User Tag List

Էջ 79 79-ից ԱռաջինԱռաջին ... 29697576777879
Ցույց են տրվում 1,171 համարից մինչև 1,178 համարի արդյունքները՝ ընդհանուր 1178 հատից

Թեմա: Օրագրային զրույցներ

  1. #1171
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,156
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոսքը բացարձակապես նրա մասին չի, որ մարդ ոչ հավես, ոչ ժամանակ, ոչ տրամադրություն ունի Ակումբով զբաղվելու, այլ նրա մասին, որ ավելի հարմար է գտնում՝ տարածքը հանգչի, քան մեկ ուրիշը դրանով զբաղվի։
    «Բացառվում է», «չլինող է» ո՞րն է, եղածը մի կայք է, որով հասկացող մեկը կարող էր զբաղվել։


    Գրառումն արդեն Անկապից տեղափոխել եմ էստեղ, նենց որ՝ հանգիստ պատասխանիր
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեմա բաց, քննարկենք

    Տիրապետման էֆեկտն է, որ մարդը դժվարանում է ազատվել մանավանդ այն ունեցվածքից, որ փայփայել է երկար տարիներ։ Էդ էֆեկտը ես իմ աշխատանքային փորձում եմ զգացել, երբ իմ ստեղծած ու կատարելագործած նախագծերը դժվարանում էի փոխանցել այլ գործընկերների, որովհետև կապվածություն էի զգում, ու չէի ուզում որ «օտարները փչացնեն իմ գյոզալական նախագծերը»: Որոշ ժամանակ պահանջվեց, որ ազատվեմ էդ անիմաստ բարդույթից: Բայց ասենք նախորդ մեր տան ու բակի վրա, որ մարդուկնիկ ահագին տառապալից մեր ձեռքով աշխատանք էինք թափել կատարելագործելու, մի շաբաթվա մեջ հանգիստ ծախեցինք իդեալական վիճակում, առանց խղճի խայթի: Ներկա տնիցս էլ վաղ թե ուշ հանգիստ կազատվեմ։ Մարմնիցս էլ․․․ Էգոյի պաշտպանական մեխանիզմը մարդկանցս խանգարում է հիշել, որ մենք անմահ չենք:
    Հիմա մենք ինչքան սպասենք, որ Չուկը ազատվի էդ բարդույթից:

    Ես իհարկե շատ շնորհակալ եմ Չուկից, ակումբի հետ կապված իր թափած բոլոր ջանքերի համար, բայց դե ակումբը գնալով էն աշխարհ ա գնում:

    Ես առաջարկում եմ, որ Վիշապը կամ թեկուզ մեկ ուրիշը ով ցանկություն ունի, նույն ակումբի նման մեկ այլ ֆորում բացի ու մի դար հսկի տարածքը: Ես սիրով կբացեի նման ֆորում, բայց ցավոք կիլոմետրերով հեռու եմ, համակարգչից:

    Թե չէ էս ինչ ա, ակումբը լցվել ա բոտերով, երբեմն ընդհանրապես չի բացվում կամ շատ դանդաղ ա աշխատում, որ շատ անգամ, էլ հավես չի էլ լինում մտնել էստեղ:
    Վերջին խմբագրող՝ erexa: 27.07.2025, 23:29:
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  2. #1172
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,330
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա մենք ինչքան սպասենք, որ Չուկը ազատվի էդ բարդույթից:

    Ես իհարկե շատ շնորհակալ եմ Չուկից, ակումբի հետ կապված իր թափած բոլոր ջանքերի համար, բայց դե ակումբը գնալով էն աշխարհ ա գնում:

    Ես առաջարկում եմ, որ Վիշապը կամ թեկուզ մեկ ուրիշը ով ցանկություն ունի, նույն ակումբի նման մեկ այլ ֆորում բացի ու մի դար հսկի տարածքը: Ես սիրով կբացեի նման ֆորում, բայց ցավոք կիլոմետրերով հեռու եմ, համակարգչից:

    Թե չէ էս ինչ ա, ակումբը լցվել ա բոտերով, երբեմն ընդհանրապես չի բացվում կամ շատ դանդաղ ա աշխատում, որ շատ անգամ, էլ հավես չի էլ լինում մտնել էստեղ:
    Չեմ հիշում՝ էստեղ կարելի՞ էր մեկնաբանություններ գրել , թե՞ ոչ, բայց գրում եմ:
    Ֆեյսբուքը դարձել միջնադարի թուրքական շուկա՝ էժան, անհամ, սեփական ցածրորակ ապրանքը աչքդ խոթող կոնտենտով: Գրեթե ընտրության տեղ չի թողել, դրա պատճառով, կարծում եմ, գրագետ խոսք փնտրողների համար վերադարձ է լինելու Ակումբ:
    Գիտենք նաև, որ ոչ մի բան օդից չի ստեղծվում և հենց այնպես չի կարող գոյություն ունենալ: Ակումբն էլ խնամքի կարիք ունի, ՌԴ-ից հեռախոսով չկարողացա մտնել:
    Կարծում եմ՝ ֆինանսներ են պետք Ակումբի կյանքը շարունակելու համար: Թե որոնք են ինտերնետ գործիքները՝ այս կայքը պահելու համար, ինքս չգիտեմ, բայց էստեղ իմացողներ հաստատ կան: Ու որպեսզի իմացողները շարունակեն խնամել ակումբը, պիտի գոնե քիչ թե շատ ֆինանսական շահագրգռվածություն լինի:
    Հաշվեհամար պիտի լինի, հին անդամներս մեր հնարավորության չափով հանգանակություն անենք, նոր անդամների մուտքն էլ սարքել վճարովի:
    Չգիտեմ, գուցե ավելի լավ առաջարկներ կան:
    Շատ-շատ ափսոս կլինի, որ Ակումբը կորի:

  3. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.02.2026), erexa (14.02.2026), John (03.08.2025), Արէա (31.01.2026), Ուլուանա (07.08.2025)

  4. #1173
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերցնելը գրվում է ց-ով, ավելի եմ դեբիլանում։ Մերս սաղ լիներ, թուքումուր կտար․․․
    Մի հատ խելքը գլխին հայատառ ֆորում լիներ, լիքը նոր մարդ նոր բաներ գրեին, ես էլ հայերեն մրեի, գրելը չմոռանայի։ Ֆեյսբուքից սիրտս խառնում է։
    Դու բացիր՝ քո ուզած ու մտածած ձևով, ինչը որ էստեղ էիր ուզում անել, էն էլ քեզ «բանալի» տվող չեղավ։
    Մենք էլ կմտնենք, կգրանցվենք նոր անուններով, գուցե իրար ինչ-որ ժամանակ «չճանաչենք» էլ
    Ու գուցե ուրիշ մարդիկ էլ հավաքվեն։

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (14.02.2026), Ուլուանա (30.01.2026)

  6. #1174
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,738
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ հիշում՝ էստեղ կարելի՞ էր մեկնաբանություններ գրել , թե՞ ոչ, բայց գրում եմ:
    Ֆեյսբուքը դարձել միջնադարի թուրքական շուկա՝ էժան, անհամ, սեփական ցածրորակ ապրանքը աչքդ խոթող կոնտենտով: Գրեթե ընտրության տեղ չի թողել, դրա պատճառով, կարծում եմ, գրագետ խոսք փնտրողների համար վերադարձ է լինելու Ակումբ:
    Գիտենք նաև, որ ոչ մի բան օդից չի ստեղծվում և հենց այնպես չի կարող գոյություն ունենալ: Ակումբն էլ խնամքի կարիք ունի, ՌԴ-ից հեռախոսով չկարողացա մտնել:
    Կարծում եմ՝ ֆինանսներ են պետք Ակումբի կյանքը շարունակելու համար: Թե որոնք են ինտերնետ գործիքները՝ այս կայքը պահելու համար, ինքս չգիտեմ, բայց էստեղ իմացողներ հաստատ կան: Ու որպեսզի իմացողները շարունակեն խնամել ակումբը, պիտի գոնե քիչ թե շատ ֆինանսական շահագրգռվածություն լինի:
    Հաշվեհամար պիտի լինի, հին անդամներս մեր հնարավորության չափով հանգանակություն անենք, նոր անդամների մուտքն էլ սարքել վճարովի:
    Չգիտեմ, գուցե ավելի լավ առաջարկներ կան:
    Շատ-շատ ափսոս կլինի, որ Ակումբը կորի:
    Ակումբը կարա շատ լավ եկամտի աղբյուր լինի, ես չեմ հասկանում մոտիվացիան դա չանելու։
    Կարելի ա նախ գովազդ տեղադրել, ապա վճարովի անդամակցության ֆունկցիոնալ ներդնել, որոշակի լրացուցիչ առավելություններով (հեչ բան որ չգտնվի, միայն տարբերակիչ նշանն էլ ա հերիք ավատարի վրա)։ Վստահ եմ մի փոքր ջանք գործադրելու դեպքում հնարավոր ա զգալի գումար աշխատել ամեն ամիս։
    Բոլորի համար էլ լավ կլինի։
    Ոչ մի լուրջ կայք երկար չի գոյատևում միայն էնտուզիազմի վրա։ Կայքի վրա աշխատող մարդիկ, կլինի դա սեփականատերը, թե այլ անձինք, պետք ա վճարվեն դրա համար։

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.02.2026), erexa (14.02.2026)

  8. #1175
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,156
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբը կարա շատ լավ եկամտի աղբյուր լինի, ես չեմ հասկանում մոտիվացիան դա չանելու։
    Կարելի ա նախ գովազդ տեղադրել, ապա վճարովի անդամակցության ֆունկցիոնալ ներդնել, որոշակի լրացուցիչ առավելություններով (հեչ բան որ չգտնվի, միայն տարբերակիչ նշանն էլ ա հերիք ավատարի վրա)։ Վստահ եմ մի փոքր ջանք գործադրելու դեպքում հնարավոր ա զգալի գումար աշխատել ամեն ամիս։
    Բոլորի համար էլ լավ կլինի։
    Ոչ մի լուրջ կայք երկար չի գոյատևում միայն էնտուզիազմի վրա։ Կայքի վրա աշխատող մարդիկ, կլինի դա սեփականատերը, թե այլ անձինք, պետք ա վճարվեն դրա համար։
    Արէա ջան, խելացի բաներ ես ասում։ Ես էլ իսկապես չգիտեմ, թե՞ ինչումն ա խնդիրը, որ սենց անտեր դարձավ մեր սիրելի ակումբը։
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  9. #1176
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Համալսարանում սովորելու առաջին տարում մեր պարտադիր ընթերցանության ցանկում էին Վիլյամ Սոմերսեթ Մոմի ստեղծագործությունները: Էն մեծերը: Էն Թատրոնը, Լուսինն ու գրոշը, բանը: Բայց ես կարդացի նաև նրա պատմվածքները ու հատկապես մեկը շատ տպավորվեց. նախ որովհետև սովորեցի, թե ինչպես անգլերենում կլինի ծնեբեկ, և այդ բառը մինչ հիմա ցանկացած լեզվով բուսաբանական իմ գիտելիքների զարդն է, ապա նաև այն պարզ պատճառով, որ շատ լավ ա գրում էդ մարդը դե հիմա ինչ անես: Որպեսզի հասկանալի լինի գրելիքս, պարտավորված եմ մի երկու բառով վերապատմել վերոհիշյալ պատմվածքը իմ 4 ընթերցողներից այն մեկի համար գուցե, ով ծանոթ չէ Մոմի հանճարեղ գրչին: Պատմությունը մի ուսանողի մասին է, ով հազիվ էնքան փող ունի, որ սովից չի մեռնում, բայց հետն էլ շատ սիրում է գրել, ու մի օր նամակ է ստանում մի կնոջից, ով իրեն հրավիրում է լանչի մի թանկուկրակ ռեստորան, քանզի սարսափելի սիրում է նրա գործերը: Քանի որ տղան չափազանց երիտասարդ էր կնոջը մերժելու համար ու չափազանց հեշտ խոցելի, որպեսզի տեղում չմեռներ, եթե իր փոխարեն վճարեր կինը, ստիպված համաձայնում է, հաշվում փողերն ու հասկանում, որ, եթե մի թեթև հաց ուտեն, ինքը ամսվա մնացած 20 օրը մինչև թոշակ կիսասոված կդիմանա: Բայց, կինը, ով երդվում էր, թե լանչին սովորաբար ոչինչ չի ուտում, պարզապես մի կըծ սրանից, մի «պոկռիկ» նրանից, տղային շատ գեղեցիկ կերպով գցում է, այսպես ասած, փոսը: Նու շատ թանկ ա նստում տղայի վրա էդ լանչը: Գնում ա էն աշխարհ, հետ ա գալիս: Մի կերպ ա փակում հաշիվը: Պատմությունը սա ա: Իհարկե շատ եմ խորհուրդ տալիս կարդալ օրիգինալը, ոչ թե իմ անտաղանդ ինտերպրետացիան, քանի որ պատմության համն ու հոտը կարող եք զգալ միայն սըր Սոմերսեթի կատարմամբ:
    Ինչևէ: Էսքան խորացա, որ հասկանալի լինի, թե ինչի եմ վերնագրել The Luncheon:
    2025 թվականի օգոստոսի 12ն էր՝ երևանյան ճըռ շոգ օրերից մեկը: Էն, որ էնքան շոգ էր, որ մեզ մեկ էր, որ գործի ենք, որ մի 8 օր առաջ ենք եկել ծովափից, ու մենք արագ տոմսեր գնեցինք մեր հաջորդ հանգստի համար, որը անպայման իր մեջ պետք է ունենար հետևյալ ականջ շոյող և կյանքը տեղում իմաստավորող կետերը՝ օվկիանոս, ծովամթերք, փարթիներ, աննման տեսարաններ, անմոռանալի պահեր և այլն և այլն: Հա, էդ պարտադիր կետերը մեր գլխում ու նաև գլոբուսի վրա իրար էին հատվում մի քանի տեղ, որոնցից մենք ընտրեցինք Գոան: Մի ուղղությամբ տոմսեր գնեցինք, որ պարտադրված չլինենք հենց էն պահին, երբ նոր-նոր ամեն ինչ սկսում ա դուրդ գալ, արդեն հետ գալուդ օրը լինի ( նման փորձ արդեն ունեցել էինք մի քանի տարի առաջ Շրի Լանկայում, բայց դրա մասին մի ուրիշ անգամ կպատմեմ): Հետն էլ ախր Գոա, Հնդկաստան, բուդդա, բնություն, պատմություն, մշակույթ, ո՞նց գնաս հասնես ու մենակ արևային ակնոցով պառկես պլաստմասե շեզլոնգին: Ախր էդքանը տեսնել ա պետք: Քանի որ, ոնց արդեն ասեցի, նոր էինք վերադարձել հանգստից, զուտ բարոյապես մեզ նոր հանգիստ կարող էինք թույլ տալ գոնե կես տարուց, որ, տատիս ասած՝ դրսից խալխի աչքը չհանենք, ներսից՝ մերը: Բայց կես տարուց դե նոր տարվա սրբազան ծիսակարգն էր սկսվում, ըստ այդմ մենք որոշեցինք, որ Հնդկաստան կգնանք Հոլիի ժամանակ: Հոլին սկսվում է մարտի 3ին ու տևում մի քանի օր: Որոշել էինք առնվազն ամիս- ամիսուկես մնալ, մի լավ պտտվել, Հնդկաստանը վերևից ներքև ոտի տակ տալ (ավելի ճիշտ՝ գնացքի): Էնքան ոգևորվեցինք, ու հետն էլ էնքան ժամանակ կար մինչև մեր ճամփորդությունը, որ մեր ընկերներից մեկն էլ սիրով միացավ մեզ (դե ու՞մ ասես՝ կարող ա՞ գաս Գոա տժժալու, ասի՝ չէ), ասեմ ավելին, նույնիսկ Քանյե Վեսթը անտարբեր չմնաց այս գրանդիոզ պլանների հանդեպ ու տեղում համերգ կազմակերպեց Նյու Դելիում, որի տոմսերը մենք տեղում առանք, դե սիրուն չէր լինի մեզ թանկացնեինք էդքանից հետո: Պատրաստվեցինք, տեղը տեղին ամեն ինչ արեցինք, դանդաաաաղ, քանի որ ութ ամիս համարյա կար, գնեցինք նոր ճամպրուկներ, նոր լողազգեստ, նոր սրբիչներ, ամեն-ամեն ինչ գնեցինք, դասավորեցինք մեր ճամպրուկներում, գրեթե ամեն օր գուգլեցինք բոլոր էն հարցերը, որոնք մեզ մոտ կարող էին առաջանալ Հնդկաստանի պես հսկա ու տարօրինակ երկրում, դիմեցինք մեր վիզաների համար, մի տարվա վիզա ստացանք երեքս էլ, ու միայն մնում էր սպասել մինչև Հոլին:
    Ասել, թե այդ ութ ամիսն անցան աննկատ, կնշանակի ստորաբար ստել: Մենք քաղցր սպասման մեջ էինք ամեն օր: Ու ամեն օր հասկանում էինք, որ նույնիսկ ամիս ու կեսը չի բավականացնի, որ մեր ուզած բոլոր քաղաքները տեսնենք. շքեղ ու շոկային Մումբայը, անաստված գեղեցիկ բնություն ունեցող Կերալա նահանգը, Գոան՝ իր պորտուգալական թաղամասով, գեղեցկագույն Ամրիցարը, նրբանախշ Ջայպուրը, համով-հոտով Փանջաբը, ժամանակակից այթի կենտրոն Փյունեն, ամրոցապատ աննման Ռաջաստանը, վեհ Հիմալայները, աղմկոտ Նյու Դելին և այլն:
    Էնքան շատ ժամանակ կար տոմս գնելու ու ռեալ այնտեղ հասնելու միջև, որ արդեն չէինք հավատում, թե իրոք գնալու ենք: Բայց, վերջապես հասավ այն օրը, երբ մենք վերցրինք մեր ճամպրուկները ու գնացինք Զվարթնոց: Մեր թռիչքը կեսօրին էր՝ 12:30, հետևաբար ժամը 9 անց կեսից օդանավակայանում էինք՝ կիսաքուն ու անհամբեր: Էնքան էինք սպասել այդ օրվան, որ էդ մի քանի ժամն արդեն չէինք ձգում: Ի վերջո, նստեցինք ինքնաթիռ, օդաչուն արաբերեն ինչ-որ բաներ ասեց, հետո աղոթեց Ալլահին ու թռանք:
    Հիշում եք չէ՞, որ տեղը տեղին նախապատրաստվել էինք: Մենք ամեն ինչի մասին մտածել էինք՝ առավոտ շուտ կարթնանանք, կհասնենք Զվարթնոց, մինչև դես, դեն, կլինի ժամը 1, արդեն սոված կմեռնենք, պետք է ինքնաթիռում ուտելիք ունենանք: Ու մեր տոմսերի հետ միասին պատվիրել էինք նաև ուտելիք, քանի որ Հնդկաստան էինք գնում, մենյուից ընտրել էինք հնդկական բաթըր չիքեն: Դեռ երևի Հայաստանի օդային սահմանից դուրս չէինք եկել, երբ մեր հավն ու բրինձը բերեցին: Մենք հաճույքով կերանք, պատկերացրեցինք, թե բա մի քանի ժամից ի՜նչ համով ենք ուտելու ու...
    Ու մի քանի ժամ թռչելուց հետո հետ իջանք Զվարթնոց: Շարժան, Դուբայը, Դոհան, ԱՄԷ ամբողջությամբ վերածվել էր ռազմական գործողությունների կենտրոնի: Իսրայելն ու ԱՄՆ հարձակվել էին Իրանի վրա: Հենց այդ առավոտյան: Մենք բանից անտեղյակ նստել էինք ինքնաթիռ:
    Ու, երբ անտրամադիր, վախեցած ու հոգնած վերադարձանք տուն, հիշեցի Մոմի պատմվածքը էդ թանկ լանչի մասին, չէ, որ մենք էլ այդ օրը նստեցինք ինքնաթիռ, հաց կերանք ու իջանք: Էյր Արաբիան հրաժարվեց վերադարձնել տոմսերի գումարը, ինքնաթիռը օդ էր բարձրացել:
    Օդ բարձրացել էր, բայց տեղ չէր հասցրել։ Փորձե՞լ եք դիմել՝ ուրիշ ամսաթիը տեղափոխեն։ Բա հյուրանոցները Հնդկաստանում․․․ Դա՞ որ ստեղծագործությունից ա

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    impression (15.03.2026)

  11. #1177
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,739
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    երևան - Շարժա տոմսերն էս պահին ասում են, որ համարենք կորցրած, չեն պատրաստվում ոչինչ անել, Շարժա-Հնդկաստան տոմսերը մեկ տարի ակտիվ են լինելու, էնտեղի հյուրանոցները ինչ պահել էինք բուքինգով էր, քենսլ արեցինք, չենք տուժել ֆինանսապես, մենակ Մումբայի հյուրանոցի առաջին օրվա գումարը պահեցին, ասեցին մենք մեղավոր չենք, որ չեք եկել, դե հա, էդ հասկանալի էր։ Ընդհանուր առմամբ հենց Հնդկաստանում կորցրած ա էս պահին տաքսու գումարը, որ պատվիրել էինք օդակայանից մինչև հյուրանոց, հյուրանոցի մի օրվա գումարը ու Քանյե Վեսթի համերգի երեք տոմս ի դեպ, վաճառում ենք, եթե Նյու Դելիում մարդ կա, ձեն հանեք
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  12. #1178
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեսա Այվիիս ընենց կակալ աղջկեք եմ ճարում՝ մեկը մեկի հետևից՝ էլ դու սուս: Գնանք Փարվանա՝ տժանք:
    Պետք չի, հա՞, մենակ պատկերացնելուց արդեն վախեցա
    Ինձ երկու անգամ տեսել ես. ես որ օրվա «աղջկեքի հետ Փարվանայում տժժացողներից եմ», ես մի սուսուփուս, ինտրովերտ մուկ եմ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (19.03.2026)

Էջ 79 79-ից ԱռաջինԱռաջին ... 29697576777879

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •