User Tag List

Էջ 20 76-ից ԱռաջինԱռաջին ... 101617181920212223243070 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 286 համարից մինչև 300 համարի արդյունքները՝ ընդհանուր 1131 հատից

Թեմա: Օրագրային զրույցներ

  1. #286
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Գոլդ ժամ ես բռնցրել
    ափսոս ուշ տեսա, երազանք պահեի

  2. #287
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում Նիկեա-ի խոսքերից Նայել գրառումը
    ափսոս ուշ տեսա, երազանք պահեի
    արխային,մեկա չի կատարվում ։/

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (23.12.2019)

  4. #288
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում unknown-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր տարին էլ արդեն նույնը չի ... եղանակների անոմալիան էլ մի կողմից ... հարցումներից պարզվեց, որ ընկերներիս մեծամասնությունը նույնպես նախատոնական տրամադրություն այլևս չի ունենում...
    Էն տատիկ-պապիկները որ նստում փնթփնթում են, թե բա՝ հեյ գիդի ժամանակներ, բա մեր վախտով սե՞նց էր, չէ, էլ առաջվանը չի

    Հիմա էդ ա, էլ ոչ Նոր տարին ա Նոր տարի, ոչ տրամադրությունն ա տրամադրություն, ոչ էլ տոնածառը՝ տոնածառ

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (25.12.2019)

  6. #289
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն տատիկ-պապիկները որ նստում փնթփնթում են, թե բա՝ հեյ գիդի ժամանակներ, բա մեր վախտով սե՞նց էր, չէ, էլ առաջվանը չի

    Հիմա էդ ա, էլ ոչ Նոր տարին ա Նոր տարի, ոչ տրամադրությունն ա տրամադրություն, ոչ էլ տոնածառը՝ տոնածառ
    Պառավել եք, պառավել... այ-այ-այ...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #290
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    666 էջի վրա ենք, մեղայասու ․․․
    Արա՜, ես էլ ասում եմ՝ որտե՞ղ է սատանան․․․
    Si vis pacem, para bellum

  8. #291
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ գարնանն ընկերներիցս մեկը 21 տարեկանում մահացավ, էս տարին ես նզովում էի, մտածում էի էլ լավ չեմ լինի, դեպրեսիվ ու մռայլ տրամադրություն էր։ Ես որոշել էի ատել 2019-ը, բայց գյուղում ես երջանկություն ու խաղաղություն գտա՝ չնայած բոլոր դժվարություններին։ Մայրիկիս մահից մի շաբաթ առաջ ես զգում էի աղետը։ Ահավոր հիվանդ էի ու մտածում էի, որ իմ ժամանակը եկել է։ Բայց սեփական մահից ավելի սարսափելի էր աշխարհում ամենահարազատ մարդուն կորցնելը։ 2020-ին ընդառաջ բոլորը հույս ու երջանկություն են մաղթում, իսկ ես էնքան խճճված եմ, որ ոչ մի հույսի, առավել ևս երջանկության ստվեր անգամ չկա։ Գյուղից հեռացա, որ հայրիկի մոտ լինեմ, մոտ գյուղ տեղափոխելը լիքը եթեներից է կախված, չգիտեմ կստացվի, թե ոչ։ Հենց էդ անորոշության պատճառով նաև չեմ կարող ուղեղս լցնել նոր աշխատանք որոնելով։ Եթե մի զբաղմունք, մի եկամուտ չլինի, ես չգիտեմ, թե ոնց եմ հաղթահարելու համակողմանի ճգնաժամերը։ Ու էս ամենի ֆոնին ես խրախուսում եմ ընկերներիս նոր գործ սկսել, իմ ցավը թողած իրենց դարդերն եմ լսում, սպունգի նման բոլոր ցավերը ներս քաշում, հետո, թե մեկը որոշի ինձ քամել, էնքան ցավ հետ կլցվի աշխարհ, որ ավելի լավ ա առանց էս ամենը թոթափելու ուղղակի սիրտս չդիմանա, պայթի։
    Չգիտեմ՝ ինչով և ոնց է հնարավոր Ալֆային օգնել, ու երևի մենակ ես չեմ, որ մտածում եմ էս հարցի շուրջ, ու երևի մենակ իմ սիրտը չի, որ կտրտվում է իր օրագրային գրառումներից:

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (04.01.2020), Sambitbaba (04.01.2020), StrangeLittleGirl (04.01.2020), Ուլուանա (09.01.2020)

  10. #292
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ՝ ինչով և ոնց է հնարավոր Ալֆային օգնել, ու երևի մենակ ես չեմ, որ մտածում եմ էս հարցի շուրջ, ու երևի մենակ իմ սիրտը չի, որ կտրտվում է իր օրագրային գրառումներից:
    Ինձ թվում է՝ Ալֆային ամենաշատը կօգնի ու օգնում է Ալֆան, էս պահին մեջ մեջի ամենաուժեղը ինքն է։ Բայց ոնց որ ասեց, որ երբ պահը գա, կասի։ Մենք էլ, ինձ թվում է, պատրաստ ենք։
    Si vis pacem, para bellum

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (04.01.2020), Sambitbaba (04.01.2020), StrangeLittleGirl (04.01.2020), Varzor (04.01.2020), Հայկօ (05.01.2020)

  12. #293
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ՝ ինչով և ոնց է հնարավոր Ալֆային օգնել, ու երևի մենակ ես չեմ, որ մտածում եմ էս հարցի շուրջ, ու երևի մենակ իմ սիրտը չի, որ կտրտվում է իր օրագրային գրառումներից:
    Ես չէի տեսել, էսօր տեսա։ Չգիտեմ, չգիտեմ։

  13. #294
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվ, անչափ շնորհակալ եմ, ինձ ուղղակի պետք ա արտահայտվել։ Հիմա է, որ խնդրել եմ ինձ հայրիկին մոտ գյուղ տեղափոխել, դեռ պատասխան չկա ու լիքը հիմնավոր, անհիմն հիմար փաստաթղթեր են պահանջում, որ էլի ամեն ինչ ձգձգում է։ Ու քանի դեռ անորոշ վիճակ ա, չգիտեմ ինչ անեմ, որ միտքս զբաղեցնեմ, նորից ու նորից ինքնախարազանման ու հուսահատության փուլերով չանցնեմ։ Հենց հստակ ինձ կամ տեղափոխեն կամ գրողի ծոցն ուղարկեն, շատ արագ մի զբաղմունք կճարեմ, որ գլխովին խրվեմ դրա մեջ, էս ամենը վերապրեմ։

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (04.01.2020), ivy (04.01.2020), Sambitbaba (04.01.2020), Varzor (09.01.2020)

  15. #295
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկ, երբ դուրս էի գալիս աշխատանքից, դեռ լրիվ մթնած չէր, մինչդեռ երեք շաբաթ առաջ՝ տարեմուտի վերջին աշխատանքային օրվա ավարտն արդեն լրիվ մութ էր: Լույսը հե՜տ է գալիս:
    Կոլեգաս ասում է, որ մարդ պիտի իր էներգիան միշտ ներսից ստանա՝ անկախ արտաքին աշխարհից: Սովորաբար էդպես էլ կա. մենակ լույսի պակասն է, որ «ներսից» չեմ կարողանում կոմպենսացնել, ու հատկապես վերջին տարիներին զգում եմ, թե դա ինչքան բացասաբար է վրաս ազդում:
    Սիրում եմ «սիրուն» թվեր, ու 2020-ն էդ առումով շատ համակրելի է թվում: Գերմանացիներն էլ մի հատուկ ձևի են անվանում էս տարեթիվը՝ ոչ թե երկու հազար քսան, այլ ուղղակի՝ քսան-քսան, ու էդ «ցվանցիգ-ցվանցիգ»-ը մի ձև ախորժելի է հնչում: Հետն էլ երկու քսանի արանքում մտովի պլյուս եմ դնում ու դառնում է էս տարվա իմ տարիքը՝ 40: Ինձ նենց հպարտ եմ զգում իմ քառասունով, ոնց որ դրակոնի լեվել հասած լինեմ: Դեռ մի քանի ամիս պիտի սպասեմ իհարկե, բայց ես արդեն սենց փքված ման եմ գալիս՝ իմ մոտակա քառասունից գոհ: Արդեն աչքի տակով ախմախ գրքեր եմ անցկացնում՝ կյանքը քառասունից հետո թեմաներով, հետն էլ երևի արժի ինչ-որ կրեմներ առնել, էն որ առավոտյան, թե քնելուց առաջ կանայք քսում են դեմքներին, աչքներին էլ վարունգի շերտեր են դնում:
    Ախ, կյանքը նորից հրաշալի՜ է:
    Ախ բայց էս մութուլույսի հարաբերականությունն ի՜նչ ուժեղ ա մենք ձմռանը Բեռլին֊Փարիզ ենք գնում, որ մի քիչ ցերեկային լույս տեսնենք։ Մյունխենում վաբշե կայֆ կլինի մեր մթության հետ համեմատած։ Բայց ընդհանրապես, էս տարի համատարած սաղի վրա մութը շատ վատ ա ազդել։ Ինչ֊որ բան էն չի։

    Իսկ կրեմների պահով էլ. ես քառասուն չկամ, բայց ես էլ եմ սկսել օգտագործել։ Քառասունը լրացած մարդուցս եմ սովորել Նենց որ մենակ կանայք չեն։

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (08.01.2020), Sambitbaba (12.01.2020)

  17. #296
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆեյսբուքի լրահոսում աչքովս ընկած «Գրետելն ու Հենզելը» նոր սարսափ ֆիլմի գովազդից եղբորս հետ խոսք բացվեց էն մասին, որ Թումանյանի հեքիաթներից շատերն էլ պակաս սարսափ ֆիլմերի սցենարներ չեն, մի քիչ երևակայություն, էֆեկտներ, ու լիարժեք սարսափը պատրաստ է: Էդ առումով երկուսս էլ առաջինը հիշեցինք «Կռնատ աղջիկը», հետո եղբայրս նշեց «Կացին ախպերը», ես էլ ասեցի, որ չէ, «Կացին ախպերը» իրապատում-հեքիաթ է, խնդիրն էնտեղ զուտ գյուղացիների ընկալումներն էին, ինքն էլ, թե` բայց իրապատումն էլ պակաս սարսափ չի: Ես էլ մտածեցի` մի անգամ էլ կարդամ հեքիաթը, ու որոնելիս հայտնաբերեցի, որ, փաստորեն, դրա մուլտն էլ կա: Նայեցինք. մի իսկական սարսափ, ինչպես Արշակը նկատեց. լրիվ սադո-մազո : Հեքիաթը մուլտի համեմատ լրիվ պուպուշություն է: Եթե չեք տեսել մուլտը, հանկարծ փոքր երեխաների հետ չնայեք: Մեկ էլ հետաքրքիր էր, որ սարսափ-մուլտֆիլմը եզրափակվում էր «Քեռին եկավ մեր բակը, դուլուլու, դուլուլու, մեր բակը» երգի մեղեդիով, ուղղակի իրենք երևի նկատի են ունեցել. «Կացինն եկավ մեր գեղը, դուլուլու, դուլուլու, մեր գեղը» :

    Ի դեպ, նայելիս մտքովս անցավ, որ «Կացին ախպերն» ու «Հայելին» գաղափարական առումով ահագին նման են. երկուսն էլ մարդկանց տգիտության վրա հիմնված սարսափներ են: Բայց դաժանության առումով «Հայելին» հեչ համեմատելի չի «Կացին ախպոր» հետ:
    Թումանյանի հեքիաթներից ամենասարսափելին ինձ համար «Ձախորդ Փանոսն»-ն էր։ Մանկությանս տարիներին ձայնասկավառակ ունեինք, որտեղ պատմում էին Թումանյանի հեքիաթները, ու էդ մի հեքիաթից շատ վախենում էի։ Լրիվ խուճապի մեջ էի ընկնում լսելիս, թե Փանոսի հետ ինչեր են կատարվում ու որ կատարվող բաները գնալով ավելի վատանում են։ Հատկապես էն մասը, որ մեկը ձեռքի ոսկորը գցում է, Փանոսի աչքը հանում, հետո շներն էլ «մի ճուռը պոկում են», շատ վախենալու էր, չնայած մինչև հիմա էլ չգիտեմ, թե էդ «ճուռն» ինչ էր, բայց հասկանալի էր, որ մարմնի մաս է։ Ահավոր հեքիաթ էր։

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (12.01.2020), Sambitbaba (12.01.2020), Varzor (12.01.2020), Ուլուանա (12.01.2020)

  19. #297
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էրեկ սա գրեցի, ու ինչ-որ ակումբային հիշողություններ առաջացան Ձախորդ Փանոսի հետ կապված:
    Նոր քչփորեցի, գտա. մենք մի հատ էդպիսի գրական մրցույթ ենք ունեցել, ու ես փաստորեն էդ հեքիաթը մի քիչ փոխած անվան տակ («Ձախ Փանոսը») «վերագրել եմ»՝ երևի մանկությանս տրավմաներից ազատվելու համար
    Քիչ առաջ մի կերպ վերընթերցեցի. ոնց էլ հավես ունեի սենց ախմախություններ գրելու: Բայց դե լավ էր, որ Փանոսի պատմությունը բարի ավարտ էր գտել:

  20. #298
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն մի թեթև պարապ յութուբում քչփորելուց էս երգչի ու երգի պատմությունն ես նայում, ու հայտնաբերում ես, որ երգի բառերը աղջիկը վերցրել է իրեն փողոցում բուլիինգ անող ամբոխից, ու որ երգը իր բողոքի ճիչն ա, ու մի կես ժամ մանթո ես

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար
    Ուրեմն էս Քրիսմըսին որ սկեսուրանց տանն էինք երեք օր, ընկերոջս ախպոր յոթ տարեկան աղջիկն էլ էր մեզ հետ։ Առավոտից իրիկուն զզվացնում էր, թե՝ Dance Monkey֊ն միացրեք։ Միացնում էինք, պարում էր։ Սաղիս գլուխը գնացել էր։ Որ էկա, տեսա ակումբում էլ Ռիփն ա պոստել, քիչ էր մնում՝ ինֆարկտ ստանայի։ Ու հիմա որ իմացա ինչի մասին ա, ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու ա սենց պոպուլյար էրեխեքի շրջանում։

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (12.01.2020)

  22. #299
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն էս Քրիսմըսին որ սկեսուրանց տանն էինք երեք օր, ընկերոջս ախպոր յոթ տարեկան աղջիկն էլ էր մեզ հետ։ Առավոտից իրիկուն զզվացնում էր, թե՝ Dance Monkey֊ն միացրեք։ Միացնում էինք, պարում էր։ Սաղիս գլուխը գնացել էր։ Որ էկա, տեսա ակումբում էլ Ռիփն ա պոստել, քիչ էր մնում՝ ինֆարկտ ստանայի։ Ու հիմա որ իմացա ինչի մասին ա, ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու ա սենց պոպուլյար էրեխեքի շրջանում։
    Բա ես որտեղից գիտեմ էդ երգը․ աղջիկս էր ամբողջ օրը տանը երգում ու հենց մոտավորապես էդ ձայնով
    Բայց ինձ հենց մենակ ակուստիկ տարբերակն էր դուր եկել՝ դաշնամուրով ու դանդաղ։

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (13.01.2020), StrangeLittleGirl (12.01.2020), Varzor (12.01.2020)

  24. #300
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն որ կուզեի 70-80ակաների երիտասարդներին հարցնեի,թե էդքան հանճարեղ պատկերացումների ու մշակույթի մեջ ապրելով ո՞նց կարողացաք էսքան հավայի ապագա ստեղծել
    Ես էդ թվերի երիտասադրների մեջ չեմ մտնում, բայց մեկ ա Յոհաննեսի էս «էն որ»-ը WTF ռեակցիա ա առաջացնում ու էլի մտքեր ։Ճ
    Էն որ հիմիկվա երիտասարդների հնարավորություններն ունենալը մի 30 տարի առաջ երևակայությունից էլ դուրս էր, բայց մեկ ա դա չի նշանակում, որ նախորդ սերունդների բանուգործը ապագա սերունդների համար ապագա ստեղծելն էր (մեծ մասը երևի քարշ էր տալիս գոյությունը մինչև «լավ օրերի» գալը):
    Ու լավ մշակույթն ու հանճարեղ պատկերացումները միշտ չի, որ բերում են սահուն ու պայծառ ապագայի, լավ մշակույթի դարաշրջաններ միշտ էլ մարդկության պատմության մեջ եղել են, որոնք նախորդել են պատերազմների, հոգևոր ճգնաժամների, սովի, համաճարակների ու այլ հոռի վիճակների։
    Յոհաննեսի տարեկիցների բախտը կարող է մի բանով չի բերել՝ ինֆորմացիոն ու տեխնոլոգիական սուպեր-վերելքը զուգակցվում է հոգևոր կրիզիսի հետ (հլը որ թեթևի մեջ), մարդկությունը կամաց-կամաց հասնում է իր զարգանալու ներկայիս հնարավորությունների սահմաններին ու հերթական առաջընթացի ցիկլի ավարտին։ ՈՒ բնականոն ա թվում, որ ապագայում պիտի հերթական կրիզիսը լինի, ու դրանից հետո էլի հետաքրքիր բեկումների ու կրիզիների ցիկլներ։ Էս մի ցիկլի մեջ վայթե ամենաբախտավորը հենց Յոհաննեսի տարեկիցներն են, ու նման ա, որ նաև ամենաանշնորհակալները ։Ճ
    Si vis pacem, para bellum

  25. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Բարեկամ (14.01.2020), Նաիրուհի (22.01.2020), Ներսես_AM (14.01.2020), Շինարար (14.01.2020), Ուլուանա (14.01.2020), Տրիբուն (14.01.2020)

Էջ 20 76-ից ԱռաջինԱռաջին ... 101617181920212223243070 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •