User Tag List

Էջ 8 78-ից ԱռաջինԱռաջին ... 4567891011121858 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 1169 հատից

Թեմա: Օրագրային զրույցներ

  1. #106
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էրեկ էնքան վատ էի, որ չեմ էլ ուզում մտածել, թե հակառակ ուղղությունն ինչ աստիճանի ահավոր ա լինելու։ Սաղ արձակուրդս հարամվելու ա։
    Ես երևի քո հետ կարող եմ մրցեմ քնելու հարցում, բայց ջեթլագը դեմ խաղ չկա Արևմուտք թռնելուց շատ վատ չեմ լինում որովհետև ընդհանուր առմամբ կարող եմ դիմանալ, ուշ քնել։ Տենց մի երկու օր ա տևում։ Իսկ այ հետ գալուց կատաստրոֆա ա մոտ մի շաբաթ տևում ա մինչև հասնում ա շաբաթ օրը որ մի 16 ժամ քնում եմ նոր դզվում եմ
    Էս վերջին երկու անգամը շատ չէ բայց մի քիչ թեթևացրեց։ Առաջինը էն, որ ինքնաթիռում սնվում ես միայն քո նպատակակետի սնվելու ժամերի համապատասխան։ Այսինքն եթե թռնում ես Կոպենհագեն ու ընդեղ արդեն գիշեր ա չես ուտում էդ անգամվա բերածը։ ՈՒ քանի որ ես համարյա միշտ քնում եմ ինքնաթիռում էդ պրոբլեմ չի։ Երկրորդ բանը էդ ԱՄՆ–ից Մելատոնինի (իրենց մոտ առանց դեղատոմսի ա) հաբեր էի առել, տենց արևելք թռնելուց առաջի մի քանի օրը խմում էի քնելուց առաջ։ Դե լիքը ջուրն էլ արդեն ասել են։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (26.07.2019)

  3. #107
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՄՆ հանկարծ չգնաս ԱՄՆ-ի հետ համեմատած Կանադան ծաղկող սոցիալիզմի երկիր ա

    Բայց ավելի լուրջ, Քվեբեկն իրա փշոտ կայֆերն ունի, որ այցելողների մոտ կարա տհաճություն ստեղծի։ Էն որ ասում են «excuse our rudeness, but we are french», վայթե սրա հորինողը քվեբեկվա էր։ Ու որ հետներն էլ անգլերեն ես խոսում, պահո՜․․․ էս վերջերս մի տեղ գրել էիր, որ քվեբեկցիք ազատ ֆրանսերենից անգլերեն են անցնում ու հետ՝ ժպտացրեց երևի Երևանի խանութնեի աշխատողներն ավելի լավ անգլերեն գիտեն ու խոսում են քան Մոնրեալում, չէ՞։ Չնայած քաղաքի կենտրոնում տուրիզմի ազդեցության տակ մի քիչ ավելի «հանդուրժող» են։
    Ինձ թվում ա՝ մնացած Կանադայի համեմատ էլ ա Քվեբեկը ծաղկող սոցիալիզմի երկիր։
    Քվեբեկում մենակ ֆրանսախոսները աշխատավոր խավն են, ու փոքրամասնություն են կազմում, հիմնականում Պլատոյում են, բայց մանրից ջենտրիֆիկացվում ա Պլատոն։ Հիմնականում երկլեզուներ են ամեն տեղ, որ ազատ մեկից մյուսն են անցնում, սաղ խառնում են իրար։ Նույնիսկ ցուցանակներն են հաճախ լեզուներն իրար խառնած։ Սպասարկման ոլորտում օրենք կա, որ պիտի բարևելուց ասեն բոնժուղ հայ, հաճախորդն ինքը որոշի որ լեզվով պատասխանի։ Ու հայ բոնժուղն օրենքի խախտում ա, ֆրանսերենը պիտի առաջինը լինի։
    Ու նույնիսկ քվեբեկցիներն ահագին հեռու են ֆրանսիացի լինելուց։ Ուր էր թե։ Տիպիկ հյուսիսամերիկացիներ են, բայց ֆրանգլերեն են խոսում։

    Կոնֆերանսին էլ հիմնականում հյուսիսամերիկացիներ են, ու ահավոր չի դզում հյուսիսամերիկյան ակադեմիան։ Մի օր մի եքա գրառում կանեմ էդ թեմայով։ Մի խոսքով, ձեր Հյուսիսային Ամերիկան ձեզ լինի։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (26.07.2019)

  5. #108
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես երևի քո հետ կարող եմ մրցեմ քնելու հարցում, բայց ջեթլագը դեմ խաղ չկա Արևմուտք թռնելուց շատ վատ չեմ լինում որովհետև ընդհանուր առմամբ կարող եմ դիմանալ, ուշ քնել։ Տենց մի երկու օր ա տևում։ Իսկ այ հետ գալուց կատաստրոֆա ա մոտ մի շաբաթ տևում ա մինչև հասնում ա շաբաթ օրը որ մի 16 ժամ քնում եմ նոր դզվում եմ
    Էս վերջին երկու անգամը շատ չէ բայց մի քիչ թեթևացրեց։ Առաջինը էն, որ ինքնաթիռում սնվում ես միայն քո նպատակակետի սնվելու ժամերի համապատասխան։ Այսինքն եթե թռնում ես Կոպենհագեն ու ընդեղ արդեն գիշեր ա չես ուտում էդ անգամվա բերածը։ ՈՒ քանի որ ես համարյա միշտ քնում եմ ինքնաթիռում էդ պրոբլեմ չի։ Երկրորդ բանը էդ ԱՄՆ–ից Մելատոնինի (իրենց մոտ առանց դեղատոմսի ա) հաբեր էի առել, տենց արևելք թռնելուց առաջի մի քանի օրը խմում էի քնելուց առաջ։ Դե լիքը ջուրն էլ արդեն ասել են։
    Դե հենց էդ ա, որ հասնելուն պես քնել եմ իմ նորմալ քնելու ժամին, բայց արդեն չորրորդ օրն ա, ինչ ժամը չորսից սկսում եմ պարբերաբար արթնանալ։ Ինչ վերաբերում ա սնվելուն, ես տենց ֆիքսված ժամեր չունեմ սնվելու համար, հատկապես արձակուրդի ընթացքում, դե էլ չասեմ, որ իմ ինքնաթիռներում չեն էլ կերակրում
    Դե ջուր խմելն էլ ասենք լավ ա ընդհանրապես ջրազրկման դեմ, բայց դա էլ իրա մինուսներն ունի. գիշերը հա գնում ես զուգարան։ Մի խոսքով, ես սարսափով եմ սպասում վերադարձին։ Կոլեգաներիցս մեկը դրանից խուսափելու համար մոտավորապես Դանիայի ռեժիմով ա ապրում, բայց զոմբիի նման ա ֆռֆռում։

  6. #109
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ...

    Չէ, Սան Ֆրանցիսկո ո՞նց գամ, ձեր մայրցամաքի մյուս ծերին ա ես էլ չեմ դիմանում, թե երբ պիտի Եվրոպա հետ գնամ։ Չսիրեցի ձեր Հյուսիսային Ամերիկան։
    Համա թե կողմնակալն ես հա՝ մայրցամաքի մյուս ծերը չտեսած, էդ ո՞նց միանգամից չսիրեցիր «մեր» Հյուսիսային Ամերիկան: Մոնրեալը մայրցամաքի 1/50 հազարերորդ մասն ա
    Si vis pacem, para bellum

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (27.07.2019)

  8. #110
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Համա թե կողմնակալն ես հա՝ մայրցամաքի մյուս ծերը չտեսած, էդ ո՞նց միանգամից չսիրեցիր «մեր» Հյուսիսային Ամերիկան: Մոնրեալը մայրցամաքի 1/50 հազարերորդ մասն ա
    Ես սա ասում եմ հիմնվելով նրա վրա, որ Մոնրեալը համարվում ա Հյուսիսային Ամերիկայի ամենաեվրոպական քաղաքը։ Եթե սա եվրոպական ա, չեմ ուզում տեսնել, թե ինչ ա բուն ամերիկյանը

  9. #111
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես սա ասում եմ հիմնվելով նրա վրա, որ Մոնրեալը համարվում ա Հյուսիսային Ամերիկայի ամենաեվրոպական քաղաքը։ Եթե սա եվրոպական ա, չեմ ուզում տեսնել, թե ինչ ա բուն ամերիկյանը
    Պահ պահ պահ :Ճ Կարելի է ամեն ինչին քննադատորեն վերաբերվել, ու «չեմ սիրում էս, էն» վիճակ ստեղծել, կարելի է թուլանալ ու կայֆ ստանալ անծանոթ բաներից: Ճանապարհորդելու կայֆն էն ա, որ տարբերվող բաներ ես տեսնում, ոչ թե էն, ինչին սովոր ես:
    Si vis pacem, para bellum

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գաղթական (27.07.2019), Ծլնգ (26.07.2019)

  11. #112
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սան Ֆրանցիսկոն շատ լավն ա, իսկ արևելյան ափը դեռ ավելի լավն ա․ Նյու Յորքը լրիվ իմ երազանքների քաղաքն ա։

  12. #113
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Համա թե կողմնակալն ես հա՝ մայրցամաքի մյուս ծերը չտեսած, էդ ո՞նց միանգամից չսիրեցիր «մեր» Հյուսիսային Ամերիկան: Մոնրեալը մայրցամաքի 1/50 հազարերորդ մասն ա
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պահ պահ պահ :Ճ Կարելի է ամեն ինչին քննադատորեն վերաբերվել, ու «չեմ սիրում էս, էն» վիճակ ստեղծել, կարելի է թուլանալ ու կայֆ ստանալ անծանոթ բաներից: Ճանապարհորդելու կայֆն էն ա, որ տարբերվող բաներ ես տեսնում, ոչ թե էն, ինչին սովոր ես:
    Դե քանի ստեղ եմ, կայֆ եմ ստանում։ Բայց սրանից հետո կոնֆերանսի համար օվկիանոս կտրողը չեմ։

  13. #114
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա՝ մնացած Կանադայի համեմատ էլ ա Քվեբեկը ծաղկող սոցիալիզմի երկիր։
    Քվեբեկում մենակ ֆրանսախոսները աշխատավոր խավն են, ու փոքրամասնություն են կազմում, հիմնականում Պլատոյում են, բայց մանրից ջենտրիֆիկացվում ա Պլատոն։ Հիմնականում երկլեզուներ են ամեն տեղ, որ ազատ մեկից մյուսն են անցնում, սաղ խառնում են իրար։ Նույնիսկ ցուցանակներն են հաճախ լեզուներն իրար խառնած։ Սպասարկման ոլորտում օրենք կա, որ պիտի բարևելուց ասեն բոնժուղ հայ, հաճախորդն ինքը որոշի որ լեզվով պատասխանի։ Ու հայ բոնժուղն օրենքի խախտում ա, ֆրանսերենը պիտի առաջինը լինի։
    Ու նույնիսկ քվեբեկցիներն ահագին հեռու են ֆրանսիացի լինելուց։ Ուր էր թե։ Տիպիկ հյուսիսամերիկացիներ են, բայց ֆրանգլերեն են խոսում։

    Կոնֆերանսին էլ հիմնականում հյուսիսամերիկացիներ են, ու ահավոր չի դզում հյուսիսամերիկյան ակադեմիան։ Մի օր մի եքա գրառում կանեմ էդ թեմայով։ Մի խոսքով, ձեր Հյուսիսային Ամերիկան ձեզ լինի։
    Չկա տենց բան, հենց էդ ա որ ընդունած որոշումը առաջարկում է (թե կարծում ես սենց պարտադրող օրենք կարան ընդունեն, ապա իսկապես աչքիդ ավելի սօցիալիստիկ ա թվացել, քան կա) երկլեզվանի bonjour-hi-ի փոխարեն օգտագործել ֆրանսերեն bonjour-ը, քանի որ վիճակագրությունը ցույց ա տալիս, որ երկլեզվանի ողջունումը 10%-ից դառել ա 15%, կամ տենց մի բան։ Ու սրանով լրիվ ասված ա քվեբեկուաների լեզվական նացիոնալիզմի մասին․․․ Մոնրեալն էլ տուրիստական կենկտրոնական մասով չի վերջանում, ոչ էլ Քվեբեկն ա մենակ Մոնրեալը։ Էդ անտերը Օտտավայից կամուրջով անցնում ես Գաթինո ու երկլեզվանի ճանապարհային ցուցանակները միանգամից հօդս են ցնդում, ու ամեն ինչը մենակ ֆրանսերեն ա գրված։ Մի երկու կիլոմետր էլ խորանում ես, ու պրծ, սպասարկման ոլորտում անգելերեն հասկացողների (խոսողների մասին չեմ ասում, այլ հասկացողների) թիվը կիսատվում ա ընդհանուր թվից, ու գնալով էքսպոնենցիալ պակասում ա։ Սպիտակ օձիգավորները, հա, հասկանում են, բայց անգլերենները նենց վիճակում ա, որ անգլախոսը իրենց ֆրանսերենից ավելի շատ բան կհասկանա (խոսքը ակադեմիայից ու տրանսպրովինցիալ/նացիոնալ բիզնեսից դուրս մարդկանց մասին ա)։

    Ու մեկը ինձ դեռ պիտի բացատրի, թե տիպիկ հյուսիսամերիկացի եզրը ինչ ա նշանակում կեսը իմիգրանտներից կազմված կես միլիարդ բնակչության մեջ տիպիկությունս ո՞րն ա։ Մի խոսքով, աչքիս ջեթլագդ վրեդ լավ չի գալիս, հյուսամերիկան էլ հետը

    Ի դեպ Օնտարիոն ինձ միշտ շատ ավելի սոցիալիստական ա թվացել, քան Քվեբեկը, իսկ Մոնրեալի եվրոպականության մասին շորշորը զուտ ճարտարապետությամբ ա պայմանավորված․․․

  14. #115
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնֆերանսին էլ հիմնականում հյուսիսամերիկացիներ են, ու ահավոր չի դզում հյուսիսամերիկյան ակադեմիան։ Մի օր մի եքա գրառում կանեմ էդ թեմայով։ Մի խոսքով, ձեր Հյուսիսային Ամերիկան ձեզ լինի։
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե քանի ստեղ եմ, կայֆ եմ ստանում։ Բայց սրանից հետո կոնֆերանսի համար օվկիանոս կտրողը չեմ։
    Իյա, փաստորեն, էլ հույս չունենանք, հա՞, որ մի օր Նյու Յորք կգաս : Բա ես էլ սպասում եմ :
    Բայց անկախ ամեն ինչից` թեկուզ զուտ որպես ճանապարհորդել սիրող մարդ` դու ուղղակի պարտավոր ես Նյու Յորքը տեսնել :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #116
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չկա տենց բան, հենց էդ ա որ ընդունած որոշումը առաջարկում է (թե կարծում ես սենց պարտադրող օրենք կարան ընդունեն, ապա իսկապես աչքիդ ավելի սօցիալիստիկ ա թվացել, քան կա) երկլեզվանի bonjour-hi-ի փոխարեն օգտագործել ֆրանսերեն bonjour-ը, քանի որ վիճակագրությունը ցույց ա տալիս, որ երկլեզվանի ողջունումը 10%-ից դառել ա 15%, կամ տենց մի բան։ Ու սրանով լրիվ ասված ա քվեբեկուաների լեզվական նացիոնալիզմի մասին․․․ Մոնրեալն էլ տուրիստական կենկտրոնական մասով չի վերջանում, ոչ էլ Քվեբեկն ա մենակ Մոնրեալը։ Էդ անտերը Օտտավայից կամուրջով անցնում ես Գաթինո ու երկլեզվանի ճանապարհային ցուցանակները միանգամից հօդս են ցնդում, ու ամեն ինչը մենակ ֆրանսերեն ա գրված։ Մի երկու կիլոմետր էլ խորանում ես, ու պրծ, սպասարկման ոլորտում անգելերեն հասկացողների (խոսողների մասին չեմ ասում, այլ հասկացողների) թիվը կիսատվում ա ընդհանուր թվից, ու գնալով էքսպոնենցիալ պակասում ա։ Սպիտակ օձիգավորները, հա, հասկանում են, բայց անգլերենները նենց վիճակում ա, որ անգլախոսը իրենց ֆրանսերենից ավելի շատ բան կհասկանա (խոսքը ակադեմիայից ու տրանսպրովինցիալ/նացիոնալ բիզնեսից դուրս մարդկանց մասին ա)։

    Ու մեկը ինձ դեռ պիտի բացատրի, թե տիպիկ հյուսիսամերիկացի եզրը ինչ ա նշանակում կեսը իմիգրանտներից կազմված կես միլիարդ բնակչության մեջ տիպիկությունս ո՞րն ա։ Մի խոսքով, աչքիս ջեթլագդ վրեդ լավ չի գալիս, հյուսամերիկան էլ հետը

    Ի դեպ Օնտարիոն ինձ միշտ շատ ավելի սոցիալիստական ա թվացել, քան Քվեբեկը, իսկ Մոնրեալի եվրոպականության մասին շորշորը զուտ ճարտարապետությամբ ա պայմանավորված․․․
    Պարտադրված ա տեղական օրենքներով. ֆրանսերենը Քվեբեկի միակ պաշտոնական լեզուն ա, ինչը կոնֆլիկտի մեջ ա Կանադայի սահմանադրության հետ, բայց դե։ Կա՛մ երկլեզու ողջույն, կա՛մ մենակ ֆրանսերեն։ Ուրիշ տարբերակ չկա։ Լեզվի օրենքները բավական խիստ են էստեղ։
    Ու դու խիստ սխալվում ես, եթե կարծում ես, թե ես մենակ տուրիստական կենտրոնում եմ էստեղ Ես լիքը տեղի բնակիչների եմ ճանաչում, էղել եմ տարբեր թաղամասներում ու շփվել եմ տարբեր տեսակի մարդկանց հետ, լսել լիքը խոսակցություններ մետրոներում ու ավտոբոսուներում, նաև տեղեկացել լեզվի կարգավիճակի և այլնի մասին։ Մոնրեալում կոնկրետ (մնացած Քվեբեկի մասին չգիտեմ) մենակ ֆրանսախոս խումբը խիստ փոքրամասնություն ա կազմում, հիմնականում աշխատավոր դասն ա, հաճախ նաև իմիգրանտ մասը։ Քաղաքի բնակիչների խիստ մեծամասնությունը երկլեզու ա, մի շատ ավելի փոքր խումբ էլ միալեզու անգլախոս։ Ու էսքան շփումների ընթացքում դեռ մենակ մի անգամ ա ֆրանսերենի անցնելու կարիք էղել։

    Լավ, էդքան որ ասում ես, ասեմ հյուսիսամերիկյանությունը որն ա։ Մոնրեալի մենակ էն ա եվրոպական, որ հեծանիվներ կան, մեկ էլ մի պուճուր հին քաղաք կա, որ եվրոպական ճարտարապետություն ա հիշեցնում։ Թե չէ չգիտեմ էս հսկայական երկնաքերները երբվանից են եվրոպական ճարտարապետություն համարվում։

    Իսկ տիպիկ հյուսիսամերիկյան գծերից.
    1. Կոնդիցիոներներով զզվացնում֊թողնում են, որ ներսում ստիպված կուրտկայով ես ման գալիս։ Եվրոպայում ցուրտ տեղերում ընդհանրապես կոնդիցիոների գյուտը չի հասել, իսկ տաք տեղերում մենակ էնքան ա, ինչքան կարիք կա հովացնելու
    2. Սպասարկման ոլորտի թիթիզ֊միթիզ ֆինտուֆլուշկեքը, որ մատուցողները մեջտեղից ճղվում են դուր գալու համար (իհարկե հասկանում եմ, որ թեյավճարներով են վճարվում, դրա համար ա տենց, բայց իմ ներվերի վրա ահավոր ազդում ա դա)
    3. Պրիստիժը։ Եվրոպական կոնֆերանսների ժամանակ չես տեսնի, որ մարդիկ պրիստիժի հետևից վազեն, սովորաբար միմյանց հետ շփվում են ընդհանուր հետաքրքրություններից ելնելով։ Իսկ էստեղ մի հասարակ օրինակ բերեմ. պոստերիս մոտ կես ժամ կանգնած էի, մարդ չէր մոտենում։ Հենց ղեկավարս ու համահեղինակս (մեր ոլորտի ամենաճանաչված դեմքերից ա) էկավ, կողքս կանգնեց, միանգամից հսկայական հերթ գոյացավ
    4. Վարքը։ Մարդիկ լրիվ չափած֊ձևած, լավ պարապած արտահայտություններ են անում։ Անցնում ես պոստերների կողքով, ոնց որ ռոբոտների հետ խոսես, ոչ թե մարդու։ Էն որ գիտես՝ սաղ պարապել են, թե ոնց սկսեն պրեզենտացիան, ինչ ասեն, ինչ չասեն և այլն։ Մատների վրա հաշված եվրոպացի մասնակիցները շատ ավելի հետաքրքիր ու հավեսով են լսվում, որտև իրենց վարքի մեջ չկա էդ արհեստականությունը, որ հյուսիսամերիկյան ակադեմիան պարտադրում ա գիտնականներին
    5. Մեքենաները։ Չնայած Մոնրեալը համեմատաբար զարգացած հասարակական տրանսպորտ ունի ու հեծանվուղիներ, մեկ ա, ստեղ մեքենաներն անտանելի շատ են։ Ես չեմ էլ ուզում պատկերացնել, թե Հյուսիսային Ամերիկայի մնացած մասերում ինչքան մեքենա կա։
    6. Ուտելիքի պորցիաներն անտանելի մեծ են, որ մի հոգին չի կարա ուտի։ Ինձ ասում են՝ ԱՄՆ֊ում ավելի մեծ են։
    7. Սոցիալական հարցերը։ Էսօր օրինակ դայվըրսիթիի մասին հանդիպում էր։ Ամբողջ Կանադայից ու ԱՄՆ֊ից լիքը ներկայացուցիչներ խոսում էին առաջին սերունդ բարձրագույն կրթություն ստացողների մասին, որ graduate school չեն կարողանում ընդունվել, որովհետև հետազոտական աշխատանքային փորձ չունեն, որտև ամառները ձրի ինտերնշիփ անելու փոխարեն պաղպաղակ են ծախել, որ ուսման վարձ վճարեն։ Էս հարցն ուղղակի խնդալու ա եվրոպական ակադեմիական կոնտեքստում։

    Որ էլի հիշեմ, կգրեմ։ Իհարկե, չեմ ժխտում, որ սրանք սաղ անձնական նախընտրությունների հարց են։ Ամեն դեպքում, էս բոլորն ինձ չի դզում, ու ես ահավոր ուրախ եմ, որ էս ամենի մաս չեմ։

  16. #117
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իյա, փաստորեն, էլ հույս չունենանք, հա՞, որ մի օր Նյու Յորք կգաս : Բա ես էլ սպասում եմ :
    Բայց անկախ ամեն ինչից` թեկուզ զուտ որպես ճանապարհորդել սիրող մարդ` դու ուղղակի պարտավոր ես Նյու Յորքը տեսնել :
    Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ջեթ լագի կոշմարներն էլ մոռանամ, մյուս ամառ ուզում ենք Հյուսիսային Ամերիկայի արևելյան կողմում մի քիչ ճամփորդել (Մոնրեալ, Տորոնտո, Նյու Յորք, Բոստոն առնվազն)։ Բայց ամեն ինչ մեքենաներից կախված լինելը մի քիչ բարդացնում ա իրավիճակը։ Տեսնենք, տեսնենք։
    Բայց դե ինձ համար դա լրիվ պտիչկայի նման բան ա լինելու, պապաս էլ Մոնրեալում ա ապրում։

  17. #118
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, ինձ թվում ա՝ քեզ Ֆիլադելֆիան կարող ա դուր գալ. ահագին «եվրոպական» ա

  18. #119
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, ինձ թվում ա՝ քեզ Ֆիլադելֆիան կարող ա դուր գալ. ահագին «եվրոպական» ա
    Մոնրեալի նմա՞ն

  19. #120
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոնրեալի նմա՞ն
    Մոնրեալում դեռ չեմ եղել, չգիտեմ

Էջ 8 78-ից ԱռաջինԱռաջին ... 4567891011121858 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •