User Tag List

Էջ 15 76-ից ԱռաջինԱռաջին ... 51112131415161718192565 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 211 համարից մինչև 225 համարի արդյունքները՝ ընդհանուր 1131 հատից

Թեմա: Օրագրային զրույցներ

  1. #211
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    որ թյուրիմացություն չլինի՝ ամեն առավոտ չէ ու դաշտային ծաղիկներ չէ՝ իրենց բակի ծաղիկներից, վայրի չեմ թողի բերեն. անտառը վտանգավոր է
    Ես դաշտային էի պատկերացրել, բայց թող լինի՝ իրենց բակից, ու թող լինի՝ ոչ ամեն առավոտ․ իմաստը չի փոխում

    Հա, մոռացա ասեմ՝ շնորհակալություն, որ չես զլանում ու կիսվում ես օրագրի միջոցով։

  2. #212
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ փախավ One_Way_Ticket-ը Ավստրալիայից։
    Ուրիշ ոչ մի տեղ նման անհամուհոտ, անհետաքրքիր մարդիկ չեմ տեսել, ինչպիսիք ավստրալիացիներն են։ Մաշված, անոգի, անթրթիռ։

    Որևէ երկիր ճամփորդությունից հետո, երբ մոտենում ես գեյթին, միանգամից ճանաչում ես, որ դա դեպի Սիդնեյ թռիչքն ա. Էդ մաշված ու անմշակ, գունաթափ մասսան մի տեսակ անձկություն ա բերում ու ջուրը գցում նախորդ երկրներից ստացածդ լիցքն ու ոգևորությունը։
    Մի տեսակ միաչափ կանխատեսելիություն, ավելի ճիշտ՝ պարզունակ ռամիկություն կա էս դալուկ, ոչինչ չասող հայացքով ու ոգեղենության իսպառ բացակայությամբ ազգաբնակչության դիմագծի մեջ։ Հա, թեև երիտասարդ, բայց կարծես էսպիսի դիմագիծ ունեցող ազգ են էս անգլոսաքսոնյան վերաբնակիչները, որոնց նախահայրերը հազիվ մի երկու դար առաջ հեռավոր մայրացամաքը ոտք դրած կա՜մ աքսորված բանտարկյալներ էին, կա'մ նրանց վերակացուները, խոշոր հաշվով։

    Ամենամեծ միօրինակությունն ինձ համար ոչինչ չասող հայացքն ա, որոնցից էստեղ ամենուր են։
    Ռուս ընկերներիցս շատերը նույնպես լքել են կամ ուզում են լքել Ավստրալիան։ Այդ կապակցությամբ մի հետաքրքիր դիտարկում ունեմ։
    2013-15 թվերին (ես իմ տեղափոխվելուց հետո եմ հաշվում, մինչև այդ չգիտեմ ոնց էր) առանձնապես ոչ ոք չէր ուզում հեռանալ։ Ինչ-որ բանից գոհ, ինչ-որ բանից դժգոհ, բայց մեծամասամբ սիրում էինք Ավստրալիան։ 2016 թվականին առաջին անգամ ասացի, թե մտածում եմ քաղաքացիություն ստանալուց հետո հեռանալ, ընկերներս կլոր աչքեր արեցին։ Իսկ հետո իրավիճակը սկսեց փոխվել։ 2018-ից սկսած Ավստրալիան լքելը չափազանց պոպուլյար թեմա է դարձել իմ շրջապատում։ Այնքան պոպուլյար, որ զուգահեռ եմ տանում հին սովետական անեկդոտի հետ, երբ հրեաներին թույլ էին տվել ընդմիշտ արտագաղթել ԽՍՀՄ-ից։ Երկու հրեա զրուցում են, մոտենում է երրորդն ու ասում՝ չգիտեմ, ինչի մասին եք խոսում, բայց գնալ պետք է։ Հիմա մեր մոտ է այդպես, ամենաարդիական թեմաներից մեկը "գնալ պետք է"-ն է։ Հատկանշական է, որ սա կախված չէ իմմիգրանտի "հնությունից"։ Գնալու ցանկությունը հավասարապես ակտիվացել է երեք ու տասներեք տարի առաջ գաղթածների մեջ։ Արդեն կլոր աչքերով են նայում նրանց, ում Ավստրալիան դուր է գալիս։ Ակնհայտորեն մի բան փոխվել է վերջին տարիներին, բայց դեռևս հստակ պատասխան չունեմ, թե հատկապես ինչն է պատճառը։

  3. #213
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ չի։ Մի օր ուզում էի գրել։ Հստակ չէի որոշել՝ էստե՞ղ, թե՞ օրագրում, բայց ուզում էի։ Վերջը, կարծեմ, օրագրումս որոշեցի գրել։ Գրեցի֊գրեցի, հետո գրածս կարդացի, զգացի, որ չի կարելի հրապարակավ էդքան անկեղծանալ, սկսեցի խմբագրել։ Ի վերջո հասա մի տեղ, որից ավելի անհնար էր խմբագրել, բայց մեկ ա շատ էր անձնական, ձեռս չգնաց հրապարակել։ Վերցրի ու անձնական հաղորդագրությամբ ուղարկեցի ում որ պետք էր։
    Ինչ հավես ա
    Ոնց եմ սիրում սենց պուպուշ դրվագներ կարդալ։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (01.10.2019)

  5. #214
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուս ընկերներիցս շատերը նույնպես լքել են կամ ուզում են լքել Ավստրալիան։ Այդ կապակցությամբ մի հետաքրքիր դիտարկում ունեմ։
    2013-15 թվերին (ես իմ տեղափոխվելուց հետո եմ հաշվում, մինչև այդ չգիտեմ ոնց էր) առանձնապես ոչ ոք չէր ուզում հեռանալ։ Ինչ-որ բանից գոհ, ինչ-որ բանից դժգոհ, բայց մեծամասամբ սիրում էինք Ավստրալիան։ 2016 թվականին առաջին անգամ ասացի, թե մտածում եմ քաղաքացիություն ստանալուց հետո հեռանալ, ընկերներս կլոր աչքեր արեցին։ Իսկ հետո իրավիճակը սկսեց փոխվել։ 2018-ից սկսած Ավստրալիան լքելը չափազանց պոպուլյար թեմա է դարձել իմ շրջապատում։ Այնքան պոպուլյար, որ զուգահեռ եմ տանում հին սովետական անեկդոտի հետ, երբ հրեաներին թույլ էին տվել ընդմիշտ արտագաղթել ԽՍՀՄ-ից։ Երկու հրեա զրուցում են, մոտենում է երրորդն ու ասում՝ չգիտեմ, ինչի մասին եք խոսում, բայց գնալ պետք է։ Հիմա մեր մոտ է այդպես, ամենաարդիական թեմաներից մեկը "գնալ պետք է"-ն է։ Հատկանշական է, որ սա կախված չէ իմմիգրանտի "հնությունից"։ Գնալու ցանկությունը հավասարապես ակտիվացել է երեք ու տասներեք տարի առաջ գաղթածների մեջ։ Արդեն կլոր աչքերով են նայում նրանց, ում Ավստրալիան դուր է գալիս։ Ակնհայտորեն մի բան փոխվել է վերջին տարիներին, բայց դեռևս հստակ պատասխան չունեմ, թե հատկապես ինչն է պատճառը։
    Հետաքրքիր ա։ Նմանապես հայերի մեջ ա պոպուլյարացրել հեռանալու թեման, ու հենց 2018֊ից։ Բնականաբար՝ դեպի Հայաստան։ Մենակ ես մի 5֊6 ընտանիք եմ ճանաչում, որ գնացին վերջին տարում, ընդ որում՝ խառը բեքգրաունդով ֊ պարսկահայ, հայաստանցի, արևմտահայ։ Ու հիմա էլ ակտիվ շարունակվում ա թեման, անընդհատ նոր մարդկանց մասին եմ լսում, որ գնում են կամ գնացին։ Առաջին ընկալմամբ բոլորին թվում ա, թե նոր Հայաստանն ա պատճառը, բայց դա, կարծում եմ, առիթ ա։ Պատճառը՝ էստեղ ապրելը ձանձրալի ա։ Որ մի քիչ զրուցում ես հետները, բոլորի մոտ դա ա ի հայտ գալիս։

  6. #215
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր ա։ Նմանապես հայերի մեջ ա պոպուլյարացրել հեռանալու թեման, ու հենց 2018֊ից։ Բնականաբար՝ դեպի Հայաստան։ Մենակ ես մի 5֊6 ընտանիք եմ ճանաչում, որ գնացին վերջին տարում, ընդ որում՝ խառը բեքգրաունդով ֊ պարսկահայ, հայաստանցի, արևմտահայ։ Ու հիմա էլ ակտիվ շարունակվում ա թեման, անընդհատ նոր մարդկանց մասին եմ լսում, որ գնում են կամ գնացին։ Առաջին ընկալմամբ բոլորին թվում ա, թե նոր Հայաստանն ա պատճառը, բայց դա, կարծում եմ, առիթ ա։ Պատճառը՝ էստեղ ապրելը ձանձրալի ա։ Որ մի քիչ զրուցում ես հետները, բոլորի մոտ դա ա ի հայտ գալիս։
    Պաղեստինցի ծանոթ տարիներ առաջ Ավստրիայից տեղափոխվեց Նոր Զելանդիա: Իր ասելով երեխաների ծնվելուց հետո գիտակցեց որ չի ուզում իր երեխաները էդ երկրում մեծանան` ռասիզմ և այլն:

  7. #216
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Պաղեստինցի ծանոթ տարիներ առաջ Ավստրիայից տեղափոխվեց Նոր Զելանդիա: Իր ասելով երեխաների ծնվելուց հետո գիտակցեց որ չի ուզում իր երեխաները էդ երկրում մեծանան` ռասիզմ և այլն:
    Մերձավոր արևելքցիների համար կային իրոք, մի քանի տարի առաջ հատկապես։ Բայց գործնականում ամեն ազգ իր նմանների հետ ա ապրում իր կյանքը ու դա էլ ինտեգրացիայի մի ձև ա։

  8. #217
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ միայն հետո իմացա, որ կա այսպիսի չգրված օրենք. կինը, փողոցի մեջտեղում, իջած անվով՝ առաջին իսկ պատահած տղամարդը պարտավոր է կանգնել և օգնել, անգամ եթե փողկապով է ու ճերմակ բիզնես-վերնաշապիկով և շտապում է կարևոր բիզնես-հանդիպման, միևնույնն է, պարտավոր է իջնել իր մեքենայից, քշտել թևերն ու մրոտվելով փոխել անիվը, անվճար՝ իհարկե, ոչ մի խոսք այդ մասին
    Գեղեցիկ էր գրված )))

    Ճիշտն ասած՝ երբևէ և ոչ մի տեղ չեմ լսել նման չգրված օրենքի գոյության մասին,
    բայց համարում եմ տրամաբանական ու քիչ մը ջենթլմենական քայլ,
    քանի որ միջին վիճակագրական տղամարդու համար լրիվ նորմալ ա ու հասկանալի, որ միջին վիճակագրական կին վարորդը կարող է ամբողջ կյանքում մեքենա վարել՝ չկասկածելով անգամ բեռնախցիկում պահուստային անվի առկայության մասին... )))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  9. #218
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե֊դե, առանց նամյոկների ։))
    Դե, լավ բաներից էլ մտածեցի պատմեմ, չասեն՝ մենակ դժգոհում ա ։)

  10. #219
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե, լավ բաներից էլ մտածեցի պատմեմ, չասեն՝ մենակ դժգոհում ա ։)
    Իմ ամենահիշարժան դրվագները ավստրալիական կյանքից հենց մեքենա վարելու հետ են կապված (չհաշված իմ ռուսախոս շրջապատի հետ կապված կյանքը, որը ոչ թե շնորհիվ Ավստրալիայի էր, այլ հակառակը՝ չնայած նրան)
    Անիվ ծակել եմ հեռավոր անապատներում, որտեղով ժամը մեկ է մեքենա անցնում։ Մինչև այդ երբեք չէի փոխել, բայց youtube-ով նայել էի, թե ոնց են անում։ Ու փոխելու ընթացքում մի 30 հատ ճանճ (bush fly, Բարեկամը երևի գիտի դրանց) անընդհատ քիթս ու բերանս էին խցկվում։
    Բավական խորը գետ եմ կտրել անցել մեծ արագության տակ, համոզված լինելով, որ մեքենան waterproof է։ Հետո ավտոմեխանիկը ասաց, որ բախտս շատ թունդ բերել է, շարժիչը կործանելուց մազ էր մնացել։
    Շատ բարդ 4wd track-ով ներքև եմ իջել ու չեմ կարողացել հետ բարձրանալ։ Այդտեղով անցնող Nissan Patrol-ի վարորդը մի ժամ ծախսեց ու մեքենաս քաշեց-հանեց այդտեղից։ Որևէ տեսակի նյութական շնորհակալությունից հրաժարվեց։
    Կենգուրուի եմ խփել։ Մեկ այլ անգամ, արդեն ռեֆլեքսիվ փորձ ունենալով, ակնթարթորեն ռեակցիա եմ տվել ու 70 կմ/ժ-ի տակ հարվածել տոռմուզին ու մխվել կենգուրուից 2-3 մետր հեռու։ Մեկ այլ անգամ, երբ վոմբատ է դեմս դուրս եկել, ռեֆլեկսիվորեն շրջանցել եմ արագության տակ встречка-ով, ինչը անել չի կարելի, բախտս պարզապես բերել է։
    Որ հիշեմ, դեռ շատ կհիշեմ։
    Սիրում էի պարապ ժամանակ կարդալ ավստրալիական ամենախոշոր ֆորումի On the road բաժինը։ Լիքը հետաքրքիր ու անկախատեսելի պատմություններ։
    https://forums.whirlpool.net.au/forum/133?g=267
    Իսկ համեմատության համար, lifestyle բաժինը շատ ցայտուն կերպով խոսում է ավստրալիական լյոքշ ապրելակերպի մասին։
    https://forums.whirlpool.net.au/forum/71
    Մենակ թեմաների վերնագրելը կարդալիս արդեն անելանելիությունից հարբելու ցանկություն է առաջանում։
    Ասենք, ոնց կարելի է 212 էջ քննարկել, թե այս երեկոյան ինչ եք ուտելու։
    https://forums.whirlpool.net.au/thread/9zv602k9

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (03.10.2019), Բարեկամ (01.10.2019), Ներսես_AM (01.10.2019)

  12. #220
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու մնացել եմ բաց միայն Ակումբի առաջ, դե իմ կարողությունների չափով, կարևորը՝ առանց վնասվելու վախի:
    Հետաքրքիր բան ես ասում։ Ինձ մոտ ակումբի նկատմամբ ճիշտ հակառակ զգացողությունն ա. գնալով ավելի ու ավելի ա պակասում էստեղ գրելու ցանկությունս։ Իրականում ինքս էլ չգիտեմ, թե ինչու եմ շարունակում ակումբ մտնել, որովհետև ինձ էստեղ գրեթե երբեք լավ չեմ զգացել (ակումբի գոյության առաջին կես տարին չհաշված)։ Ու հակառակը. իմ վիրտուալ շփումները գնալով ավելի ու ավելի են պակասում՝ տեղ տալով իրական կյանքում շփումներին, որոնք շատ ավելի հաճելի են։

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (03.10.2019), ivy (02.10.2019), Varzor (04.10.2019)

  14. #221
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր բան ես ասում։ Ինձ մոտ ակումբի նկատմամբ ճիշտ հակառակ զգացողությունն ա. գնալով ավելի ու ավելի ա պակասում էստեղ գրելու ցանկությունս։ Իրականում ինքս էլ չգիտեմ, թե ինչու եմ շարունակում ակումբ մտնել, որովհետև ինձ էստեղ գրեթե երբեք լավ չեմ զգացել (ակումբի գոյության առաջին կես տարին չհաշված)։ Ու հակառակը. իմ վիրտուալ շփումները գնալով ավելի ու ավելի են պակասում՝ տեղ տալով իրական կյանքում շփումներին, որոնք շատ ավելի հաճելի են։
    Հա, դու Ակումբի հետ միշտ էլ ավելի բարդ հարաբերությունների մեջ ես եղել, քան ես: Ամեն դեպքում հավես ա, որ մնում ես, ուրեմն անույամենայնիվ ինչ-որ ձգող բան կա: Ու տեղդ երևում ա, երբ չկաս:
    Իսկ իրական շփումն ինձ մոտ էլ է շատ, երբեմն նույնիսկ՝ հոգնեցնող շատ, բայց ամենը կամ աշխատանքային, կամ մակերեսային (ոչ խորքային). ես հիմնականում լսողն եմ:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (19.11.2019), StrangeLittleGirl (02.10.2019)

  16. #222
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, դու Ակումբի հետ միշտ էլ ավելի բարդ հարաբերությունների մեջ ես եղել, քան ես: Ամեն դեպքում հավես ա, որ մնում ես, ուրեմն անույամենայնիվ ինչ-որ ձգող բան կա: Ու տեղդ երևում ա, երբ չկաս:
    Իսկ իրական շփումն ինձ մոտ էլ է շատ, երբեմն նույնիսկ՝ հոգնեցնող շատ, բայց ամենը կամ աշխատանքային, կամ մակերեսային (ոչ խորքային). ես հիմնականում լսողն եմ:
    Հա, ակումբի հետ տոքսիկ հարաբերությունների մեջ եմ
    Իրական շփում ասելով խորը մտերմիկ, գործից դուրս շփումը նկատի ունեմ։

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (02.10.2019)

  18. #223
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն որ մինչև հիմա հիշում ես, թե ոնց չէիր սիրում, որ ամեն օր դպրոց գնալուց մամադ մազերիցդ երկու պոչիկ էր կապում ու վրայից էլ երկու ատելի բանտիկ կպցնում:
    Իսկ նա ամեն առավոտ խնդրում է, որ իրեն երկու պոչիկ կապես, էն էլ՝ բանտիկից շատ չտարբերվող բաբաթիմ զրթիկներով: Ու էն ո՜նց է հիանում իր պոչիկներով:
    Նենց կկտրեի երկուսն էլ
    Էն որ ինչից փախչում ես, նրան հասնում ես...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (22.10.2019), Smokie (23.10.2019), Գաղթական (22.10.2019)

  20. #224
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապի գրառումը մի դեպք հիշեցրեց։
    Հոկտեմբերին Ռիգայից Անգլիա էի թռնում։ Ryanair-ով էի թռնում, տեղի ընտրության համար նախընտրել էի չվճարել, ու ստացել էի մեջտեղի տեղ։ Երբ ինքնաթիռը պոկվեց գետնից, նայեցի պատուհանին, ու դեմքիս երևի WOW էմոցիա հայտնվեց։ Աշնանային ծառերը շատ գեղեցիկ էին վերևից։ Իսկ պատուհանի մոտ նստած տիկինը, տեսնելով ռեակցիաս, հարցրեց "առաջին անգա՞մ եք թռնում"։ Հազիվ էի ինձ զսպում, որ չհռհռամ։
    P.S. Հետագա զրույցից, ինքը 9 տարի Բիրմինհեմում է ապրում, ու ոչ մի անգամ Լոնդոնում չի եղել։ Ոչ դրա համար ժամանակ չունի, ոչ էլ առանձնապես ցանկություն։
    Հայերեն պիտի լինի Բիրմինգհեմ, եթե ամբողջությամբ ես տառադարձում: Եթե անգլերեն արտասանությունն ես տառադարձում` Բըրմինգեմ կամ Բըրմինեմ: Հ-ն չի արտասանվում:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (19.11.2019)

  22. #225
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավստրալիայում մեր ռուսախոս ընկերակցությունում մի աղջիկ կար։ Ոնց որ ծանոթացել էինք, նորմալ շփվում էինք, բայց ՖԲ-ում ընկերության հայտս մերժեց։ ՕԿ, ոնց ուզում ես, ոչինչ չհարցրեցի, հետագայում աշխատում էի իրենից դիստանցիա պահել։ Իսկ ինքը՝ ոչ։ Նենց տպավորություն էր, որ ընդհանուր հավաքույթին հատուկ գտնում էր ինձ, միանում զրույցին ու առիթի դեպքում մի թարս բան ասում։

    Հիմա ստեղ մի աղջիկ շատ նման կերպ է իրեն պահում։ Էլի ՖԲ-ի ընկերության հայտս մերժեց, ու էլի բավական հաճախ սեղանի շուրջ գալիս կողքս է նստում, երբ լիքը այլ ազատ տեղեր կան։ Ու պահի տակ կարող է մի թարս բան ասի։ Եթե էն Ավստրալիայի աղջկա դեպքում տեսականորեն դրվագներ եմ հիշում, որ կարող է իրեն նեղացրած լինեմ, այս դեպքում՝ նիխտ, ոչ, նյետ: Հազիվ եմ ինձ զսպում, որ բաց տեքստով հարցնեմ, թե ինձնից ինչ է ուզում։ Ռոմանտիկ հետաքրքրության դա նման չէ։ Բարեբախտաբար, վերջինիս պակասը չունեմ, շատ լավ գիտեմ, թե ոնց է լինում, երբ աղջիկը յանմ վրադ ուշադրություն չի դարձնում ու "պատահաբար" հայտնվում է կողքդ։ Նման չէ։ Համ էլ աջ ձեռքի միջնամատին մատանի կա, երևի ամուսնացած է։ Արդեն մոտս հոգեբանական ազարտ է՝ հասկանալ, թե ինչն է նման վերաբերմունքի պատճառը։ Եթե Ավստրալիայի աղջկա դեպքում երևի թե արդեն երբեք չիմանամ, այս դեպքում հույսեր ունեմ։
    Որ իմանաս, մեզ էլ ասա

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (21.11.2019)

Էջ 15 76-ից ԱռաջինԱռաջին ... 51112131415161718192565 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •