Արամ, ինձնից քեզ խորհուրդ, էդ self-help գրքերը թարգի։ Ամեն տեղից վեր կացած իդիոտ իրա արևին մի բան գիտի, իրա սեփական խիստ սուբյեկտիվ փորձի հիման վրա, գիտության հետ ոչ մի աղերս չունեցող ինչ֊որ դեբիլ բեսթ֊սելլեր ա գրում, մյուսները դրանց ձեռը լրիվ կրակն են ընկնում։ Թե ուզում ես իմանալ էմպաթիան ինչ ա ու ով ունի դրանից, գիտահանրամատչելի գրքեր կարդա։ Բայց հանուն արդարության ասեմ, որ անգամ emotional intelligence֊ը բավական վիճելի երևույթ ա՝ ահագին կասկածելի չափման մեթոդոլոգիայով։
Վերջին խմբագրող՝ Արամ: 20.01.2020, 13:08:
Ընդհանուր համաձայն եմ Բյուրի հետ, ու TED մոնոլոգներին էլ մեծամասամբ էդ պատճառով չեմ հետևում, որովհետև շատ հաճոխ «մատից ծծած» ու սեփական կյանքի փորձի վրա հիմնված ճոռոմ-ճոռոմ խոսքեր են՝ շատ մեծ համոզվածությամբ:
Ամեն դեպքում, կարծում եմ, որ գուցե այնուամենայնիվ որոշ մարդկանց վրա թե նմանատիպ գրականությունը, թե զրույցները (ինչ ֆորմատով էլ լինի) կարող են դրական ազդեցություն ունենալ, հենց թեկուզ մի քիչ ինքնավստահություն ու մոտիվացիա ձեռք բերելու համար:
Ինչ վերաբերում է կոնկրետ թեմային, թե ոնց է հնարավոր համ սելֆիշ լինել, համ էմպաթիկ, ու որ դրանք համատեղելի չեն, կարծում եմ, որ լավ էլ համատեղելի են: Բայց դե սա էլ իմ անձնական փորձն է՝ նորից առանց գիտական հաստատման: Ու սեփական անձի օրինակով կարող եմ տեսնել, որ էմպատիաս ծով է, օգնում եմ՝ ոնց կարող եմ ու ինչքան կարող եմ, բայց հետն էլ ես լավ եսակենտրոն ու եսասեր եմ, ու ոչ մի բան չեմ անի, ինչից տուժելու եմ կամ վատ եմ զգալու. կոպիտ ասած՝ ես ինձ որ լավ չնայեմ, հաստատ ուժ չեմ ունենա ուրիշներին լավ նայելու: Ինչպես ասում են ինքնաթիռում՝ սկզբում դրեք ձեր թթվածնային դիմակը՝ ուրիշներին օգնելուց առաջ
Alphaone (20.01.2020), Freeman (20.01.2020), Quyr Qery (23.02.2020), Sambitbaba (20.01.2020), Տրիբուն (20.01.2020)
TED֊ի լավ մոնոլոգներ լինում են մեկ֊մեկ, երբ կոնկրետ գիտնականներ են գիտական փաստեր բերում կամ երբ կոնկրետ ոլորտի մասնագետ կոնկրետ ոլորտի թեմա ա ներկայացնում՝ առանց պսևդոգիտական նկրտումների։ Իսկ էմպաթիայի ու եսակենտրոնության վերաբերյալ. նայած ոնց ես սահմանում էմպաթիան, նայած ոնց ես սահմանում եսակենտրոնությունը, դրանք կարան իրար հակասեն, կարան չհակասեն։ Օրինակ, աուտիզմ ունեցողները հաճախ «եսակենտրոն» են ընկալվում «էմպաթիայի» պակասի պատճառով։ Իրականում իրանք ունակ չեն իրանց ուրիշի կոշիկների մեջ դնելու, հետևաբար իրանց քայլերը զուտ իրանց տեսանկյունից են ճիշտ։ Բայց եթե դու աուտիզմ ունեցողին կոնկրետ վերբալ բացատրես, թե ինչ ես զգում ու ինչ ա պետք, լավ էլ կապրումակցի։ Մի խոսքով, էս սաղ հեղհեղուկ բաներ են։
Quyr Qery (23.02.2020), StrangeLittleGirl (20.01.2020), Տրիբուն (20.01.2020)
Նաև կարևոր ա Tedx֊ի ու Ted֊ի տարբերությունը նկատել։ Առաջինը լոկալ միջոցառում ա, նախնական զտում չկա, ով ուզում, մասնակցում ա, հետևաբար մեջը աղբն ահագին շատ ա։ Երկրորդը միջազգային ա, նախապես ֆիլտրելով֊բանով։ Առաջինից մեր կողմերում էլ են կազմակերպում։ Որ չեմ տեսնում ինչ իդիոտներ են գնում մասնակցելու, քիչ ա մնում ինֆարկտ ստանամ։ Ասենք իրանցից շատերը զուտ ուշադրության պակաս ունեն ու ինչ բեմ տեսնում են, միանգամից բարձրանում են վրան։ Աշխարհի տարբեր մասերում էլ մարդիկ եսիմ ոնց գտնում են էդ իդիոտ վիդեոները ու նայում։
Ինձ զուտ հետաքրքրասիրությունից դրդված հետաքրքիր է, թե ինչու է Բյուրակնը այսպիսի ծանրութեթևներով ու վերջնագրերով որոշում կայացնում մի անմեղ բանի վերաբերյալ, ինչպիսին ասենք Ակումբ մտնել/չմտնելն է, կամ քննարկում/գրառում անել/չանելը, ասենք նենց տպավորություն է, ոնց որ բոյֆրենդին հրաժեշտ տա :Ճ
Ինձ համար խելացի, զարգացած, դրական մարդ է, հոգեբանությունից ու մարդկային հարաբերություններից ու մնացած ամեն ինչից քաջատեղյակ, ընենց որ ես իր գրածներից լիքը բան եմ սովորում, ու ասենք, որ հանդիպեմ, կուզենամ գրկել, բայց արի ու տես, էմոցիոնալ բզիկներ ունի։ Բայց մեր մեջ ասած, էդ էլ ա օքեյ, էդ իր համուհոտերից ա ։Ճ
Բյուր ջան, «մնաք բարյավ» ասելն ու կամուրջներ այրելը վստահ եմ, գիտես, որ անիմաստ բաներ են, ամեն ինչ փոփոխական է աշխարհում, ու դու էլ էդքան անտանելի չես, ինչքան որ քեզ է թվում, ասի ամեն դեպքում գրեմ :Ճ
***
Նոր դարդ էր առաջացավ, հիմա նստած մտածում եմ, թե իբր իմ նման միջակությունը ինչու է գրում Ակումբում, ոչ մեկ ինձ դրա համար չի գուրգուրում, խրախուսում, պաղպաղակ հյուրասիրում...
Ու չեմ կարողանում կողմնորոշվել: ՈՒ առհասարակ էս կյանքի իմաստը ո՞րն է, մարդիկ… Ո՞րն է ճիշտը, հարաբերվե՞լ, թե՞ չհարաբերվել… Քայլե՞լ, թե՞ հեծանիվ քշել… Ապուխտով սու՞պ, թե՞ ձվածեղ… Բոթա՞ս, թե՞ կոշիկ… սե՞քս, թե՞ մաստուրբացիա, Բեթհովե՞ն, թե՞ Վարդան Ուռումյան…
Բյուրը ճիշտ է, ամեն ինչի համը դուրս ա եկել արդեն վաղուց:
Հաճելի օր ձեզ լավ ու բարի, չար ու զզվելի մարդիկ:
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 26.01.2020, 02:19:
Si vis pacem, para bellum
Մաստուրբացիա +1
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ