boooooooom (03.05.2023)
Հիմա սեքս ուզելը (ու չստանալը), թե՞ սեքսը։ Տարբերությունը սկզբունքային է։
Երկրորդ իրոք պիտի որ չխանգարի։ Դրա համար նույնիսկ անուն գոյություն ունի․ friends with benefits:
Հիմա առաջինի մասին։ Ընկերությունը միասին արշավ գնալը չէ։ Անծանոթի հետ էլ կարելի է արշավ գնալ։ Ընկերությունը ենթադրում է ուրիշի խաթր սեփական կոմֆորտ-զոնայից դուրս գալ։ Դու կարո՞ղ ես հանգիստ խղճով քեզ թույլ տալ մարդուն նեղություն տալ, գիտենալով, որ նա էլ է քեզնից ինչ-որ բան ուզում (գուցե շատ է ուզում), ինչը դու նրան չես տալիս ու չես էլ պատրաստվում տալ։ Եթե կարող ես, ապա դրա համար էլ անուն գոյություն ունի․ friend zone:
Նայած ընկերություն ասելով ինչ նկատի ունեք։ Իմ համար ընկերությունը սահմանվում ա սենց, ում վրա ես հույս կդնեմ, եթե ես ինչ որ կրիտիկական իրավիճակում հայտնվեմ։ Բոլոր էդ մարդկանց ես իմ ընկերն եմ համարում ու նաև գիտեմ, որ իրանք երբ որ կրիտիկական վիճակում լինեն, ես համապատասխան պատասխանատվություն ունեմ։ Մնացած բոլորը իմ համար ընկերության սահմանման մեջ չեն մտնում։ Մնացածը ծանոթներ, մարդիկ ում հետ կայֆավատ եք լինում, մարդիկ ում հետ տժում եք և այլն և այլն, բայց էդ մարդկանց հետ եթե բոնդը մենակ "կայֆավատ" լինելու համար ա, էդ երբեք չի կարա ընկերություն կոչվի իմ համար։
Կյանքը 1-sided չի, համ լավ կա համ վատը, ընկերները պետք ա 2-ում էլ կողքիդ լինեն։ Ու ինչու ա իմ սահմանումը հակառակից գալիս, խի չեմ երկուսն էլ ասում, որովհետև ոչ մի դժվար բան չկա, գտնել ընկերներ ում հետ կուռես, էդ երևի աշխարհի ամենահեշտ բանն ա, դժվար ա գտնել ընկերներ ում հետ "նա ռազվեդկու" կգնաս։
Ու մեծ հաշվով ընկերությունը դա social agreement ա։ Իրա պատասխանատվություններով ու դրանից բխող ամենինչով։ Ու էդ agreement-ը ինչպես ցանկացած առողջ համագործակցություն պետք ա հավասարապես օգտակար լինի, երկու կողմին էլ։ Հիմա սա հաշվի առնելով, եթե տղա-աղջիկ ընկերության մասին ա խոսքը, ես հակված եմ մտածել, որ չի կարա իմ համար, իմ պատկերացրած ընկերությունը լինի, որովհետև ես տղա լինելով, ռիսկը մեծ ա, որ ես կընկնեմ նենց կրիտիկական իրավիճակում, որտեղ որ "հիմնականում" աղջիկների համար դժվար կլինի օգնություն տրամադրելը։ Այսինքն ուրիշ բառերով ասած, ինձ կոպիտ ասած "ձեռք" չի տալիս աղջիկ ընկեր ունենալը, որովհետև ես benfit-ներ չունեմ դրանից։ Ընկերությունը մեծ ռեսուրս ա պահանջում, եթե ես էդ ռեսուրսը ծախսում եմ, ուրեմն համապատասխան ռեսուրս պետք ա պատասխան ստանամ, բայց եթե ինչ-ինչ սոցիալական/հասարակական/ֆիզիոլոգիական պատճառերով, իմ կրիտիկական խնդիրների լուծումներում, մեծամասամբ աղջիկները չեն կարողանալու օգնեն, ուրեմն շատ անարդար ընկերություն ա ստացվում։
Վերջին խմբագրող՝ Արամ: 26.04.2023, 16:15:
Մի տեսակ նեղ տեսանկյունից չե՞ս նայում օգնելու կարիք ունենալ ու օգնել երևույթներին: Խնդիրները մենակ տղայական ռազբորկե՞քն են, որ տենց վստահ ես, որ աղջիկը չի կարող քեզ որևէ բանով օգտակար լինել: Չես կարո՞ղ, օրինակ, ինչ-որ իրավիճակում հոգեբանական օգնության կարիք ունենալ, կամ ինչ-որ կենցաղային հարց, որի դեպքում սեռն ընդհանրապես կապ չունի, կամ`ինչ-որ հարցում կոնկրետ ոլորտի գիտելիքներ պետք լինեն, որի դեպքում էլի սեռը կապ չունի: Կարծում եմ` նշածս առաջին երկու օրինակներում աղջիկները շատ դեպքերում կարող են նույնիսկ ավելի լավ օգնություն ցույց տալ, քան տղաները:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
boooooooom (03.05.2023), StrangeLittleGirl (26.04.2023), Աթեիստ (28.04.2023), մարդ եղած վախտ (26.04.2023)
Ես սենց բան եմ ասել?
Միակ տեղը, որ եթե կոնտեքստից կտրված կարդաիր, կարող էիր տենց ենթադրության գալ, էս ա՝
Բայց ստեղ խոսքը ոչ թե վերաբերվում ա ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ benefit-ներին, այլ ինձ ձեռնատու/համապատասխան benefit-ներին։Այսինքն ուրիշ բառերով ասած, ինձ կոպիտ ասած "ձեռք" չի տալիս աղջիկ ընկեր ունենալը, որովհետև ես benfit-ներ չունեմ դրանից։
Ու համաձայն եմ հետդ, ինչքան բաներում, որ տղամարդիկ կարան օգտակար լինեն, մի էդքան բաներ էլ կա, որ կայանք կարան օգտակար լինեն։ Ստեղ priority-ների հարց ա, ու կոնկրետ մարդու։ Օրինակ իմ դեպքում, ես կին ունեմ, որ ինչը որ տղամարդկանցից չեմ կարող ստանալ, կինս ինձ տալիս ա։ Իմաստը որն ա կանանց հետ ընկերություն անեմ? (խնդրում եմ, refer անել իմ վերևի ընկերոջ սահմանմանը ու կոնտեքստից չկտրել)
Մի բան էլ նշեմ։ Օրինակ տղամարդկանց մեջի մրցակցությունը (ինչը օրինակ Onewayticket-ի դուրը չի գալիս), ես համարում եմ խայտառակ պետքական ու կարևոր բան իմ համար։ Դա էն ամենակարևոր բաներից ա, որ ես ուզում եմ միշտ լինի, միշտ ուզում եմ competitive միջավայր լինի, որովհետև էդ ստիպում ա անընդհատ բարելավվել, ավելի լավը դառնալ, ավելի ուժեղ լինել և այլն։ Oneway-ը մի քիչ վատ անկյան օրինակներ ա տվել, բայց շատ պետքական օրինակներ կան, եթե առողջ մրցակցություն ա, օրինակ տուպը մրցակցություն չի, ով ավելի լավ ավտո կքշի, այլ ասենք մրցակցություն ա, թե ով ավելի շատ օգուտ կտա շրջապատին, ով ավելի լավ իդեաներ կունենա, ով ավելի հետաքրքիր լուծումներ կգտնի, ով ավելի շատ կվազի, ով ավելի շատ կպպզի և այլն։
Վերջին խմբագրող՝ Արամ: 26.04.2023, 20:37:
Այսինքն` պիտի բոլոր ասպեկտներում բավարարի, որ կարողանաս դիտարկել որպես ընկե՞ր: Էդ քեզ «ձեռնտու-համապատասխան բենեֆիթները», իմ կարծիքով, շատ նեղ ես դիտարկում, էլի: Մարդը հազար ու մի կարիք ու հետաքրքրություն ունի, դու կարծես դիտարկում ես շատ կոնկրետ բաներ, որոնց համար կանայք համապատասխան չեն: Իսկ որ ասում ես` կին ունեմ, ինչը որ տղամարդ ընկերներս չեն կարող տալ, ինքը տալիս ա, էլ ինչիս ա պետք աղջիկ ընկերներ ունենալը, սրանից ենթադրում եմ, որ ընկերությունը քեզ համար բնականորեն ձևավորվող երևույթ չի կարող լինել, կամ առնվազն գրածիցդ տենց ա ստացվում: Ըստ իս, անպայման չի հատուկ որոշել տղա կամ աղջիկ ընկեր ունենալ. շատ դեպքերում ինքնըստինքյան, իրավիճակների, հանգամանքների բերումով դա ստացվում ա, իհարկե, մարդու թույլտվությամբ, ու տենց բնականորեն կարող են երկու սեռի մարդկանց հետ էլ ընկերություններ ձևավորվել: Հեչ պարտադիր չի տենց հատուկ որոշում կայացնել. մի հատ աղջիկ ընկեր ձեռք բերեմ, կամ` մի հատ էլ տղա ընկեր ձեռք բերեմ: Ուրիշ բան, եթե դու համարես, որ աղջիկների հետ ընկերության դեպքում, ասենք, կոնկրետ խնդիրներ, անհարմարություններ կարող են առաջանալ քեզ համար, ինչը ցանկալի չի, բայց դու կարծես զուտ գործնական տեսակետից ես դիտարկում աղջիկների հետ ընկերությունը, ու դրա հիմա վրա ես որոշում, որ քեզ աղջիկ ընկեր պետք չի/ձեռ չի տալիս:
Ի վերջո կարելի ա նաև ուղղակի շատ մեծ նշանակություն չտալ սեռին, շփվել ու ընկերանալ ուղղակի քեզ համար լավ, հաճելի, հետդ քեզ համար կարևոր ընդհանրություններ ունեցող մարդկանց հետ, նաև` որոնցից ինչ-որ բան կարող ես սովորել` անկախ սեռից:
Ես ինքս համարում եմ, որ երկու սեռերի ընկերներ ունենալն էլ կարող ա առողջ ու օգտակար լինել, եթե երկու կողմից էլ կա համապատասխան չեզոքություն, այսինքն` դիմացինի սեռականությունն առաջնային տեղ չի գրավում ընկալմանդ մեջ:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
boooooooom (03.05.2023), StrangeLittleGirl (26.04.2023), Աթեիստ (28.04.2023), մարդ եղած վախտ (26.04.2023)
boooooooom (03.05.2023), StrangeLittleGirl (26.04.2023)
Չէ հենց տենց, հատուկ որոշում ա, ընկեր ունենալ/չունենալը։ Ոչ թե ինչ սեռի լինի, այլ ընդհանրապես ընկեր ունենալ չունենալը։ Հատուկ, մտածված, ծանր ու թեթև արած որոշում ա, դու commit լինում ես, թե չէ։ Դու հանգամանքների բերումով կարաս մարդկանց հանդիպես, բայց վերջնական commitment-ը դա գիտակցկան ու հատուկ որոշելու ա։ Ու ընդհանրապես ես rule of thumb եմ ասել, ոչ թե բացարձակ կարգ։ Եթե ուշադրություն դարձնես, մի քանի անգամ նշել եմ, որ "մեծամասմբ", "ոչ բոլորը" և այլն։ Այսինքն ես չեմ բացառում, (ու փաստացի ես ընկեր ունեմ, ով կին ընկեր ունի, ու իմ պատկերացրած համակարգի մեջ ա, ու ես էլ օքեյ կլինեի նման սեթափում տենց կին ընկեր ունենալը) որ հնարավոր չի ընկերություն, էդ ամեն մարդ ինքն ա որոշում իրա կյանքի հետ ինչ անի։
Մեծ հաշվով, ես ընդամենը 2 դիտարկում եմ առաջ բերում՝
1. Ընկեր-ի սահմանումը շատ loose ա, գնաս արշավ, կինո նայես և այլն, ինչ որ մակերեսային ամիսը մեկ կոֆե խմել և այլն, որտեղ ես մեծ հաշվով խնդիր չեմ տեսնում, ես անձամբ դա չեմ անի (նույնիսկ տղա ընկերների հետ էլ չեմ անում) բայց ես ստեղ խնդիր չեմ տեսնում
2. Եթե ընկեր-ի սահմանումը loose-ը չի, strong ա, ինձ թվում ա մեծամասամբ դեպքերում (տղամարդկանց ընկերությունը կանանց հետ), դա ինչ որ բաց լռացնելու համար ա, ոչ թե օբյեկտիվ/ռացիոնալ social agreement։ Բաց, որը կարելի լռացնել ազնիվ ու ճիշտ social agreement-ով, բայց լռացվում ա իմ համար անհասկանալի կոնստռուկտով։ Ոնց որ դու ես ասում, ինչ որ սեռը բացառել շփումներում, և այլն և այլն։
ՀԳ Իդեպ, իմ արտահայտած կարծիքները էս հարցի շուրջ ԲԱՑԱՌԱՊԵՍ հիմնված են, Հայաստանում, հայերի մասին։ Ես չգիտեմ, թե տղամարդիկ ու կանայք "Գռելանդյայում" ոնց են ընկերություն անում, ու բնականաբար ես չեմ կարա ինչ որ դատողություններ անեմ էդ հարաբերությունների շուրջ։ (չնայած որ ինչ որ փորձ, պատկերացում ու ենթադրություններ ունեմ, բայց համարում եմ, որ արտաքին culture-ը հասկանալը շատ բարդ ու խորը աշխատանք ա, ինչը չեմ արել, ոչ էլ հետաքրքրում ա անեմ)
Վերջին խմբագրող՝ Արամ: 26.04.2023, 21:26:
Դանիացիները հիմա ձենով կծիծաղեն էս ասածիդ վրա։ Չգիտեմ՝ որտեղ ա տարածված կարծիք, բայց Դանիայում ում էլ սենց բան ասես լինի գեղերում ապրող ամենակոնսերվատիվ ռասիստ ծեր բիձան, թե քաղաքի ջահել աղջիկը, խնդալուց կմեռնեն։
Ասենք ամուսնուս մոտիկ ընկերների մեծ մասը կանայք են, իմ ընկերներն էլ 50/50 են։ Ու մենք տենց թույն բացառություններ չենք, այլ նորմա։ Թե բա «տարածված կարծիք»։ Որտե՞ղ տարածված։
Հ.Գ. Իմ տղա ընկերների մեծ մասն էլ հայ են։ Ինչ լավ ա իրանք սենց «տարածված կարծիքներ» չունեն։
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 26.04.2023, 21:30:
Դանիան չգիտեմ, ահա բրիտանական հարցումը։
https://yougov.co.uk/topics/society/...iendship-and-g
6%-ը չի հավատում տղամարդու ու կնոջ ընկերությանը։ Եթե դեպի արևելք շարժվես (մշակութորեն, ոչ թե աշխարհագրորեն), տոկոսը մեծանալու է։ Ասենք, սենց իսպանալեզու հարցում գտա, ոնց որ Արգենտինայից։
https://www.clarin.com/sociedad/dia-...JuWyItDXx.html
Ամեն հինգերորդը կասկածում է նման ընկերության մեջ։
Հերիք չէ՞ տարածված լինելու համար։ Էլ չասած, որ հարցումներում մարդիկ հաճախ սոցիալապես ավելի ընդունելի պատասխան են տալիս, ոչ թե այն, ինչ իրականում մտածում են։
Ինչ-որ շատ սպառողական վերաբերմունք ես նկարագրում սեքսի նկատմամբ։ Ոնց որ ասես՝ դե լավ, էսօր խորոված չկա, քյաբաբ կպատվիրեմ, կանցնեմ առաջ։ Կամ խոհարարն ընդառաջ կգնա, խորոված կսարքի հատուկ իմ համար։
Իմ համար սեքսը զգացմունքային մակարդակում ուտելիքից մի քանի կարգ բարձր է։ Եթե ես աղջկան իրոք ուզում եմ, ես առաջ անցնել չեմ կարողանա։ Ընկերություն դասական իմաստով մեր մեջ չի ստացվի։
Սա էլ Ռուսաստանից․
https://www.mentoday.ru/man-and-woma...-zhenshchinoy/
А на вопрос «Возможна ли дружба между мужчиной и женщиной?» 3603 опрошенных ответили так:
41% Возможна, но ненадолго: потом все равно все сведется к сексу
37% Да, возможна
22% Нет, невозможна
6%-ը կամ ամեն հինգերորդը դա «տարածված կարծիք» չի դարձնում։
Դանիայում էս հարցին հարցումներով չեն պատասխանում, այլ կոնկրետ փաստերով. բոլոր ընկերությունների 30-42%-ը հակառակ սեռերի միջև ա։
Բայց հեռու չգնանք, էս էլ ակումբի հարցման թվերը։ Այսինքն, առնվազն ակումբում դա «տարածված կարծիք» չի։
Բայց հարցն էդ չի, այլ էս հարցումների ձևակերպած հարցը, որտեղ ընկերությունն ու սեռական ցանկությունը հակադրում են։ Իսկ սեռական ցանկությունն ու ընկերությունն իրար չեն բացառում։ Կարան լինեն ընկերություններ, որ արանքում սեռական ցանկություն ա էղել ինչ-որ պահի, կարող ա սեքս էլ ա էղել։ Ավելին՝ սեռական ցանկություն կարա առաջանա նաև նույն սեռի ընկերների միջև, ընդ որում՝ նաև հետերոսեքսուալ։ Ուղղակի դրա մասին չի խոսվում, էս ինչ փիս բաներ են։
Այս պահին թեմայում են 10 հոգի. (0 անդամ և 10 հյուր)
Էջանիշներ