյուսն էին շպրտում հերթով, շրջանաձև, վերջում էլ ասում, որ իրենք պետք է զանգեն որ հայտը բացեն, թե չէ իմ ասելով չի լինի։ դե սկզբից էլ էդ նույնը կարայիք ասեիք, բայց չէ, ձգենք մի 2 ժամ ավելի նեռվահան էղի։ վերջը մի հկ-ի կացարանում տեղ գտանք իրենց համար։ ու հկ-ները, համենայն դեպս որոնց հետ ես եմ առնչվել, տեղում պարապ նստած չեն։ իրանց մեծամասնությունն էլ խնդալու բյուդջեով ա աշխատում, պետական հոգածության մասին երբևէ չեն լսել, բայց իրենք շարունակում են վիզ դնել։ ու ոնց որ եթե պետական բոլոր կառույցները, բոլոր օրենքներն ու ամեն ինչ հավուր պատշաճի աշխատեր, դժվար թե մարդիկ կարիք ունենային հկ բացելու ու ոռահան լինելու։ բայց դե մարդիկ անում են։ ու շատ բան կամավորական հիմունքներով։ ու շատը աշխատում ա։ չգիտեմ, իրենք են իմ համար օրինակը, ոչ թե էն թե ոնց են աշխատում սոցապ նախարարությունում։

    ու չեմ սիրում օրագրային գրառումների վրա ծավալվող քննարկումները։ ու կիսատ պռատ ինչ-որ պատասխան էղավ, բայց մի խոսքով, էս ա։
    Հենց էդ ա խնդիրը, որ կթան կով դիտարկելով դու ոչ մի տեղ չես հասնի։ Մարդիկ իրանց կարողացածի չափով անում են, սփյուռքից էլ ով ինչքան փող ուղարկում ա, աչք ա փակում իրանց հասցեին հնչող բոլոր տեսակի վիրավորանքների վրա։ Բայց տհաճ ա, ահավոր տհաճ ա։ Ու հա ու ջան, ապրեն ՀԿ-ները, ապրեն լիքը առանձին անհատներ, որ էս պայմաններում որևէ բան վերցնում են իրանց ուսերին, ու, ի դեպ, սփյուռքից էլ լիքը մարդիկ կան, որ լիքը բաներ հեռակա կամ հենց Հայաստան գալով, տեղում համակարգում են, բայց դե հա, պետություն չկա, որ էս ամենը կազմակերպի։ Ու էդ ա ամբողջ խնդիրը։

Էջ 35 76-ից ԱռաջինԱռաջին ... 2531323334353637383945 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •