Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Լսի, ինձ մի տեսակ բացում ա, որ ես սենց էսքան շփվում եմ տեղացիների հետ, իրանցից ինֆո ստանում, դու քո տեղում նստած փորձում ես ինձ համոզել, որ տենց օրենք չկա։ Էս ա, նայի, պարզվում ա օրենքն ավելի խիստ ա, պարտադրում ա մենակ bonjour ասել, 2017֊ից ա։ Լեզվի օրենքի էջում զահլա չարեցի սաղ փոփոխությունները նայել։ Թե հավես ունես, ինքդ փորփրի, էս ա։ Կամ էլ ԶԼՄ֊ները խաբել են, Մոնրեալը խաբեության մեջ ա ապրում
Իսկ սենց օրենքները լրիվ խելքին մոտ են Քվեբեկի կոնտեքստում։ Քվեբեկը Հյուսիսային Ամերիկայում միակ ոչ անգլախոս ռեգիոնն ա, որտեղ վերջին տասնամյակների ընթացքում անգլախոսությունը գնալով մեծանում ա։ Ու իրանց առաջ խնդիր ա դրած իրանց ֆրանսիականությունը պահելը։
Լավ ա որ բացում ա, բայց ափսոս, որ քո հետաքրքրասիրությունն էլ չի բացում, որ մի քիչ ավելի խորանաս հարցի մեջ, քան տեղացիների «в кухне, открываешь простой кран - вода течет, второе место занимает в мире!» զրույցներին հավատալը։ Հենց քո հղածից (թավացվածը իմն ա)․ « On Thursday, the legislature unanimously adopted a motion calling on store clerks to stick with a simple "bonjour" when addressing customers instead of the hybrid "bonjour/hi" often heard in Montreal.

The national assembly members voted 111-0 in favour of the motion, which is not coercive.», շարունակությունում էլ գործադիրի ղեկավարի մեկնաբանությունը (ով խորհդարանում մեծամասնության քաղաքական ուժի ղեկավարն է և խորհրդի անդամ էլ է՝ վեստիմնստերյան խորհրդարանական համակարգով)․ «Premier Philippe Couillard called the debate ridiculous but admitted his preference for a French-only greeting.»։ Մի քիչ էլ որ խորանանք հղածդ հոդվածի մեջ․ «the motion that was adopted read as follows: "It (the motion) invites all merchants and all employees who are in contact with local and international customers to greet them warmly with the word 'bonjour."'»։ Դատարկ օդ են էլի ցնդացնում, և պարտադրող օրենքի ուժ սա ոշմիձևով չունի։

Իսկ էն քո նկատած «ավելի խիստ»-ի պահով դեռ քո այս թեմայով գրածիդ առաջին մեկնաբանությանս մեջ եմ ասել, բայց կարդացողը ով ա․․․
Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
Չկա տենց բան, հենց էդ ա որ ընդունած որոշումը առաջարկում է (թե կարծում ես սենց պարտադրող օրենք կարան ընդունեն, ապա իսկապես աչքիդ ավելի սօցիալիստիկ ա թվացել, քան կա) երկլեզվանի bonjour-hi-ի փոխարեն օգտագործել ֆրանսերեն bonjour-ը, քանի որ վիճակագրությունը ցույց ա տալիս, որ երկլեզվանի ողջունումը 10%-ից դառել ա 15%, կամ տենց մի բան։
Եվրոպական շատ քիչ քաղաքներում կտեսնես երկնաքերներ։ Դրանք հիմնականում էն քաղաքներում են, որոնք պատերազմի ժամանակ ռմբակոծվել են, տեղը երկնաքերներ են կառուցվել։ Բայց հենց էդ շենքերը համարվում են Եվրոպա ներմուծված ամերիկյան մշակույթ, ու շատերն առանձնապես հիացած չեն դրանցով։
Եվրոպայի տաս մեծագույն քաղաքներից երևի մենակ Հռոմն ու Աթենքն են, որ կարելի ա ասել երկնաքերներ չունեն, երկուսն էլ «մյուլոն տարվա» քաղաք․․․ ու երկնաքերները մշակույթ չեն, այլ օպտիմալ ժամանակակից քաղաքաշինություն, դրա համար էլ ամբողջ աշխարհում կառուցվում են, ոչ թե որ ամերիկացիները մշակույթ են տարածել։

Էրկու օր առաջ վերջապես գնացի էդ պատմական կենտրոնը Մինչև հիմա ասում էի՝ ու՞ր են էդ քո ասած տուրիստները։ Պարզվում ա՝ էդ հին քաղաք կոչեցյալում լռված են։ Ուրեմն ասեմ, որ էդ հին քաղաքը Մոնրեալի ահավոր փոքր մասն ա կազմում, տեղացիներն էլ էնտեղ չեն ապրում։ Տուրիստական անկապ տարածք ա։
Հուսով եմ դեռ կշարունակես Մոնրեալի բացահայտումներդ

Իհարկե եվրոպական քաղաքը հաշված֊ձևված կոնցեպտ չի, բայց եվրոպական քաղաքները լիքը ընդհանրություններ ունեն. նեղ փողոցներ (ինքդ ասեցիր), տարբեր տեսակի հնություն, պատմություն։ Իսկ Մոնրեալը տասնյոթերորդ դարից էն կողմ պատմություն չունի։ Ու էդ «նոր աշխարհի» շունչն ամեն քայլափոխին զգում ես, նույնիսկ հին քաղաքում։
Որ ասում են «հյուսիսամերիկյան քաղաքներից ամենաեվրոպականն ա», կարծում եմ հնարավոր ա հասկանալ, որ նկատի ունեն ոչ թե այն որ Կոպենհագենի պատճենն ա, այլ որ հյուսիսամերիկյան քաղաքներից ամենամոտիկն ա եվրոպական քաղաքների շնչին, թեկուզ մի փոքրիկ փողոցով։

Ընդհանրապես հետաքրքիր երկլեզվություն ա, որովհետև նախ երկ֊/բազմալեզվությունն արևմտյան հասարակություններին բնորոշ չի (որոշ բացառություններ չհաշված), հետո էս տեսակի երկլեզվություն դու ամեն քայլափոխի չես տեսնի։
Ամեն քայլափոխի չես տեսնի, բայց լավ էլ կա։ Ու էլի, հետաքրքրությունը բավականին անձնական երևույթ ա․ հա ինձ էլ ա բալանսավորված երկլեզվությունը միշտ էլ գրավել (թեկուզ էլի համաձայն չեմ հետդ, որ Մոնրեալում դա համատարած ա), բայց ընդհանուր երկլեզվության բնագավառում ուրիշ ավելի հետաքրքիր բաներ էլ կան՝ ինձ համար, բնականաբար։ Իսկ ամենազավեշտալին այն էր, որ դրանից մի երկու գրառում առաջ պրեստիժին «յախկ» էիր ասում, բայց քո տեսանկյունը բրթելու համար գուրուի name-dropping էիր անում։