Varzor (08.10.2020)
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Վերջին խմբագրող՝ ivy: 25.11.2020, 21:40:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Լավն էր. կարծում եմ մարդկանց մեծ մասը հենց էսպես էլ կառուցում է իր կյանքը:Էդ մարդիկ, ովքեր հիմա ամուսնացած ու երջանիկ են չակերտներով կամ առանց չակերտների, ընտրել են երջանկությունը, ոչ թե մարդու։ Եթե իրանց՝ էս պահին զուգընկերոջ հետ լինելը հնարավոր չլիներ, իրանք էդ մարդուն չէին էլ սիրելու։ Իրանք ընտրելու էին մարդու, ում հետ երջանիկ լինելը հնարավոր ա լինելու, ինչը աշխարհը թողնելու ա, ողջունելու ա։
Freeman (29.11.2020), Sambitbaba (29.11.2020), Skeptic (29.11.2020), Աթեիստ (29.11.2020), մարդ եղած վախտ (29.11.2020)
Այվի ջանի նոր ավատարում չհասկացա, թե ինչ ա պատկերված, բայց հետաքրքիր ա հետևել իր դրանց փոփոխելու դինամիկային ))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Cassiopeia (03.12.2020), Sambitbaba (03.12.2020)
Հետաքրքիր է, իսկ մարդիկ, ովքեր ծնվել-մեծացել են Բելգիայում, ինչու՞ են ուզում հեռանալ։ Ավստրալիայից հեռացողների թերևս ամենատարածված դժգոհությունը "nanny state"-ն էր, որ պետություն չափազանց շատ է դայակություն անում քաղաքացիներին, թելադրում՝ ինչ կարելի է ու ինչ չի կարելի անել։ Կրկին շեշտեմ, խոսքը հենց այդտեղ ծնվածների մասին է։ Առաջին սերնդի իմմիգրանտների դեպքում բնականաբար լիքը ուրիշ պատճառներ կարող են լինել։
Մի հատ անիկդոտ կա է, որ ասում ա.
- Եթե մի միլիոն շահես, ի՞նչ ես անելու
- Պարտքերս եմ տալու
- Բա մնացածը՞
- Դե մնացածն էլ թող էլի սպասեն..
Իսկ եթե լուրջ, առաջին հերթին Դիլիջանում սեփական մեծ տան հիմք եմ գցելու ու վաղուցվա երազիս իրականացման համար Հայաստանում մի հարմարոտ հին եկեղեցի փնտրեմ՝ վեռակառուցման նպատակներով:
Մնացածը՝ չեմ ասի ))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
ivy (04.12.2020)
Էս մեջբերածս սքրինում իրանք պատճառներ չէին նշում, բայց մի քանի ծանոթներս էլ են, երազկոտ հայացքով, իրենց հեռանալու ցանկություններից խոսել:
Իրենց նշած պատճառները խիստ սուբյեկտիվ էին՝ բարձր հարկեր, վատ եղանակ, էսինչ տեղն ավելի սիրուն ա և այլն:
Ընդհանրապես դժգոհություն շատերն են արտահայտում էսինչից կամ էնինչից:
Հավանաբար դա էլ ա ուրիշ «ավելի լավ տեղ» ապրելու երազանքի նշան:
Օրինակ տարածված արտահայտություն կա, ինչ անհաջող բան լինի՝ ասում են «տիպիկ Բելգիան ա»:
Բայց դե էս տրամադրություններն իհարկե կրիտիկական մակարդակի չեն հասել, որ մասսայական արտագաղթ սկսվի:
Չնայած, որ տարբեր հեռուստահաղորդումներ կան նոր երկիր տեղափոխված բելգիացիների ու հոլանդացիների մասին, որոնց հիմնական ուղղություններն են Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն, Կանադա ու Արևելյան Եվրոպա:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
One_Way_Ticket (04.12.2020)
Խնդիրը նրանում ա, որ սփյուռքից մարդ բերողները շատ վատ են պատկերացնում, թե սփյուռքում ապրողի կյանքն ինչ տիպի ա։ Սփյուռքից լիքը կամավորներ կան էս օրերին, որ տոննաներով գործ են անում հենց իրանց «տաքուկ» եվրոպա-ամերիկաներում նստած, բայց եթե պետք ա ներգաղթ կազմակերպել, մարդուն բերել, ցույց տալով թշվառությունը, հետն էլ կամավորության գործի դնելով չի աշխատելու, որովհետև ի վերջո մարդ պիտի հացի փող աշխատի։ Սփյուռքից կայացած մասնագետը կարա մաքսիմում մի երկու շաբաթով գա կամավորություն անելու արձակուրդի հաշվին, բայց ոչ ամիսներով՝ աշխատանքի հաշվին, հատկապես ընտանիք ունեցողները։ Որ մարդիկ չեն գալիս, պատճառը բնավ «պարտված հայրենիքը» չի, այլ ռեսուրսների, ծրագրերի ու համակարգի բացակայությունը։ Մարդ ուղղակի չի կարա իրա ամբողջ կյանքը թողնի ու մի օրում հետ գա։ Առանձին անհատներ կարան դա տարիների ընթացքում ծրագրեն ու գան ու ապրեն իրանք, բայց ծրագրված ներգաղթի համար կամավորությունով հարց չես լուծի, համակարգ ա պետք։
Հետո, սփյուռքը ռեսուրս ա նաև հենց իր սփյուռք՝ Հայաստանից դուրս լինելով, ու գուցե պետք էլ չի փորձել սփյուռքը Հայաստան տեղափոխել, այլ պետք ա ամուր կապ ու համագործակցություն ստեղծել, բայց կրկնում եմ՝ կամավորական սկզբունքով դա չի աշխատելու, Հայաստանի կողմից պետք ա գոնե մինիմում հետաքրքրվածություն լինի, մինիմում պայմանների ապահովել (օրինակ՝ էլեմենտար ինքնաթիռի տոմս առնել կամ հյուրանոցի ծախսեր հոգալ կամ թեկուզ փոքր հոնորար տալ)։ Հա՜, հայրենիքի համար շատերն են պատրաստ լիքը բան անել, թեկուզ կամավոր, բայց կարևոր ա, որ հայրենիքի կողմից էլ լինի որոշակի հետաքրքրվածություն, ոչ թե սփյուռքը զուտ որպես մասնագիտական ու ֆինանսական կթան կով դիտարկելը։ Ես ինքս նման շատ վատ փորձ ունեցել եմ, դեռ լինելով հայաստանցի, որ կարամ գամ, տեղում ինքս իմ հարցերը լուծեմ։ Է՜լ խոստումներ, թե կգաս, տեղում կտեսնենք, գալիս-հասնում ես, ոչ մի բան, է՜լ պահանջներ, որ էս անեմ, էն անեմ՝ առանց իրանց կողմից մատը մատին խփելու (օրինակ՝ հոդված տպելիս ավելացնել կոնկրետ բուհի անուն, որ բուհի անունով գնա, բայց բուհին խնդրել եմ գիտական ծրագիր միասին կամ դասախոսությունների շարք իմ հաշվին, ոչ մի բան չեն արել)։
դե հա, պետական մակարդակով ռեսուրսները բացակայում են, բայց երբ ինչ-որ որ անհատներ ոչ պետական մակարդակում կազմակերպում են ինչ-որ բան ու մեկը ասում ա՝ օքեյ, ես կարամ 3 շաբաթով գամ, էրեխեքի հետ արթ թերապիաներ անեմ, ես ունեմ տրավմաներով էրեխեքի հետ աշխատելու փորձ ու կարամ օգնեմ ըտեղ աշխատողների վերապատրաստմանը, որ երբ գնամ գործը շարունակող լինի։ հետո էդ անհատները բնակարան են գտնում էդ մարդու համար, կանխավճար թողնում, որ էդ 3 շաբաթվա ընթացքում բնակարանը հաստատ մերը լինի, պայմանավորվում կազմակերպությունների հետ տարածքի, մասնագետների վերապատրաստման, էրեխեքի, անհրաժեշտ ամեն ինչի համար, սաղ պատրաստ ա ու էդ մարդուն գրում են հաստատի որ իքս օրը գալու ես որ գանք օդանավակայանում քեզ դիմավորենք ու ինքը ոչ միայն չի հաստատում, դեռ մի բան էլ հերքում ա նամակը ստանալուց 2 շաբաթ հետո միայն, թե ՝չէ, չեմ գալու։ մի քիչ անպատասխանատու ա։ նենց չի հայաստանում ապրող ու աշխատող մարդիկ անպատասխանատու չեն, ազգային բնավորության գիծ ա, որ ոչ մի կերպ չի անցնում անկախ նրանից թե երկրագնդի որ կետում կապրես։ ու էս մի կամ 2 դեպքի մասին չեմ խոսում, այլ ճնշող մեծամասնության։ հասկանում եմ, սաղս ենք կոտրված, բայց կարելի ա գոնե տեղյակ պահել։ որովհետև 15 ժամ ծախսելու փոխարեն ինչ-որ բանի վրա որն տենց էլ չի իրականանա, էդ 15 ժամում կանեի ուրիշ բան, որը կիրականանար ու ավելի պետքական կլիներ։
էն պայմաններում, որում հիմա մենք ենք, կներես, բայց ես ամեն ինչին ու բոլորին եմ դիտարկում որպես կթան կով ու բոլորին կարելի ա ու պետք ա կթել։ թե սփյուռքում, թե հայաստանում։ հա, պետական մակարդակով սաղ քաքի մեջ ա։ մի ընտանիքի համար կացարան էր պետք գտնել ու մի թեժ գծից մյուսն էին շպրտում հերթով, շրջանաձև, վերջում էլ ասում, որ իրենք պետք է զանգեն որ հայտը բացեն, թե չէ իմ ասելով չի լինի։ դե սկզբից էլ էդ նույնը կարայիք ասեիք, բայց չէ, ձգենք մի 2 ժամ ավելի նեռվահան էղի։ վերջը մի հկ-ի կացարանում տեղ գտանք իրենց համար։ ու հկ-ները, համենայն դեպս որոնց հետ ես եմ առնչվել, տեղում պարապ նստած չեն։ իրանց մեծամասնությունն էլ խնդալու բյուդջեով ա աշխատում, պետական հոգածության մասին երբևէ չեն լսել, բայց իրենք շարունակում են վիզ դնել։ ու ոնց որ եթե պետական բոլոր կառույցները, բոլոր օրենքներն ու ամեն ինչ հավուր պատշաճի աշխատեր, դժվար թե մարդիկ կարիք ունենային հկ բացելու ու ոռահան լինելու։ բայց դե մարդիկ անում են։ ու շատ բան կամավորական հիմունքներով։ ու շատը աշխատում ա։ չգիտեմ, իրենք են իմ համար օրինակը, ոչ թե էն թե ոնց են աշխատում սոցապ նախարարությունում։
ու չեմ սիրում օրագրային գրառումների վրա ծավալվող քննարկումները։ ու կիսատ պռատ ինչ-որ պատասխան էղավ, բայց մի խոսքով, էս ա։
Իսկ նախապես նշված կոնկրետ օրերը հաստատվե՞լ են։ Իսկ տեղյա՞կ եք, որ էս պահին պանդեմիա ա, ու ճամփորդելն ինքնին ահավոր բարդ ա, որ Հայաստան բավական փոքր թվով չվերթներ են մտնում։ Ես մի քիչ չեմ հավատում, որ կոնկրետ օրեր հաստատած մարդը ասի չեմ գալու, եթե լուրջ խոչընդոտ չկա, իսկ էս պահին չվերթների առկայություն ահավոր լուրջ խոչընդոտ ա։ Մեկը ես վերջին տասներկու ամսվա մեջ երեք անգամ հաստատված օրերով ու տոմսով չեմ կարողացել գալ, չորրորդ անգամն էլ չգիտեմ կստացվի, թե չէ։
Հենց էդ ա խնդիրը, որ կթան կով դիտարկելով դու ոչ մի տեղ չես հասնի։ Մարդիկ իրանց կարողացածի չափով անում են, սփյուռքից էլ ով ինչքան փող ուղարկում ա, աչք ա փակում իրանց հասցեին հնչող բոլոր տեսակի վիրավորանքների վրա։ Բայց տհաճ ա, ահավոր տհաճ ա։ Ու հա ու ջան, ապրեն ՀԿ-ները, ապրեն լիքը առանձին անհատներ, որ էս պայմաններում որևէ բան վերցնում են իրանց ուսերին, ու, ի դեպ, սփյուռքից էլ լիքը մարդիկ կան, որ լիքը բաներ հեռակա կամ հենց Հայաստան գալով, տեղում համակարգում են, բայց դե հա, պետություն չկա, որ էս ամենը կազմակերպի։ Ու էդ ա ամբողջ խնդիրը։էն պայմաններում, որում հիմա մենք ենք, կներես, բայց ես ամեն ինչին ու բոլորին եմ դիտարկում որպես կթան կով ու բոլորին կարելի ա ու պետք ա կթել։ թե սփյուռքում, թե հայաստանում։ հա, պետական մակարդակով սաղ քաքի մեջ ա։ մի ընտանիքի համար կացարան էր պետք գտնել ու մի թեժ գծից մյուսն էին շպրտում հերթով, շրջանաձև, վերջում էլ ասում, որ իրենք պետք է զանգեն որ հայտը բացեն, թե չէ իմ ասելով չի լինի։ դե սկզբից էլ էդ նույնը կարայիք ասեիք, բայց չէ, ձգենք մի 2 ժամ ավելի նեռվահան էղի։ վերջը մի հկ-ի կացարանում տեղ գտանք իրենց համար։ ու հկ-ները, համենայն դեպս որոնց հետ ես եմ առնչվել, տեղում պարապ նստած չեն։ իրանց մեծամասնությունն էլ խնդալու բյուդջեով ա աշխատում, պետական հոգածության մասին երբևէ չեն լսել, բայց իրենք շարունակում են վիզ դնել։ ու ոնց որ եթե պետական բոլոր կառույցները, բոլոր օրենքներն ու ամեն ինչ հավուր պատշաճի աշխատեր, դժվար թե մարդիկ կարիք ունենային հկ բացելու ու ոռահան լինելու։ բայց դե մարդիկ անում են։ ու շատ բան կամավորական հիմունքներով։ ու շատը աշխատում ա։ չգիտեմ, իրենք են իմ համար օրինակը, ոչ թե էն թե ոնց են աշխատում սոցապ նախարարությունում։
ու չեմ սիրում օրագրային գրառումների վրա ծավալվող քննարկումները։ ու կիսատ պռատ ինչ-որ պատասխան էղավ, բայց մի խոսքով, էս ա։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ