Աթեիստ (04.07.2023), մարդ եղած վախտ (03.07.2023)
Adam (03.07.2023), Աթեիստ (04.07.2023), մարդ եղած վախտ (03.07.2023), Նաիրուհի (05.07.2023)
Սրա հետ կապված մի բան հիշեցի
Կոլեգաներիցս մեկը ակվարիում էր առել, մեջը՝ մի արու ձուկ։
Ասում էինք՝ բա մե՞ղք չի էդ ձուկը, մի ընկեր-ընկերուհի բեր, մենակ չլինի։
Տեղյակ չեմ, թե դա կոնկրետ ինչ ձուկ էր, բայց կոլեգայիս ասելով՝ խորհուրդ էին տվել, որ մենակ լինի՝ առանց սեռական զուգընկերոջ, որովհետև դա կարճացնելու էր իր կյանքը։
Թե բա՝ էդ սիրախաղերի ու սեռական ջանքերի սթրեսից երկար կյանք չի ունենա։
Հետևությունները՝ ձեզ![]()
Adam (10.07.2023), Freeman (11.07.2023), Աթեիստ (13.07.2023), մարդ եղած վախտ (10.07.2023)
Չգիտեմ՝ ով ոնց, ես չէի ուզի ասեքսուալ լինել։
Adam (10.07.2023), մարդ եղած վախտ (10.07.2023)
Ասեքսուալ լինել չուզենալլը բնական է նրանց համար, ովքեր սեռական պահանջներ ունեն ու սեռական փորձ, ասել է թե՝ հեչ ասեքսուալ չեն, ու պատկերացնում են՝ ինչից էին զրկվելու։
Բայց եթե նայենք ասեքսուալի հայացքով՝ չես կարող կարոտել էն, ինչը չես ունեցել ու չես կարող ուզենալ մի բան, ինչի պահանջն անգամ զգացած չկաս։
Լրիվ օքեյ կյանք՝ լիքը գլխացավանքից հեռու![]()
One_Way_Ticket (10.07.2023), մարդ եղած վախտ (10.07.2023), Նաիրուհի (14.07.2023)
մարդ եղած վախտ (10.07.2023)
մարդ եղած վախտ (10.07.2023)
Աչքիս ճիշտը իրոք ասեքսուալությունն ա
Դեռ լավ ա սեռական կյանքը հաճույքից բացի էլի լիքը ֆունկցիաներ ունի, թե չէ կարելի էր լրիվ բրախել :/
enna (11.07.2023)
Կյանքում սեքսից ու սեռական կյանքից բացի լիքը այլ հաճելի զբաղմունքներ կան։ Օրինակ՝ քա․․․ էհ․․․ օրինակ՝ բնության մեջ մերկ քարշ գալն ու փիլիսոփայելը, կամ ասենք էրոտիկ կերպարվեստով զբաղվելը։
Si vis pacem, para bellum
enna (11.07.2023)
Էս զրույցն ինձ հիշեցրեց Միշել Ուելբեքի "Կղզու հնարավորություն" ("The possibility of an island") աղմուկ հանած վեպը, որը շատ հեռավոր մի ապագայի մասին է, ուր մարդիկ փոխարինված են իրենց կլոններով (չհաշված մարդ մնացած հատուկենտ ցեղախմբերի, որոնք թափառում էին կլոնային գերիշխող հասարակության փակ հաստատություններից դուրս, և որոնց կլոններն անվանում էին վայրենիներ)։
Ընդ որում ամեն մի պրոտոտիպային մարդու հաջորդել են կլոնների հաջորդական շարք՝ մեկը մյուսի հանդեպ ավելի կատարելագործված, որն արվում էր այսպես․ հերթական կլոնը ուսումնասիրում էր նախորդ կլոնի կյանքը (կլոններն օրագիր են պահում իրենց կյանքի ընթացքում) և ստեղծում իրեն հաջորդող կլոնին՝ ավելի կատարելագործված՝ տվյալ պրոտոտիպային մարդու կլոնաշարքում։ Կատարելագործման չափանիշը երջանկության հասնելու ձգտումն էր․ հերթական կլոնը փորձում է հասկանալ, թե նախորդ կլոնն ինչու երջանիկ չէր, ինչն էր խանգարում, և վերացնում էր այդ խանգարող գործոնը (ինչ-որ մի կամ մի քանի մարդկային կամ կլոնամարդկային հատկություն, որը խանգարում էր երջանիկ լինել)։
Գիրքը սկսվում է նրանով, որ հերթական կլոնը հանկարծ որոշում է ուսումնասիրել իր նախատիպ մարդու օրագիրը՝ հասկանալու համար, թե ինչն էր սխալ այդ մարդու կյանքում և թե ինչու, այդ սխալները վերացնելով, հերթական կլոնները, այնուամենայնիվ, ավելի երջանիկ չէին ստացվում։ Ապա գիրքը մեզ տանում է նախատիպ մարդու կյանքի միջով՝ հետևելով իր օրագրին, որից բացահայտում ենք, որ մարդու երջանկությանը, ըստ էության, խանգարում է մարդու հենց սեքսուալությունը, ավելի ճիշտ՝ դրա հետևանքները, օրինակ՝ ցանկությունների անբավարարվածությունը, մերժվելը, մրցակցությունը, տարիքի հետ գրավչության կորուստն ու ինքնագնահատականի անկումը և այլն։ Այդ ամենից եզրակացրել էին, որ ի վերջո մարդու ապերջանկության ուղղակի կամ անուղղակի պատճառը միմիայն մարդուս սեքսուալությունն է, և լուծելու համար այդ հարցը՝ փոխարինել էին մարդուն իր ասեքսուալ կլոնով, այսինքն՝ ամեն ինչ նույնն էր, տվյալ նույն մարդն էր, միայն ասեքսուալ։ Ու դրանով հանդերձ, ասեքսուալ կլոնը նորից երջանիկ չէր, և հաջորդող կլոններին փորձում էին հասկանալ, թե ինչու, մինչև որ գրքի հերոս հերթական կլոնը, ուսումնասիրելով նախատիպ մարդու օրագիրը, սկսում է "կարոտել" սեքսուալության զգացումը, ավելի ճիշտ՝ փորձում էր հասկանալ այն, ինչն ինքը չունի, ինչից եզրակացնում ես, որ երջանկությունը երևի ոչ այնքան երջանկությանը խանգարող բաների բացակայության մեջ է, այլ երջանկություն պարգևող բաների առկայության մեջ։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 11.07.2023, 05:54:
Adam (12.07.2023), enna (11.07.2023), One_Way_Ticket (11.07.2023), մարդ եղած վախտ (11.07.2023), Ուլուանա (13.07.2023)
Ես էլ եմ շատ ուշ սովորել ժպտալ, բայց իմն առնվազն անմիջական ընտանիքիցս չի գալիս, կարծում եմ. մամաս էլ, քույրս ու եղբայրս էլ նորմալ ժպտում են: Ավելի ճիշտ` քույրս փոքր ժամանակ չէր ժպտում, բայց պատանեկության տարիքից սկսել ա ժպտալ ու դրանից հետո միշտ շատ լավ ժպտացել ա: ))) Իսկ ես ահագին ուշ եմ սովորել: Նախ ահագին ուշ եմ լիովին գիտակցել, որ ես ժպտալ չգիտեմ, ու նույնիսկ երբ ինձ թվացել ա, թե ժպտում եմ, ուղղակի ինչ-որ լարված, պարտադրված ծամածռություն եմ սարքել բերանովս, որը ջերմություն ու պայծառություն չէր արտահայտում, բնականաբար: Օրինակ, շատ դեպքերում, երբ համոզված եմ եղել, որ ժպտում եմ, մեկ էլ ինչ-որ մեկն ասել ա` ինչի՞ ես տենց դժգոհ/մռայլ, տխուր: Ու հետո տարիներ շարունակ փորձել եմ ժպտալ սովորել, բայց շատ ուշ ու շատ դժվարությամբ ա հաջողվել: Չնայած հիմա էլ ընդունված նորմայից երևի քիչ եմ ժպտում ու ոչ միշտ բավականաչափ լայն, բայց դե, ոչինչ, գոհ եմ, ինձ էսքանն էլ ա հերիք:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
enna (20.07.2023), մարդ եղած վախտ (20.07.2023)
Ուրախ եմ, որ լավ ես:
Մեր հարցազրույցը հիշեցի![]()
Լավ եղիր ու գրիր եթե ուզում ես՝ առանց ակնհայտ «շնորհակալություններ» ու «վարկանիշներ» սպասելու:
Մարդիկս բոլորս էլ բոլորովս հետաքրքրված ենք, բայց երբեմն էգո-ից ելնելով՝ ոչ միշտ ենք արձագանքում սրան-նրան:
Կարևորը՝ ակումբը կա, որը հրաշալի մի հոգեթերապիայի բանալի ա: Գրել … գրել, ասածդ ասել՝ ով կկարդա, կկարդա, կարձագանքի՝ կարձագանքի:
Ակումբը ինչպես և իմ սեփականությունն ա, էնպես էլ քո ու մյուսների՝ ինդիվիդուալ կերպով:
Լավ եղի:
Ուլուանա (21.07.2023)
Ցիտելով ինձ ծանոթ մի պրոֆեսիոնալ դերասանի․
- Մի ժպտացեք ամերիկավարի՝ բերանով։ Ժպտացեք աչքերով, բերանը ինքնին կհետևի։
Աթեիստ (21.07.2023), մարդ եղած վախտ (20.07.2023), Ուլուանա (21.07.2023)
Ոնց հասկանամ, ես ճիշտ եմ ժպտում թե չէ![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ