Պարտադրված ա տեղական օրենքներով. ֆրանսերենը Քվեբեկի միակ պաշտոնական լեզուն ա, ինչը կոնֆլիկտի մեջ ա Կանադայի սահմանադրության հետ, բայց դե։ Կա՛մ երկլեզու ողջույն, կա՛մ մենակ ֆրանսերեն։ Ուրիշ տարբերակ չկա։ Լեզվի օրենքները բավական խիստ են էստեղ։
Ու դու խիստ սխալվում ես, եթե կարծում ես, թե ես մենակ տուրիստական կենտրոնում եմ էստեղԵս լիքը տեղի բնակիչների եմ ճանաչում, էղել եմ տարբեր թաղամասներում ու շփվել եմ տարբեր տեսակի մարդկանց հետ, լսել լիքը խոսակցություններ մետրոներում ու ավտոբոսուներում, նաև տեղեկացել լեզվի կարգավիճակի և այլնի մասին։ Մոնրեալում կոնկրետ (մնացած Քվեբեկի մասին չգիտեմ) մենակ ֆրանսախոս խումբը խիստ փոքրամասնություն ա կազմում, հիմնականում աշխատավոր դասն ա, հաճախ նաև իմիգրանտ մասը։ Քաղաքի բնակիչների խիստ մեծամասնությունը երկլեզու ա, մի շատ ավելի փոքր խումբ էլ միալեզու անգլախոս։ Ու էսքան շփումների ընթացքում դեռ մենակ մի անգամ ա ֆրանսերենի անցնելու կարիք էղել։
Լավ, էդքան որ ասում ես, ասեմ հյուսիսամերիկյանությունը որն ա։ Մոնրեալի մենակ էն ա եվրոպական, որ հեծանիվներ կան, մեկ էլ մի պուճուր հին քաղաք կա, որ եվրոպական ճարտարապետություն ա հիշեցնում։ Թե չէ չգիտեմ էս հսկայական երկնաքերները երբվանից են եվրոպական ճարտարապետություն համարվում։
Իսկ տիպիկ հյուսիսամերիկյան գծերից.
1. Կոնդիցիոներներով զզվացնում֊թողնում են, որ ներսում ստիպված կուրտկայով ես ման գալիս։ Եվրոպայում ցուրտ տեղերում ընդհանրապես կոնդիցիոների գյուտը չի հասել, իսկ տաք տեղերում մենակ էնքան ա, ինչքան կարիք կա հովացնելու
2. Սպասարկման ոլորտի թիթիզ֊միթիզ ֆինտուֆլուշկեքը, որ մատուցողները մեջտեղից ճղվում են դուր գալու համար (իհարկե հասկանում եմ, որ թեյավճարներով են վճարվում, դրա համար ա տենց, բայց իմ ներվերի վրա ահավոր ազդում ա դա)
3. Պրիստիժը։ Եվրոպական կոնֆերանսների ժամանակ չես տեսնի, որ մարդիկ պրիստիժի հետևից վազեն, սովորաբար միմյանց հետ շփվում են ընդհանուր հետաքրքրություններից ելնելով։ Իսկ էստեղ մի հասարակ օրինակ բերեմ. պոստերիս մոտ կես ժամ կանգնած էի, մարդ չէր մոտենում։ Հենց ղեկավարս ու համահեղինակս (մեր ոլորտի ամենաճանաչված դեմքերից ա) էկավ, կողքս կանգնեց, միանգամից հսկայական հերթ գոյացավ
4. Վարքը։ Մարդիկ լրիվ չափած֊ձևած, լավ պարապած արտահայտություններ են անում։ Անցնում ես պոստերների կողքով, ոնց որ ռոբոտների հետ խոսես, ոչ թե մարդու։ Էն որ գիտես՝ սաղ պարապել են, թե ոնց սկսեն պրեզենտացիան, ինչ ասեն, ինչ չասեն և այլն։ Մատների վրա հաշված եվրոպացի մասնակիցները շատ ավելի հետաքրքիր ու հավեսով են լսվում, որտև իրենց վարքի մեջ չկա էդ արհեստականությունը, որ հյուսիսամերիկյան ակադեմիան պարտադրում ա գիտնականներին
5. Մեքենաները։ Չնայած Մոնրեալը համեմատաբար զարգացած հասարակական տրանսպորտ ունի ու հեծանվուղիներ, մեկ ա, ստեղ մեքենաներն անտանելի շատ են։ Ես չեմ էլ ուզում պատկերացնել, թե Հյուսիսային Ամերիկայի մնացած մասերում ինչքան մեքենա կա։
6. Ուտելիքի պորցիաներն անտանելի մեծ են, որ մի հոգին չի կարա ուտի։ Ինձ ասում են՝ ԱՄՆ֊ում ավելի մեծ են։
7. Սոցիալական հարցերը։ Էսօր օրինակ դայվըրսիթիի մասին հանդիպում էր։ Ամբողջ Կանադայից ու ԱՄՆ֊ից լիքը ներկայացուցիչներ խոսում էին առաջին սերունդ բարձրագույն կրթություն ստացողների մասին, որ graduate school չեն կարողանում ընդունվել, որովհետև հետազոտական աշխատանքային փորձ չունեն, որտև ամառները ձրի ինտերնշիփ անելու փոխարեն պաղպաղակ են ծախել, որ ուսման վարձ վճարեն։ Էս հարցն ուղղակի խնդալու ա եվրոպական ակադեմիական կոնտեքստում։
Որ էլի հիշեմ, կգրեմ։ Իհարկե, չեմ ժխտում, որ սրանք սաղ անձնական նախընտրությունների հարց են։ Ամեն դեպքում, էս բոլորն ինձ չի դզում, ու ես ահավոր ուրախ եմ, որ էս ամենի մաս չեմ։
Էջանիշներ