Բացում եմ թեմա՝ հատուկ էս բաժնի սահմաններում ուրիշների գրառումներին մեկնաբանություններ թողնելու համար:
Շեշտեմ, որ սա սովորական զրուցարան չի, այլ պիտի անպայմանորեն կապված լինի կոնկրետ օրագրային գրառումների հետ:
«Էն որ»-ի վերջին հատվածը տեղափոխում եմ էստեղ:
Քանի որ ինքս չեմ կարող օրագրային զրույցները տեղափոխել «Թեմայից դուրս» և դրանք ուղղակի ջնջել չեմ ուզում, ինձ համար էլ հարմար կլինի հետագայում նմանատիպ զրույցները տեղափոխել էս թեմա: Բայց նաև հուսով եմ, որ անհրաժեշտության դեպքում ինքներդ կգաք էստեղ՝ չխախտելով թեմատիկ ու անձնական օրագրերի կանոնները, որտեղ մեկնաբանություններն արգելվում են:
Էջանիշներ