User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1169 հատից

Թեմա: Օրագրային զրույցներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀՄարդկանցից մեկուսացած էլ եմ եղել, նույնիսկ շատ ավելի ծայրահեղ տարբերակով․ տարիուկես առաջ էլ գնացել էի Vipassana մեդիտացիայի ճամբար, որի ժամանակ, 10 օր շարունակ ոչ մեկի հետ բառ փոխանակել չէի կարող, նույնիսկ հայացք չէր կարելի փոխանակել։ Արտաքին աշխարհից ինֆորմացիայի որևէ աղբյուր չկար նույնիսկ՝ գիրք, ինտերնետ, երաժշտություն և այլն, արգելված էր ամեն ինչ։ Միակ բանը որ կարող էի անել մեդիտացիան էր։ Շատերի համար ծանր փորձություն էր էդպիսի մենակությունը, որոշները կիսատ էին թողնում, բայց ինձ էդ չէր խանգարում։ Միակ անհանգստացնող բանը անընդհատ անշարժ նստած դիրքից մեջքիս ցավն էր։
    Ինչ հետաքրքիր ա։ Կպատմե՞ս էդ փորձառությանդ մասին․ ի՞նչ նոր բան հայտնաբերեցիր (ինքդ քո մասին կամ առհասարակ); ի՞նչ տվեց քեզ; կկրկնեի՞ր արդյոք; թերությունները/դժվարությունները/առավելությունները; սննդի, քնելու, մյուս առաջին անհրաժեշտության հարցերն ինչպես էին լուծվում; առհասարա՞կ ոչ մեկին չէիր տեսնում կամ որևէ ձևով առնչվում; ինչ նախազգուշություններ կամ սերվիս կար; վճարովի՞ էր էդ ամենը ու որքա՞ն, մի խոսքով․․․
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 20.03.2020, 08:10:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արշակ (20.03.2020)

  3. #2
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ հետաքրքիր ա։ Կպատմե՞ս էդ փորձառությանդ մասին․ ի՞նչ նոր բան հայտնաբերեցիր (ինքդ քո մասին կամ առհասարակ); ի՞նչ տվեց քեզ; կկրկնեի՞ր արդյոք; թերությունները/դժվարությունները/առավելությունները; սննդի, քնելու, մյուս առաջին անհրաժեշտության հարցերն ինչպես էին լուծվում; առհասարա՞կ ոչ մեկին չէիր տեսնում կամ որևէ ձևով առնչվում; ինչ նախազգուշություններ կամ սերվիս կար; վճարովի՞ էր էդ ամենը ու որքա՞ն, մի խոսքով․․․
    Սկսեմ նրանից, որ Վիպասսանա մեդիտացիան չնայած ծագում ա բուդդիզմից, բայց իր մեջ առանձնապես որևէ կրոնական բան չունի ու կիրառելի ա ցանկացած կրոնի ու իդեալոգիայի մարդու համար։ Ծագել ա Հնդկաստանում, ուսուցչից աշակերտին սերնդեսերունդ փոխանցվելով հասել ա մեր օրեր ու վերջին տարիներին մեծ տարածում ա գտել ողջ աշխարհով, նույնիսկ Ամերիկյան բանտերում են սկսել կազմակերպել ու ասում են ահագին դրական ազդեցություն ա թողնում բանտարկյալների վրա՝ ավելի հավասարակշռված ու համբերատար են դառնում, ազատվում են կախվածություններից և այլն։

    Աշխարհի բազմաթիվ քաղաքներում Վիպասսանա ռեթրիթ կենտրոններ կան որոնք բացառապես գործում են կամավոր աշխատանքի ու հանգանակությունների հաշվին։ Սկզբունքը էս ա․ ցանկացած մարդ կարող ա գրանցվել ու մասնակցել անվճար, ու միայն ավարտելուց հետո, եթե կարծում ես, որ քեզ օգուտ տվեց, ու ուզում ես այլ մարդիկ էլ օգուտ քաղեն էս մեթոդից, կարող ես գումար հանգանակել ինչքան սիրտդ ուզում ա, կամ երբեմն գալ որպես կամավոր աշխատել։ Անձամբ իմ փորձից կարող եմ ասել, որ փողի մասին որևէ խոսք չկար, միայն ամենավերջին օրը ասեցին, որ կարող եք հանգանակել, բայց նենց չէր որ գալիս աչքերիդ մեջ նայում են ու ակնկալում որ փող տաս, ոնց հաճախ լինում ա տարբեր թեմաներով հանգանակությունների ժամանակ Չէ, ուղղակի վերջին օրվա ընթացքում տարածքում չնկատվող մի անկյունում մի կին կար նստած, որ կարող էիր քեզ հարմար պահին մոտենալ ու գումար տալ առձեռն կամ փոխանցումով, գրանցում էին վճարումդ, գնում էիր։ Որ չվճարեիր, ոչ ոք չէր էլ նկատի։ Անձամբ ես վճարեցի էնքան, որ վստահ լինեմ որ ինձ ուտացնելու–քնացնելու ծախսը հաստատ փակել եմ։ Էդ կենտրոնում աշխատող բոլոր մարդիկ էլ՝ մեդիտացիայի ասիստենտները, կազմակերպչական հարցեր լուծող մենեջերները, խոհարարներ և այլն, բոլորը չվճարվող կամավորներ են՝ նախկին վիպասաննայի աշակերտներ, որ արդյունքները հավանելով փորձում են աջակցել, որ ուրիշներն էլ մասնակցեն։ Որոշները տարին մեկ գալիս են էլի 10 օրով համ կուրսն են նորից անցնում, համ կամավոր աշխատանք են անում։ Որոշ կամավորներ մի քանի ամսով են գալիս մնում տեղ։


    Ես էս Վիպասսանայի մասին տարբեր ծանոթ–ընկերներից լսել էի դրական կարծիքներ, մի քիչ էլ գուգլելցի, ինտերնետը լիքն էր տարբեր տիպի հիացական տպավորություններով, մարդիկ պատմում էին թե ինչ դրամատիկ ապրումների մեջով էին անցնում ու վերջում ինչ էրանելի թեթևություն էին զգում, վերափոխվում և այլն։
    Ինձ կոնկրետ հետաքրքրեց աշխարհից 10 օրով լրիվ մեկուսանալու ոչ մի խոսք ու ինֆորմացիա չփոխանակելու հանգամանքը, հետաքրքիր էր, թե ոնց կազդի վրես, դժվար կլինի՞ բացարձակ լուռ լինելը ու ոչ մեկի հետ չշփվելը, թե՝ ոնց։ Մտա սայթում դիսցիպլինայի կանոններն էլ կարդացի, դուրս եկավ, պարզվեց սկանդինավների միակ Վիպասանա ռեթրիթ կենտրոնն էլ Շվեդիայում ա, մտածեցի գուցե փորձեմ Էն էլ պարզվեց մի քանի ամսանոց մեծ հերթեր են, բայց waiting list կար, գրանցվեցի հաջորդ ամսվա waiting list–ում ու կուրսը սկսելուց մի շաբաթ առաջ նամակ եկավ, թե տեղ ա ազատվել, հաստատեցի որ դեռ ուզում եմ մասնակցել, ահագին էլ երկար հարցաշար էր պետք լրացնել, որում հարցնում էին մեդիտացիայի ինչ փորձ ունես, տարբեր թմրանյութեր, ալկոհոլ օգտագործում ես թե չէ, եթե հա, ինչքան հաճախ, վերջին անգամ երբ ես օգտագործել և այլն, կարծեմ նաև ֆիզիկական ու հոգեկան առողջության մասին հարցեր կային։ Նայում են լրացրածդ ու վերջում կամ հաստատում են կամ՝ չէ։ Ճիշտն ասած չգիտեմ թե կոնկրետ հարցերի պատասխանները ոնց են ազդում որոշման վրա, բայց դե ես ոչ սիստեմատիկ ալկոհոլ եմ օգտագործում, ոչ թմրանյութեր, ֆիզիկական ու հոգեկան առողջության լուրջ խնդիրներ էլ իմ իմանալով չունեմ, մի խոսքով ինձ ընդունեցին։ Մեդիտացիա էլ նախկինում ընդամենը մի քանի անգամ էի արել ամբողջ կյանքումս, մի խոսքով, կարելի ա ասել առանձնապես փորձ չունեի։ Հա, մեկ էլ ես երկար չեմ կարողանում նստած մնալ․ մեջքս սկսում ա ցավել ու պետք ձգվեմ, մեջքս ոլորելով ճտտացնեմ, որ անցնի։ Բայց էդ մասին չգրեցի, որ հանկարծ չմերժեն․ մտածեցի կակրազ կփորձեմ սովորել նստած երկար մնալ։

    Մի խոսքով, գործի տեղից վերջին վայրկյանին արձակուրդ վերցրեցի, հավաքվեցի ու ճամփա ընկա դեպի Վիպասսանա ռեթրիթ կենտրոն, որը աշխարհից լրիվ կտրված մի տեղ էր․ երեք գնացք փոխեցի, գնացքի վերջին կայարանից էլ հատուկ վարձած ավտոբուսը բոլոր հավաքված մասնակիցներին հասցրեց տարածք, որը բնության մեջ կորած մի տեղ էր, մոտակա բնակավայրից ահագին հեռու։ Տարածքը բաղկացած էր երեք շենքից․ կենտրոնում մի մեծ երկհարկանի շենք էր, որում կային նախասրահ, մի մեծ մեդիտացիայի դահլիճ, երկու ուրիշ մեծ սենյակներ, խոհանոց, ճաշարան։ Կենտրոնական շենքի աջ ու ձախ կողմերում ևս երկու երկհարկանի շենք կար․ մեկը տղամարդկանց քնի, հանգստի սենյակներն էին ու բաղնիք–զուգարանները, մյուսը՝ կանանցը։ Շենքի դիմացը բակն էր, դիմացով անցնող ճանապարհը, ճանապարհի մյուս կողմում ամայի դաշտ էր, իսկ շենքերի հետևում մեծ անտառ էր, որի որոշ հատվածը լարերով նշած–առանձնացված էր, տեղ կարելի էր զբոսնել հանգստի ժամին։ Բայց անտառի էդ հատվածը նույնպես առանձնացված–կիսված էր երկու մասի՝ տղամարդկանց ու կանանց համար։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 30.03.2020, 03:17:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Բարեկամ (30.03.2020), Գաղթական (30.03.2020), Ուլուանա (30.03.2020)

  5. #3
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժամանելուց հետո մի քանի կամավորներ օգնում էին գրանցվել, ստորագրում էինք, որ ծանոթ ենք պայմաններին ու մտադիր ենք մինչև վերջ մնալ ու հանձնում էինք հեռախոս–գիրք–և այլն, որ կուրսից հետո նոր հետ ստանանք։ էդ ամենը մի երկու ժամ տևեց,որի ընթացքում հավաքված մասնակիցների հետ խառը խմբերով աշխույժ շփվում ծանոթանում էինք, մասնակիցների մի մասը էլի էին Վիպասսանա կուրսին մասնակցել ու սկսնակներս ահը սրտներումս հարցուփորձ էինք անում մեր գլխին գալիքի մասին Ընդհանուր կարծեմ մի 40 կին, 40 տղամարդ էինք, մեծ մասը Շվեդիայից ու Դանիայից էին, բայց եվրոպական այլ երկրներից էլ կային, նաև մի քանի հոգի ամերիկաներից էին։ Տենց բոլորին գրանցելուց հետո բոլորիս կանչեցին սենյակներից մեկը ու ծանոթացրեցին կազմակերպչական հարցերին ու դիսցիպլինայի կանոններին։ Տեղեկացրեցին ով որ համարի սենյակում ա քնելու, ամեն մի սենյակում 2-4 հոգի, ու առաջարկեցին էս հավաքից հետո գնալ ծանոթանալ սենյակակիցների հետ ու պայմանավորվել տեխնիական հարցեր՝ դուռ–պատուհան բաց ու փակ պահել, լույսը միացնել–անջատել և այլն, որտև կուրսը սկսելուց հետո իրար հետ խոսել չի կարելի

    Իսկ դիսցիպլինայի հիմնական կանոնները պարզ էին․ կուրսի ընթացքում պետք ա հրաժարվել որևէ էակի սպանելուց, գողանալուց, սեռական գործողություններից, սուտ խոսելուց ու ալկոհոլ ու այլ տոկսիկ նյութերից։ Չսպանել, չգողանալը հեշտ ա, բայց այ ստելը ոչ միշտ ա հնարավոր բացառել, եթե խոսում ես, կարող ա օրինակ չգիտակցված ինչ–որ բան չափազանցնես, կամ թերի ասես և այլն, ու էստեղից էլ գալիս ա չխոսելու պայմանը՝ եթե ընդհանրապես չխոսես, ստելն էլ կբացառվի։ Մասնակիցների հետ հայացք փոխանակելը նույնես արգելվում ա, քանի որ հայացքով էլ ա հնարավոր ինչ–որ բան ասել, էմոցիա հաղորդել, որը նույնպես կարող ա սուտ պարունակի։ Գիրք, երաժշտություն և այլն նույնպես արգելվում էր, նույն պատճառով՝ ոչ մի արտաքին ինֆորմացիա, որ կարող ա իրականությունից քեզ շեղի։ 10 օրվա ընթացքում տարածքը լքել չէր կարելի․ ծայրահեղ դեպքերի համար հարազատներդ կարող են կապվել կուրսի կազմակերպիչների հետ։ Որևէ այլ տեսակի մեդիտացիաներից, աղոթքներից, ֆիզիկական սպորտաձևերից կուրսի ընթացքում պիտի զերծ մնայինք՝ տվյալ մեթոդին հնարավորինս մաքուր, այլ միջամտություններից զերծ կիրառելու հնարավորություն տալու համար, որ հետո օբյեկտիվ գնահատական կարողանանք տանք, թե ինչքանով էր էս մեթոդը օգտակար։

    Ամենօրյա ռեժիմը մոտավորապես սենց էր․ առավոտյան ժամը 4:00 գալիս միջանցքով պտտվում գոնգ ու զանգակ էին խփում, որ բոլորը զարթնեն․ կես ժամ ժամանակ ունեիր զուգարան–բաղնիքի համար, որ 4:30 մեդիտացիան սկսում էր։
    Ամբողջ օրվա ընթացքում մեկից երկու ժամանոց մեդիտացիաներ էին, որոնց մի մասը պարտադիր ընդհանուր դահլիճում պիտի անեիր, մի մասը կարող էիր քո սենյակում կամ դահլիճում անել, ըստ ճաշակի։ Մեդիտացիաների արանքում մի քանի րոպեանոց հանգիստ կար, բացի դրանից թեթև նախաճաշ, ճաշ, ու ընթրիք, որոնցից յուրաքանչյուրին մեկուկես ժամ էր տրամադրվում։ ՈՒտելը վերջացնելուց հետո մնացած ժամանակը կարող էիր սենյակումդ հանգստանալ, անտառում զբոսնել կամ օգտվել բաղնիք–զուգարանից։ Սնունդը ամբողջությամբ բուսական էր, նախաճաշը ստանդարտ նախաճաշային ուտելիքներ կային, ճաշը ահագին համով մի քանի տեսակ ճաշեր էին, համարյա ամեն անգամ տարբեր, ինչքան ուզում լցնում ուտում էիր։ Ընթրիքին ամեն մեկին ընդամենը երկու կտոր միրգ էր հասնում ու թեյ։
    Վիպասսանայի կանոններին ու օրվա ռեժիմին կարաք ստեղ ավելի մանրամասն ծանոթանաք․ https://www.dhamma.org/en/about/code

    Դահլիճում ամեն մեկը իրեն հատկացված տեղում փոքր դմփիկ–գորգիկը ուներ, տալիս էին նաև ծածկոց ու ոտքը հենելու բարձանման բաներ։ Դահլիճը կիսված էր․ մի կեսում տղամարդիկ էին նստում, մյուս կեսում կանայք․ ընդ որում դահլիճը երկու մուտք ուներ, որ տղամարդիկ ու կանայք առանձին մուտքերից մտնեն, իրար հետ կոնտակտ չլինի, անիմաստ սեռական կրքեր չբորբոքվեն Անտառն ու խոհանոցը նույնպես առանձին էր տղամարդկանց ու կանանց համար։

    Մեդիտացիայի ցուցումները տրվում էին Վիպասսանան պոպուլարիզացրած Ս․ Ն․ Գորկայի ձայնագրված խոսքով, որ բարձրախոսներով միացված էր դահլիճում։ Մեդիտացիաներն էլ սկսում էին Գորկայի ինչ–որ տարորինակ չգիտեմինչերեն երգով, որից հետո 1-2 ժամ լռության մեջ աչքերդ փակ մեդիտացիա էիր անում, մինչև նորից լսեիր Գորկայի երգը։ Առաջին անգամ որ սկսեց երգել, նենց ծիծաղալու էր, ուզում էի հռհռոցս գցեի, էն էլ տեղա բոլորը լուրջ են, մի կերպ փռթկոցս զսպեցի Հետո ընտելացա ու ճիշտն ասած հատկապես սեանսի վերջում Գորկայի ձենը մի առանձնահատուկ երանություն էր բերում, որտև էդ նշանակում էր, որ էս մի սեանսը հեսա ավարտվում ա, ու կարամ մի քիչ հանգստանամ։
    Ամեն օրվա վերջում լսում էինք Գորկայի ձայնագրված լեկցիան Վիպասսանա մեդիտացիայի էության ու իմաստի մասին ու պրակտիկ ցուցումներ էինք ստանում հաջորդ օրվա մեդիտացիայի վերաբերյալ‎։ Երեկոյան 9:30 մեդիտացիան ավարտվում էր ու շտապում էինք բաղնիք–զուգարան, որ շուտ քնենք, որ առավոտյան 4–ին գոնգը նորից խփելու ա Զուգարանները 40 հոգու համար 4–ն էին ընդամենը, նենց որ հաճախ լուռ հերթեր էին գոյանում։
    Մեդիտացիան վարում էին մի տղամարդ, մի կին ուսուցիչ–ասիստենտները, որոնց դերը սահմանափակվում էր ձայնագրությունները միացնել անջատելով ու խմբի դիմացը նստած սուս–փուս մեդիտացիա անելով օրինակ ծառայելով, ու նաև կարող էիր հերթագրվել ու ընդմիջման ընթացքում քեզ հուզող հարցեր տալ մեդիտացիայի մասին։ ՈՒ սուտ կլինի, որ ասեմ, թե իմ հարցերին առանձնապես օգտակար պատասխաններ էի ստանում․ մոտավորապես կրկնում էր նույն բաները, ինչ արդեն լսել էի Գորկայի ձայնագրություններից‎։ Հա, էդ ասիստենտներին հարցերը միակ իրավիճակն էր, որ ձայնալարերդ կարող էիր օգտագործել։

    Առաջին մի ժամանոց մեդիտացիան սկսեց հենց ժամանելու օրը երեկոյան, որի ժամանակ արդեն զգացի ինչ կրակն եմ ինձ գցել կես ժամ ծալապատիկ նստելուց հետո արդեն մեջքից ու ոտքերիս ցավից մեռնում էի Բայց էդ պրոբլեմներիս միայն սկիզբն էր․․․

    Բայց արդեն ուշ ա․ գնամ քնեմ, հետո կշարունակեմ
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 30.03.2020, 03:29:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (30.03.2020), Բարեկամ (30.03.2020), Գաղթական (30.03.2020), Հայկօ (30.03.2020), Ուլուանա (30.03.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •