User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1169 հատից

Թեմա: Օրագրային զրույցներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ դժվար ա դիմադրել ու չմտածել՝ «դե Ջոբսն ամերիկայում էր ապրում, դրա համար էդքան բանի հասավ», «դե Իսրայելին ամերիկան օգնում էր, դրա համար են առաջ գնում», «դե Իռլանդիայում ցուրտ ա, դրա համար հարմար ա, որ այթի կամպանիաները սերվերները տեղադրեն էնտեղ» ու ոչ մի բան չանել։
    Ահա, էդ էլ մյուս ծայրահեղությունն ա։ Ուղղակի եթե համարենք, որ մարդը ուզում ա ինչ֊որ բան անել, ասենք ծրագրավորող դառնալ, ապա հերիք չի մահացած ծրագրավորման լեզվի գիրք առնել ու 5 անգամ ծերից ծեր կարդալ, կարևոր ա համակարգիչ ու ինտերնետ ունենալ, ցանկալի ա անգլերեն իմանալ, իմանալ թե որ լեզուներ են հիմա ակտուալ, գտնել թե ինչ մեթոդներով ա կարելի սովորել ու դրանցից որոնք են արդյունավետ, ինչ խնդիրներ են ակտուալ, իդեալական դեպքում գտնել միջավայր, որտեղ այլ մարդիկ էլ զբաղվում են ծրագրավորմամբ կամ գոնե սովորում են, սովորել մարդկանց հետ քննարկել, և այլն։ Ու սենց, օրինակ ծրագրավորումը զրոյից սովորելը արդեն լիքը ռեսուրս ու գիտելիք ա պահանջում, էլ չասած ավելի կոմպլեքս նպատակները։ Իմ մոտ տպավորություն ա, որ մարդկանց ահռելի մասը (այդ թվում նաև ես) ուղղակի տեղյակ չի մի որևէ ոլորտում հաջողության հասնելու համար պետք եղած էդ նախնական գիտելիքներից ու ռեսուրսներից, ու սկսում են մեռած լեզվի գիրքը կարդալուց։ Ինչը չեղած տեղից էլի բան ա, բայց ռեսուրսի ահավոր վատնում ա, ու հազվագյուտները ըտեղից սկսելուց չեն հիասթափվի։

    Թեմային թեթև հարող փաստ իմացա վերջերս, որ Բիլ Գեյթսը ու Պոլ Ալենը մի դպրոցում են սովորել, որտեղ մաթեմի դասատուն վիզ ա դրել, որ դպրոցը համակարգիչ ունենա, ու Բիլն ու Պոլը 8֊րդ դասարանից համակարգչի հասանելիություն են ունեցել 1968 թվին։

    Մյուս կողմից էլ՝ էս երկուսն իրար հետ են գալիս՝ «ես հաջողակ եմ, որտև ես թույն դեմք եմ, բայց մեր հարևանի փչացած աղջիկա մերսեդեսը հաստատ սիրածն ա առել» կամ «Ամերիկան Իսրայելին երկիր դարձրեց, բայց մենք, հայերս էնքան թույն դեմքեր ենք, որ Ասորեստանն էսօր չկա, բայց Հայաստանը կա»
    Լավ դիտարկում էր ։) էդ էլ կա, որ մարդը իրա հաջողությունը վերագրում ա իրան, ուրիշի հաջողությունը՝ միջավայրին

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (16.01.2023)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •