Չկա տենց բան, հենց էդ ա որ ընդունած որոշումը
առաջարկում է (թե կարծում ես սենց պարտադրող օրենք կարան ընդունեն, ապա իսկապես աչքիդ ավելի սօցիալիստիկ ա թվացել, քան կա) երկլեզվանի bonjour-hi-ի փոխարեն օգտագործել ֆրանսերեն bonjour-ը, քանի որ վիճակագրությունը ցույց ա տալիս, որ երկլեզվանի ողջունումը 10%-ից դառել ա 15%, կամ տենց մի բան։ Ու սրանով լրիվ ասված ա քվեբեկուաների լեզվական նացիոնալիզմի մասին․․․ Մոնրեալն էլ տուրիստական կենկտրոնական մասով չի վերջանում, ոչ էլ Քվեբեկն ա մենակ Մոնրեալը։ Էդ անտերը Օտտավայից կամուրջով անցնում ես Գաթինո ու երկլեզվանի ճանապարհային ցուցանակները միանգամից հօդս են ցնդում, ու ամեն ինչը մենակ ֆրանսերեն ա գրված։ Մի երկու կիլոմետր էլ խորանում ես, ու պրծ, սպասարկման ոլորտում անգելերեն հասկացողների (խոսողների մասին չեմ ասում, այլ հասկացողների) թիվը կիսատվում ա ընդհանուր թվից, ու գնալով էքսպոնենցիալ պակասում ա։ Սպիտակ օձիգավորները, հա, հասկանում են, բայց անգլերենները նենց վիճակում ա, որ անգլախոսը իրենց ֆրանսերենից ավելի շատ բան կհասկանա (խոսքը ակադեմիայից ու տրանսպրովինցիալ/նացիոնալ բիզնեսից դուրս մարդկանց մասին ա)։
Ու մեկը ինձ դեռ պիտի բացատրի, թե տիպիկ հյուսիսամերիկացի եզրը ինչ ա նշանակում

կեսը իմիգրանտներից կազմված կես միլիարդ բնակչության մեջ տիպիկությունս ո՞րն ա։

Մի խոսքով, աչքիս ջեթլագդ վրեդ լավ չի գալիս, հյուսամերիկան էլ հետը
Ի դեպ Օնտարիոն ինձ միշտ շատ ավելի սոցիալիստական ա թվացել, քան Քվեբեկը, իսկ Մոնրեալի եվրոպականության մասին շորշորը զուտ ճարտարապետությամբ ա պայմանավորված․․․
Էջանիշներ