User Tag List

Էջ 75 75-ից ԱռաջինԱռաջին ... 25657172737475
Ցույց են տրվում 1,111 համարից մինչև 1,120 համարի արդյունքները՝ ընդհանուր 1120 հատից

Թեմա: Օրագրային զրույցներ

  1. #1111
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,518
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, դրա համար էլ պարզաբանել էի` ասելով, որ իրականում հարցը դա չէր հիմնականում, չնայած դա էլ էի նշել:

    Հակասություն չկա, ճիշտ հակառակը` հենց էն ա, ինչը և պահանջվում էր ապացուցել : Ուղղակի տվյալ դեպքում զգուշավորությունս մի կողմ եմ դրել ու հրապարակել: Չնայած որ ճիշտն ասեմ, էնքան էլ չհասկացա, թե հենց տվյալ հատվածն ինչով էր տենց բացահայտող, բայց դե չեմ էլ ուզում էդ հարցն էստեղ քննարկել:
    Ան, բացահայտող չէ, ասում ես՝

    Երկար գրառումը սովորաբար ավելի շատ մանրամասներ ա ենթադրում, ավելի շատ բացահայտումներ, որոնք, հարց ա, թե ինչքանով կուզենայիր հրապարակել:
    Բայց մյուս կողմից էլ հիանում ես Ալիկով, որ ինքնաբացահայտման սահմանափակումներից զերծ ա։

  2. #1112
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,704
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, բացահայտող չէ, ասում ես՝

    Բայց մյուս կողմից էլ հիանում ես Ալիկով, որ ինքնաբացահայտման սահմանափակումներից զերծ ա։
    Հա՜, էդ նկատի ունեի՞ր : Է հա, հիանում եմ, քանի որ ինքս չունեմ դա: Կուզենայի ունենալ, բայց դե ինչ կա` էդ ա, ի՞նչ ես ուզում ինձնից :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (10.08.2023)

  4. #1113
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,518
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա՜, էդ նկատի ունեի՞ր : Է հա, հիանում եմ, քանի որ ինքս չունեմ դա: Կուզենայի ունենալ, բայց դե ինչ կա` էդ ա, ի՞նչ ես ուզում ինձնից :
    Բան չեմ ուզում, Ան ջան, ասում-խոսում ենք, էլի

  5. #1114
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,994
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս խաբելու կամ առհասարակ ոչ ամբողջ էական ինֆորմացիան ասելու հարցը ահագին հետաքրքրական ա։
    Մի կողմից կատաղում եմ, մյուս կողմից մտածում եմ` մեղադրելու ա՞:
    Ուզում եմ վերը նշված երևույթի մասին գրել, համ էլ օգտվելով առիթից, որ «փակ գրառման նախաբան» չկար գրառման մեջ, չնայած գրածս ընդհանուր երևույթին է վերաբերվելու, ոչ թե կոնկրետ դեպքին։

    Ինձ թվում է, ընդհանուր առմամբ արժի մարդկային վարքի մեջ «սխալ» ու «մեղավոր» հասկացություններն իրարից տարանջատել։
    Ինքներս մեզ լիքը հոգեկան խարազանումներից կազատենք, եթե մարդկանց վարքում սխալները ուղղակի որպես սխալ ընկալենք՝ առանց դրա հանդեպ էմոցիոնալ ռեակցիաների, որը տանում է արդեն մեղադրել-չմեղադրելու դաշտ։

    Եթե վերցնենք սեռական/ռոմանտիկ հանդիպումից առաջ դրա հետ կապված ամբողջ ինֆորմացիան հանդիպման կանչվող անձին չասելուն, ապա ինձ համար սա առանց կասկածի «սխալ» կատեգորիայի մեջ է․ ես ինքս երբևէ էդպես չեմ անի։ Հիմա եթե դրան նաև էմոցիոնալություն ավելացնեմ, ապա կասեմ, որ անողի կողմից շանտղություն է (տղա-ն կարող ենք աղջիկ-ով փոխարինել), ու սրանով արդեն անցնում եմ մեղադրելու դաշտ։

    Փաստն էն է, որ մենք բոլորս սխալներ ենք գործում՝ գիտակցված, թե չգիտակցված, ու դրա մեջ միայն շատ քիչ մասն է ուղղված ուրիշին մտադրաբար վնասելուն։ Իրականում իսկապես շատ-շատ քիչ մասը, իմ կարծիքով։ Որ վնասելու մտադրություն չի եղել, բայց մարդիկ դրանից միևնույն է վնասվում են, պատահում է, բայց դե երբեմն սա է մարդկային հարաբերությունների գինը։
    Ու սեփական հոգեկանը պաշտպանելու մեխանիզմներից մեկը, իմ կարծիքով, մարդկանց սխալները հենց սխալության դաշտում թողնելն է (սխալ անելուց ոչ մեկս զերծ չենք), իսկ մեղադրելն արդեն շատ ծանր զգացմունք է ու արժի կանխել դա, առնվազն գոնե էն դեպքերում, երբ չի եղել մտադրաբար վնասելու մղում։ Ու հենց էս մտքերը՝ «սխալն իմ անձի դեմ ուղղված չէր», «դրանով մտադրված չի եղել ինձ վնասել» արդեն իսկ կարող են օգնել՝ հեռու մնալ մեղադրելուց, իսկ դե սխալի պատճառները շատ ու շատ ուրիշ կարող են լինել, հենց թեկուզ՝ փորձի բացակայությունը։

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    մարդ եղած վախտ (08.09.2023), Նաիրուհի (09.09.2023), Ուլուանա (08.09.2023)

  7. #1115
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    438
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը

    Մերսի արձագանքի համար։

    Համաձայն եմ։ Միայն թե երբ մարդուն վնասում են, դրանից ուժեղ էմոցիաներ են առաջանում (ասենք՝ զայրույթ) ու ինչ֊որ բան պետք ա լինում անել էդ էներգիայի հետ։ Մեղավոր փնտրելը ու էդ էներգիան մի մարդու՝ մեղավորի ուղղությամբ ուղարկելը հեշտ լուծում ա ստացվում, չնայած՝ մի կարգին լուծում էլ չի։ Քո առաջարկած մոտեցման հետ էլ ֊ ինչ֊որ տիպի ընդունում, որ էդ վնասելու մեջ նպատակաուղղվածություն չկա ֊ համաձայն եմ։ Ցավոք, մեղադրելը էնքան ավտոմատ ա թվում, որ ինքդ քեզ մեղադրելուց հետ պահելը լիքը ջանք ա տանում։ Ամեն դեպքում էս իրավիճակում փորձում էի չմեղադրել։

    Հա, մի հարցն էլ էն ա, որ մեր՝ մարդկանց գլխի եսակենտրոն աշխարհում (կամ միայն իմ եսակենտրոն աշխարհում) շատ դժվար ա հաշտվել էն մտքի հետ, որ դու այլ մարդու կյանքում ինչ֊որ կողմնակի, անէական պերսոնաժ ես։ Ո՞նց թե՝ քեզ վնասել են հենց նենց, առանց քո մասին նույնիսկ մտածելու։ Ինձ թվում ա ահագին բարդ ա իսկապես ընդունել ինքդ քո անէականությունը։ Էկզիստենցիալ առումով ավելի հեշտ ա համարել, որ ուրիշ մեկը չար ա, ուզել ա քեզ վնասի, քան ընդունել, որ քո մասին չեն էլ մտածել։

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (08.09.2023), ivy (08.09.2023), Ուլուանա (08.09.2023)

  9. #1116
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,994
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, մի հարցն էլ էն ա, որ մեր՝ մարդկանց գլխի եսակենտրոն աշխարհում (կամ միայն իմ եսակենտրոն աշխարհում) շատ դժվար ա հաշտվել էն մտքի հետ, որ դու այլ մարդու կյանքում ինչ֊որ կողմնակի, անէական պերսոնաժ ես։ Ո՞նց թե՝ քեզ վնասել են հենց նենց, առանց քո մասին նույնիսկ մտածելու։ Ինձ թվում ա ահագին բարդ ա իսկապես ընդունել ինքդ քո անէականությունը։ Էկզիստենցիալ առումով ավելի հեշտ ա համարել, որ ուրիշ մեկը չար ա, ուզել ա քեզ վնասի, քան ընդունել, որ քո մասին չեն էլ մտածել։
    «Քո մասին չեն մտածել»-ը հիպոթեզ է, որը հնարավոր է իրականությանը չի համապատասխանում։

    Հարցն էն է, որ մենք ուզում ենք՝ մարդիկ ամեն ինչ իմանան մեր պոտենցիալ հուզական ռեակցիաների, խոցելիության ու եսիմ ինչերի մասին, բայց մարդիկ դրա մասին մեծամասամբ գաղափար չունեն։ Հաճախ սկի իրենք իրենց մասին գաղափար չունեն, ուր մնաց՝ անծանոթ-կիսածանոթ-կամ էլ անգամ լավ ծանոթ մարդու հեգականը՝ իր բոլոր մութ անկյուններով։
    Մենք լիքը պատասխանատվություն ենք դնում մարդկանց վրա՝ մեր «ոնց զգալու» համար։

    Հիմա տվյալ իրավիճակում հնարավոր է մարդը լավ էլ մտածել է դիմացինի մասին, բայց դե իր մտածելը իրեն չի բերել տվյալ մարդու բացասական ռեակցիաների / վնասների մտքին։
    Կարող ենք նույնիսկ նոր հիպոթեզ կառուցել՝ գուցե մտածել է, որ ինքն ու իր հետ կապված էպիզոդն էնքան կարևոր չեն տվյալ մարդու համար, որ էդ ինֆորմացիան ընդհանրապես ինչ-որ նշանակություն ունենա։

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (09.09.2023), մարդ եղած վախտ (08.09.2023), Նաիրուհի (09.09.2023), Ուլուանա (08.09.2023)

  11. #1117
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    438
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    «Քո մասին չեն մտածել»-ը հիպոթեզ է, որը հնարավոր է իրականությանը չի համապատասխանում։
    Հա, թերևս սա էն դեպքն ա, որ եթե կարող ես իրավիճակի մասին ունենալ տարբեր ինտերպրետացիաներ, ապա դրանցից հաստատ ընտրում ես ամենացավոտը ։) (չնայած՝ դա չի փոխում էն փաստը, որ մարդիկ իսկապես իրար հաճախ նշանակություն չեն տալիս, ու երբեմն էդ լրիվ նորմալ ա)

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցն էն է, որ մենք ուզում ենք՝ մարդիկ ամեն ինչ իմանան մեր պոտենցիալ հուզական ռեակցիաների, խոցելիության ու եսիմ ինչերի մասին, բայց մարդիկ դրա մասին մեծամասամբ գաղափար չունեն։ Հաճախ սկի իրենք իրենց մասին գաղափար չունեն, ուր մնաց՝ անծանոթ-կիսածանոթ-կամ էլ անգամ լավ ծանոթ մարդու հեգականը՝ իր բոլոր մութ անկյուններով։
    Մենք լիքը պատասխանատվություն ենք դնում մարդկանց վրա՝ մեր «ոնց զգալու» համար։

    Հիմա տվյալ իրավիճակում հնարավոր է մարդը լավ էլ մտածել է դիմացինի մասին, բայց դե իր մտածելը իրեն չի բերել տվյալ մարդու բացասական ռեակցիաների / վնասների մտքին։
    Ուզելուց էլ զատ, թվում ա տենց էլ կա․ եթե ինչ֊որ մեկը քեզ հաշվի առներ՝ պիտի որ ճշգրիտ իմանար, թե ինչ ես զգալու/մտածելու․ բայց իհարկե, էդ հեչ միանշանակ չի (գուցե դու այլ բան նկատի ունեիր)

    Ահագին մտածելու տեղ տվեցիր, մերսի ։)

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (08.09.2023), Ուլուանա (08.09.2023)

  13. #1118
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,653
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Դիլիջանից 3 ռուս վերցրեցի, Երևան էին գալիս: հեռավար աշխատող այթիշնիկներ:

    Ի սկզբանե հարցրեցին ռուսերեն թե անգլերեն եմ նախընտրում խոսալ: Ասում էին՝ ռուսները բնական են համարում հայերի հետ ռուսերենով շփվելը
    Հետո, հարցրեցին, թե Դիլիջանի կողմերը վրաններով լռվցնելու ինչ տեղ խորհուրդ կտամ:
    Հետո, թե բա «մենք, որպես միգրանտներ էս, էս ու էս խնդիրներին ենք բախվում»: Ասում էին, ռուսներն ՀՀում իրենց միգրանտ չեն համարում, այլ ռելոկանտ
    Հետո սկսեցին հարցեր տալ, որոնց պատասխանները չիմանալն ինձ ամաչեցրեց. Տավուշ ու Դիլիջան տեղանունների ստուգաբանությունն էին հարցնում մարդիկ:
    Հետո քաղաքական հարցեր սկսեցին տալ, Երևանի ընտրությունների մասով, Ավինյանի, Մարությանի ու Թանդիլյանի մասին էին հատկապես հետաքրքրվում:
    Հետո ռուսերեն բառերի թարգմանություններ սկսեցին հարցրել, ու որոշ բառերի արտասանությունը հայերենով:
    Հետո արտաքին քաղաքական հարցերից սկսեցին խոսել, ահագին տեղյակ էին Արցախի խնդրին, խնդրի ակունքներին: Ավելի շատ, քան ՀՀ բնակչության 80%ը հատկապես 2019թ.ին ու երևի հիմա էլ:
    Ասեցին, որ Ռեինկարնացիային ու Բամբիռին շատ են հավանում, ափսոս դեռ չի ստացվել համերգներին ներկա լինել: Հարցրեցին, թե հայկական ի՞նչ ռոք խմբերի խորհուրդ կտամ լսել:
    Ասեցի, որ ամսի 16ին Լոռիում ուժեղ իվենթ կա, Բամբիռն էլ նվագելու ա, ու, եթե որոշեն այցելել՝ կարող եմ իրենց էլ տանել գնալիս: Ուրախացան: Ուրախացա:
    Ախպեր, եթե մեջները սիրուն աչոն կա, ես էլ կգամ
    Վերջին խմբագրող՝ ivy: 11.09.2023, 09:09:

  14. #1119
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,745
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախպեր, եթե մեջները սիրուն աչոն կա, ես էլ կգամ
    տղեքից մեկն էր շատ սիրուն, Վլադիսլավը

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (12.09.2023), Աթեիստ (15.09.2023), մարդ եղած վախտ (13.09.2023)

  16. #1120
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    438
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուռտկայիս թևատակը պատռվել էր։ Քանի որ մնացած առումներով դեռ լավ վիճակում է ու ինձ դուր է գալիս, որոշեցի տանել ատելյե կարելու։ Հանում եմ տոպրակից, ասում եմ՝ "подмышка порвалась" ու պատռված տեղն եմ փնտրում, որ ցույց տամ։ Դերձակը սակայն լսում է "подружка порвалась" ու զարմանում է, թե էս ինչ ռոմանտիկ զգացմունքներ ունեմ կուռտկայիս նկատմամբ։ Իսկ դուք ձերինի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ եք։
    Հագուստեղենիս հետ՝ ոչ մի տիպի, բայց հեծանիվիս հետ՝ ընկերական ^.^

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (13.09.2023), One_Way_Ticket (13.09.2023)

Էջ 75 75-ից ԱռաջինԱռաջին ... 25657172737475

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •