User Tag List

Էջ 65 78-ից ԱռաջինԱռաջին ... 155561626364656667686975 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 961 համարից մինչև 975 համարի արդյունքները՝ ընդհանուր 1157 հատից

Թեմա: Օրագրային զրույցներ

  1. #961
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ուզում եք ձեր օրագրային մտքերը չքննարկվեն, չդատապարտվեն ու չստորացվեն, դուք ծաղրուծանակի չարժանանաք ու ձեզ ուղղություն ցույց չտան ու մատնացույց չանեն ձեր թերությունները, ապա մի՛ գրեք հիմար բաներ, միշտ գրեք խելոք բաներ։ Կամ օրագիր սկսեք գրել Աստված դառնալուց հետո, որովհետև Աստծո գործերը քննելի չեն։
    Եվ առհասարակ, մոտներդ «երրորդ աչքի» ուլունք պահեք գրելիս, որ գրածներին աչքով չտան ու հաջորդ գրառումը հարամ չլինի, լինի խերով ու բարաքյաթով։
    Սրբությունը շներին մի՛ տվեք և ձեր մարգարիտը խոզերի առաջ մի՛ գցեք, որպեսզի ոտնակոխ չանեն դրանք և շրջվելով՝ ձեզ չպատառոտեն․․․

    Հ․Գ․ Կարող ա՞ մի կում վիսկի ուզենաք․․․
    Վիշապ, քեզ հեչ հյուր-մյուր հրավիրում ե՞ն

  2. #962
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,451
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ, քեզ հեչ հյուր-մյուր հրավիրում ե՞ն
    Սովորաբար կանչում են տփելու, վերջում հաց են տալիս: Բայց ես հո կետո եմ անում։
    Si vis pacem, para bellum

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (08.06.2023)

  4. #963
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    606
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս վերեւի քննարկումը իդեալական օրինակ ա էն բանի, թե ինչքան դեստրուկտիվ կարա Ակումբը լինի։

    Ժողովուրդ, եթե մարդը չի ուզում, որ իր օրագրում գրվածը քննարկվի, ինչի՞ եք քննարկում։ Հա, դուք բոլորդ էլ ճիշտ եք, հրապարակային գրված մտքերը չեն կարող անձեռնմխելի լինել, բայց հնարավո՞ր ա չէ իրավիճակի նրբությունները հաշվի առնել ու չդեմոտիվացնել մարդուն։

    Կոնկրետ էս իրավիճակի նրբությունն էն ա, որ մարդը շատ անկեղծ ու ոչ օրդինար գրառումներ ա կատարում, որ վստահ եմ ամեն մեկը ընդունակ չի գրել ու կասկածում եմ որ էս քննարկումից հետո մարդը ցանկություն կունենա հետագայում էդպես անկեղծանալու։ Իմ համար՝ որպես ակումբի յուզեռ հազար անգամ ավելի նախընտրելի ա էդպիսի մի քանի գրառում ունենա ակումբը, քան թե հազար հատ վերեւի սռաչից։
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  6. #964
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ` բոլորն էլ գիտեն, որ հրապարակային ցանկացած գրառում քննարկման ենթակա է, ու ոչ ոք իրավունք չունի դա արգելելու: Բայց մեկը ես, հաշվի առնելով, որ օրագրային գրառումները, չնայած հրապարակային լինելուն, բնույթով անձնական են ու շատ դեպքերում հեղինակի համար նուրբ հարցեր են շոշափում, աշխատում եմ առնվազն հուզական տեսանկյունից չքննարկել, առավել ևս` չքննադատել: Հա, սա կանոն դարձնել չենք կարող, բայց կարող ենք գոնե փորձել մարդկայնորեն մոտենալ հարցին, մեջբերելուց, կարծիք հայտնելուց ու քննարկելուց առաջ ինքներս մեզ դնել գրառման հեղինակի դերում ու փորձել պատկերացնել, թե ոնց կզգայինք մեզ, եթե մեր գրածին նման կերպ արձագանքեին: Ի վերջո, աշխարհը փուլ չի գա, եթե մի կարծիք պակաս արտահայտենք: Այվիի ասածն, իհարկե, ամենաապահով մոտեցումն ա` ոչ մեկինը չմեջբերել` շառից-փորձանքից հեռու, բայց չի նպաստում Ակումբի ակտիվությանը: Ամեն դեպքում, իմ կարծիքով, ավելի լավ ա էդպես, քան առանց հեղինակի մասին մտածելու մեջբերել ու քննարկել: Բայց դե ամեն մարդ ինքն ա որոշում` ոնց վարվի: Ուղղակի մտածեցի` ես էլ իմ կարծիքն արտահայտեմ: Ի դեպ, հանուն արդարության ես էլ ասեմ, որ կոնկրետ Այվիի` մարդ եղած վախտի գրառման արձագանքի մեջ ոչ մի վիրավորական, ծաղրական կամ որևէ առումով տհաճ բան չեմ տեսնում, նույնիսկ զարմացա, որ ասեց, որ ներվերի վրա ազդել ա ու դուրը չի եկել: Ու սա հերթական անգամ ցույց ա տալիս, որ երևի ամեն դեպքում զերծ մնալն ավելի ճիշտ ա, քանի որ ոչ միշտ ենք մենք կարողանում ճիշտ պատկերացնել դիմացինի զգացածը:

    Ես ինքս, օրինակ, շատ դեպքերում, հատկապես վերջերս, Ակումբում չեմ տեղադրում էն օրագրային գրառումներս, որոնց` այլ թեմայում մեջբերվելու ու քննարկվելու հեռանկարը, մեղմ ասած, ինձ չի գրավում:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 08.06.2023, 18:22:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  8. #965
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,451
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը

    Դրա համար օրենսդրական բարեփոխում արեք մոդերատորներով՝ շատ պարզ օրենք եմ առաջարկում․
    1. Անձնական օրագրերը քննարկման ենթակա չեն՝ անկախ բովանդակությունից, նույնիսկ եթե կոռեկտ չեն թվում, ասենք ռասիստական, կամ սադիստական, կամ այլ հանցավոր բնույթի մտքեր կան։
    2. Եթե որևէ մեկի անձնական օրագրի կոնտեքստում ինչ-ինչ հետաքրքրական թեմա է առաջանում, կարելի է քննարկել թեման առանց օրագրին հղվելու, հեղինակից անկախ ու օրագրային թեմաներից դուրս, համապատասխան բաժնում։
    3. Անկապ օրագրում ու մնացած տեղերում գրվածները ենթակա են կանոնավոր ու անկապ քննարկումների ու բազարների՝ ըստ պահանջի ու կրքային զեղումների։
    Si vis pacem, para bellum

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (09.06.2023), One_Way_Ticket (09.06.2023), մարդ եղած վախտ (09.06.2023)

  10. #966
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրա համար օրենսդրական բարեփոխում արեք մոդերատորներով՝ շատ պարզ օրենք եմ առաջարկում․
    1. Անձնական օրագրերը քննարկման ենթակա չեն՝ անկախ բովանդակությունից, նույնիսկ եթե կոռեկտ չեն թվում, ասենք ռասիստական, կամ սադիստական, կամ այլ հանցավոր բնույթի մտքեր կան։
    2. Եթե որևէ մեկի անձնական օրագրի կոնտեքստում ինչ-ինչ հետաքրքրական թեմա է առաջանում, կարելի է քննարկել թեման առանց օրագրին հղվելու, հեղինակից անկախ ու օրագրային թեմաներից դուրս, համապատասխան բաժնում։
    3. Անկապ օրագրում ու մնացած տեղերում գրվածները ենթակա են կանոնավոր ու անկապ քննարկումների ու բազարների՝ ըստ պահանջի ու կրքային զեղումների։
    Էս երկու օրը կթարմացնեմ Օրագրեր բաժնի կանոնները:
    Անձնական օրագրերը առանձին ենթաբաժին են, ու ինձ թվում է, իսկապես արժի էդ սահմանափակումը դնել, որ չքննարկվի:
    Թեմատիկ օրագրերի ենթաբաժինն էլ (Անկապ օրագիր, Էն որ, և այլն) թող մնա առաջվա պես, այսինքն՝ հնարավոր լինի գրառումներն էս թեմայում քննարկել:

  11. #967
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս երկու օրը կթարմացնեմ Օրագրեր բաժնի կանոնները:
    Անձնական օրագրերը առանձին ենթաբաժին են, ու ինձ թվում է, իսկապես արժի էդ սահմանափակումը դնել, որ չքննարկվի:
    Թեմատիկ օրագրերի ենթաբաժինն էլ (Անկապ օրագիր, Էն որ, և այլն) թող մնա առաջվա պես, այսինքն՝ հնարավոր լինի գրառումներն էս թեմայում քննարկել:
    Իսկ ես դեմ եմ: Դա սահմանափակում ա նրանց ակնկալիքները, ովքեր հանրային հարթակ են հանում իրենց օրագրերը հենց քննարկումների համար՝ թեկուզև քննադատական, հակառակ դեպքում, Սամի ասած, բարձի տակ կպահեին։ Սացվում ա՝ եթե օրագրի հեղինակը ակնկալում ա քննարկում, պիտի իր գրառումն անի Անկապ օրագրում կամ էլ պատճենի Անկապ օրագիր, մի տեսակ անկապ ա ստացվում․․․

    Եկեք քվեարկենք` համապատասխան թեմայով ու քվեարկության գործիքներով․ ով ա համաձայն, որ նման սահմանափակում դրվի անձնական օրագրերի համար։

    Անձամբ ես գտնում եմ, որ նրանք, ովքեր չեն ուզում քննարկումներ, թող այդ մասին հայտնեն իրենց օրագրի նախաբանում, կամ էլ նրանք, ովքեր չեն ուզում քննադատվեն քննադատելու համար, թող ուղղակի չմասնակցեն քննարկումներին, ինչպես, օրինակ, այվին որոշեց։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 09.06.2023, 03:19:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (09.06.2023)

  13. #968
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,451
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես դեմ եմ: Դա սահմանափակում ա նրանց ակնկալիքները, ովքեր հանրային հարթակ են հանում իրենց օրագրերը հենց քննարկումների համար՝ թեկուզև քննադատական, հակառակ դեպքում, Սամի ասած, բարձի տակ կպահեին։ Սացվում ա՝ եթե օրագրի հեղինակը ակնկալում ա քննարկում, պիտի իր գրառումն անի Անկապ օրագրում կամ էլ պատճենի Անկապ օրագիր, մի տեսակ անկապ ա ստացվում․․․

    Եկեք քվեարկենք` համապատասխան թեմայով ու քվեարկության գործիքներով․ ով ա համաձայն, որ նման սահմանափակում դրվի անձնական օրագրերի համար։

    Անձամբ ես գտնում եմ, որ նրանք, ովքեր չեն ուզում քննարկումներ, թող այդ մասին հայտնեն իրենց օրագրի նախաբանում, կամ էլ նրանք, ովքեր չեն ուզում քննադատվեն քննադատելու համար, թող ուղղակի չմասնակցեն քննարկումներին, ինչպես, օրինակ, այվին որոշեց։
    Ես կարծում եմ, եթե մարդը քննարկման կարիք ունի, ապա ոչ թե պատվածք է գրում իր օրագրում, հույս ունենալով, որ այն քննարկման կարժանանա, այլ բերում է համապատասխան թեմայում որպես նախաբան, թե՝ ահա, էսպիսի բան տեղի ունեցավ, ի՞նչ կարծիքի եք, ո՞րն է ճիշտն ու սխալը, չարն ու բարին, ֆլանն ու ֆստանը, ու դրանով մնացածները անկաշկանդ մտնում են քննարկման մեջ՝ ջան ասում, ջան լսում։
    Ինչքան հասկանում եմ, անձնական օրագիր ունեցողների մեծ մասը կաշկանդված ինտրովերտներ են, ու իրենց օրագիրը միակողմանի կիսելով արդեն բավարարում են իրենց սոցիալացման պահանջը, այսինքն ընդամենը ուզում են արտահայտվել առանց feedback-ի, մաքսիմում ստանալ շնոհակալություններ, վարկանիշներ, օդային համբույրներ, կամ էլ երևակայական գրգիռներ և վայելել իրենց եզակիության ու առանձնության վիրտուալ մթնոլորտը։ Դրանից մի պուճուր ավել բան ուզողները լիքը հնարավորություն ունեն համապատասխան թեմաներում գրել իրենց ուզածի մասին, կամ ուզել կոնկրետ ակումբցու, ու էլի ջան ասել ու ջան լսել։ Իսկ դրանից էլ ավել բան ուզողներին առաջարկում եմ ակումբից հույսները կտրեն ու մտնեն ֆեյսբուք, յութուբ, տիկտոկ, ու էլի այլ խրախճանական վայրեր, եթե ուզում են իրենց անձի վրա ուշադրություն հրավիրել, ակումբը էդ տեսակետից վայթե լավագույն տեղը չի ու պահանջկոտներին հիասթափություն է սպասվում։
    Si vis pacem, para bellum

  14. #969
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բացի Թեմատիկ օրագրերից, մենք նաև ունենք Օրագիր-զրուցարաններ ենթաբաժին, որտեղ կարելի է հենց օրագրերի ներսում քննարկումներ ծավալել:
    Ու բացի դրանից դեռ Մանրապատումները կան՝ Դեսից-դենիցում, որտեղ նորից հենց թեմայի ներսում կարելի է քննարկել-մեկնաբանել պատմածները:

    Անձնական օրագրերը կմնա մի ենթաբաժին, որտեղ գրողը կիմանա՝ իր գրածը ենթակա չի հետագա քննարկման:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  16. #970
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կարծում եմ, եթե մարդը քննարկման կարիք ունի, ապա ոչ թե պատվածք է գրում իր օրագրում, հույս ունենալով, որ այն քննարկման կարժանանա, այլ բերում է համապատասխան թեմայում որպես նախաբան, թե՝ ահա, էսպիսի բան տեղի ունեցավ, ի՞նչ կարծիքի եք, ո՞րն է ճիշտն ու սխալը, չարն ու բարին, ֆլանն ու ֆստանը, ու դրանով մնացածները անկաշկանդ մտնում են քննարկման մեջ՝ ջան ասում, ջան լսում։
    Ինչքան հասկանում եմ, անձնական օրագիր ունեցողների մեծ մասը կաշկանդված ինտրովերտներ են, ու իրենց օրագիրը միակողմանի կիսելով արդեն բավարարում են իրենց սոցիալացման պահանջը, այսինքն ընդամենը ուզում են արտահայտվել առանց feedback-ի, մաքսիմում ստանալ շնոհակալություններ, վարկանիշներ, օդային համբույրներ, կամ էլ երևակայական գրգիռներ և վայելել իրենց եզակիության ու առանձնության վիրտուալ մթնոլորտը։ Դրանից մի պուճուր ավել բան ուզողները լիքը հնարավորություն ունեն համապատասխան թեմաներում գրել իրենց ուզածի մասին, կամ ուզել կոնկրետ ակումբցու, ու էլի ջան ասել ու ջան լսել։ Իսկ դրանից էլ ավել բան ուզողներին առաջարկում եմ ակումբից հույսները կտրեն ու մտնեն ֆեյսբուք, յութուբ, տիկտոկ, ու էլի այլ խրախճանական վայրեր, եթե ուզում են իրենց անձի վրա ուշադրություն հրավիրել, ակումբը էդ տեսակետից վայթե լավագույն տեղը չի ու պահանջկոտներին հիասթափություն է սպասվում։
    Ինձ թվում ա՝ չարաչար սխալվում ես (ընդգծածս մասով)

    Իսկ ես կարծում եմ, որ հանրային հարթակներում օրագիր դնելու իմաստը ֆիդբեքի լատենտ ակնկալիքն ա։ Ուրիշ հարց ա՝ թե ինչ տեսակ ֆիդբեքի։

  17. #971
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինձ էլ ա թվում, որ ակումբում լիքը բաժիններ կան, որտեղ հեղինակը կարող ա գրել քննարկելու հնարավորությամբ․ կարելի ա մի բաժին էլ ունենալ, որտեղ գրառումը ուղիղ չի քննարկվի հեղինակի հետ․

    չգիտեմ՝ անձնական օրագրերում մյուս գրողները ոնց կվերաբերվեն սրան, բայց ինձ շատ ավելի հանգիստ կլիներ տենց․

    հ․գ․ շնորհակալ եմ խնդիրը տեսնելու, լուծում փնտրելու համար․ էս էլ օրինակ ա նրա, թե ակումբը ինչքան կոնստրուկտիվ կարա լինի

  18. #972
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Անձամբ ես գտնում եմ, որ նրանք, ովքեր չեն ուզում քննարկումներ, թող այդ մասին հայտնեն իրենց օրագրի նախաբանում․․․
    Էս էլ ա տարբերակ ու երևի ամենաանցնցում ձևն ա

  19. #973
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    @Աթեիստ, կարո՞ղ ենք Անձնական օրագրերի ենթաբաժնում թեմաների համար «Բնորոշիչ» ավելացնել, ոնց որ Ստեղծագործական բաժնում կան բնորոշիչներ՝ արձակ, պոեզիա, որ թեմայի վերնագրում կարմիրով երևում են: Կարո՞ղ ենք էդպես էլ Անձնական օրագրերում «փակ օրագիր», «բաց օրագիր» կսմ նմանատիպ կարմրատառ բնորոշիչներ ավելացնել:
    Ես ինքս էդ տեխնիկական հնարավորությունը չունեմ:

  20. #974
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ օրագրում, օրինակ, գրառումներ կան, որ հեչ չէի ուզենա, որ քննարկվեին, բայց կան նաև, որ հեչ դեմ չէի լինի, որ քննարկվեին: Ամեն գրառմանս վերջում նշե՞մ` քննարկման ենթակա ա, թե չէ :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  21. #975
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ օրագրում, օրինակ, գրառումներ կան, որ հեչ չէի ուզենա, որ քննարկվեին, բայց կան նաև, որ հեչ դեմ չէի լինի, որ քննարկվեին: Ամեն գրառմանս վերջում նշե՞մ` քննարկման ենթակա ա, թե չէ :
    Բա էդ եմ ասում։ Ընդ որում, մեծ մասամբ չես ուզենա ասել, թե որոնք կուզենայիր, որ քննարկեին, որոնք` չէ։

Էջ 65 78-ից ԱռաջինԱռաջին ... 155561626364656667686975 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •