User Tag List

Էջ 42 76-ից ԱռաջինԱռաջին ... 3238394041424344454652 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 616 համարից մինչև 630 համարի արդյունքները՝ ընդհանուր 1131 հատից

Թեմա: Օրագրային զրույցներ

  1. #616
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Օրագրային զրույցներ

    Որքան էլ, որ ցավալի չլինի՝ այո, Ակումբն իր դարն ապրած կարելի կլինի համարել, եթե մի վերջին ճիգ չգործադրի վերականգնելու:

    Մի քանի տարի առաջ փորձել էի սրա մասին Չուկի հետ խոսել, բայց էն ժամանակ ինքը չուզեցավ լսել:

    Ակումբը մնացել է տեխնոլոգիական զարգացման նախորդ փուլերից մեկում:
    Հիմա բոլորը սմարթֆոններով են ամեն ինչ անում:
    Իսկ Ակումբը ափփ չունի: ՈՒ հենց դրանում է ամենամեծ պատճառը, թե ինչու մարդիկ հեռանում՝ նախընտրելով օգտագործման համար ավելի ֆրենդլի հավելվածներ:

    Մեկը ես՝ դեպքերի 95% կամ դրանից ավելին հեռախոսով էի Ակումբից օգտվում:
    Լավ ա՝ թափաթաքն էլ կար..
    Բայց մի քանի ամիս առաջ էդ թափաթալքը ափդեյթ արեցի ու սկսեց էլ տուպը չբացել..
    Հիմա էս մի 2 օր ա բացել ա, բայց վաղը, մեկ էլ տեսար, նորից փակվի..

    Հասկանում ե՞ք, առանց հավելված Ակումբն էլ կյանք չունի: Նկարների, վիդեոների, տարբեր տեսակի ինֆոփոխանակության համար ինքը հարմարեցված չի, ինչը որ շատ արագ ու բոլորին շատ հարմար եղանակով նույն ակումբյան տգ խմբում շրջանառվում ա..

    Սա իմ սուբյեկտիվ կարծիքն էր:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (26.10.2021), Sambitbaba (26.10.2021), Դեղին մուկիկ (27.10.2021), Նաիրուհի (27.10.2021), Ուլուանա (28.10.2021)

  3. #617
    Լիարժեք անդամ Դեղին մուկիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2017
    Գրառումներ
    99
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրականում ինչքան էլ այլ տարբեր նոր հարթակներ հայտնվեն, մեկ է՝ Ակումբի ունեցած դերն ու կատարած աշխատանքը ոչինչ չի կարող փոխարինել, և իրոք, էնքան ափսոս է, որ հիմա պասիվություն է տիրում: Ախր Ակումբը ոչ միայն սովորական ֆորում էր՝ իր ակտիվ քննարկումներով և շփումներով, այլև ինֆորմացիայի մեծ աղբյուր: Մեկ էլ չգիտեմ՝ ինչքան հեշտանում է և պարզանում (կասեի՝ պրիմիտիվանում) այլ հարթակներով շփումը, այնքան ավելի է զգացվում քննարկումների, տարբեր երևույթների շուրջ հետաքրքիր կարծիքներով և ինֆորմացիայով փոխանակվելու կարիքը:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (03.11.2021), Freeman (30.10.2021), Sambitbaba (31.10.2021), Աթեիստ (31.10.2021), Գաղթական (06.11.2021)

  5. #618
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամի օրագրում «Իմպրեսսիա»-ն տեսա (Սամ, ի դեպ ֆոնային անձրևի պատճառով ձայնդ լավ չի լսվում), մի բան հիշեցի, գրեմ էստեղ։
    Վերջերս քույրիկս խորհուրդ տվեց "The Marvelous Mrs. Maisel"-ը նայել, թե բա՝ «շատ հավես սերիալ ա, Լիլն էլ՝ մեջը, ու նա ոչ թե նման ա Լիլին, այլ հենց Լիլն ա», impression-ի ու Susie Myerson-ի կերպարի նմանության մասին էր խոսքը։
    Նայելուց ես էլ էի զարմացել նմանությունից․ ամբողջ կերպարը ոնց որ impression-ից կլոն արած լինեին։
    Նայողներ եղե՞լ են։

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (04.12.2021), Աթեիստ (03.12.2021)

  7. #619
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    @Ուլուանա-ի գրառումից հետո մտքովս անցավ, որ ինչ լավ կլներ, մանկական ինչ որ սոց ցանց լիներ (ֆորումների դարն անցավ), որ իրար հետ շփվեին
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (09.12.2021)

  9. #620
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    @Ուլուանա-ի գրառումից հետո մտքովս անցավ, որ ինչ լավ կլներ, մանկական ինչ որ սոց ցանց լիներ (ֆորումների դարն անցավ), որ իրար հետ շփվեին
    Դե՜մ եմ բոլոր «մանկական» սոց. ցանցերին

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (08.12.2021)

  11. #621
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    @Ուլուանա-ի գրառումից հետո մտքովս անցավ, որ ինչ լավ կլներ, մանկական ինչ որ սոց ցանց լիներ (ֆորումների դարն անցավ), որ իրար հետ շփվեին
    Հա, իմ մտքով էլ ա պարբերաբար դա անցնում, բայց հետո հիշում եմ, որ ես էլ եմ դեմ մանկական սոց. ցանցերին :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (09.12.2021), Աթեիստ (08.12.2021)

  13. #622
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    *
    Ինքնասպանությունից հետո կյանք կա՞…
    Ինքնասպանությունից հետո կյանք կա, հաջորդ կյանքդ, որը ծախսելու ես նրա վրա, որպեսզի ստեղծես ճիշտ նույնպիսի իրավիճակներ, որոնք ստեղծել ես ներկա կյանքում ու որոնք քեզ հասցրել են ինքնասպանության։

    Կյանքի փորձը չի կարող ինքնասպանությամբ ավարտվել։ ԻՆքնասպանությունը նշանակում է, որ դու ինչ-որ կոնկրետ փորձ չապրեցիր։ Եվ այդ պատճառով պարտավոր ես վերադառնալ և ամեն ինչ կրկնել նորից։

    Դու այդ ցանկանու՞մ ես։ Մտածիր այդ մասին։

    Հ.Գ. Եթե մոռացել ես այս պատմվածքը, հիշեցնեմ. https://www.akumb.am/showthread.php/64262-Ո՞վ-կա-այստեղ
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (29.12.2021), Ուլուանա (29.12.2021)

  15. #623
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կակտուսի գրառման մեջ «ինքնասպանությունը» փոխաբերական իմաստով էի ընկալել ու էնպես էի հասկացել, որ նկատի ուներ՝ արդեն եղել է ինքնասպան, հիմա դեռ կարո՞ղ է ապրել:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (29.12.2021), Ուլուանա (29.12.2021)

  17. #624
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Կակտուսի գրառման մեջ «ինքնասպանությունը» փոխաբերական իմաստով էի ընկալել ու էնպես էի հասկացել, որ նկատի ուներ՝ արդեն եղել է ինքնասպան, հիմա դեռ կարո՞ղ է ապրել:
    Ես էլ բառացիորեն չէի ընկալել, Այվ ջան։ Բայց որոշեցի, որ ավելորդ չէ մեկ անգամ ևս հիշատակել շատերի համար անընդունելի, և սակայն իրենց չը-գոյության որևէ փաստարկ էլ չունեցող երևույթների գոյությունը։
    Որովհետև, եթե հանկարծ պարզվի, որ դրանք գոյություն ունեն, ուրեմն ստավում է, որ ինքնասպանության հետևանքներն ամենադաժան բանն են, ինչ կարող է տեղի ունենալ մարդու հետ, ու չեմ կարծում, թե որևէ մեկը կուզենար, որ դա իր հետ կատարվի։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (30.12.2021), ivy (29.12.2021), Ուլուանա (31.12.2021)

  19. #625
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամ ջան, ողջույն:
    Շատ մեծ հաճույքով եմ կարդում մտքերդ վերամարմնավորման և ընդհանրապես՝ մահվան մասին:

    մի բան ա ինձ հետաքրքրում. եթե ասում ես, ասենք, ինքնասպան լինողը նորից ետ ա գալիս էս աշխարհ՝ նորից նույն սիտուացիաներն ապրելու , բա էդ դեպքում , ասենք, ընտանիքը պաշտպանած մեկը, որ ասենք իր մոր , հոր կամ երեխու վրա հարձակվում են ու ինքն էլ պաշտպանելու համար կյանքը տալիս ա … կամ պատերազմում կամավոր զոհվածը … իրենք նույնպես համարվում են ինքնասպաննե՞ր ու պիտի ետ գան նորից էդ ճանապարհն անցնելու՞ …

    եթե հա ուրեմն էստեղ փորձությունն ավելի դաժան ա դառնում մոռալի տեսակետից: Ասենք հարձակվում են ընտանիքիդ անդամի վրա ու դու չես զոհում քեզ՝ ինքստինքյան կյանքդ դժոխք սարքելով ու ապրելով էն մեղքով , որ ընտանիքիդ անդամին սպանեցին իսկ դու ոչինչ չարիր… դե ապրի տենց մինչև կյանքիդ վերջ: Դա էլ կարա լինի փորձություն, չէ՞ … դիմանալ էդ կյանքին մինչև վերջ ամեն օր արթնանալով ու գոյություն քարշ տալով ու հիշելով որ դիտմամբ չես պաշտպանել …

    ո՞նց կարելի ա հասկանալ սա …

    մերսի նախապես մտքերիդ համար:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (06.01.2022)

  21. #626
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը

    Բարև, Ադամ ջան։ Ճիշտն ասած, շշմած եմ հարցիդ վրա…

    Մի հատ ինքդ քեզ այդ հարցը տուր, ինչ ինձ ես տալիս։ Քո էությունը համաձա՞յն է թույլ տալ ասածիդ գոնե հնարավորությունը… Ինչպե՞ս կարող է ուրիշի կյանքը փրկելու համար իր կյանքը նվիրաբերողը ինքնասպան համարվել։ Ուրեմն բոլոր պատերազմներում զոհված հերոսները ինքնասպաննե՞ր են… Մարդկանց փրկելու համար իրենց հրդեհի մեջ նետածները և հազար ու մի այլ հերոսներ…

    Ինքնասպանը կյանքի դժվարություններից խուսափողն է։ Քանզի այդ փորձությունները մեզ տրվում են, որպեսզի մենք աճ ապրենք։ Ընդ որում, չէ՞ որ հենց ինքներս էլ ընտրում ենք մեր ուղին, և եթե ի վերջո հասկանանք դա, ուրեմն ինքնասպան էլ կդադարենք լինել… Կարող է ընտրել է մեր անհատական գիտակցությունը, համազգային գիտակցությունը կամ համամարդկային գիտակցությունը, բայց մեկ է, մեր մատը դրա մեջ խառն է և դրանից փախչելու տեղ մենք չունենք։

    Հա, ասեմ, որ հետ վերադառնալը կյանքի ճիշտ նույնպիսի իրավիճակ՝ նույնիսկ ինքնասպանի համար էլ պատիժ չէ։ Դա հենց իր՝ ինքնասպանի որոշումն է, քանի որ հոգին, առանց մարմնի իր կյանքում, ուղղալի չի կարող հանդուրժել, որ ինքն իր վրա դրել է մի փորձ, իսկ հետո փախել է դրանից։ Վախը փորձությունների հանդեպ՝ հոգու համար բացարձակապես աններելի է։

    Հ.Գ.
    Ուզում եմ մի հարց էլ ես տալ քեզ. իսկ դու միայն վերամարմնավորման ու մահվա՞ն մասին մտքերս ես հաճույքով կարդում…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (06.01.2022), Աթեիստ (06.01.2022)

  23. #627
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը

    Հ.Գ.
    Ուզում եմ մի հարց էլ ես տալ քեզ. իսկ դու միայն վերամարմնավորման ու մահվա՞ն մասին մտքերս ես հաճույքով կարդում…
    Իմ մոտ մի քիչ թռուցիկ կարդալն ամեն ինչ շատ ա գերակշռում, դրա համար ուղեղս ենթագիտակցորեն ֆիքսել էր, որ դու միշտ էկզիստենցիալ թեմաներով ես գրում ու բացի էդ կոնտեքստից՝ մնացած մյուս գրառումներդ ենթագիտակցորեն երկրորդ պլան էի գցում ու ուշադրություն չէի դարձնում: )))

    Կկարդամ, խոստանում եմ:
    Շնորհակալ եմ !

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (06.01.2022), Աթեիստ (06.01.2022)

  25. #628
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ մոտ մի քիչ թռուցիկ կարդալն ամեն ինչ շատ ա գերակշռում, դրա համար ուղեղս ենթագիտակցորեն ֆիքսել էր, որ դու միշտ էկզիստենցիալ թեմաներով ես գրում ու բացի էդ կոնտեքստից՝ մնացած մյուս գրառումներդ ենթագիտակցորեն երկրորդ պլան էի գցում ու ուշադրություն չէի դարձնում: )))

    Կկարդամ, խոստանում եմ:
    Շնորհակալ եմ !
    Ադամ ջան, խոսքի վրա կատակեցի ուղղակի։
    Ես հո չեմ ստիպում…
    Իմ առաջարկը՝ ծանոթանալն է նյութերին, դրա համար էլ թարգմանում եմ։ Իսկ թե ով կընդունի առաջարկս…
    Ընդ որում, ընթերցողների պակաս էլ, կարծես, չկա։ Հրեղեն Հոգու էջն, օրինակ, ամեն օր 150 - 300 մուտք ունի։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (06.01.2022)

  27. #629
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հարց էլ, Սամ ջան:

    Էն համոզմունքները, որ ունես կյանքի, մահվան ու վերամարմնավորման վերաբերյալ… ի՞նչն ա քեզ ստիպում համոզված լինել, որ դու ճիշտ ես: Քո գրառումների տոնը շատ 100 տոկոսանոց ճշմարտություն թելադրող ոճ ունի: Ինչքան էլ ինձ դա դուր գա, բայց հնարավոր ա նաև որ դու սխալվում ես չէ՞: Ինչն ա քեզ ստիպում տենց համոզված լինել: Հավատքը քո սեփական թեորիայի նկատմա՞մբ (այլ բան լինել չի կարող): Ասածս ինչ ա. դու կարող ա և շատ հանգիստ սխալվես, չէ՞ … ու հնարավոր ա, որ հենց քո ասածների հակառակն ա իրականությունը… կամ՝ լրիվ ուրիշ մի բան …

    Քո էդ 100 տոկոսանոց համոզվածությունը մի տեսակ դոգմատիկ ա դառնում…

    Հնարավոր չի՞ , ասենք, ինքնասպանությունը լինի ճիշտ որոշում ու իսկական ելքն էս ամեն ինչից: Կարող ա՝ դա ա գաղտնիքը, ինչ գիտես … ու մենք ենք սխալի մեջ՝ անդադար կառչելով կյանքից ...

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (07.01.2022)

  29. #630
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հավես հարց տվեցիր, վաղուց այստեղ այս թեմայով չէինք խոսել… Ուրախությամբ պատասխանեմ։

    Իհարկե հնարավոր է, որ ես սխալվում եմ, Ադամ ջան։ Բայց ես երբեք չեմ էլ պնդում իմ ճիշտ լինելը…
    Իսկ համոզվածություն կա ասածից մեջ գոնե երկու պատճառվ։
    Նախ, որ ես հասկացա, որ Աստված էդքան էլ վատ բան չի և մեր կյանքը դժոխք դարձնելու իդեան ոչ թե իրենն է այլ հենց մերը։ Եվ ուրեմն համոզմունքը, որ նա մեզ համար շատ ավելի լավ պայմաաններ է ստեղծել, ինձ ավելի է գոհացնում։ Եվ այստեղից էլ հետևում է, որ եթե ես իմ կյանքն ինքս եմ այնպիսի դժոխք սարքել, որ ուզում եմ նույնիսկ ինքնասպանությամբ վերջ տալ, - դա այնքան էլ տրամաբանական չի հնչում ինձ համար։ Ավելի ճիշտ չէր հնչում մինչև այն ժամանակը, երբ մի անգամ գրականության մեջ ինչ-որ տեղ հանդիպեցի այն մտքին, ինչի մասին նախորդ անգամները գրել եմ…
    Եվ երկրորդ, համոզվածությունս գալիս է նրանից, որ նման թեմաներով զրույցներում դեմըս ավելի շատ ընդդիմախոսների եմ հանդիպել, քան համախոհների, և այդ ատճառով ասածս լավ սերտել եմ անվերջ կրկնելու պատճառով։ Եվ սակայն ասածիս մեջ ստերեոտիպային ոչինչ չի մտել կարծում եմ, ուղղակի ինձ ավելի հեշտ է դարձել հասկանալի արտահայտվելը։
    Եվ այստեղից էլ կարելի է առաջ քաշել նաև մեկ վարկած.
    Հնարավոր է, որ իմ տոնը ոչ թե "շատ 100 տոկոսանոց ճշմարտություն թելադրող ոճ ունի", այլ քո ականջին է հնչում որպես 100 տոկոսանոց ճշմարտություն թելադրող ոճ… Ուղղակի ամեն ինչ լիովին հասկանալի՞ է երևի, ա՞յդ է պատճառը։

    Այդ պատճառով էլ, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չի դա դոգմատիկ համարելը։

    Հնարավոր չի՞ , ասենք, ինքնասպանությունը լինի ճիշտ որոշում ու իսկական ելքն էս ամեն ինչից: Կարող ա՝ դա ա գաղտնիքը, ինչ գիտես … ու մենք ենք սխալի մեջ՝ անդադար կառչելով կյանքից ...
    Ախր…
    Ես վստահորեն համոզված եմ, որ մենք ֆիզիկական կյանք ենք գալիս բազմաթիվ անգամներ։ Եվ ամեն անգամ էլ հենց ինքներս մեզ համար սցենար ենք գրում, թե ինչ ենք անելու։ Դրա լիքը ապացույցներ կան արդեն այսօր. լիքը երեխեք հիշում են իրենց նախկին կյանքերը… Կան մարդիկ, որոնք ի վիճակի են հիպնոսի տակ քեզ քո անցած կյանքեր տանել և այլն։ Օրինակ, Դոլորես Քեննոնը շատ հետաքրքիր գրքեր ունի այդ թեմայով։ Եվ ոչ միայն նա։
    Սա ինձ համար նշանակում է, որ ոչ թե հարցն այստեղ կյանքից կառչելն է, այլ, այսպես ասած, հանձնարարությունը, որն իմիջիայլոց հենց դու ինքդ ես դրել քեզ վրա, կատարել, ավարտին հասցնելը։ Եթե չկատարեցիր, դա խփելու է քո Հոգու թասիբին, և դու ստիպված ես լինելու հետ վերադառնալ ու անցնել նույն փորձի միջով։

    Ու վերջինը։
    Իհարկե, կարող է ես սխալ եմ։ Բայց ես լավատես եմ։
    Մի ընկեր ունեմ այստեղ, ամերիկացի, ծանոթ ենք արդեն 20 տարուց ավելի։ Ու քսան տարի է արդեն, նա պնդում է, որ մեզ 5 տարի է մնացել ապրելու, քանի որ աշխարհը կործանվում է։ Արդեն 20 տարի է, ապրում է իր վերջին 5 տարին, ընդ որում վախ ու սարսափի մեջ… Ինձ էլ համարում է ցնորված, որ ես այդքան լավատես եմ։
    Մի անգամ հարցրեցի. իսկ հնարավոր չի՞ որ դու էլ ես ցնորված։ Ասեց հա, հնարավոր է։ Ասացի, որ այդ դեպքում ես ընտրում եմ իմ ցնորվածությունը. որ ամեն ինչ լավ է լինելու և ամեն օր քնում և արթնանում եմ գոհ ու երջանիկ իմ ամեն ապրած օրվա համար։ Այլ ոչ թե արթնանամ իր պես ամեն օր վախ ու սարսափի մեջ, թե էն 5 տարուց մի օր էլ պակասեց…
    Նեղացավ։
    Բայց մի երկու օր հետո, որ հանդիպեցինք, ասաց, որ ինձ նախանձում է…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  30. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (07.01.2022), Գաղթական (13.02.2022)

Էջ 42 76-ից ԱռաջինԱռաջին ... 3238394041424344454652 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •