Ուլուանա (02.08.2023)
Աթեիստին էլ, չնայած հիմա ամենաակտիվներից չի։
Մի 15 հոգի կանք։
Մի կարգին խումբ
Կողքից էլ դեռ մեկումեջ ուրիշ մարդիկ են հայտնվում-կորչում․ ահագին ակտիվություն ա լինում։
Ավելի շատը լրիվ շուխուռ կդառնար․ կարող ա էդպես էլ վատ չլիներ, բայց հիմա էլ վատ չի![]()
Ակումբը շատ ավելի «լավատեսական» հաշվարկներ ունի․
Երևի «կիսաակտիվներին» էլ ա հաշվում՝Ակտիվ անդամներ 47
Jarre, John, Արէա, Մուշու, Lion, Յոհաննես․․․
Ու հետն էլ երևի ընդհանրապես որոշակի հաճախականությամբ ներս մտնողներին՝ թեկուզ առանց գրառումների, թե չէ որտեղից պիտի էդ թվին գար։
kitty (03.08.2023)
Ներկայումս ակումբցիներին, ըստ ակտիվության, կարելի ա դասակարգել հետևյալ կերպ.
1. ակտիվ ակումբցիներ, որոնք կանոնավոր կերպով գրառումներ են անում
2. կիսաակտիվ ակումբցիներ, որոնք երբեմն գրառումներ են անում
3. պասիվ ակումբցիներ, որոնք հազվադեպ են գրառումներ անում
4. կիսաուրվական ակումբցիներ, որոնք երբեմն շնորհակալություններ են տալիս, բայց գրառումներ չեն անում
5. ուրվական ակումբցիներ, որոնք մշտապես Ակումբ մտնում են թաքնված, բայց ո՛չ գրառումներ են անում, ո՛չ էլ շնորհակալություններ են տալիս:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իսկ ես կարծում եմ, որ ակումբ երբևիցե մտած (ստեղծման օրվանից) բոլոր մարդիկ էլ պարբերաբար մտնում ու հյուրով կարդում են ամեն ինչ![]()
Չեմ կարծում՝ էն օրեկան 386 , կամ շաբաթական մի երկուսից երեք անգամ 617 դարձող հյուրերի զգալի մասը բոտեր լինեն կամ՝ ինչ-որ նոր մարդիկ, որ երբեք ակումբի հետ որևէ առնչություն չեն ունեցել:
Դրանք էն հին անդամներն են, որ էն վախտվանից սկսած մինչև էսօր հա՛ մտնում նայում են: Որտև ինչքան էլ ակումբից «նեղացած» լինեն, կամ մտածեն՝ «ինչ իմաստ կա ըտեղ վաբշե գրելու կամ էդ մեծամիտների հետ ինտերակցվելու» , մեկ ա՝ հետաքրքրությունից ելնելով մտնում կարդում են:
Իսկական «ակումբից նեղացողը» ակումբ նույնիսկ հյուրով դաժե չպիտի մտնի ու պիտի մոռանա էս էջի գոյության մասին: Ոնց որ շատերս ադնակլասնիկի սայթի մասին մոռացանք 2011-ից սկսած:
Վերջին խմբագրող՝ Adam: 02.08.2023, 12:45:
Ադամ ջան, միանշանակ չի դա։ Ես, օրինակ, մի քանի տարի բոլորովին չէի մտնում, ու ոչ թե նրա համար, որ նեղացած էի, այլ հոգնել էի երևի ու կորցրել էր ակտուալությունը, ու հետո ընդհանրապես մոռացա Ակումբի մասին, ու երբ որ, տարիներ հետո, հիշեցի ու մտա, զարմացա, թե ինչ ամայի տեղ էր դառել (ջարդված պատուհաններ, սվսվացող սկվազնյակ․․․)։ Իսկ հիմա ինձ շատ դուր է գալիս, որ նախնիներով հարություն ենք առել ու եկել՝ սարդոստայններն ենք մաքրում, ճոճվող սեղանների ոտքերը վերանորոգում, ու ամենակարևորը՝ օգտակար քննարկումներ ծավալում (ինձ համար՝ օգտակար են)։
Adam (02.08.2023), One_Way_Ticket (02.08.2023), Ուլուանա (02.08.2023)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ