boooooooom (19.10.2022), Freeman (18.10.2022), Աթեիստ (19.10.2022)
Մենակ հայերին չի վերաբերվում․ սխալ ընդունելը ընդհանրապես հեշտ գործ չի։
Վերջերս մի դասախոսության ժամանակ հետևյալ միտքը լսեցի․
- Գերմանիայում սխալի գնահատման կուլտուրա չկա։ Ուրիշ երկրներում մարդիկ նայում են սխալին՝ որպես ինչ-որ բան սովորելու առիթ։ «Ահ, սխալ եմ արել (հետաքրքիր իրավիճակ), հլը նայենք տեսնենք՝ ինչ կարող ենք դրանից քաղել»։ Իսկ Գերմանիայում սխալն անմիջապես մեղավորության հետ է նույնացվում, դրա համար էլ այն ընդունելը շատ դժվար է։
Ակամայից մտածեցի՝ էդ ո՞ր իդելական երկրներում է սխալի հանդեպ էդպիսի չքնաղ կուլտուրա տարածված։ Ամեն ինչ իրականում անհատներից է կախված, իրենց արժեքներից, դաստիարակությունից ու սեփական անձի հանդեպ վերաբերմունքից։ Ամեն երկրում էլ թե էսպիսի մարդիկ կան, թե էնպիսի։
Էնպես որ, Գերմանիայում էլ կա «մենք՝ հայերս» տիպի ինքնաքննադատական մոտեցումներ, բայց դե դա ազգերի կամ երկրների վրա տարածելը, կարծում եմ, էդքան էլ ճիշտ չի։
boooooooom (09.11.2022), Աթեիստ (10.11.2022), մարդ եղած վախտ (09.11.2022)
Ես չասեցի` մենակ հայերին ա վերաբերում, ոչ էլ նկատի ունեի, թե ընդունելը ամերիկացիներին ա հատկապես բնորոշ: Բայց որ մտածում եմ, ընդհանուր առմամբ ամերիկացիները շատ ավելի հեշտությամբ են ընդունում իրանց սխալը, քան հայերը: Դե, ես ուրիշ ազգերի հետ շատ չեմ շփվել, չեմ կարող ոչինչ պնդել, բայց հակված եմ մտածելու, որ ընդհանուր առմամբ ասիացիներին ավելի քիչ ա բնորոշ իրենց սխալն ընդունելը: Հա, գերմանացիներն ասիացի չեն, դրա համար էլ ասում եմ` ընդհանուր առմամբ: ))) ԱՄՆ-ում շատ ուրիշ դասախոսների էլ եմ տեսել իրենց սխալն ընդունելիս, ու դա միշտ շատ հանգիստ ու բնական ա արվել, ճիշտ ա, էս աստիճանի լուրջ դեպքեր չեն եղել, ոնց որ էս մեկը, բայց էլի նենց դեպքեր, որ նույն իրավիճակում իմ ճանաչած հայ դասախոսներից որևէ մեկին չեմ պատկերացնում, որ ընդունեին: Ասեմ ավելին` նենց հասարակ, թեթև դեպքեր են եղել, որ սխալն ընդունելը հեչ մեծ բան չէր լինի, բայց կոտոշավարի չեն ընդունել, էն որ ակնհայտ զգում ես, որ ուղղակի չեն ուզում իրենց «ծանր տեղը թեթևացրած լինել», իրենց ընկալմամբ, էլի, ու նմանատիպ դեպքերը բավական հաճախ հանդիպող են Հայաստանում: Իհարկե, անհատներից էլ ա շատ բան կախված, դա ինքնին հասկանալի ա, բայց ազգային մտածելակերպն էլ դեր ունի հաստատ:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 09.11.2022, 05:46:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ivy (14.11.2022), Աթեիստ (10.11.2022), մարդ եղած վախտ (10.11.2022), Վիշապ (02.12.2022)
Սխալն ամենացավագինը ընդունում են /ավելի ճիշտ՝ տառապանք է ու խայտառակ ամոթ/ ճապոնացիների համար։ Սխալվել նրանց համար նշանակում է լինել այնքա՛ն վատը, որ անուշադիր ես եղել, անփույթ ու անհարգալից գործի հանդեպ, այլապես, ըստ ճապոնացիների, անհնար է, որ մարդ սխալվի ։
boooooooom (09.11.2022), ivy (14.11.2022), Sambitbaba (11.11.2022), Աթեիստ (10.11.2022), մարդ եղած վախտ (10.11.2022), Վիշապ (02.12.2022)
Դանիական ամբողջ հասարակությունը սխալներն ընդունելու ու շտկելու վրա հիմնված հասարակություն ա։ Մեծից փոքր, քաղաքական գործչից մինչև դասախոս բոլորը հանգիստ կանգնում, ասում են՝ էսինչը սխալ եմ արել, ներող, մյուս անգամ սենց կանեմ։ Ավելին՝ իմ գործի տեղը, որ Դանիայի ամենամեծ գործատուներից ա, շատ կենտրոնացած ա սխալներն ընդունելու ու շտկելու վրա, իմ ամենօրյա գործի մի մասն ա գործընկերներիս սխալները նկատելը ու տեղյակ պահելը, նույնն էլ իրանք իմ աշխատանքի մասին են անում։ Անգամ մանր բաներ, ինչպիսիք ընկերների հետ ընթրիք կազմակերպելն ա կամ կինո գնալը, ավարտից հետո քննարկվում, որոշվում ա ինչը լավ անցավ, կարելի ա կրկնել, ինչը մյուս անգամ ավելի լավ կարելի ա անել։ Ինչ խոսք, էս հասարակությունում էլ կան անհատներ, որ ոչ մի կերպ ոչ մի սխալ չեն ընդունում (օրինակ՝ իմ պհդ-ի ղեկավարը), բայց դե իրանք առանձին դեպքեր են։ Դանիան Դանիա չէր լինի, եթե սխալներն ընդունելն ու անընդհատ զարգանալը իրա խորքային արժեքներից չլիներ։
ivy (14.11.2022), Sambitbaba (16.11.2022), Ուլուանա (14.11.2022), Վիշապ (02.12.2022)
The cake is a lie.
ivy (14.11.2022), Sambitbaba (16.11.2022), StrangeLittleGirl (15.11.2022), Վիշապ (02.12.2022)
Անձրևանոց ասելիս առաջին բանը անձրևի բաճկոնը մտքովս անցավ, հետո հիշեցի այդ ռոմանտիկ իրը, որի հիմնական առավելությունը իրար հետ քայլելիս գրավիչ կողքինիդ քսվելու հնարավորությունն էր։ Ուլու ջան, բռի Ամերիկայում ճիշտը անձրևի բաճկոններն ու թռենչքոթերն են, միակ պրոբլեմը` մեծացող երեխաներին ժամանակ առ ժամանակ նորն է պետք առնել, իսկ մեծերիս` ունեցած բաճկոնները վայթե մինչև կյանքի վերջ ձգող են։
Yellow_Raincoat.jpg
Si vis pacem, para bellum
Freeman (03.12.2022), StrangeLittleGirl (02.12.2022), Ուլուանա (02.12.2022)
Երբեմն հագնում ենք անձրևանոցներ, բայց հեչ չենք սիրում, հարմար չեն, ես որ, ինչքան հագել եմ, միշտ թևերս էլ, ոտքերս էլ թրջվել են, իսկ տաք եղանակին նաև քրտնացնում ա ահավոր: Էրեխեքին էլ հագցնելը մենակ տնից դուրս գալիս ա հարմար, դպրոցից բերելիս մինչև հագցնես դրսում կանգնած, լրիվ ջուր կդառնան իրանք էլ, դու էլ:)
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Սկանդինավցիներն ասում են` there is no such thing as bad weather, only bad clothing։ Ճիշտ ու թեթև անձրևանոցներ է կարելի ընտրել` նորմալ սպորտային խանութից։ Ոտքերի համար ջրակայուն շալվար, կոշիկ, վերջապես` նասկիներ գոյություն ունեն, որոնցով կարելի է մողոններով հարմարավետ քայլել ու վայելել քամոտ ու անձրևոտ եղանակը, կարելի է և դասի նստել առանց շատ տանջվելու, կարելի է և փոխվել, կարելի է և շարունակել անձրևանոց ջարդել ու թրջվել![]()
Si vis pacem, para bellum
StrangeLittleGirl (02.12.2022)
Այո, մի տեսակ տարօրինակ ա, որ էս դարում անձրևներին ու քամիներին կարան մարդիկ սենց անպատրաստ լինեն։ Ընդհանրապես, Դանիայում անձրևի ժամանակ հազվադեպ զոնծիկով մարդ կտեսնես, էն էլ հավանաբար խիստ անպատրաստ են էղել շտապելիս, մտել, կողքի խանութից առել են զոնծիկը, որի կյանքը մի օր ա ոչ թե որտև քամիներ կան (իսկ քամիներ կան), այլ որտև անորակ զիբիլ ա։ Իսկ էստեղ անձրև գալիս ա միջինում ամեն երրորդ օրը։ Բայց օրինակ Նորվեգիայի Բերգեն քաղաքում, որը շատ ավելի անձրևոտ ա, քան Դանիան ամբողջությամբ վերցրած, ու որտեղ հեծանիվը տրանսպորտի միջոց չի ռելիեֆի պատճառով, մարդիկ հատուկ զոնծիկներ ունեն, որոնք նաև քամու դեմ են կայուն։ Մի քիչ ավելի ծանր են, ավելի մեծ են ու ավելի թանկ են, բայց տարիներով ծառայում են։ Ես իմն էդպես էլ թողեցի Բերգենում, որովհետև ճամպրուկիս մեջ տեղ չկար։
umbrella.jpg
Իմ սովորական, ամենօրյա ձմեռային կուրտկան պաշտպանում ա թե անձրևից, թե քամուց, ընդ որում ես էդ կուրտկայով անձրևի ու քամու տակ օրը երկու ժամ հեծանիվ եմ քշում ու բացարձակապես չեմ քրտնում ու բացարձակապես չեմ թրջվում։ Եթե անձրևը շատ ուժեղ ու երկարատև ա, ներքևից էլ անձրևային շալվար ու ջրակայուն կոշիկներ եմ հագնում։ Իհարկե տհաճ են դրանք, բայց թրջվելն ու թրջված գործի նստելն ավելի տհաճ ա։ Իսկ ավելի տաք սեզոնների համար կան անձրևանոցներ, որոնք կարող ես հագնել բարակ կուրտկայի կամ անմիջապես հագուստի վրայից։ Օրինակ կա դանիական Rains ֆիրման, որ անձրևի դեմ ամեն տեսակի հագուստ ու իր արտադրում ա։
Դե, կոնկրետ մեր կենսակերպն ու ռեժիմը նենց են, որ կանոնավոր կերպով երկար ճանապարհ ոտքով գնալու անհրաժեշտություն չի լինում (որպես մարզանք արվող առավոտյան վազքն ու քայլքը չհաշված, որը թեթև ու անքամի անձրևի դեպքում բաց չեմ թողնում, իսկ ուժեղ քամու դեպքում քայլելն էնքան տհաճ ա, որ եթե անձրև չլինի էլ, մեկ ա, չեմ անում): Ու անձրևներն էնքան հաճախ չեն, որ նշածդ պարագաների բացակայությունն ընդհանուր առմամբ ազդի կյանքներիս որակի վրա: Բայց եթե տենց իրավիճակ լինի, բնականաբար, կմտածենք դրանք ձեռք բերելու մասին: ))) Ի դեպ, էդ անձրևանոց-պլաշներից էստեղ համարյա հագնող չեմ տեսել, մեջներից շատը էլի մենք ենք հագնում:
Հետո նենց չի, որ մեզ մոտ անձրևները շատ են: Ուժեղ քամիներն են շատ, բայց հիմնականում առանց անձրևի, ուղղակի էդ երկուսը որ համադրվում են, էդ ժամանակ ա բարդ լինում, բայց դե դա տենց հաճախ չի պատահում, էլի:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 02.12.2022, 18:08:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 7 հոգի. (0 անդամ և 7 հյուր)
Էջանիշներ