Աթեիստ (10.03.2023)
Մենք էլ ամեն օր ընթրելիս իրար պատմում ենք մեր օրվա մանր-մունր զահրումարների մասին, բայց համ էլ լսում ենք իրար։ Արդեն մենք մեկս մյուսի կոլեգաներին անգիր գիտենք բնավորության գծերով, նույնիսկ կանխատեսում ենք, թե էսինչ իրավիճակում էսինչ կոլեգան ոնց կպահի, չնայած որ կյանքում չենք տեսել։ Էս էլ ա թերապևտիկ։
Մեզ մոտ հակառակն է։ Ընկերս ամեն ինչ լսում է (մի անգամ չի, որ համոզվել եմ դրանում), ու դա իր մեջ իմ ամենասիրած հատկանիշներից մեկն է։
Իսկ ես ամբողջ օրն ուրիշներին եմ ուշադիր լսում (ինձ թվում է՝ առանց մի բառ բաց թողնելու) ու տանը հաճախ կենտրոնացումս կորչում է՝ աշխատանքում երկարատև կենտրոնացում պահանջող թեմաներից հետո։
Համ ընկերս, համ աղջիկս երբեմն բողոքում են, որ չլսեցի իրենց ասածը, բայց դե հատուկ չեմ անում, իսկապես ուղեղս անջատվում է։
Կյանքիս ամենահաճելի դեյթերից մեկի ժամանակ համարյա ամբողջ ընթացքում լռել ենքլուռ քաղաքում քայլում էինք, միայն հայացքներով իրար իմաց տալով, թե ինչ ուղղությամբ շարունակենք։ Չէի ասի թե եսիմ ին թերապևտիկ էր, բայց պարզվեց երկուսիս դուրն էլ ահագին եկել էր իրար հետ լռելը․․․ ափսոս ջահել ու միամիտ էի էն ժամանակ, ու դրա արժեքը լիովին չէի հասկացել
![]()
ivy (08.03.2023), Աթեիստ (10.03.2023), մարդ եղած վախտ (08.03.2023), Ուլուանա (08.03.2023), Վիշապ (08.03.2023)
Բյուր, հիշում եմ մի տեղ բավականին կատեգորիկ գրել էիր, որ գործնական ու անձնական հարաբերությունները իրար հետ չես խառնում, վայթե գործընկերոջ անձնական ընկեր դառնալու հնարավորության բացառելու մասին էր խոսքը։ Մի քիչ զարմացած եմ, թե ինչքան եք գործնական հարաբերությունների մասին անձնական ժամանակում խոսում։
Աթեիստ (10.03.2023)
Թյուրընմռնումներից խուսափելու համար համենայնդեպս ասեմ, որ ես ոչ վերբար կոմունիկացիային դեմ չեմ, երբ մարդիկ իրար կողքի են կամ իրար հետ կապի մեջ են։ Լռության հանդեպ իմ դեմ լինելը, կամ ավելի ճիշտ՝ լռությունով հարաբերություններն ավարտելուն դեմ լինելը մենակ գոսթինգին էր վերաբերվում։
Էդ թեմայում քո գրածներին ուղիղ չեմ պատասխանել (նախկին փորձիս հիման վրա մի ձև վախենում եմ ակումբում քեզ հետ պայթյունավտանգ իրավիճակի մեջ մտնելուց), բայց ընդհանուր տեսակետս հայտնել եմ թեմայում ներկայացված կարծիքների հանդեպ։
Աթեիստ (10.03.2023)
Հա, իրականում տղամարդկանց մեծ մասին առօրեական մանրուքները, նյուանսներն ու դետալները չեն հետաքրքրում, ձանձրանում են նման բաներ լսելուց: Իրանց հիմնականում հետաքրքրում են կոնկրետ, գլխավոր գործողություններն ու իրադարձությունները: Ուրիշ բան, որ կարող ա լսեն, որ քեզ լավ զգաս կամ չնեղվես: Նենց որ ըմբռնումով ա պետք մոտենալ:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Չգիտեմ՝ էս մի կտորից ինչ ենթադրեցիր, բայց հա, մեր կյանքի ռիտուալներից ա ընթրիքի ժամանակ օրվա անցած-դարձածի մասին (ոչ միայն աշխատանքային) խոսելը։ Դա գործնական հարաբերություններն անձնական հարաբերություններին խառնել չի, այլ զուգընկերոջդ լավ ճանաչելու միջոց։ Ի վերջո, աշխատանքը ոնց էլ չլինի ազդում ա հոգեկան բարօրության վրա, ու եթե չիմանաս դիմացինդ ինչով ա ապրում, մեկ էլ կտեսնես սթրեսված, դեպրեսված ու չես հասկանա՝ ինչից ա։
Ու հա, շարունակում եմ մնալ էն կարծիքին, որ անձնական ու գործնական հարաբերությունները պետք չի խառնել, բայց դա լրիվ ուրիշ բան ա։ Դա նշանակում ա, որ իմ գործընկերներից ոչ ոք իմ անձնական կյանք մուտք չունի (ասել կուզի՝ ընկեր, զուգընկեր կամ այլ տեսակի մտերիմ չի կարա լինի) ու իմ անձնական կյանքից ոչ ոք իմ գործնական կյանք մուտք չունի (ասել կուզի՝ ամուսինս իմ շեֆը, գործընկերը կամ ենթական չի կարա լինի, ինչպես նաև ընկերներս կամ ընտանիքի այլ անդամներ չեն կարա էդ դերում լինեն)։ Էս հստակ տարանջատումը նաև օգնում ա առողջ գործնական ու անձնական հարաբերություններ ունենալ։ Ու ի դեպ, բավական նորմալ երևույթ ա Դանիայում։
Մի անգամ էլի ծանր օրվա վերջում գործից տուն գալիս կինս սկսեց իր ունեցած պրոբլեմներից պատմել, ջղայնացա, թե բալամ, իմ գլուխը արդեն լիքը ախմախություններով լիքն է, ինձ հերիք չի, դու քոնն էլ ես բերում ավելացնում, դրանից ի՞նչ օգուտ ես ստանում (դառավ էն Սերժի՝ «եկել ես մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»-ը), խեղճ-խեղճ ասեց՝ բա ի՞նչ անեմ, պատմում եմ, որ հանգստանամ։
Հետո հիշեցի, որ մի երկու տեղ կարդացել էի, որ կանայք այդպիսի հատկանիշ ունեն՝ կիսվելով լիցքաթափվում են, տղամարդիկս չունենք՝ մենք լիցքաթափվում ենք տարբեր ապուշություններով զբաղվելով, կամ պարզապես ոչինչ չանելով։ Ասենք տղամարդը կարող է նստել բազմոցին ու դատարկվել՝ հանգստի վիճակում բոլոր մտքերը ծորում թափվում են մեր չեղած ուղեղից, կամ գոլորշանում են:
Խեղճ կանայք չունեն այդ հատկանիշը: Դրանից հետո ականջից օղ արեցի (pun intended), որ կնոջս խելոք լսեմ, կամ գոնե «լսեմ», որովհետև փորձը ցույց է տվել, որ կուտակված լիցքերը թափելու է վրես ուրիշ միջոցներով, այսինքն կնոջ մանր-մունր պրոբլեմների մասին լսելը կամ գոնե «լսելը» մինիմում վնասն է, որ կարելի է ունենալ![]()
Si vis pacem, para bellum
Ենթադրելու սովորություն չունեմ, ուղղակի զարմանալի էր․ ինձ համար աշխատանքայինի ու անձնականի տարանջատումը նաև նշանակում է, որ անձնական ժամանակս չեմ վատնում գործնական հարաբերությունների մասին նույնիսկ մտածելով, ինչ մնաց (զուգ)ընկերոջ հետ կիսվել։ Ի դեպ սա նաև չի բացառում ասենք գործընկերոջ հետ անձնական հարաբերություններ կազմելուս էլ, ուղղակի աշխատանքից դուրս աշխատանքի մասին հետը չեմ խորանում։ Երևի աշխատանքայինի ու անձնականի տարանջատման տարբերվող պատկերացումների բախում էր․․․
Ջան, քո ուղիղ չպատասխանելն էլ է ինձ համար հաղորդակցման ձև՝ վերլուծության կարիք չունեցող․․․ այնպես որ երևիթե պետք չի վախենալ թյուրըմբռնումներից․ մարդս մեկը մյուսին ճշգրիտ ու հետևողականորեն հասկանալ անընդունակ է, ու տեղերով պետք է ընդունել թյուրըմբռնման դրական հավանականությունն ու անցնել առաջ![]()
Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 09.03.2023, 03:16:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ