մարդ եղած վախտ-ի խոսքերից
Այսպես կոչված loneliness epidemic-ի կոնտեքստում շատ կարևոր հարցի ես կպել ինձ թվում ա, հատկապես տղամարդկանց դեպքում։ Ինձ պատահել են ահագին տղամարդիկ, որ ոչ մի մոտ ընկեր չունեն, առավել ևս տղամարդ ընկեր չունեն։ Տղա ընկերներ ունեմ, ում ամենամոտ ընկերը վայթեմ ես եմ, ու էդ տխուր ա։
Ու լիքը դեյթերի գնալուց, ահագին տարբեր մարդկանց հետ շփվելուց էդ տպավորությունը ստանում եմ, որ տղամարդկանց շատ մեծ մասը ուղղակի չի պատկերացնում պարզ մտերմություն մարդկանց միջև, մեծ մասի համար ահավոր բարդ ա էմոցիոնալ աջակցություն տալ ու ստանալը, մեծ մասը նույնիսկ չի պատկերացնում թե ինչի մասին ա խոսքը (ու չէ, խոսքը իրար համար կյանք տալու, գլուխ ջարդելու, "հարց լուծելու", պարտքով կամ անհատույց փող տալու մասին չի)։ Շատ լավ ա, եթե տղամարդ կարող ա գոնե կանանց հետ ընկերություն անել ու ինչ-որ տիպի վալիդացիա ու աջակցություն ստանալ։ Էդ նշած մրցակցությունն էլ դե շատ մեծ խնդիր ա։
Վերջերս տղա ընկերներիցս մեկի հետ խոսում էինք ինչ-որ զգայուն թեմաներից ու վերջում նախանձով հարցրեց թե արդյոք ես իմ աղջիկ ընկերների հետ էլ եմ ունենում էդ տիպի խոսակցություններ։
Տղամարդկանց էմոցիոնալ կարիքները ոնց֊որ թե ա ահագին անբավարարված են մնում, նաև որտև լղոզվում են սեքսի հետ կամ հաճախ մնում են չգիտակցված։
Հ․Գ․ էս քննարկումը բացում ա, որտև մարդը սկզից էլ ասել ա, որ իրա փորձը այլ ա ու կարելի ա ընկերություն անել աղջիկների հետ․ բայց չէ, պետք ա նախ ասել, որ ինքը սխալ ա, լօլ․ հետո էլ ասում են ինչի տղամարդիկ չեն կարողանում խոցելի լինել
Էջանիշներ